Նիկոլայ Ժուրավսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիկոլայ Ժուրավսկի
Անձնական տեղեկություն
Սեռ`արական
Մասնագիտացում`kayaker և քաղաքական գործիչ
Երկիր`Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ`օգոստոսի 8, 1964(1964-08-08) (54 տարեկան)
Ծննդավայր`Chircăiești, Căușeni District, Մոլդովա

Նիկոլայ Ժուրավսկի (օգոստոսի 8, 1964(1964-08-08), Chircăiești, Căușeni District, Մոլդովա), մոլդովացի կանոիստ, որը երեք օլիմպիական մրցանակ է նվաճել իր թիմակից Վիկտոր Ռենեյսկու հետ: ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1988):

Ներկայումս գլխավորում Է Մոլդովայի Հանրապետության Ազգային օլիմպիական կոմիտեն:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիավարել է 14 տարեկանում, առաջին մարզիչը Պավել Կադնիկովն էր (1978 թվականից)։ 1983 թվականից մարզվել է Ալեքսանդր Կիրպիչենկոյի ղեկավարությամբ։

Սեուլում կայացած Օլիմպիական խաղերում նա նվաճել է երկու ոսկե մեդալ՝ հանդես գալով ԽՍՀՄ հավաքականի կազմում։ Հաջորդ երեք տարիների ընթացքում Ժուրավսկին ընդհանուր առմամբ 8 ոսկե մեդալ է նվաճել կանոեի թիավարության աշխարհի առաջնություններում, ինչպես երկուսում, այնպես էլ քառյակում: Այնուամենայնիվ, Ժուրավսկին և Ռենեյսկին չեն ընդգրկվել ԽՍՀՄ հավաքականի կազմում 1992 թվականի Օլիմպիական խաղերում: Այդ պատճառով Ժուրավսկին համաձայնել է հանդես գալ Ռումինիայի դրոշի ներքո, սակայն մեդալ դա նրան չի բերել։ 1996 թվականի Օլիմպիական խաղերում նա և Ռենեյսկին ներկայացրել են Մոլդովան և նվաճել արծաթե մեդալ, որը դարձել է անկախ Մոլդովայի առաջին օլիմպիական պարգևը:

2001 թվականին Ժուրավսկին դառնում է մոլդովական Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ։ Այս պաշտոնում նա արդեն երրորդ ժամկետն է անընդմեջ[1]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Ժողովուրդների Բարեկամության շքանշանով (1988) և Հանրապետության շքանշանով (1996):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]