Նիկոլայ Ասրիևը ծնվել է 1920 թվականի ապրիլի 24-ին ԹուրքմենստանիՉարջոու քաղաքում։ 1939 թվականին ավարտել է Սմոլենսկի հրետանային ուսումնարանը, 1953 թվականին՝ Մոսկվայի Մ. Ֆրունզեի անվան և 1961 թվականին՝ ԳՇ ռազմական ակադեմիաները։ Երկրորդ համաշխարհային պատերազմիԱրևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների ժամանակ եղել է հրետանային դիվիզիոնի հրամանատար (1942), հրաձգային կորպուսի շտաբի հրետանու պետ (Նովգորոդյան ռազմագործողությունում), 54-րդ բանակի շտաբի հրետանու պետ (մասնակցել է Ռիգայի ազատագրմանը)։
1945 թվականից աշխատել է ԽՍՀՄ ՊՆ կենտրոնական ապարատում, 1968 թվականին եղել է Մոսկվայի օկրուգի ՀՕՊ-ի շտաբի պետ, 1971 թվականից՝ ԳՇ ռազմական ակադեմիայի ամբիոնի պետ[2]։