Նիկի Բիրն
Նիկի Բիրն | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 9, 1978[1] (44 տարեկան) Դուբլին, Իռլանդիա |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երգիչ, ֆուտբոլիստ, հեռուստահաղորդավար, դերասան, երգերի հեղինակ և կոմպոզիտոր |
Երգչաձայն | բարիտոն |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Universal Music Group |
Կրթություն | Pobalscoil Neasáin? |
Ամուսին | Georgina Byrne?[2] |
Կայք | nickybyrne.com |
![]() |
Նիկոլաս Բերնարդ Ջեյմս Ադամ Բիրն (անգլ.՝ Nicholas Bernard James Adam Byrne, հոկտեմբերի 9, 1978[1], Դուբլին, Իռլանդիա), իռլանդացի երգիչ, շոումեն, «Westlife» փոփ խմբի անդամ, նախկինում պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ էր։ 2016 թվականին «Sunlight» երգով ներկայացրել է Իռլանդիան Շվեդիայի Ստոկհոլմ քաղաքում կայացած «Եվրատեսիլ 2016» երգի մրցույթում, սակայն եզրափակիչ չի անցել[3][4]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բիրնը յոթ տարեկանից զբաղվել է ֆուտբոլով, խաղացել է Դուբլինի «Հոում Ֆարմ» և «Սենտ Կևինս Բոյզ» մանկական թիմերի դարպասապահի դիրքում։ 1995 թվականին նրան նկատել են անգլիական «Լիդս Յունայթեդ» ակումբում և հրավիրել իրենց երիտասարդական թիմ, որի հետ 1997 թվականին Բիրն արժանացել է Անգլիայի երիտասարդական գավաթին։ Զուգահեռաբար նա հանդես է եկել Իռլանդիայի երիտասարդական հավաքականներում՝ 15-18 տարեկան տարիքային խմբերում։ Բիրնը «Լիդս»-ում անցկացրել է երկու տարի և 1997 թվականի հունիսին հեռացել ակումբից, երբ ղեկավարությունը որոշել էր խզել պայմանագիրը նրա հետ։ «Լիդս Յունայթեդ»-ից հեռանալուց հետո Բիրնը փորձել է հաստատվել անգլիական «Սկարբորո» ակումբում, սակայն շուտով վերադարձել է Իռլանդիա, որտեղ կարճ ժամանակով հանդես է եկել «Շելբուրն», «Քոուվ Ռեմբլերս» և «Սենտ Ֆրենսիս» ակումբներում[5]։
1998 թվականի հունիսին Բիրնը գնացել է քասթինգի նոր իռլանդացի տղաների խմբի համար, որտեղ նրան ուշադրություն է դարձրել «Boyzone» խմբի մենեջեր Լուիս Ուոլշը, որն էլ նրան հրավիրել է իր նոր նախագծին՝ «Westlife»-ին։ Բիրնի երաժշտական գործունեությունը ավելի լավ է կազմավորվել, քան ֆուտբոլինը։ Շատ ալբոմներ և «Westlife»-ի սինգլներ հիթ են դարձել Իռլանդիայում և Մեծ Բրիտանիայում, ամբողջ աշխարհում վաճառվել է խմբի ավելի քան 43 միլիոն ձայնագրություն[6]։
Մենակատարի երաժշտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի հունվարի 13-ին «RTE» իռլանդական հեռարձակողը հայտարարել էր, որ Նիկին պետք է մասնակցի Ստոկհոլմում կայանալիք «Եվրատեսիլ 2016» երգի մրցույթին[7]։ Այս առիթով իռլանդացի երաժիշտը բառացիորեն հայտարարել է հետևյալը․
Ես, ինչպես և մեզանից շատերը, «Եվրատեսիլ»-ը դիտում եմ մանկուց։ Իմ ընտանիքի անդամները միշտ մեծ հետաքրքրությամբ հետևում էին մրցույթին։ Ես երջանիկ էի տեսնել, թե ինչպես մի քանի անգամ Իռլանդիան դարձել է հաղթող երկիր։ Հիշում եմ՝ ինը տարեկանում ես պարում էի հյուրասենյակում եռագույն շապիկով։ Այս տարի ինքս կգնամ բեմ՝ ներկայացնելու իմ երկիրը։ Դա մեծ պատիվ է ինձ համար։ Ես հպարտ եմ, որ ինձ են ընտրել և հավատացել են իմ երգին, ինչպես ես եմ հավատում դրան[8]։
«Sunlight» երգը, որով երաժիշտը ներկայացրել է իր երկիրը մրցույթում, միաժամանակ դարձել է դեբյուտային սոլո ալբոմի առաջին սինգլը, որը թողարկվել է 2016 թվականի մայիսի 6-ին։ Այսպիսով, Նիկի Բիրնը դարձել է «Westlife» խմբի վերջին մասնակիցը, որը հանդես է եկել մենահամերգով[9]։ Նիկին երկրորդ կիսաեզրափակիչում զբաղեցրել է 15-րդ տեղը՝ 46 միավորով, սակայն եզրափակիչ դուրս չի եկել։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2003 թվականի օգոստոսի 5-ին Բիրնը ամուսնացել է իր վաղեմի ընկերուհու՝ Իռլանդիայի նախկին վարչապետ Պատրիկ Ահերնի դստեր, Ջորջինա Ահերնի հետ[10]։ 2007 թվականի ապրիլի 20-ին զույգն ունեցել է երկվորյակ տղաներ[11]։ 2013 թվականի հոկտեմբերի 23-ին ծնվել է Բիրն-Ահերն զույգի երրորդ աղջիկ երեխան՝ Ջիան[12]։
Նիկի հայրը մահացել է 2009 թվականի նոյեմբերի 3-ին՝ 60 տարեկանում, սրտի կաթվածից։ Նրա մահվան կապակցությամբ չեղարկվել է Լոնդոնում կայանալիք «Westlife» նոր ալբոմին աջակցելու համերգը, քանի որ Նիկին մեկնել է Դուբլին՝ ընտանիքի կողքին լինելու համար[13]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ https://www.dublinlive.ie/news/celebs/nickybyrne-georginaahern-malahide-westlife-dreamhome-20326504
- ↑ «Eurovision 2016: Ireland's Nicky Byrne knocked out of the final»։ The Telegraph։ Վերցված է 2016-05-13
- ↑ «No sunlight for Ireland as Nicky Byrne knocked out at Eurovision semi final»։ www.irishexaminer.com։ Վերցված է 2016-05-13
- ↑ История клуба на сайте ФК «Ков Рамблерс»(անգլ.)
- ↑ Westlife Defend Cover Versions. Contactmusic.com. 2 ноября 2009
- ↑ «Nicky Byrne to fly the Irish flag at Eurovision»։ RTE։ 2016-01-13։ Վերցված է 2016-01-14
- ↑ «Участник Westlife поедет на «Евровидение»»։ InterMedia։ 2016-01-14։ Վերցված է 2016-01-15
- ↑ Elaine McCahill (2016-01-13)։ «'People are asking me, 'Are you mad? - Nicky Byrne reveals why he's tackling Eurovision»։ Irish Independent։ Վերցված է 2016-01-14
- ↑ Westlife star’s French wedding. BBC News. 9 августа 2003
- ↑ Westlife star becomes dad to twins. Daniel Kilkelly. Digital Spy. 21 апреля 2007
- ↑ «Baby love: Proud new father and Westlife star Nicky Byrne visits wife Georgina after giving birth to daughter Gia»։ Daily Mail։ 2013-10-24։ Վերցված է 2016-01-14
- ↑ Westlife star Nicky Byrne puts on a brave face as he comforts his mother after father’s death. Ben Todd and Eva Marie Gibney. DailyMail.com.uk. 4 ноября 2009
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նիկի Բիրնի պաշտոնական կայք(անգլ.)
- «Westlife»-ի պաշտոնական կայք(անգլ.)
- Նիկի Բիրն (անգլ.) Internet Movie Database կայքում
- Նիկի Բիրն Թվիթթերում(անգլ.)
- «Եվրատեսիլ 2016»-ի մասնակցի նկարագրություն՝ Նիկի Բիրն
- Հոկտեմբերի 9 ծնունդներ
- 1978 ծնունդներ
- Ապրող անձինք
- Իռլանդիայում ծնվածներ
- Բարիտոններ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Իռլանդացի ֆուտբոլիստներ
- Իռլանդացի երաժիշտներ
- RCA Records-ի արտիստներ
- Եվրատեսիլ 2016 երգի մրցույթի մասնակիցներ
- 20-րդ դարը երաժշտությունում
- Brit Awards մրցանակի դափնեկիրներ
- Կինոդերասաններ
- Թատրոնի դերասաններ
- Դուբլին քաղաքում ծնվածներ