Նիկոլայ Կաուֆման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիկոլայ Կաուֆման
բուլղար․՝ Николай Кауфман
Ծնվել էսեպտեմբերի 23, 1925(1925-09-23)[1][2]
Ռուսե, Բուլղարիա[3]
Մահացել էմարտի 26, 2018(2018-03-26)[2] (92 տարեկանում)
ՔաղաքացիությունFlag of Bulgaria.svg Բուլղարիա
Ազգությունհրեա
Մասնագիտությունկոմպոզիտոր և երաժշտագետ
Գործունեության ոլորտԱզգագրություն
ԱնդամակցությունԲուլղարիայի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԵրաժշտության պետական ակադեմիա
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Տիրապետում է լեզուներինբուլղարերեն[4]

Նիկոլայ Յանկով Կաուֆման (բուլղար․՝ Николай Янков Кауфман, սեպտեմբերի 23, 1925(1925-09-23)[1][2], Ռուսե, Բուլղարիա[3] - մարտի 26, 2018(2018-03-26)[2]), բուլղարացի երաժշտագետ, կոմպոզիտոր, բանահավաք, ժողովրդական երաժշտության ամենահայտնի բուլղարացի ուսումնասիրողներից մեկը[5]։ Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ Կաուֆմանը ծնվել է 1925 թվականի սեպտեմբերի 23-ին Ռուսե քաղաքում։ Ծագմամբ հրեա-աշկենազ է[6]։ Սովորել է Սոֆիայի Երաժշտության ազգային ակադեմիայի փողային գործիքների ու երաժշտության տեսության դասարանում, որն ավարտել է 1952 թվականին։ 1952 թվականից մինչև 1988 թվականը նա աշխատել է Բուլղարիայի գիտությունների ակադեմիային կից Երաժշտության ինստիտուտում, որից հետո աշխատանքի է անցել Ֆոլկլորագիտության ինստիտուտում։ 1978 թվականից Նիկոլայ Կաուֆմանը դասախոսություններ է կարդացել Երաժշտության ազգային ակադեմիայում, իսկ 1973 թվականին ստացել է փիլիսոփայության դոկտորի գիտական աստիճան[7]։

Նիկոլայ Կաուֆմանը մեծ ճանաչում է ձեռք բերել բոլղարական ժողովրդական երգերի, ինչպես նաև Բուլղարիայում բնակվող հրեա-աշկենազների ու հրեա-սեֆարդների երգերի հավաքման շնորհիվ։ Նա զբաղվել է երգերի վերամշակմամբ, ինչպես նաև ինքն է դաշնամուրի համար գրել երաժշտություն ժողովրդական մոտիվներով։ Նրա մի շարք երգեր կատարել է բուլղարական Le Mystère des Voix Bulgares կանանց երգչախումբը, որ հայտնի է նաև որպես Բուլղարիայի ազգային հեռուստատեսության Կանանց երգչախումբ։ 1990 թվականին Նիկոլայ Կաուֆմանն արժանացել է «Գրեմմի» մրցանակի ժողովրդական երաժշտության «Le Mystere Des Voix Bulgares. Volume II» ալբոմի համար[7]։ Ընդհանուր առմամբ Նիկոլայ Կաուֆմանը հավաքել է ավելի քան 30 հազար բուլղարական ժողովրդական երգեր ու մեղեդիներ և հրատարակել է այդ երգերի մի քանի ժողովածուներ։ 1997 թվականից Նիկոլայ Կաուֆմանը Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, իսկ 2003 թվականից՝ ակադեմիկոս։ Արժանացել է բազմաթիվ մրցանակների ու պարգևների[7]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кауфман, Николай. Народни песни от югозападна България: Пирински край. Том 1. София, БАН, 1967.
  • Кауфман, Николай. Българската многогласна народна песен. София, Наука и Изкуство, 1968.
  • Кауфман, Николай. Българска народна музика. първо издание. 1970.
  • Кауфман, Николай. Народни песни от Родопския край. София, БАН: ИМ, 1970.
  • Кауфман, Николай. Българската сватбена песен. София, Музика, 1976.
  • Кауфман, Николай. Българска народна музика. второ издание. Музика, 1977.
  • Кауфман, Николай и др. Погребални и други оплаквания в България. София, Издателство на БАН, 1988.
  • Кауфман, Николай. Народни песни от югозападна България: Пирински край. Том 2. София, БАН, 1994.
  • Кауфман, Николай. 1500 български градски песни. Том 1. Славена, 2002. ISBN 978-954-579-228-1.
  • Кауфман, Николай. Български народни песни на полски труд. София, Академично изд. “Проф. Марин Дринов”, 2003.
  • Кауфман, Николай. 1500 български градски песни. Том 2. Славена, 2004. ISBN 978-954-579-229-8.
  • Кауфман, Николай. 1500 български градски песни. Том 3. Славена, 2004. ISBN 978-954-579-307-3.
  • Кауфман, Николай. Българска народна музика. трето издание. Славена, 2005.
  • Гайтанджиева, Таня и др. От извора песен струи Ч.1 / Автентични котленски народни песни /. София, 2006.
  • Тончева, Веселка. Фолклористът Николай Кауфман. София, Издателство на БАН, 2005. ISBN 978-954-322-055-7.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #124347983 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 http://www.ubc-bg.com/en/composer/124
  4. data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. «Nikolai Kaufman»։ VoxBulgarica։ Վերցված է 2009-01-03 
  6. «Българи юдеи» (բուլղարերեն)։ Ziezi։ Վերցված է 2009-01-03 
  7. 7,0 7,1 7,2 «Николай Янков Кауфман ("Nikolay Yankov Kaufman")» (բուլղարերեն)։ Bulgarian Choral Art։ Վերցված է 2009-01-03