Նիկիտա Նագոռնի
Նիկիտա Նագոռնի | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | սպորտային մարմնամարզիկ |
Երկիր՝ | Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | փետրվարի 12, 1997 (27 տարեկան) |
Ծննդավայր՝ | Դոնի Ռոստով, Ռուսաստան |
Հասակ՝ | 1,66 մետր |
Քաշ՝ | 67 կիլոգրամ |
Նիկիտա Վլադիմիրովիչ Նագոռնի (ռուս.՝ Никита Владимирович Нагорный, փետրվարի 12, 1997, Դոնի Ռոստով, Ռուսաստան), ռուս մարմնամարզիկ։ Օլիմպիական չեմպիոն (2020), աշխարհի եռակի չեմպիոն (2019)[1], Եվրոպայի ութակի չեմպիոն (2015, 2016, 2018, 2019, 2021), 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ[2]։ «Յունարմիա» ռազմահայրենասիրական հասարակական շարժման գլխավոր շտաբի պետը 2020 թվականի դեկտեմբերից[3][4]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատանեկան տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականին Ռուսաստանի պատանեկան առաջնությունում Նիկիտան դարձել է բրոնզե մեդալակիր բազմամարտում, ինչը նրան թույլ է տվել մասնակցել Եվրոպայի պատանեկան առաջնությանը, որտեղ Ռուսաստանի հավաքականի կազմում դարձել է արծաթե մեդալակիր, ինչպես նաև նվաճել է ոսկե մեդալ հենացատկում։ Ընտրվել է Նանկինի պատանեկան Օլիմպիական խաղերին մասնակցելու համար[5], որտեղ նվաճել է երեք ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ:
Մեծահասակների մակարդակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսաստանի 2015 թվականի առաջնությունում Նիկիտան Մոսկվայի թիմի կազմում նվաճել է բրոնզե մեդալ, հենացատկի և ազատ վարժությունների եզրափակիչներում կիսել է ոսկե մեդալը Դենիս Աբլյազինի հետ[6], ինչպես նաև դարձել է բրոնզե մեդալակիր զուգափայտերի և պտտաձողի վրա վարժություններում։ Այս արդյունքները Նիկիտային թույլ են տվել նվաճել Մոնպելիեում կայանալիք Եվրոպայի առաջնության ուղեգիր[7], որտեղ նա նվաճել է ոսկե մեդալ հենացատկում 15,099 միավոր արդյունքով[8]:
2016 թվականի մայիսի 29-ին Բեռնում (Շվեյցարիա) կայացած Եվրոպայի 2016 թվականի առաջնությունում[9] Նիկիտա Նագոռնին դարձել է Եվրոպայի չեմպիոն 15,566 միավորով ազատ վարժություններում, ինչպես նույնպես նվաճել ոսկե մեդալ թիմային առաջնությունում։
2016 թվականի օգոստոսի 8-ին Նիկիտա Նագոռնին Ռուսաստանի հավաքականի կազմում նվաճել է Ռիո դե Ժանեյրոյում կայացած 2016 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալը ՝ հանդես գալով թիմային առաջնությունում[10]։ Հենացատկում Նագոռնին զբաղեցրել է 5-րդ տեղը[11]։
2017 թվականի Եվրոպայի առաջնությունում Նիկիտա Նագոռնին բրոնզե մեդալ է նվաճել զուգափայտերի վրա վարժություններում։
2018 թվականի Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել թիմային առաջնությունում։ Նույն թվականի աշխարհի առաջնությունում Նիկիտա Նագոռնին դարձել է արծաթե մեդալակիր թիմային առաջնությունում, ինչպես նաև բազմամարտում գրավել է երրորդ տեղը։
Պենզայում անցկացված Ռուսաստանի 2019 թվականի առաջնությունում Նագոռնին դարձել է վեցակի չեմպիոն բոլոր մարզաձևերում, բացի ազատ վարժություններից, որտեղ զիջել է Դմիտրի Լանկինին։
2019 թվականի Եվրոպայի առաջնությունում Նիկիտան առաջին եղել բազմամարտում՝ առաջ անցնելով աշխարհի բացարձակ չեմպիոն Արթուր Դալալոյանից։ Բացի այդ, ռուսաստանցին մայրցամաքային առաջնության ոսկե մեդալ է նվաճել զուգափայտերի վրա վարժություններում։
Մի քանի ամիս անց Նագոռնին հաղթական է հանդես եկել Շտուտգարտում անցկացված 2019 թվականի աշխարհի առաջնությունում։ Ռուսաստանի մարմնամարզիկը բարձրացել է բազմամարտի պատվո հարթակի բարձրագույն աստիճանին՝ կարողանալով առաջ անցնել նախորդ տարվա աշխարհի բացարձակ չեմպիոն և իր թիմակից Արթուր Դալալոյանից, ինչպես նաև առաջին տեղն է զբաղեցրել հենացատկում։ Նշանակալի արդյունք է դարձել թիմային բազմամարտում Ռուսաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականի՝ 28 տարվա մեջ առաջին հաղթանակը։
2020 թվականի հունվարին հայտարարվել է, որ Նագոռնին ներկայացնելու է Ռուսաստանը Ամերիկյան գավաթի խաղարկությունում, որը կայանալու էր մարտի 7-ին[12], սակայն փետրվարի վերջին Նագոռնին ու Լիլիա Ախաիմովան Ինստագրամում հայտարարել են, որ Ռուսաստանը չի մասնակցի այդ մրցումներին աշխարհում կորոնավիրուսային վարակի սրման պատճառով[13]։ Նագոռնին ավելի ուշ հայտարարել է որ մասնակցելու է Բիրմինգհեմի աշխարհի գավաթին, սակայն այն հետաձգվել է[14]։
2021 թվականի Եվրոպայի առաջնությունում ռուս մարմնամարզիկը հաջողությամբ պաշտպանել է մայրցամաքի բացարձակ չեմպիոնի կոչումը։ Հաջորդ օրը Նիկիտան նվաճել է իր երկրորդ ոսկե մեդալը Բազելում՝ հաղթանակ տանելով ազատ վարժություններում, ինչպես նաև դարձել է արծաթե մեդալակիր նժույգի և օղակների վարժություններում։
Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերում Նիկիտա Նագոռնին 25 տարվա ընթացքում առաջին անգամ ոսկե մեդալ է նվաճել Ռուսաստանի հավաքականի կազմում[15]։ Անհատական բազմամարտում մարզիկը 88,031 միավորով զբաղեցրել է երրորդ տեղը՝ զիջելով չինացի մարմնամարզուհի Սյաո Ժոտենին, որը հավաքել է 88,065 միավոր և ճապոնացի Դայկի Հաշիմոտոյին (88,465 միավոր)[16]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան (25 օգոստոսի, 2016 թվական) – Ռիո դե Ժանեյրոյի (Բրազիլիա) 2016 թվականի 31-րդ Աառային օլիմպիական խաղերում ունեցած մարզական բարձր նվաճումների, հաղթանակի նկատմամբ ցուցաբերած կամքի և նպատակասլացության համար[17],
- Բարեկամության շքանշան (11 օգոստոսի, 2021 թվական) – հայրենական սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, սպորտային բարձր նվաճումների, հաղթանակի նկատմամբ կամքի, տոկունության և նպատակասլացության համար, որոնք դրսևորվել են Տոկիոյի (Ճապոնիա) 2020 թվականի XXXII Օլիմպիական խաղերում[18],
- Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2016)։
Անձնական կյանք և հասարակական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պապը եղել է ֆուտբոլիստ, խաղացել է «Ռոստսելմաշում»[19]։
2018 թվականին ամուսնացել է Օլիմպիական խաղերի մեդալակիր, սպորտային մարմնամարզության աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Դարյա Սպիրիդոնովայի հետ[20]։ Մարզական կարիերայից բացի ամուսիններն զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ[21]։
Նիկիտա Նագոռնին Ռոսգվարդիայի զինծառայող է։ Ունի «կրտսեր լեյտենանտի» զինվորական կոչումмладший лейтенант» (2016)[22]։
2020 թվականի դեկտեմբերին գլխավորել է «Յունարմիա» համառուսաստանյան մանկապատանեկան շարժումը (նշանակվել է «Յունարմիայի» գլխավոր շտաբի պետ)[3][4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Чемпионат мира по спортивной гимнастике - 2019». uniorsport.ru. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ «ПРИКАЗ «О ПРИСВОЕНИИ ПОЧЕТНОГО СПОРТИВНОГО ЗВАНИЯ „ЗАСЛУЖЕННЫЙ МАСТЕР СПОРТА РОССИИ"»». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ 3,0 3,1 «Российский гимнаст Никита Нагорный возглавил "Юнармию"» (ռուսերեն). ТАСС. 2020 թ․ դեկտեմբերի 20. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ 4,0 4,1 «Руководящий состав» (ռուսերեն). Юнармия. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ «No rest in sight as Nikita Nagornyy prepares for six finals». Վերցված է 2014 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ Чемпионат России Лучшие 8+3 по снарядам (PDF). Russian Gymnastics Federation (ռուսերեն). Վերցված է 2015 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ «Euros 2015: Russian delegation confirmed». Full Twist. 2015 թ․ ապրիլի 5. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ «Men's Apparatus Finals Results Vault» (PDF). Gymnastics Results. European Union of Gymnastics. 2015 թ․ ապրիլի 19. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ «Чемпионат Европы по спортивной гимнастике — 2016». uniorsport.ru. Վերցված է 2016 թ․ հունիսի 4-ին.
- ↑ «Russian men's gymnastics team win silver in multidiscipline competitions». Itar-Tass. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Ablyazin tales silver Olympic medal on vault». Itar-Tass. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ «World, Olympic champions headline field for 2020 American Cup». USA Gymnastics. 2020 թ․ հունվարի 23. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «Russian Gymnasts Will Miss American Cup Due To Coronavirus Fears». Gymnovosti. 2020 թ․ փետրվարի 28.
- ↑ «Andrei Rodionenko: We Must Protect Our Gymnasts». Gymnovosti. 2020 թ․ փետրվարի 28.
- ↑ «Artistic Gymnastics - Final Results». Tokyo 2020 (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Men's Gymnastics: Daiki Hashimoto Wins All-Around Gold in Home Country». NBC Boston. 2021 թ․ հուլիսի 28.
- ↑ Указ Президента Российской Федерации от 25.08.2016 № 429 «О награждении государственными наградами Российской Федерации»
- ↑ Указ Президента Российской Федерации от 11 августа 2021 года № 463 «О награждении государственными наградами Российской Федерации»
- ↑ Никита Нагорный: Дед говорит: стал бы футболистом, побеждал бы сейчас Роналду!
- ↑ «Спортивная гимнастика. Призеры ОИ-2016 Нагорный и Спиридонова поженились» (ռուսերեն). news.sportbox.ru. 2018 թ․ դեկտեմբերի 18. Վերցված է 2019 թ․ մարտի 19-ին.
- ↑ «У гимнаста Нагорного больше 20 млн просмотров на ютубе, своя школа в Москве – а теперь еще и золото ЧМ» (ռուսերեն). sports.ru. 2019 թ․ հոկտեմբերի 11. Վերցված է 2021 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ Чемпионам и призёрам Олимпиады-2016 присвоены внеочередные воинские звания — Спецпроект — Москва — Interfax-Russia
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկիտա Նագոռնի» հոդվածին։ |
|
- Փետրվարի 12 ծնունդներ
- 1997 ծնունդներ
- Ապրող անձինք
- Դոնի Ռոստով քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս մարմնամարզիկներ
- Սպորտային մարմնամարզության աշխարհի չեմպիոններ
- 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի 1-ին աստիճանի մեդալով պարգևատրվածներ
- Բարեկամության շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետներ
- Ռուս օլիմպիական չեմպիոններ
- Ռուս մարզիկներ
- 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրներ