Նիկոլաե Տեստեմիցանու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Նիկոլաե Տեստեմիցանու
Stamp of Moldova md440.jpg
Ծնվել էօգոստոսի 1, 1927(1927-08-01)
ԾննդավայրOchiul Alb, Drochia District, Մոլդովական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
Մահացել էսեպտեմբերի 20, 1986(1986-09-20) (59 տարեկանում)
Մահվան վայրՔիշնև, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Moldova.svg Մոլդովա
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԴավանանքՈւղղափառություն
ԿրթությունNicolae Testemițanu State University of Medicine and Pharmacy
Մասնագիտությունքաղաքական գործիչ և վիրաբույժ
ՊաշտոնMinistry of Health
ԿուսակցությունCommunist Party of Moldova և ԽՄԿԿ
ՊարգևներՀանրապետության շքանշան, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «Պատվո նշան» շքանշան

Նիկոլաե Տեստեմիցանու (ռում.՝ Nicolae Testemițanu) - մոլդովացի վիրաբույժ, քաղաքական գործիչ, 1963-1968 թթ.՝ Մոլդավական ԽՍՀ առողջապահության նախարար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլաե Անդրեյի Տեստեմիցանուն ծնվել է 1927 թվականի օգոստոսի 1-ին Բեսարաբիայի նահանգի Բելցիի գավառի Օկյուլ Ալբ գյուղում (ներկայումս՝ Մոլդովայի Հանրապետության Դրոկիևյան շրջանում): Սկզբնական կրթությունն ստացել է Բարաբոյ գյուղում գործող գիմնազիայում, ապա ուսումը շարունակել Բելցի քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցում, որն ավարտելով՝ ընդունվել է Քիշնևի բժշկական ինստիտուտ:

Բարձրագույն կրթություն ստացած երիտասարդ մասնագետը բժշկական իր կարիերան սկսել է որպես Ռիշկանիի շրջանային հիվանդանոցի վիրաբույժ: Մասնագիտության մեջ անընդհատ կատարելագործվելու տենչը, գործին անսահման նվիրվածությունը, աշխատասիրությունը նպաստել են կարճ ժամանակում բարի համբավ ձեռք բերելուն և աշխատանքային բարձր բնագծեր նվաճելուն: Շուտով նրան աշխատանքի են հրավիրել Քիշնևի հանրապետական կլինիկական հիվանդանոց, մի քանի տարի անց պաշտպանել է բժշկագիտության թեկնածուի, ապա և՝ դոկտորական թեզը: Ընդամենը երեսուներկու տարեկան էր, երբ նրան վստահեցին Քիշնևի պետական բժշկական ինստիտուտի ռեկտորի պատասխանատու պաշտոնը: Առողջապահության երիտասարդ, եռանդուն կազմակերպիչը շատ կարճ ժամանակամիջոցում նշանակալի բարեփոխումներ իրականացրեց բուհում, բացեց ստոմատոլոգիայի, կանխարգելիչ բժշկության, դեղագործության ֆակուլտետներ... 1963 թվականին երեսունվեցամյա Նիկոլաե Տեստեմիցանուին վստահվեց ավելի բարձր ու պատասխանատու պաշտոն. նա նշանակվեց Մոլդավական ԽՍՀ առողջապահության նախարար: Հինգ տարի նա իրեն հատուկ բանիմացությամբ, ջանասիրությամբ ու ջանացավությամբ ղեկավարեց բնակչության սպասարկման այդ կարևորագույն ոլորտը, բազմաթիվ օգտակար, լավ գործեր նախաձեռնեց... Սակայն, անտեսելով այդ ամենը, 1968 թվականին նրան ազատեցին նախարարի պաշտոնից՝ մեղադրելով այն բանում, որ ամեն կերպ նպաստում է բուժանձնակազմի ռումինականացմանը, այն դեպքում, երբ խորհրդային ղեկավարությունը ռուսականացման քաղաքականություն էր վարում:

Նիկոլաե Տեստեմիցանուն վախճանվել է 1986 թվականի սեպտեմբերի 20-ին, Քիշնևում:

Հիշատակի հավերժացում[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ-ի փլուզումից և Մոլդովայի անկախացումից հետո նորանկախ հանրապետությունում պատշաճ միջոցներ են ձեռնարկվել Նիկոլաե Տեստեմիցանուի՝ առողջապահության բնագավառի մեծավաստակ գործչի հիշատակը հավերժացնելու համար: Մոլդովական մի շարք քաղաքներում փողոցներ են կոչվել նրա անունով: Նրա անունն է կրում նաև Քիշնևի բժշկության և դեղաբանության պետական համալսարանը: Բացի այդ, հիմնվել է պետական բարձր պարգև՝ Նիկոլաե Տեստեմիցանուի մեդալ, որն իր արժանավորությամբ համահավասար է «Միհայ Էմինեսկու» մեդալին:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]