Նիկիտա Բատաշև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկիտա Բատաշև
սեպտեմբերի 8, 1854(1854-09-08) - 1927
Կոչումգեներալ-լեյտենանտ
ԿրթությունՊետերբուրգի առաջին կադետական կորպուս
Պարգևներ
Սուրբ Գեորգիի 3-րդ աստիճանի շքանշան, Սուրբ Գեւորգի 4-րդ դասի շքանշան, Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան, Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան, Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան, Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան, Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան, Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան, Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան, Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան և Սուրբ Աննայի 4-րդ աստիճանի շքանշան

Նիկիտա Բատաշև (ռուս.՝ Никита Михайлович Баташев, սեպտեմբերի 8, 1854(1854-09-08) - 1927), ռուս զինվորական, գեներալ-լեյտենանտ, 1877-1878 թթ. ռուս-թուրքական, Առաջին համաշխարհային և Քաղաքացիական պատերազմների մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Սանկտ-Պետերբուրգի 1-ին ռազմական գիմնազիան (1871) և Պավլովյան 1-ին ռազմական ուսումնարանը (1873), որտեղից էլ ստացել է պրապորշչիկի կոչում և գործուղվել 33-րդ հրետանային բրիգադա։ 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմի մասնակից։

Կոչումները` պոդպորուչիկ (1874), պորուչիկ (1876), շտաբս-կապիտան (1878), կապիտան (1886), փոխգնդապետ (1891), գնդապետ (գերազանցության համար, 1895), գեներալ-մայոր (գերազանցության համար, 1905), գեներալ-լեյտենանտ (1914)։

1887 թվականին ավարտել է Գլխավոր Շտաբի Նիկոլաևյան ակադեմիան 1-ին կարգով և հաշվառման մեջ էր Կիևյան ռազմական օկրուգում։ 12-րդ բանակային կորպուսի շտաբի հատուկ հանձնարարությունների գծով օբեր-սպա (1887-1889)։ 9-րդ բանակային կորպուսի շտաբի հատուկ հանձնարարությունների գծով օբեր-սպա (1889-1891)։ Վաշտի ցենզային հրամանատարությունը անցել է 132-րդ Բենդերական հետևակային գնդում (1889-1890)։

Օդեսայի ռազմական օկրուգի հատուկ հանձնարարությունների գծով շտաբ-սպա (1891-1895)։ Գումարտակի ցենզային հրամանատարությունն անցել է Լյուբլինյան 59-րդ հետևակային գնդում (1894)։ Օչակովյան ամրոցի շտաբի պետ (1895-1898)։ 26-րդ հետևակային դիվիզիայի շտաբի պետ (1898-1902)։ 152-րդ Վլադիկավկազյան հետևակային գնդի հրամանատար (1902-1905)[1]։

34-րդ հետևակային դիվիզիայի 1-ին բրիգադի հրամանատար (1905-1914)։ Դիվիզիայի շտաբը գտնվում էր Եկատերինոսլավում, որտեղ Բատաշևը բնակվում էր ընտանիքով, Վոսկրեսենսկի փողոցում գտնվող Աբերմետի տանը[2]։ 1914 թվականի հուլիսի 16-ից մինչև օգոստոսի 26-ը եղել է 71-րդ հետևակային դիվիզիայի հրամանատարը։ 26.08.1914 թվականից մինչև 23.03.1915 թվականը եղել է 34-րդ հետևակային դիվիզիայի հրամանատարը (հետագայում պետը)։ 23.03-18.08.1915 թվականը եղել է 8-րդ բանակային կորպուսի հրամանատարը, Հարավարևմտյան ռազմաճակատի պահուստային զորամասերի հրահանգիչ (19.11.1915 թվականից)։ Գտնվել է Կիևյան ռազմական օկրուգի ռեզերվային պաշտոնակական հաստիքներում (27.05.1916 թվականից)։

1918 թվականին գտնվել է հետմանական բանակում, մասնակցել է Եկատերինոսլավյան արշավին, եղել հետևակային զորամասի հրամանատար։ Ռուսաստանում Քաղաքացիական պատերազմի ժամանակ եղել է Սպիտակների բանակում հետևակային զորամասի հրամանատար։ Մահացել է 1927 թվականին[3]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած էր ուկրաինուհի Օլգա Իվանովնա Օրլովայի հետ։ Ուներ 9 երեխա, որից 4 տղա ( Միխայիլ, Վոլոդյա, Սերյոժա, Կոլյա) և 5 աղջիկ (Կատյա, Բոբա, Ժենյա, Օլյա, Վարյա) ։ Նրանցից մեկը, Բատաշև Միխայիլ Նիկիտիչը (03.03.1883 - 1970) թաղված է Տուլայի մարզի Ալեքսինսկի շրջանում, թոռան`Միլլիոնովա Լյուդմիլա Միխայիլովնայի կողքին։ Մնացած երեխաների վերաբերյալ հետքեր առայժմ չկան։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սուրբ Աննայի 4-րդ աստիճանի (1877)
  • Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի (1881)
  • Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի (1889)
  • Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի (1894)
  • Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի ժապավենով (1898)
  • Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի (1899)
  • Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի (1906)
  • Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի (1909)
  • Սուրբ Աննայի 1-ին աստիճանի (1913)
  • Սուրբ Գեորգիի 4-րդ աստիճանի (1914) և 3-րդ աստիճանի (1915) շքանշաններով և Գեորգիևյան զենքով (1915)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Русская армия в Великой войне: Картотека проекта: Баташев Никита Михайлович». www.grwar.ru. Վերցված է 2017 թ․ հունիսի 13-ին.
  2. «Баташев Никита Михайлович». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 13-ին.
  3. Баташе́в Никита Михайлович (1854—1927)(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]