Նիկիտա Փերիս
|
| |||
| Քաղաքացիությունը |
| ||
| Ծննդյան ամսաթիվ | մարտի 10, 1994[1] (31 տարեկան) | ||
| Ծննդավայր | Toxteth, Լիվերպուլ, Մերսիսայդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն | ||
| Հասակ | 162 սանտիմետր | ||
| Դիրք | հարձակվող | ||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
Նիկիտա Ժոզեֆինա Փերիս (անգլ.՝ Nikita Josephine Parris, մարտի 10, 1994[1], Toxteth, Լիվերպուլ, Մերսիսայդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, «Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն» ակումբի և Անգլիայի հավաքականի հարձակվող:
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Լիվերպուլի շրջանի Տոկստեթ քաղաքում[2]։ 14 տարեկանից զբաղվել է ֆուտբոլով «Էվերթոնի» դպրոցում։
Պրոֆեսիոնալ ֆուտբոլում նորամուտը նշել է 2010 թվականին Չեմպիոնների լիգայի 2010/11 որակավորման մրցաշարում։
2014 թվականին առաջնության 19 խաղում խփել է 11 գնդակ, սակայն «Էվերթոնը» մրցաշարի արդյունքներով լքել է դիվիզիոնը[3]։
2015 թվականին վարձավճարով տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի»՝ բարձրագույն դիվիզիոնում հանդես գալու և հավաքականի կազմում ընդգրկվելու հնարավորության համար[3]։ 2016 թվականին դարձել է ակումբի լիարժեք խաղացող։ «Քաղաքայինների» մարզաշապիկով հանդես գալու ողջ ընթացքում Նիկիտան անցկացրել է 127 հանդիպում՝ դառնալով 62 գոլի հեղինակ: Դարձել է Անգլիայի առաջնության հաղթող, ինչպես նաև երկու անգամ նվաճել է Անգլիայի գավաթը և լիգայի գավաթը[4]։
2019 թվականի մայիսին Փերիսը տեղափոխվել է ֆրանսիական «Օլիմպիկ Լիոն» ակումբ[4]։
Հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի հունիսին նորամուտը նշել է Անգլիայի հավաքականում Սերբիայի դեմ խաղում։
2019 թվականի աշխարհի առաջնությունում, որը տեղի է ունեցել հունիսին Ֆրանսիայում, Նիկիտան Անգլիայի հավաքականի՝ Շոտլանդիայի դեմ առաջին խաղում 14-րդ րոպեին 11 մետրանոցից գոլի հեղինակ է դարձել, ինչն ի վերջո հաղթանակ է բերել իր թիմին (2:1):
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանչեսթեր Սիթի
- Անգլիայի չեմպիոն - 2016
- Կանանց լիգայի գավաթակիր - 2016
- Անգլիայի կանանց գավաթակիր - 2016/17
- Անգլիայի կանանց գավաթակիր - 2023/24
Անգլիայի հավաքականի
- Եվրոպայի չեմպիոն - 2022
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆուտբոլիստուհու ավագ քույրը՝ բռնցքամարտիկ Նատաշա Ջոնասը, 2012 թվականին մասնակցել է Օլիմպիական խաղերին[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
- ↑ 2,0 2,1 «Natasha Jonas: From dinner scraps to Olympic boxing battles». bbc.com. Արխիվացված օրիգինալից 2015-09-24-ին. Վերցված է 2017-10-14-ին.
{{cite web}}: Italic or bold markup not allowed in:|publisher=(օգնություն) - ↑ 3,0 3,1 «Nikita Parris is latest player to follow exodus of talent from Everton Ladies». liverpoolecho.co.uk. Արխիվացված օրիգինալից 2018-04-05-ին. Վերցված է 2017-10-14-ին.
{{cite web}}: Italic or bold markup not allowed in:|publisher=(օգնություն) - ↑ 4,0 4,1 «NIKITA PARRIS JOINS LYON». mancity.com. Արխիվացված օրիգինալից 2019-05-31-ին. Վերցված է 2020-01-15-ին.
{{cite web}}: Italic or bold markup not allowed in:|publisher=(օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆուտբոլիստի էջը «Մանչեսթեր Յունայթեդի» կայքում(անգլ.)
- Մարտի 10 ծնունդներ
- 1994 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- 2019 ՖԻՖԱ-ի կանանց աշխարհի գավաթի խաղարկության մասնակիցներ
- Անգլիացի կին ֆուտբոլիստներ
- Էվերթոնի ֆուտբոլիստներ
- Մանչեսթեր Սիթիի ֆուտբոլիստներ
- Կանանց ֆուտբոլի հարձակվողներ
- Օլիմպիկ Լիոնի ֆուտբոլիստներ
- Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Մանչեսթեր Յունայթեդի ֆուտբոլիստներ
- Արսենալի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոններ