Նիկոլայ Ազարև
Նիկոլայ Ազարև | |
---|---|
ռուս.՝ Николай Николаевич Азарьев | |
սեպտեմբերի 26, 1865 - 1933 | |
Զորատեսակ | հետևազոր |
Կոչում | գեներալ-մայոր |
Մարտեր/ պատերազմներ | իխետուան, Ռուս-ճապոնական պատերազմ և Առաջին համաշխարհային պատերազմ |
Կրթություն | Cadet corps in Poltava? |
Պարգևներ |
Նիկոլայ Ազարև (ռուս.՝ Николай Николаевич Азарьев, սեպտեմբերի 26, 1865 - 1933), ռուս ռազմական գործիչ, գեներալ-մայոր, 4-րդ Թուրքեստանյան հրաձգային դիվիզիայի հրամանատար։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նիկոլայ Ազարևը ծնվել է 1865 թվականի սեպտեմբերի 26-ին, ուղղափառ է, գնդապետ Նիկոլայ Պետրովիչ Ազարևի որդին։ Կրթությունը ստացել է Պետրովսկի Պոլտավյան կադետական կորպուսում, որն ավարտել է 1883 թվականի օգոստոսի 25-ին և որպես յունկեր ծառայել բանակային հետևակում։ Այնուհետև Ազարևը ավարտել է 3-րդ Ալեքսանդրովյան ռազմական ուսումնարանը և 1884 թվականին ստանալով պոդպորուչիկի կոչում` գործուղվել 7-րդ հրաձգային գումարտակ։ Այս գումարտակում Ազարևը հաջորդաբար ստացել է պորուչիկի (1888 թվականի օգոստոսի 14 ), շտաբս-կապիտանի (1890 թվականի փետրվարի 26), կապիտանի (1898 թվականի մարտի 15) կոչումներ և շուրջ տասը տարի զբաղեցրել վաշտի հրամանատարի պաշտոնը։ 1900-1901 թվականներին Ազարևը մարտնչել է Չինաստանում կռփամարտիկների դեմ և գերազանց ծառայության համար 1901 թվականին պարգևատրվել է սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի սրերով ու ժապավենով և սուրբ Աննայի 3-րդ աստիճանի սրերով ու ժապավենով շքանշաններով, 1902 թվականի փետրվարի 26-ին ստանալով փոխգնդապետի կոչում։
Դրանից հետո Ազարևը մասնակցել է ռուս-ճապոնական պատերազմին և 1905 թվականին ճապոնացիների դեմ մարտական հաջողությունների համար պարգևատրվել է սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի սրերով ու ժապավենով և սուրբ Աննայի 2-րդ աստիճանի սրերով ու ժապավենով և սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի սրերով ու ժապավենով շքանշաններով և 1906 թվականին ստացել գնդապետի կոչում։
1907 թվականի օգոստոսին Ազարևը եղել է 10-րդ Արևելասիբիրական հրաձգային գնդի հրամանատար, նույն թվականի դեկտեմբերի 4-ին նշանակվել է 5-րդ Անդրկասպիական հրաձգային գնդի հրամանատար[1], 1910 թվականի հուլիսի 24-ին եղել է 14-րդ Թուրքեստանյան հրաձգային գնդի հրամանատար, նույն տարում ստացել սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան։ Որպես այս գնդի հրամանատար` Ազարևը Կովկասյան ռազմաճակատում մարտնչել է թուրքերի դեմ։ Սարիղամիշի տակ մղվող մարտերում հաջողությունների համար 1915 թվականի հունվարի 5-ին ստացել է գեներալ-մայորի կոչում և 1915 թվականի մայիսի 20-ից նշանակվել 4-րդ Թուրքեստանյան հրաձգային դիվիզիայի հրամանատար։ Ալաշկերտի օպերացիայում հաջողության համար 1916 թվականի հունվարին պարգևատրվել է Գեորգիևյան զենքով, իսկ Էրզրումյան մարտերում, որտեղ Ազարևը գեներալ Չապլիգինի և Անդրիևսկու ջոկատների հետ համատեղ ջախջախում է թուրքական բանակի 10-րդ բանակային կորպուսը, Գերագույնի 1916 թվականի հունիսի 10-ի հրամանով պարգևատրվել է սուրբ Գեորգիի 4-րդ աստիճանի շքանշանով։ 1917 թվականին Ազարևը դեռևս շարունակում էր ղեկավարել 4-րդ Թուրքեստանյան հրաձգային դիվիզիան։
Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Նիկոլայ Ազարևի ճակատագիրն անհայտ է։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայր` Ազարև Նիկոլայ Պետրովիչ, գնդապետ
- Եղբայրներ`
- Ազարև Ալեքսանդր Նիկոլաևիչ, գնդապետ
- Ազարև Վիկտոր Նիկոլաևիչ, գնդապետ
- Ազարև Միտրոֆան Նիկոլաևիչ, գեներալ-մայոր
- Կին` Աննա.
- Որդի` Նիկոլայ
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան սրերով և ժապավենով (1901)
- Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան սրերով և ժապավենով (1901)
- Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան սրերով (1905)
- Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան սրերով (1905)
- Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան սրերով և ժապավենով (1905)
- Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան (1910)
- Գեորգիևյան զենք (17.01.1916)
- Սուրբ Գեորգիի 4-րդ աստիճանի շքանշան (10.06.1916)
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Военный орден святого великомученика и победоносца Георгия. Биобиблиографический справочник. М., 2004
- Волков С. В. Генералитет Российской империи. Энциклопедический словарь генералов и адмиралов от Петра I до Николая II. Том I. А-К. М., 2009
- Залесский К. А. Кто был кто в Первой мировой войне. М., 2003
- Список полковникам по старшинству. Составлен по 1 марта 1914 г. СПб., 1914
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ В литературе иногда встречается ошибочное утверждение, что Азарьев в 1907 году командовал 168-м пехотным Миргородским полком, однако это противоречит официальным данным из его послужного списка.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Азарьев, Николай Николаевич (генерал) на сайте «Русская армия в Великой войне»
- Александр Азарьев. Предводитель дворян Archived 2014-12-25 at the Wayback Machine.
- Корсун Н. Эрзерумская операция. - М.։ Воениздат НКО СССР, 1938.
- Азарьев Николай Николаевич, генерал-майор