Նիկիֆորոս Լիտրաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկիֆորոս Լիտրաս
հուն․՝ Νικηφόρος Λύτρας
Ծնվել է1832[1][2][3][…]
ԾննդավայրՊիրգոս, Թինոս, Թինոս, Tinos Regional Unit, Հարավային Եգեյան կղզիներ, Հունաստան
Վախճանվել էհունիսի 13, 1904(1904-06-13)
Մահվան վայրԱթենք, Հունաստան
Քաղաքացիություն Հունաստան
ԿրթությունՄյունխենի գեղարվեստի ակադեմիա և Աթենքի գեղարվեստի դպրոց
Մասնագիտություննկարիչ և ֆակուլտետ
ՈճMunich School?
ԱշակերտներDimítris Lítsas?, Գեորգիոս Յակովիդիս և Պերիկլիս Պանտազիս
Պարգևներ
Փրկչի շքանշանի ոսկե խաչ
ՀայրChatziantonis Lytras?[4]
 Nikiforos Lytras Վիքիպահեստում

Նիկիֆորոս Լիտրաս (հուն․՝ Νικηφόρος Λύτρας, 1832[1][2][3][…], Պիրգոս, Թինոս, Թինոս, Tinos Regional Unit, Հարավային Եգեյան կղզիներ, Հունաստան - հունիսի 13, 1904(1904-06-13), Աթենք, Հունաստան), հույն նկարիչ, Մյունխենի գեղարվեստի դպրոցի ներկայացուցիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկիֆորոս Լիտրասը ծնվել է 1832 թվականին՝ կիկլադյան Թինոս կղզում՝ քանդակագործի ընտանիքում։ 1850 թվականին՝ տասնութ տարեկան հասակում նա սկսել է իր ուսումը Աթենքի գեղարվեստի դպրոցում։ Լյուդվիգ Տյերխայի և Ռաֆայելլո Չեկոլլիի մոտ սովորել է գեղանկարչություն։ Դպրոցն ավարտելուց հետո՝ 1856 թվականին սկսել է ուսուցանել։

1836 թվականին Հունաստանի կառավարության կողմից ստացել է կրթաթոշակ և մեկնել է Մյունխեն, որպեսզի սովորի նկարչական արվեստի թագավորական ակադեմիայում։ Նրա ուսուցիչը եղել է Կառլ Թեոդոր ֆոն Պիլոտին։ 1862 թվականին Հունաստանի նոր թագավոր Օտտոն կրճատեց Նիկիֆորոս Լիտրասին տրամադրվող կրթաթոշակը, սակայն այդ գործը իր վրա ստանձնեց Վիեննայում Հունաստանի դեսպան Սիմոն Սինասը։ 

1865 թվականի ամռանը նա վերադառնում է Հունաստան, որտեղ վերջինիս դիմավորում է Նիկոլաոս Գիզիսը։ Վերադառնալով Աթենք, նա դարձավ Աթենքի գեղարվեստի դպրոցի պրոֆեսոր, որտեղ նա դասավանդել է 38 տարի։ 1879 թվականին նա ամուսնացել է Իրինա Կիրիակիդուի հետ։ Համատեղ կյանքի ընթացքում նրանք ունեցել են վեց երեխա։ Նրա երկու որդիներից Լիտրասն ու Նիկոլաոսը գնալով հոր հետքերով սովորել են Գերմանիայում՝ Մյունխենի գեղարվեստի ակադեմիայում։ Դրանից հետո նա գլխավորել է Աթենքի արվեստի դպրոցը։  

Նիկիֆորոս Լիտրասը մահացել է 72 տարեկան հասակում՝ 1904 թվականի ամռանը՝ հիվանդության պատճառով։ Պատճառը թունավոր նյութերն էին, որոնք Լիտրասն օգտագործում էր գեղանկարչությա մեջ։ Վերջինիս մահից հետո Աթենքի գեղարվեստի դպրոցի տնօրենի պաշտոնը զբաղեցնում է Գեորգիոս Յակովիդիսը։ 

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]