Նիկոլայ Ագուտին
| Նիկոլայ Ագուտին | |
|---|---|
| Ծնվել է | ապրիլի 15, 1935 (90 տարեկան) |
| Ծննդավայր | Տամբով, Վորոնեժի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարան |
| Մասնագիտություն | երգիչ, երաժշտական քննադատ, ադմինիստրատոր, կոմպոզիտոր, երգերի հեղինակ, բանաստեղծ և կիթառահար |
| Կուսակցություն | ԽՄԿԿ |
| Երեխաներ | Լեոնիդ Ագուտին |
| Николай Агутин | |
Նիկոլայ Պետրովիչ Ագուտին (ապրիլի 15, 1935, Տամբով, Վորոնեժի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս երգիչ, երգերի հեղինակ, կոմպոզիտոր[1][2], համերգների կազմակերպիչ, երաժշտական քննադատ։
«Կապույտ կիթառներ» ՎԻԱ-ի նախկին անդամ։ 30 տարի եղել է Մոսկոնցերտի համերգային տնօրեն՝ և եղել է «Կապույտ կիթառներ», «Ծաղիկներ», «Ջանգ», «Ուրախ տղաներ» (երբ Պուգաչովան էր երգում նրանց հետ), «Երգող սրտեր», «Պեսնյարի» խմբերի անդամ, եղել է նաև Ժենյա Բելոուսովի առաջին համերգային տնօրենը[3][4]:
Երգիչ Լեոնիդ Ագուտինի հայրն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է զինվորական Պյոտր Ագուտինի ընտանիքում, Տամբովում, իսկ հետո ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա, Արբատ, որտեղից հայրը տեղափոխվել է Վորոնեժ։ Այդ ժամանակ սկսվել է պատերազմը և Նիկոլայը մոր հետ տարհանվել է Ուզբեկստան՝ Տաշքենդի մերձակա բնակավայր։ Տարհանումից նրանք վերադարձել են Վորոնեժ, որտեղ սկզբում ընտանիքի հետ կառուցել է տուն, ապրել է այնտեղ, իսկ հետո բնակարան է ստացել։ Հայրը բայան է նվագել, իսկ մայրը երգել է եկեղեցում[5]:
Նիկոլայը երգել և պարել է պիոներների տանը։
1953 թվականի նոյեմբերի 11-ից մինչև 1956 թվականի նոյեմբերի 11-ը Ծառայել է բանակում Օրեխովո-Բորիսովոյում ՀՕՊ զորքերում։
Բանակից հետո Նիկոլայը աշխատանքի է տեղավորվել փայտամշակման կոմբինատում, այնուհետև «Աերոպորտ» մետրոյի մոտ գտնվող հեծելազորային գնդում, եղել է ակումբի տնօրեն։ Հաճախել է Թատերական արվեստի ռուսական համալսարանի նախապատրաստական դասընթացներին։ Երկու անգամ փորձել է ընդունվել, բայց արդյունքը եղել է անհաջող: 1959 կամ 1960 թվականին ընդունվել է Գնեսինի անվան ռուսական երաժշտական ակադեմիայի վոկալ բաժին: Ուսման ընթացքում շաբաթ և կիրակի օրերին երեկոյան երգել է Գորկու անվան զբոսայգու պարահրապարակում։ 1963 կամ 1964 թվականներին ավարտել է ուսումնարանը: Ավարտել է նաև Թատերական արվեստի ռուսական համալսարանը[5]:
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխատել է որպես ժողովրդական բարեկամության համալսարանի մշակույթի տան փոխտնօրեն, կազմակերպել է տոներ յուրաքանչյուր երկրի 87 հայրենակցական միությունների համար։
Գնեսինկան ավարտելուց մեկ տարի անց եկավ Մոսկոնցերտ, անցավ մրցույթը, աշխատեց որպես երգիչ։ Կատարել է իր ժամանակակից երգիչների երգացանկից երեք-չորսական երգ, օրինակ՝ Էդուարդ Խիլի։ Երգեր էր գրել, այդ թվում՝ Ի․ Կոբզոնի համար, որի հետ միասին սովորել է Գնեսինի անվան ինստիտուտում։ Հյուրախաղերի պատճառով հետ է մնացել, բայց հետո քննությունները հանձնել է էքստեռն[6]: Աշխատել է որպես նկարիչ-ձևավորող։
Գորկու անվան զբոսայգում ծանոթացել է իր առաջին կնոջ՝ Լյուդմիլայի հետ, ով այնտեղ պարել է պարահանդեսային պարերի խմբակում։
Մոսկոնցերտում դարձել է ԽՄԿԿ անդամ, թողարկել է պատի թերթեր։ Երկու տարի Մոսկոնցերտում աշխատել է որպես մենակատար, հետո երեք տարի աշխատել է երգիչ Նիկոլայ Զայցևի հետ։
1971 թվականին Իգոր Գրանովը նրան հրավիրել է «Երկնագույն կիթառներ» անսամբլին։ 1973 թվականին երգել է «Երկնագույն կիթառներ» ՎԻԱ-ում, եղել է «Բրատիսլավյան լիրա» մրցույթի դափնեկիր[7]:
Հետագայում աշխատել է որպես ադմինիստրատոր «Ուրախ երեխաներ», «Երգող սրտեր» ՎԻԱ-ներում, աշխատել է Նիկոլայ Էրդենկոյի և նրա «Ջանգ» խմբի, Ստաս Նամինի և «Պեսնյարի» խմբերում, և կազմակերպել է համերգներ։
Շատ է աշխատել Մուրոմովի և Մալեժիկի հետ, մեկ ու կես ամիս աշխատել է Անտոնովի հետ, աշխատել է նաև Ժենյա Բելոուսովի հետ[8]: Ծանոթացել է Լյուբով Վորոպաևայի հետ Գրողների կենտրոնական տանը, կարդալով նրա բանաստեղծությունները, նրան առաջարկեցել փորձել իրեն երգի մեջ և ծանոթացրեցեց «Երգող սրտեր» ՎԻԱ-ի ղեկավար Վիկտոր Վեկշտեյնի և «Ուրախ տղաներ» ՎԻԱ-ի ղեկավար Պավել Սլոբոդկինի հետ, և նա սկսեց երգերի տեքստեր գրել, իսկ հետո նա դարձել է դարձել է Մոսկոնցերտի արտիստ[3]: Եվգենի Բելոուսովի և Լյուբով Վորոպաևայի հետ աշխատելիս նրա որդին՝ Լեոնիդ Ագուտինը, նրանց հետ մեկնում էր շրջագայությունների և երգում առաջին բաժնում[3]:
Երբ Նիկոլայի որդին՝ Լեոնիդ Ագուտինը, վերադարձավ բանակից, նա սկսեց աշխատել իր հոր հետ։ Վերջին բանը, որ Նիկոլայը արեց շոու-բիզնեսում 1990-ական թվականների սկզբին, եղել է մարզադաշտերով շրջագայություննը՝ Ալմա-Աթա, Կրասնոդար, Տաշքենդ և Սամարղանդ քաղաքներով։ Ավելի ուշ նա զբաղվել է անշարժ գույքով, բայց պարբերաբար օգնել է շատերին համերգային գործունեության մեջ[8]: Ներկայումս երաժշտական քննադատ է[9]:
2018 թվականին մասնակցել է «Ձայնը։ 60+» հաղորդմանը, նրա մարզիչը որդին եղել է Լեոնիդը, հասել է եզրափակիչ[10][11]:
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին ամուսնության մեջ 16 տարի ապրել է Լյուդմիլա Լեոնիդովնա Ագուտինայի հետ (օրիորդական՝ Շկոլնիկովա 1940 հուլիսի 20-ից 2025 թվականի սեպտեմբերի 21[12][13]), ով աշխատել է Մոսկվայի թիվ 791 դպրոցում և աշխատել տարրական դասարանների ուսուցիչ, և դարձել Ռուսաստանի Դաշնության վաստակավոր ուսուցիչ,[9]: Ամուսնության մեջ ծնվել է որդի՝ երգիչ Լեոնիդ Ագուտինը ով ծնվել է 1968 թվականի հուլիսի 16-ին, հարսը՝ երգչուհի Անժելիկա Վարումը ով ծնվել է 1969 թվականի մայիսի 26-ին: Լեոնիդին անունը տվել են ի պատիվ Մարիա Իսրայելևնայի՝ Լյուդմիլայի մոր պատերազմում զոհված ամուսնու։ Թոռնուհին՝ Պոլինա Լեոնիդովնա Վորոբյովան ով ծնվել է 1996 թվականի մարտի 12-ին, ապրել է մոր և խորթ հոր հետ Իտալիայում, այնուհետև նրա ընտանիքը տեղափոխվել է Ֆրանսիա: Թոռնուհին՝ Ելիզավետա Լեոնիդովնա Վարումը ով ծնվել է 1999 թվականի փետրվարի 9-ին), 2003 թվականից ապրել է Մայամիում, և ստեղծել է իր «Without Gravity» («Առանց ձգողականության») ռոք խումբը, որի հետ ելույթ է ունենում դպրոցներում կազմակերպվող համերգներին, խմբի համար երաժշտություն է գրում, և նվագում է կիթառ։
Երկրորդ ամուսնությունից լրագրող Ելենա Վիկտորովնա Ժեռնովայի հետ ով ծնվել է 1956 թվականի նոյեմբերի 17-ին ծնվել է երկու դուստր․
- Դուստրը՝ Քսենյա Նիկոլաևնա Ագուտինան է ով ծնվել է 1980 թվականի սեպտեմբերի 1-ին
- Թոռը՝ Վիկտորն է
- Թոռնուհին՝ Ուլյանան է ով ծնվել է 2015 թվականին
- Դուստրը՝ Մարիա Նիկոլաևնա Ագուտինան է ով ծնվել է 1982 թվականի հունիսի 13-ին
- Թոռնուհին՝ Ալյոնան է ով ծնվել է 2002 թվականին
- Թոռը՝ Մատվեյն է ով ծնվել է 2012 թվականի հուլիսի 21-ին և մահացել է 2014 թվականի հունիսի 18-ին[14])
- Թոռնուհին՝ Ալեքսանդրան է ով ծնվել է 2018 թվականին
Այնուհետև 15 տարի քաղաքացիական ամուսնությամբ ապրել է բուժքույր Տատյանայի հետ ով ծնվել է 1955 թվականի օգոստոսի 1-ին: Երրորդ ամուսնությունը Նատալյայի հետ էր, ով նրանից 45 տարով փոքր էր։ Չորրորդ ամուսնությունը Ալլա Պավլովայի հետ էր, ով Նիկոլայից 50 տարով փոքր էր, բաժանվել է 2014 թվականի նոյեմբերին՝ 10 տարվա ամուսնությունից հետո։ Հինգերորդ ամուսնությունը 2016 թվականից Նինայի հետ է, ով Նիկոլայից 29 տարով փոքր է[15]:
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2014 թվական, Ինչպես են բաբախում սրտերը (երգիչ, բանաստեղծ, կոմպոզիտոր[3])
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Новая Волна-2012, Николай и Леонид Агутин «День рождения»». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «Николай Агутин — Блинчики текст песни и слова». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
{{cite web}}: no-break space character in|title=at position 15 (օգնություն) - ↑ 3,0 3,1 3,2 3,3 «Песни Николая Агутина переросли в песни «Голоса»». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Парад ансамблей — музыкант: Николай Агутин (ВИА «Голубые гитары»)». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
{{cite web}}: no-break space character in|title=at position 16 (օգնություն) - ↑ 5,0 5,1 «Николай Агутин. Голос. 60+. Первый канал». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Николай Агутин». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ Братиславская лира
- ↑ 8,0 8,1 «Николай Агутин». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ 9,0 9,1 «Биография Леонида Агутина // c-cafe.ru». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «83-летний отец Леонида Агутина дебютировал в проекте «Голос 60+» | StarHit.ru». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Николаю Агутину исполнилось 85 лет! - Статьи - Музыка - РЕВИЗОР.РУ». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ ««Скончалась у себя дома»: отец Леонида Агутина рассказал о главной болезни его мамы». www.thevoicemag.ru. 2025 թ․ սեպտեմբերի 22. Վերցված է 2025 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ «На 86-м году жизни умерла мать Леонида Агутина». РБК Life. Վերցված է 2025 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ «Мария Агутина о том, что помогло ей вернуться к жизни после смерти ребёнка». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «79-летний Николай Агутин развелся с женой». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 13-ին.
- Ապրիլի 15 ծնունդներ
- 1935 ծնունդներ
- Ապրող անձինք
- Տամբով քաղաքում ծնվածներ
- Ռուսաստանի Գնեսինների անվան երաժշտության ակադեմիայի շրջանավարտներ
- ԽՄԿԿ անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Բանաստեղծներ այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Խորհրդային կոմպոզիտորներ
- Կոմպոզիտորներ այբբենական կարգով
- Ռուս երգիչներ
- Ռուս կոմպոզիտորներ