Նիկիտա Կրիլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկիտա Կրիլով
Ծնվել էմարտի 7, 1992(1992-03-07) (32 տարեկան)
ԾննդավայրԿրասնի Լուչ, Լուգանսկի մարզ, Ուկրաինա[1]
Քաղաքացիություն Ուկրաինա
ՄասնագիտությունԸնդհանուր մենամարտիկ և կարատեիստ

Նիկիտա Անդրեյվիչ Կրիլով (ռուս.՝ Никита Андреевич Крыло, ուկրաիներեն՝ Микита Андрійович Крилов, մարտի 7, 1992(1992-03-07), Կրասնի Լուչ, Լուգանսկի մարզ, Ուկրաինա[1]), ուկրաինական մարզիկ խառը ոճում, ծանր և թեթև քաշային կատեգորիայի ներկայացուցիչ։ 2012 թվականինից սկսաց ներկայանում է պրոֆեսիոնալ մակարդակով, հայտնի է իր մասնակցությամբ այնպիսի մրցույթներին ինչպիսիք են UFC, M-1, Global, Fight, Oplot Challenge։

Գործող չեմպիոն է Fight Night թեթև քաշային ոճում։ Ուկրաինայի սպորտի վարպետ է մարտական սամբոյի և կյոկուսինկայ-կարատե մարզադզևում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկիտա Կրիլովը ծնվել է 1992 թվականի մարտի 7-ին Լուգանսկ մարզի Կրասնի Լուչ քաղաքում, մանկությունը անցել է հանքափոր բնակավայր Զապորոժում։ 10 տարեկան հասակում հոր խորհրդով գրանցվել է կյոկուսինկայ-կարատե սեկցիայում՝ « Մարզումները ինձ միանգամից դուր չեկան, բայց ես կարգապահ երեխա էի և և աստիճանաբար ներքաշվեցի»։

Մարզումները անցկացվել են մարզիչ Վալերի Ալեքսանդրովիչ Ալեքսանդրովի ղեկավարությամբ, մի քանի անգամ հաղթել է հանրապետական նշանակության մրցումներում, 2008 թվականին հաղթել է Եվրոպայի պատանիների առաջնությանը, կատարել է սպորտի վարպետի նորմատիվ, հետո դարձել է Դոնբասի գավաթակիր կյոկուսինկա-կարատե մարզաձևում։ Ունեցել է հնարավորություն մեկնել Տոկիոյի աշխարհի առաջնությանը և հանձնել թեստ առաջի դանի համար, բայց հրաժարվել է ֆինանսական խնդիրների պատճառով։ Դպրոցն ավարտելուց հետո, չի զբաղվել սպորտով, սովորել է իրավաբանական ֆակուլտետի Վլադիմիր Դալի անվան Արևելաուկրաինական ազգային համալսարանում, աշխատել է հանքափոր և ֆիզկուլտուրայի ուսուցիչ իր հարզատ դպրոցում[2]։

Պրոֆեսիոնալ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Կրիլովը ծանոթացել է մենեջեր Յուրի Կիսիլյովի հետ և որոշել փորձել իրեն ՄՄԱ-ում։ Նա տեղափոխվել է Մակեևկա քաղաք, մարզվել է Վալերի Նիկոլաևիչ Անդրեևի մոտ մարտական սամբոյի սեկցիայում։ Դոնեցկում 2012 թվականի հուլիսին հաղթել է իր առաջի հակառակորդին տեխնիկական նոկաուտով։ Մինչև տարվա վերջ ծանր քաշային կատեգորիայում ունեցել է երեսուն մենամարտեր, որոնցից տասներկուսում եղել է հաղթող։ Պարտվել է մի անգամ Վլադիմիր Միշենկոին Oplot Challenge մրցաշարում։ 2013 թվականին տեղի է ունեցել ռևանշ-մենամարտ և հաղթող է դարձել նորից Միշենկոն։ Նույն տարում Նիկիտա Կրիլովը դարձել է հաղթող Gladiators FC գրան-պրին ծանր քաշային ոճում։

Ունենալով տասնչորս հաղթանակ և երկու պարտություն, Կրիլովը միացել է մեծ ռուսական պրոմոուշեն M-1 Global-ին, որտեղ կիսաեզրափակչի ժամանակ պետք է փոխարիներ վնասվածք ստացած Ջեֆֆա Մոնսոնին։ Սակայն Մալիկովը նույնպես վնսվածք էր ստացել, և Մալիկովի հակառակորդը դառնում է գերմանացի Գաբրիել Տամպը՝ ի սկզբանե իրենց մարտը դիտվում էր, որպես կիսաեզրափակչի գրան-պրի, բայց ի վերջո ստացել է պահուստային մենամարտի կարգավիճակ Սանկտ-Պետերբուրգում Մ-1 Challeng մրցաշարում։ Առաջին ռաունդում Տամպը փորձել էր ցույց տալ հեղձուցիչ հնարք հետևից, բայց Կրիլովը խույս է տալիս և ռաունդի վերջում տապալում գերմանացուն հարվածների տարափով[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Український боєць UFC Крилов після перемоги сфотографувався з російським прапором (укр.)
  2. 2,0 2,1 Александр Беликов (2013 թ․ ապրիլի 16). «Никита Крылов: Я впервые выступал на таком крупном турнире». mixfight.ru. Վերցված է 2016 թ․ հուլիսի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]