Նիկոլայ Բեխ
Նիկոլայ Բեխ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 2, 1946 |
Ծննդավայր | Բեխի, Կորոստենի շրջան, Ժիտոմիրի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | ապրիլի 3, 2021 (75 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Q12074501? |
Մասնագիտություն | ճարտարագետ-մեխանիկ |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Նիկոլայ Իվանի Բեխ (հունվարի 2, 1946, Բեխի, Կորոստենի շրջան, Ժիտոմիրի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 3, 2021), խորհրդային և ռուսաստանյան արդյունաբերող և գիտնական։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է դարբնի ընտանիքում։ Դպրոցն ավարտելուց հետո աշխատել է լոկոմոտիվային դեպոյում որպես խառատ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1969 թ. ավարտել է Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտը «Ձուլման ավտոմատացում և համալիր մեխանիզացիա» մասնագիտությամբ։ Ուսանել է ԳՖՀ Կիլ քաղաքի Գործարարության միջազգային ակադեմիայում։
Աշխատանքային գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1969-1980 թթ. - աշխատել է Վոլգայի ավտոմոբիլային գործարանում (ԱՎՏՈՎԱԶ)՝ ինժեներ-տեխնոլոգից մինչև մետալուրգիական արտադրության գլխավոր ինժեներ։ 1980-1984 թթ. - Կամայի ավտոգործարանի ԿամԱԶ ձուլման գործարանի տնօրեն։ 1987-1997 թթ. — «ԿԱՄԱԶ» ԲԲԸ նախագահ և գլխավոր տնօրեն։
Ակտիվորեն մասնակցել է 1988 թ. Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացմանը։
1997−2001 թթ. - Մոսկվայի քաղաքապետի խորհրդական արդյունաբերական քաղաքականության գծով։ 2001 թ. եղել «Մոսկվայի կառավարիչ ֆինանսական ընկերության» գլխավոր տնօրեն։ 2001−2002 թթ. — «Սիբուր» ԲԸ գործադիր տնօրեն, 2002−2003 թթ. — Կուրգանի մեքենաշինական գործարանի տնօրենների խորհրդի նախագահ։
2003 թ. հուլիսից — «Զվեզդա-էներգետիկա» ԲԲԸ գլխավոր տնօրեն, որը զբաղվում է դիզելային և գազային էլեկտրակայաններ։
Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահն է։
1989−1991 թթ. - ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԽՍՀՄ մինիստրների խորհրդի մրցանակի դափնեկիր։,
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշան (Ռուսաստան)։
- Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան։
- Ժողովուրդների բարեկամության շքանշան։
- «Պատվո նշան» շքանշան
- Անանիա Շիրակացու մեդալ (2008)[2]։
- Ռուսաստանի Դաշնության վաստակավոր մեքենաշինարար։
- Տեխնիկական գիտությունների դոկտոր։
- Պրոֆեսոր։
Ամուսնացած է, ունի երկու դուստր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հունվարի 2 ծնունդներ
- 1946 ծնունդներ
- Ապրիլի 3 մահեր
- 2021 մահեր
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- Անանիա Շիրակացու մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս արդյունաբերողներ
- Խորհրդային ճարտարագետներ
- Խորհրդային մեխանիկներ
- Խորհրդային գիտնականներ
- Տեխնիկական գիտությունների դոկտորներ
- Խորհրդային պրոֆեսորներ