Նիկի Կերամեոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկի Կերամեոս
 
Կուսակցություն՝ Նոր ժողովրդավարություն
Կրթություն՝ Պանթեոն-Ասսաս համալսարան[1], Հարվարդի իրավունքի դպրոց[1] և Աթենքի քոլեջ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հուլիսի 18, 1980(1980-07-18)[2][1] (43 տարեկան)
Ծննդավայր Սալոնիկ, Հունաստան[3][1]
Քաղաքացիություն  Հունաստան
 
Կայք՝ metiniki.gr

Նիկի Կերամեոս (հուն․՝ Νίκη Κωνσταντίνου Κεραμέως, հուլիսի 18, 1980(1980-07-18)[2][1], Սալոնիկ, Հունաստան[3][1][4][4]), հույն կին քաղաքական գործիչ և փաստաբան[4]։ Նոր ժողովրդավարություն կուսակցության անդամ է։ 2019 թվականի հուլիսի 9-ից կրթության և կրոնների հարցերով գործող նախարար Միցոտակիսի աշխատասենյակում։ Հունաստանի խորհրդարանի պատգամավոր 2015 թվականի հունվարի 25-ից[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1980 թվականի հուլիսի 18-ին Սալոնիկում։ Ստացել է իրավունքի մագիստրոսի աստիճան արբիտրաժային իրավունք Հարվարդի համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։ Ավարտել է Փարիզի Պանթեոն-Ասաս համալսարանը[4]։

Որպես պրոֆեսոր աշխատել է Պանթեոն-Ասաս համալսարանում առաջին կուրսեցիների դասավանդելով իրավունք։ Աշխատել է որպես իրավաբան Cravath, Swaine & Moore իրավաբանական ընկերությունում՝ Նյու Յորքի կենտրոնակայանում։ 2007 թվականից աշխատել է որպես փաստաբան Հունաստանում։ Նա Նյու Յորքի և Աթենքի փաստաբանների կոլեգիայի անդամ է։ Հանդիսանում է գործընկեր Kerameus & Partners փաստաբանական ընկերությունում, որի գրասենյակը գտնվում է Աթենքում[4]։

2015 թվականի հունվարի 25-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է պատգամավոր։ Վերընտրվել է 2015 թվականի սեպտեմբերի 20-ին[4] և 2019 թվականի հուլիսի 7-ին։

2019 թվականի հուլիսի 8-ին Միցոտակիսի աշխատասենյակում ստացել է կրթության և կրոնների նախարարի պորտֆելը։

Ամուսնացած է։ Ունի երկու երեխա[4]։

Ունի պարգևներ բարեգործության անվճար իրավաբանական ծառայությունների համար, որոնք տրամադրել է Նյու Յորքի անօթևաններին[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]