Նիկոլայ Գուլաևի անվան ռազմապատմական համալիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Գուլաևի անվան ռազմապատմական համալիր
Տեսակթանգարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԱկսայ
Հիմնադրվել է1998
Քարտեզ
Քարտեզ

Նիկոլայ Գուլաևի անվան ռազմապատմական համալիր (ռուս.՝ Военно-исторический комплекс имени Н. Д. Гулаева), թանգարան, Ռոստովի մարզի Ակսայ քաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկը։ Բացվել է 1998 թվականին։ Գտնվում է «Մուխինի ձորակ» մարզային նշանակության բնապահպանական արգելոցի տարածքում, որը նաև մարզային նշանակության հուշարձան է[1]։

Կոչվում է ավիացիայի գեներալ-գնդապետ, Խորհրդային Միության կրկնակի հերոս և խոցված ինքնաթիռների թվով խորհրդային երրորդ աս Նիկոլայ Դմիտրիևիչ Գուլաևի անունով։ Այդ անվանումը թանգարանին տրվել է, քանի որ Գուլաևը ծնունդով Ակսայսկայա ստանիցայից էր։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալիրն ունի սպառազինության հսկայական հավաքածու` սկսած հրանոթներից և վերջացրած ինքնաթիռներով ու հրթիռներով[2]։

Թանգարանը բաղկացած է երկու հիմնական մասից։ Առաջինը «Հյուսիսկովկասյան ռազմական օկրուգի խորացված հրամանատարական կետն է»։ Հրամանատարական կետը գտնվում է գետնի տակ մեծ խորության վրա և ունի բազմաթիվ բավիղներ ու հաղորդակցության միջոցներ։ Կառուցվել է 1960-ական թվականներին այն դեպքի համար, եթե սկսվի Երրորդ համաշխարհային պատերազմ[2]։

Թանգարանի երկրորդ մասը բացօթյա հարթակն է` XX դարի խորհրդային և ռուսական բանակի մարտական տեխնիկայի ցուցանմուշներով։ Թանգարանի հարթակներում ներկայացված է սպառազինություն` սկսած XX դարի սկզբից (օրինակ` Ռուս-ճապոնական պատերազմի ժամանակների), մինչև Չեչնիայի հանրապետությունում հակաահաբեկչական գործողությունները[1]։

Բաց ցուցահանդեսի ցուցանմուշների շարքում են. զրահատեխնիկա (Տ-72, ԲՄՊ-2), հրետանային և զենիթային հրանոթներ, հրթիռների մակետներ, լողացող ինժեներական միջոցներ, օդանավեր (ԱՆ-2, Միգ-23), զրահապատ քարշակներ և այլն[3]։

Մարտական տեխնիկայի բացօթյա բուցահանդեսն ամեն տարի համալրվում է։ Շուտով այստեղ նախատեսվում է ստեղծել Ռուսաստանի հարավում XX դարի տեղական ռազմական տեխնիկայի և զենքի ամենածավալուն ցուցադրություններից մեկը[1]։

Համալիրը գտնվում է «Մուխինի ձորակ» մարզային նշանակության բնապահպանական արգելոցի կենտրոնական մասում, որը տեղի բնակիչների հանգստի սիրված վայրն է[1]։

Ռազմապատմական համալիրն աշխատում է ամեն օր ժամը 9.00-17.00-ին, առանց հանգստյան օրերի[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 bolivarsm. «Аскай. Ростовская область. Военно-исторический комплекс.. Обсуждение на LiveInternet - Российский Сервис Онлайн-Дневников» (ռուսերեն). www.liveinternet.ru. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.
  2. 2,0 2,1 «Аксайский военно-исторический музей (Аксай)». vetert.ru. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.
  3. kerrangjke, rostov_don (2013 թ․ փետրվարի 15). «Запасной пункт Северо-Кавказского округа». Ростовское городское сообщество. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.
  4. «Достопримечательности Аксайского района» (ռուսերեն). www.aksayland.ru. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Գուլաևի անվան ռազմապատմական համալիր» հոդվածին։