Նիկոլայ Բերեժնոյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Բերեժնոյ
Ծնվել էհուլիսի 24, 1938(1938-07-24)
ԾննդավայրԿրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 24, 2015(2015-03-24) (76 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ուկրաինա
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ և
մրցանակներ
«Պատվո նշան» շքանշան «Աշխատանքային արիության համար» մեդալ
Ուկրաինայի ժողովրդական նկարիչ Ուկրաինական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվավոր դիպլոմ և Ուկրաինայի արվեստի վաստակավոր գործիչ
ԱնդամությունԽՍՀՄ նկարիչների միություն և Ուկրաինայի նկարիչների ազգային միություն

Նիկոլայ Բերեժնոյ (ռուս.՝ Бережной, Николай Фёдорович), (հուլիսի 24, 1938(1938-07-24), Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 24, 2015(2015-03-24))[1], գեղանկարիչ, գծագիր։ Համաուկրաինական «Սոպուկս» գեղանկարչական սիմպոզիումի հիմնադիր (1994 թվական) և անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Մետվեևո գյուղում, Ակուլինայի և երկաթուղային աշխատող Ֆյոդրի ընտանիքում։ Մեծացել է Գիագինսկայա ստանիցայում։

1952-1957 թվականներին սովորել է Կրասնոդարի նկարչա-մանկավարժական ուսումնարանում, որտեղ ընդունվել է Գիագինսկյան դպրոցի ուսուցիչների խորհուրդով։ Ուսումնարանն ավարտելուց հետո աշխատել է որպես ուսուցիչ, դասավանդել է գծագրություն և նկարչություն Կեմերովոյի մարզում, աշխատել է նաև Կրասնոդարի առևտրի ղեկավարման ձևավորման արվեստանոցում, Օմսկի Գեղարվեստական ֆոնդում։

1963 թվականին դարձել է ԽՍՀՄ նկարիչների միության թեկնածու, իսկ մեկ տարուց արդեն` նույն միության անդամ։ Այդ ժամանակ նա արդեն ընտանիք ուներ։ Մի անգամ որդին հիվանդանում է, երկար ժամանակ չի բուժվում, և բժիշկները խորհուրդ են տալիս փոխել կլիման։ 1971 թվականին տեղափոխվում է Նիկոլաև, որտեղ նրա կինը` Լարիսա Վասիլևնան, ավելի վաղ պրակտիկա էր անցնել, և որտեղ այդ ժամանակ ստեղծվում էր Նկարիչների միության մարզային կազմակերպություն։ 1972 թվականից մինչև 1991 թվականը զբաղեցրել է դրա նախագահի պաշտոնը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Պատվո նշան» շքանշան
  • Օմսկի կոմերիտմիություն մրցանակ
  • Ուկրաինայի ժողովրդական նկարիչ (2008 թվական)
  • ՈւԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվոգիր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Мир красок Николая Бережного на Земле…». Газета «Южная правда», № 34 (23360) — Человек. 2015 թ․ մարտի 26. Վերցված է 2015 թ․ մարտի 26-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Бережной Николай Федорович // Художники Омска. — Л., 1972. — С. 23
  • Мороченко Н. П. Бережной Николай Федорович // Омские художники — «шестидесятники»: каталог / Н. П. Мороченко. — Омск, 1995. — С. 35-37, 86: портр, ил.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]