Նիկոլայ Գլադկով
| Ծնվել է | դեկտեմբերի 1, 1895 |
|---|---|
| Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն |
| Մահացել է | օգոստոսի 21, 1967 (71 տարեկան) |
| Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | դերասան |
Նիկոլայ Գեորգիևիչ Գլադկով[1] (ռուս.՝ Николай Георгиевич Гладков, դեկտեմբերի 1, 1895, Մոսկվա, Ռուսական կայսրություն - օգոստոսի 21, 1967, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային թատրոնի և կինոյի դերասան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկոլայ Գլադկովը ծնվել է 1895 թվականի դեկտեմբերի 1-ին Մոսկվայում՝ աղքատ գյուղացիների ընտանիքում։ Ընտանիքի ծանր նյութական պայմանների պատճառով ստիպված է եղել աշխատել 12 տարեկանից՝ քաղաքային ուսումնարանում սովորելուն զուգահեռ։ 1911 թվականին ավարտել է ուսումնարանը[1]։
1915 թվականին մեկնել է զինվորական ծառայության[1]։ Եղել է ամեն աշխատանք կատարող բանվոր, ակտիվ մասնակցել է մարտերին, բազմիցս վիրավորվել և երկու անգամ կոնտուզիա է ստացել։ 1920 թվականին՝ ռազմաճակատից հետ կանչվելուց հետո, դարձել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի 3-րդ ստուդիայի դերասան՝ միաժամանակ շարունակելով ծառայել բանակում։ Սակայն ընդամենը երկու ամիս անց նրան կրկին ուղարկել են ռազմաճակատ[1]։
1924 թվականին զորացրվելուց հետո Գլադկովը վերադարձավ Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի 3-րդ ստուդիա և սկսեց կատարել իր առաջին դերերը բեմում։ Կինեմատոգրաֆում նա իր առաջին քայլերն արեց էպիզոդիկ դերերով՝ «Աելիտա» (1924) և «Նրա կոչը» (1925) ֆիլմերում։ Նրա առաջին նշանակալի դերը եղավ 1929 թվականի խորհրդային «Բեկում» ֆիլմում, որտեղ նա մարմնավորեց նավաստի Արտյոմ Գոդունին[1]։
Նիկոլայ Գլադկովը մահացել է 1967 թվականի օգոստոսի 21-ին հայրենի Մոսկվայում։ Նրա աճյունը պահվում է Նովոդևիչյան գերեզմանատան աճյունասափորանոցում[1]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Ֆիլմ | Դեր |
|---|---|---|
| 1924 | Աելիտա | դրվագ |
| 1925 | Նրա կոչը | դրվագ |
| 1928 | Մարդ է ծնվել | բանվոր |
| 1929 | Բեկում | Գոդուն |
| 1930 | Սուրբ Յորգենի տոնը | ոստիկան և խելառ |
| 1931 | Նավաստիները պաշտպանում են հայրենիքը | Հանս Կրաֆտ |
| 1931 | Կյանքի ուղեգիր | կուլակ |
| 1932 | Հորիզոն | տղա |
| 1932 | Ճանապարհն ազատ է | պարտիզան |
| 1934 | Ձկնորսների ապստամբությունը | Գուլ |
| 1934 | Իսկական տղա | Պլյուխին |
| 1936 | Անօժիտը | Գավրիլա |
| 1936 | Երեքը նույն փողոցից | մեքենավար |
| 1937 | Խորը մարտարշավ | էսկադրայի հրամանատար |
| 1938 | Յոթերորդ դասարանցիներ | Ալեքսեյ, Դիմայի եղբայր |
| 1938 | Երիտասարդ կոմունարները | սերժանտ |
| 1939 | Մինինը և Պոժարսկին | Իգալյուտով |
| 1940 | Կյանքի գինը | օդանավակայանի պետ |
| 1941 | Երկու ընկեր | գնդի հրամանատար |
| 1955 | Ազատախումբը | Կարպ Իլյիչ |
| 1955 | Ճանապարհ | դիվերսանտ |
| 1956 | Իվան Ֆրանկո | Տոպիկովսկի |
| 1956 | Իլյա Մուրոմեց | Պլենչիշչե |
| 1957 | Միջադեպ ութերորդ հանքում | ժողովին ներկա հանքափոր |
| 1957 | Ձիգ հանգույց / Սաշան կյանք է մտնում | Պյատերսկի |
| 1958 | Դժվար երջանկություն | գյուղապետ |
| 1959 | Տառապանքի ուղիներով | հեղկոմի նախագահ |
| 1960 | Առաջին ժամադրությունը | բանվոր |
| 1961 | Դերսու Ուզալա | կազակ |
| 1961 | Խելագարների դատարան | սանիտար |
| 1962 | Երկուսը տափաստանում | գեներալ |
| 1962 | 49 օր | դրվագ |
| 1965 | Տարին որպես կյանք | Ժիլե, տպարանի աշխատող |
| 1966 | Անհաջող անեկդոտ | շտաբս-կապիտան |
| 1967 | Այստեղ տեղերը հանգիստ են | շտաբի պետ |
| 1967 | Նրանք ապրում են շատ մոտ | տարեց բանվոր |
| 1967 | «Տրեստ» գործողություն | ձիավոր տղամարդ |
| 1967 | Երեք սոսի Պլյուշչիխայում | Գրիգորիի հայր |
Դերերը թատրոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ե. Վախթանգովի անվան թատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Ներկայացում | Դեր |
|---|---|---|
| 1925 | Վիրինեա | տղամարդ |
| 1927 | Կզաքիսներ | Սեմյոն |
| 1927 | Բեկում | Շվաչ, Լոսև |
| 1933 | Ինտերվենցիա | Բոնդարենկո |
| 1934 | Մարդկային կատակերգություն | Լեոնարդո |
| 1935 | Ազնվականներ | Ալյոշա |
| 1937 | Հրացանով մարդը | Սամսոնով |
| 1941 | Դիմակահանդես | 1-ին սպա |
| 1956 | Ֆոմա Գորդեև | Եֆիմ |
| 1962 | Կենդանի դիակ | խրճիթի տեր |
| 1963 | Արքայադուստր Տուրանդոտ | ստրուկ |
| 1966 | Մոխրոտ | անտառապահ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 Алексей Тремасов. «Гладков Николай Георгиевич | Всегда со мною» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 11-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|