Նիկոլայ Աբրամով (նկարիչ)
| Ծնվել է | սեպտեմբերի 24, 1930[1] կամ սեպտեմբերի 24, 1940[2] |
|---|---|
| Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
| Վախճանվել է | նոյեմբերի 11, 1999 |
| Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ |
| Մասնագիտություն | նկարիչ |
| Ժանր | դիմապատկեր |
| Պարգևներ | |
| Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Նիկոլայ Աբրամով (ռուս.՝ Абрамов Николай Алексеевич, սեպտեմբերի 24, 1930[1] կամ սեպտեմբերի 24, 1940[2], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 11, 1999, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), խորհրդային գեղանկարիչ և մանկավարժ, Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր աշխատակից, Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամ[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկոլայ Աբրամովը ծնվել է 1930 թվականի սեպտեմբերի 24-ին, Սանկտ Պետերբուրգում։ 1945-1950 թվականներին սովորել է Վ. Պոդկովիրինի, Վալերի Սոկոլովի, Միխայիլ Կոզելի մոտ` Գեղարվեստի միջնակարգ դպրոցում։ 1950 թվականին ընդունվել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ։ Սովորել է Ալեքսանդր Զայցևի, Վասիլի Սոկոլովի, Լեոնիդ Խուդյակովի և Բորիս Իոգանսոնի մոտ։ 1957 թվականին ավարտել է Բորիս Իոգանսոնի արվեստանոցը` գեղանկարչի կոչմամբ։ Դիպլոմային աշխատանքը եղել է «Երեկո» նկարը[4]։ Այդ տարում իր աշխատանքը ցուցադրել է Մոսկվայում` Համամիութենական հոբելյանական գեղարվեստական ցուցահանդեսին[5]։
1957 թվականից մասնակցել է ցուցահանդեսների, ցուցադրել է իր աշխատանքները Լենիգրադի կերպարվեստի առաջատար վարպետների աշխատանքների հետ։ Նկարել է ժանրային և պատմական նկարներ, դիմանկարներ և բնանկարներ։ 1958 թվականին ընդունվել է Սանկտ Պետերբուրգի նկարիչների միություն։ Աբրամովի ստեղծագործություններից են «Ծովը։ Անապա», «Գարուն»[6] , «Սառցահոսանքը», «Գարունը Վոլգայի վրա»[7], «Էքսկավատորավարները»[8], «Առավոտը», «Այգիները ծաղկում են»[9] , «Խնձորենին», «Մթնշաղը»[10], «Զբոսանքի»[11], «Գարուն», «Ամպամած օրը»[12] և այլ կտավներ։
Մահացել է 1999 թվականի նոյեմբերի 11-ին, Սանկտ Պետերբուրգում, 70 հասակում։ Թաղված է Բոլշեօխտինսկու գերեզմանատանը։
Նիկոլայ Աբրամովի ստեղծագործությունները պահվում են Ռուսաստանի և այլ երկրների թանգարաններում և մասնավոր հավաքածուներում[13]։
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1957 (Մոսկվա). Համամիութենական գեղարվեստական ցուցահանդես` նվիրված Հոկտեմբերյան մեծ հեղափոխության 40-ամյակին։
- 1958 (Լենինգրադ). Լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների աշնանային ցուցահանդես։
- 1960 (Լենինգրադ). Լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես։
- 1960 (Մոսկվա). Խորհրդային Ռուսաստան։ Հանրապետական գեղարվեստական ցուցահանդես։
- 1961 (Լենինգրադ). Լենինգրադցի նկարիչների ստեղծագորխությունների ցուցահանդես, բացվել է Ռուսական պետական թանգարանի սրահներում։
- 1964 (Լենինգրադ). Լենինգրադ։ Զոնալ ցուցահանդես]]։
- 1974 (Լենինգրադ). Լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների գարնանային ցուցահանդես։
- 1976 (Մոսկվա). Լենինգրադի կերպարվեստը։
- 1992, հունվար (Փարիզ). «Սանկտպետերբուրգյան դպրոց» ցուցահանդես։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- 1 2 RKDartists (նիդերլ.)
- ↑ Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л.: Художник РСФСР, 1987. — С.3.
- ↑ Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт-Петербург: «Первоцвет», 2007. — С.77.
- ↑ Всесоюзная художественная выставка, посвящённая 40-летию Великой Октябрьской социалистической революции. Каталог. — М.: Советский художник, 1957. — С.7.
- ↑ Осенняя выставка произведений ленинградских художников 1958 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1959. — С.5.
- ↑ Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1961. — С.7.
- ↑ Республиканская художественная выставка «Советская Россия». Каталог. — М.: Советский художник, 1960. — С.11.
- ↑ Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1964. — С.7.
- ↑ Изобразительное искусство Ленинграда. Каталог выставки. — Л.: Художник РСФСР, 1976. — С.14.
- ↑ Ленинград. Зональная выставка. — Л.: Художник РСФСР, 1965. — С.7.
- ↑ Весенняя выставка произведений ленинградских художников. Каталог. — Л.: Художник РСФСР, 1974. — С.6.
- ↑
- ECOLE DE SAINT-PETERSBOURG : catalogue / ARCOLE / Etude Gros-Delettrez. — Paris: Drouot Richelieu, 27 Janvier, 1992. — INDEX 85 à 90.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Всесоюзная художественная выставка, посвящённая 40-летию Великой Октябрьской социалистической революции. Каталог. — М.: Советский художник, 1957. — С.7.
- Осенняя выставка произведений ленинградских художников 1958 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1959. — С.5.
- Шведова В. Над чем работают ленинградские художники // Художник. 1959, № 9. — С.5-9.
- Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1961. — С.7.
- Республиканская художественная выставка «Советская Россия». Каталог. — М.: Советский художник, 1960. — С.11.
- Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1964. — С.7.
- Ленинград. Зональная выставка. — Л.: Художник РСФСР, 1965. — С.7.
- Художники народов СССР. Биобиблиографический словарь. Т. 1. — М.: Искусство, 1970. — С.31.
- Весенняя выставка произведений ленинградских художников. Каталог. — Л.: Художник РСФСР, 1974. — С.6.
- Изобразительное искусство Ленинграда. Каталог выставки. — Л.: Художник РСФСР, 1976. — С.14.
- Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л.: Художник РСФСР, 1987. — С.3.
- Иванов С. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — СПб.: НП-Принт, 2007. — С.391-393. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
- Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт-Петербург: «Первоцвет», 2007. — С.77.
- ECOLE DE SAINT-PETERSBOURG : catalogue / ARCOLE / Etude Gros-Delettrez. — Paris: Drouot Richelieu, 27 Janvier, 1992.
|
- Սեպտեմբերի 24 ծնունդներ
- 1930 ծնունդներ
- 1940 ծնունդներ
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 11 մահեր
- 1999 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Ռեպինի անվան ինստիտուտի շրջանավարտներ
- Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործիչներ
- ԽՍՀՄ նկարիչների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Ռուս նկարիչներ
- Խորհրդային մանկավարժներ
- Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամներ