1932 թվականին ավարտել է Ադրբեջանի նավթային ինստիտուտը և մինչև 1935 թվականն աշխատել է Բաքվում։ 1935-1937 թթ. ծառայել է սովետական բանակում։ 1937-1940-ական թթ. Բաքու և Կույբիշև քաղաքներում ղեկավար աշխատանքներ է կատարել նավթարդյունաբերության բնագավառում։ 1944 թվականից՝ ԽՍՀՄ նավթարդյունաբերության ժողկոմ, 1948 թվականից՝ մինիստր։ 1955-1957 թթ.՝ ԽՍՀՄ Մինիստրների սովետի ժողովրդական տնտեսության հեռանկարային պլանավորման պետական հանձնաժողովի նախագահ, 1957-1958 թթ.՝ ՌՍՖՍՀ Մինիստրների սովետի նախագահի առաջին տեղակալ և Պետպլանի նախագահ։ 1964-1965 թթ.՝ ԽՍՀՄ Պետպլանին կից նավթարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ, ՍՍՀՄ մինիստր, 1965 թվականից՝ ԽՍՀՄ Պետպլանի նախագահ։ ԽՄԿԿ ԿԿ-ի անդամ՝ 1952-1961 թթ. և 1966 թվականից։ ՍՍՀՄ 2-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։
Նիկոլայ Կոնստանտինովիչ Բայբակովն արժանացել է լենինյան մրցանակի (1963 թվականին)։ Պարգևատրվել է Լենինի 4 և այլ շքանշաններով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 264)։