Նիկոլայ Բիրյուկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Բիրյուկով
հուլիսի 3, 1873(1873-07-03) - հուլիսի 13, 1919(1919-07-13) (46 տարեկան)
ԾննդավայրՌուսական կայսրություն
Մահվան վայրՕդեսա, Խերսոնի նահանգ, Ուկրաինական ԽՍՀ
Զորատեսակհետևազոր
Կոչումգեներալ-մայոր
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ
ԿրթությունQ4419525?
Պարգևներ
Սուրբ Գեւորգի 4-րդ դասի շքանշան, Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան, Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան և Ոսկե զենք «Քաջության համար»

Նիկոլայ Բիրյուկով (հուլիսի 3, 1873(1873-07-03), Ռուսական կայսրություն - հուլիսի 13, 1919(1919-07-13), Օդեսա, Խերսոնի նահանգ, Ուկրաինական ԽՍՀ), ռուս գեներալ-մայոր, Առաջին համաշխարհային պատերազմի հերոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ Բիրյուկովը ծնվել է 1873 թվականի հուլիսի 3-ին Ռուսական կայսրությունում։ Նախնական կրթությունը ստացել է Սիմբիրսկի կադետական կորպուսում, որն ավարտելուց հետո 1891 թվականի սեպտեմբերի 1-ին ընդունվել է Պավլովսկի ռազմական ուսումնարան։ 1892 թվականի օգոստոսի 4-ին ստացել է պոդպորուչիկի կոչում և ծառայության անցել 16-րդ հրաձգային գնդում։ 1896 թվականի օգոստոսի 4-ին, ստանալով պորուչիկի կոչում, Բիրյուկովն ընդունելության քննություններ է հանձնել Գլխավոր շտաբի Նիկոլաևյան ակադեմիայում, ուսուցման երկդասյա դասընթացներ անցնելով, վերադարձել իր գունդ։ 1900 թվականի օգոստոսի 4-ին ստացել է շտաբս կապիտանի կոչում տեղափոխվելով գվարդիա և ուղիղ 4 տարի անց ստացել կապիտանի կոչում։ Պավլովյան ռազմական ուսումնարանում ծառայել է որպես կրտսեր սպա-դաստիարակ։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում Բիրյուկովը եղել է 13-րդ հրաձգային գնդի փոխգնդապետ։ Շուտով ստացել է գնդապետի կոչում[1]։

Գերագույնի հրամանով 1915 թվականի ապրիլի 24-ին Բիրյուկովը պարգևատրվել է Սուրբ Գեորգիի 4-րդ աստիճանի շքանշանով[2]։ 1915 թվականի սկզբին նշանակվել է 16-րդ հրաձգային գնդի հրամանատար, նոյեմբերի 10-ին՝ արժանացել Գեորգիևյան զենքի։ 1916 թվականի հոկտեմբերի 12-ին Բիրյուկովը ստացել է գեներալ-մայորի կոչում և շուտով նշանակվել Սիբիրյան հրաձգային դիվիզիայի հրամանատար։ Քաղաքացիական պատերազմին Բիրյուկովն ակտիվ մասնակցություն չի ունեցել, սակայն 1919 թվականի ամռանը բոլշևիկների կողմից ձերբակալվել և գնդակահարվել է հուլիսի 13-ին Օդեսայում[3]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այլ պարգևների հետ մեկտեղ՝ Բիրյուկովն ունի հետևյալ շքանշանները՝

  • Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան (1909)
  • Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան (1913 թվականի մարտի 5)
  • Սուրբ Գեորգիի 4-րդ աստիճանի շքանշան (1915 թվականի ապրիլի 24)
  • Գեորգիևյան զենք (1915 թվականի նոյեմբերի 10)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Русская армия в Великой войне: Картотека проекта: Бирюков Николай Павлович». www.grwar.ru. Վերցված է 2017 թ․ հուլիսի 28-ին.
  2. Высочайшие приказы по Военному ведомству. К № 1285 «Разведчика». - С. 605.
  3. «Дело №116. Список расстрелянных в Одессе. Отдел пропаганды Особого совещания при главнокомандующем вооруженными силами на Юге России, часть информационная, 11 августа 1919 года, №528, г. Таганрог». Сайт историка Волков, Сергей Владимирович. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 30-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Волков С. В. Генералы и штаб-офицеры русской армии. Опыт мартиролога. Том 1. - М., 2012. - С. 126- 127. - ISBN 978-5-91862-007-6
  • Список подполковникам по старшинству. Составлен по 15 мая 1913 г. - СПб., 1913. - С. 519
  • Шабанов В. М. Военный орден Святого Великомученика и Победоносца Георгия. Именные списки 1769- 1920. Биобиблиографический справочник. - М., 2004. - С. 410. - ISBN 5-89577-059-2