Նիկոլայ Բատրանեց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Բատրանեց
օգոստոսի 1, 1872(1872-08-01) - ոչ վաղ քան 1931
ԿրթությունPavel Military School?
Պարգևներ
Սուրբ Գեւորգի 4-րդ դասի շքանշան Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան և Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան

Նիկոլայ Բատրանեց (ռուս.՝ Николай Леонтьевич Батранец, օգոստոսի 1, 1872(1872-08-01) - ոչ վաղ քան 1931), Առաջին համաշխարհային պատերազմի հերոս, Սուրբ Գեորգիի 4-րդ աստիճանի շքանշանի ասպետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթությունը ստացել է Կիևի Վլադիմիրյան կադետական կորպուսում։ Ծառայության է անցել 1889 թվականի սեպտեմբերի 1-ին։ Ավարտել է Պավլովյան 1-ին ռազմական ուսումնարանը (1891 թ.): Գործուղվել է 10-րդ հրետանային բրիգադա։ Պոդպորուչիկ (05.08.1891 թ.): Պորուչիկ (10.08.1894 թ.): Շտաբս-Կապիտան (19.07.1898 թ.):

Ավարտել է Գլխավոր Շտաբի Ակադեմիան (1902 թ., 1-ին կարգով)։ 28.05.1902 թվականին ստացել է կապիտանի կոչում, ճամբարային հավաքներն անցել է Վարշավյան զինվորական օկրուգում։ Վաշտի հրամանատարական ցենզը անցել է 205-րդ Իզմաիլովյան ռեզերվային գումարտակում (01.11.1902 թ.-01.05.1904 թ.): Եղել է 69-րդ հետևակային դիվիզիայի շտաբի ավագ համհարզ (03.09.1904 թ.-08.10.1905 թ.), Օդեսայի ռազմական օկրուգի շտաբի ավագ համհարզի օգնական (08.10.1905 թ.-27.06.1906 թ.): 02.04.1906 թվականին ստացել է փոխգնդապետի կոչում, այնուհետև եղել 1-ին Թուրքեստանյան բանակային կերպուսի շտաբի հատուկ հանձնարարություններով շտաբ-սպա (27.06.1906 թ.-02.12.1911 թ.), 18.04.1910 թվականից` գնդապետ։

Առաջին համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ բանակային կորպուսի շտաբի հատուկ հանձնարարություններով` շտաբ-սպա (02.12.1911 թ.-09.02.1914 թ.): 35-րդ հետևակային դիվիզիայի շտաբի պետ (09.02.1914 թվականից)։ Նեժինսկի 137-րդ հետևակային գնդի հրամանատար։ Պարգևատրվել է Գեորգիևյան զենքով (10.11.1915 թ.), 22.12.1915 թվականից Օխոտյան 43-րդ հետևակային գնդի հրամանատար։ Պրուտի գետանցման Ստրելեցկիյ կուտ գյուղի մոտ ամրացված դիրքերի գրավման համար պարգևատրվել է Սուրբ Գեորգիի 4-րդ աստիճանի շքանշանով։

Գեներալ-մայոր (հր. 20.10.1916 թ., 17.06.1916 թ.), եղել է Կիևյան ռազմական օկրուգի շտաբի պաշտոնների ռեզերվում (25.10.1916 թվականից)։ 26-րդ բանակային կորպուսի շտաբի պետ (12.05-28.08.1917 թ.), 4-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար (28.08.1917 թվականից). 1917 թվականի դեկտեմբերից` «ուկրաինացված» զորամասի հրամանատար։

Քաղաքացիական պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդես է եկել Ռուսաստանի հարավի զինված ուժերի Կամավորական բանակում, 13.11.1918 թվականից` Ռուսաստանի հարավի զինված ուժերի Գլխավոր հրամանատարական շտաբի պաշտոնների ռեզերվում, 22.01.1919 թվականից` Հարավարևմտյան երկրամասի զորքերի (Օդեսա) շտաբի պաշտոնների ռեզերվում, 12.02.1919 թվականից` Ռուսաստանի հարավի զինված ուժերի Ռուսական բանակի Գլխավոր հրամանատարական շտաբի հերթապահ գեներալի բաժնում, մինչև Ղրիմից էվակուացումը։ Էվակուացվել է Կատարո (Հարավսլավիա) «Իստեռն-Վիկտոր» նավով։ Մահացել է 1930 թվականից հետո։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • А.А. Брусилов «Мои воспоминания. Брусиловский прорыв», изд.«Эксмо», 2013 г.
  • А. И. Григоров — Рязанская Книга Памяти Великой войны 1914—1918 годов. Послужной список.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]