Նիկոլայ Ժիրնով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Ժիրնով
Ծնվել էմայիսի 2, 1966(1966-05-02) (57 տարեկան)
ԾննդավայրՍտեփանավան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ուկրաինա
ԿրթությունԿամենեց-Պոդոլսկի զինվորական ինժեներական ինստիտուտ (1987)
Մասնագիտությունռազմական գործիչ
Պարգևներ և
մրցանակներ
Բոգդան Խմելնիցկու II աստիճանի շքանշան և Բոգդան Խմելնիցկու III աստիճանի շքանշան

Նիկոլայ Նիկոլաևիչ Ժիրնով (ուկրաիներեն՝ Микола Миколайович Жирнов, մայիսի 2, 1966(1966-05-02), Ստեփանավան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ուկրաինայի զինված ուժերի գեներալ-մայոր[1], ԶՈւ աջակցության ուժերի հրամանատարության նախկին ղեկավար[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1966 թվականի մայիսի 2-ին Ստեփանավան քաղաքում (Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն)։ 1987 թվականին կրթություն է ստացել Կամենեց-Պոդոլսկի բարձրագույն ռազմատեխնիկական հրամանատարական ուսումնարանում։ 2001-2002 թվականներին ծառայության է եղել Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ զորակազմում (ՅՈւՆԻՖԻԼ)։

2009 թվականին ավարտել է Իվան Չերնյախովսկու անվան Ուկրաինայի պաշտպանության ազգային համալսարանը։ 2020 թվականի փետրվարից մինչև 2021 թվականի օգոստոսը ղեկավարել է Ուկրաինայի ԶՈւ աջակցության ուժերի հրամանատարությունը։

2022 թվականի մարտի 1-ին ռուսական զորքերից Կիևի ինքնապաշտպանության ժամանակ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ժիրնովին նշանակել է Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար[3]։ Այդ պաշտոնում նա մնացել է մինչև 2022 թվականի հոկտեմբերի 21-ը[4]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բոգդան Խմելնիցկու շքանշան, II աստիճան (2014 թվականի նոյեմբերի 27)` «Ուկրաինայի պետական ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության ժամանակ անձնական արիության և հերոսության ցուցաբերման ու ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ զինվորական երդմանը հավատարիմ լինելու համար»[5]։
  • Բոգդան Խմելնիցկու շքանշան, III աստիճան (2008 թվական)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ПРЕЗИДЕНТ УКРАЇНИ: Офіційне інтернет-представництво». ПРЕЗИДЕНТ УКРАЇНИ. 23 серпня 2020 року. Վերցված է 03 հունվարի, 2023 թվական։-ին.
  2. «У Збройних Силах України створено нові командування». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 1-ին.
  3. «Головою військової адміністрації Києва став генерал Жирнов. Що про нього відомо». bbc.com (ուկրաիներեն). 2022 թ․ մարտի 1. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 1-ին.
  4. Сили підтримки
  5. «Указ Президента України про відзначення державними нагородами України». Верховна Рада України. 27.11.2014. Վերցված է 03 հունվար, 2023 թվական։-ին.