Նիկոլայ Ալմազով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիկոլայ Ալմազով
Կալուգայի քաղաքային խորհրդի նախագահ
1918 - 1919
Կալուգայի ՌԿԿ(բ) քաղկոմի նախագահ
1919 - 1921
 
Կուսակցություն՝ Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն և ԽՄԿԿ
Մասնագիտություն՝ պետական գործիչ
Ծննդյան օր 1891
Ծննդավայր Կալուգա, Ռուսական կայսրություն
Վախճանի օր դեկտեմբերի 30, 1937(1937-12-30)
Վախճանի վայր Կոմմունարկա, Լենինսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Գերեզման Կոմմունարկա
Թաղված Կոմմունարկա

Նիկոլայ Ալմազով (ռուս.՝ Николай Георгиевич Алмазов, 1891, Կալուգա, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 30, 1937(1937-12-30), Կոմմունարկա, Լենինսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային կուսակցական և պետական գործիչ։ Կալուգայի քաղաքային խորհրդի առաջին նախագահը (հունիս 1918 - 1919). ՌՍԴԲԿ անդամ 1913 թվականից։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո եղել է Ստարոկոնստանտինով քաղաքի պատգամավորների Խորհրդի նախագահը և 11-րդ բանակի հեղկոմի անդամ, Խորհուրդների Համառուսաստանյան 3-րդ համագումարի պատգամավոր։ Զորացրվելուց հետո Կալուգայում աշխատել է վիմագրող բանվոր։ 1918-1919 թվականներին եղել է Կալուգայի քաղաքային խորհրդի նախագահ։ 1919 թվականի հունիս-օգոստոս ամիսներին եղել է ռազմաճակատում (վերադարձել էր Կալուգա հիվանդության պատճառով)։ 1919-1921 թվականներին եղել է ՌԿԿ(բ) քաղկոմի նախագահը և Կալուգայի նահանգի զինվորական կոմիսարը։ 1922 թվականի մայիսի 15-ից մինչև 1924 թվականի դեկտեմբերի 20-ը եղել է Մոսկվայի և Մոսկովյան նահանգի զինկոմ, 1930-ական թվականներին աշխատել է պոլիգրաֆիական արդյունաբերությունում, եղել է ՌՍՖՍՀ լուսավորության ժողկոմի «Պոլիգրաֆ գիրք» տրեստի կառավարիչը։

Ձերբակալվել է 1937 թվականի օգոստոսի 26-ին, դեկտեմբերի 30-ին դատապարտվել է գնդակահարության և նույն օրը գնդակահարվել է Բուտովո-Կոմունարկայի հրաձգարանում։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Лошманова О.А. Алмазов Николай Георгиевич по воспоминаниям соратников. Калуга в шести веках, 7-й выпуск. 2011 г.
  • Калужская энциклопедия. В. Я Филимонов. Изд-во Н. Бочкаревой, 2005 - Всего страниц։ 493