Նիլ Քասադի
Նիլ Քասադի անգլ.՝ Neal Cassady | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 8, 1926[1][2] |
Ծննդավայր | Սոլթ Լեյք Սիթի, ԱՄՆ |
Մահացել է | փետրվարի 4, 1968[2] (41 տարեկան) |
Մահվան վայր | San Miguel de Allende, Գուանախուատո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | East High School? |
Ազդվել է | Ջեք Քերուակ և Ուիլյամ Սյուարդ Բերրոուզ |
Մասնագիտություն | գրող և բանաստեղծ |
Ամուսին | LuAnne Henderson?[3] և Carolyn Cassady?[3] |
![]() |
Նիլ Լեոն Քասադի (անգլ.՝ Neal Cassady, փետրվարի 8, 1926[1][2], Սոլթ Լեյք Սիթի, ԱՄՆ - փետրվարի 4, 1968[2], San Miguel de Allende, Գուանախուատո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), 1950-ականների Բիթ սերնդի և 1960-ականների փսիխոդելիայի և հակամշակութային շարժումների գլխավոր գործիչ։
Քասադին իր կենդանության օրոք հրատարակել է արձակի միայն երկու կարճ պատառիկ, բայց զգալի ինտելեկտուալ և ոճական ազդեցություն է գործել իր ակտիվ խոսակցությունների և նամակագրության միջոցով։ Նրա մահից հետո տպագրվել են նամակներ, բանաստեղծություններ, մեկ անավարտ ինքնակենսագրական վեպ։
Նա ընդգծված կերպով առկա է Ջեք Քերուակի երկրորդ և ամենահայտնի «Ճանապարհին» վեպի «թղթագլանի» (առաջին սևագիր) տարբերակում և 1957 թվականի այդ գրքի տարբերակում Դին Մորիարտիի կերպարի մոդել է ծառայել։ Քերուակի հետագա գրքերից շատերում Քասադին ներկայացված է Քոդի Պոմերեյի կերպարով։
Քասադին իր ուրույն տեղն ունի նաև Ալեն Գինսբերգի բանաստեղծություններում և բազմաթիվ այլ գրողների մի շարք այլ գրական ստեղծագործություններում: Նաև բազմաթիվ երգեր, գեղարվեստական և վավերագրական ֆիլմեր անդրադարձել են նրա կերպարին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քասադին ծնվել է Մոդ Ժանի (Շոյեր) և Նիլ Մարշալ Քասադիի ընտանիքում Սոլթ Լեյք Սիթիում (Յուտա)[4]: Մայրը մահացել է, երբ նա 10 տարեկան էր, և նրան մեծացրել է հարբեցող հայրը Դենվերում (Կոլորադո): Քասադին իր պատանեկության մեծ մասն անցկացրել է կամ ապրելով աղքատ ետնախորշ (Skid row) փողոցներում, հոր հետ, կամ անչափահասների համար նախատեսված ուղղիչ դպրոցում (Reform school):
Երիտասարդ տարիքում Քասադին բազմիցս մասնակցել է մանր հանցագործությունների: Նա ձերբակալվել է 14 տարեկանում ավտոմեքենա գողանալու, 15 տարեկանում՝ խանութ թալանելու և ավտոմեքենա գողանալու համար, իսկ 16 տարեկանում՝ ավտոմեքենա գողանալու և գողունը թաքցնելու (fence) համար:
1941 թվականին 15-ամյա Քասադին հանդիպել է Ջասթին Վ. Բրիերլիին (1905-1985), որը Դենվերի նշանավոր մանկավարժ, իրավաբան էր և հայտնի էր ուսանողներին նշանավոր համալսարաններում տեղավորելու ջանքերով[5]: Բրիերլին հայտնի էր որպես խոստումնալից երիտասարդների դաստիարակ: Եվ նրա վրա տպավորիչ ազդեցություն է գործել Քասադիի ինտելեկտը: Հաջորդ մի քանի տարիների ընթացքում Բրիերլին ակտիվ դեր է ունեցել Քասադիի կյանքում։ Նա օգնել է Քասադիին ընդունվել Դենվերի պետական դպրոց (East High School ), որտեղ ինքը դասավանդում էր: Դպրոցում նա դասավանդել, խրախուսել և վերահսկել է երիտասարդի ընթերցանությունը և աշխատանք է գտել Քասադիի համար:
Այնուամենայնիվ, Քասադին շարունակել է իր հանցավոր գործունեությունը և բազմիցս ձերբակալվել է 1942-1944 թվականների ընթացքում: Այդ դեպքերից առնվազն մեկում նա ազատ է արձակվել Բրիերլիի ապահով պահպանության ներքո: 1944 թվականի հունիսին Քասադին ձերբակալվել է գողունը յուրացնելու համար, ազատազրկվել մեկ տարով, որը և պատիժը կրել է 11 ամիս։ Բրիերլին և Քասադին ակտիվ նամակագրական կապի մեջ են եղել այդ ընթացքում, նույնիսկ Քասադիի ընդհատվող բանտարկությունների ժամանակ. ընդ որում, այդ նամակագրությունը Քասադիի պահպանված ամենավաղ նամակներըն են[6]: Որոշ տեսակետ կա, որ Բրիերլին կարող էր նաև պատասխանատու լինել Քասադիի առաջին համասեռական փորձի համար[7]:
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]
1945 թվականի հոկտեմբերին, բանտից ազատվելուց հետո, Քասադին ամուսնացել է 16-ամյա Լու Անն Հենդերսոնի հետ[8]: 1946 թվականին զույգը մեկնել է Նյու Յորք՝ այցելելու իրենց ընկերոջը՝ Բրիերլիի մեկ այլ հովանավորյալ Հալ Չեյզին: Կոլումբիայի համալսարանում Չեյզին այցելելիս Քասադին ծանոթացել է Ջեք Քերուակին և Ալեն Գինսբերգին[9]: Թեև Քասադին Կոլումբիայի համալսարանում չի սովորել, բայց շուտով ընկերացել է նրանց և նրանց ծանոթների հետ, որոնցից ոմանք հետագայում դարձել են Բիթ սերնդի անդամներ։
Նյու Յորքում գտնվելու ժամանակ Քասադին Քերուակին համոզել է, որ իրեն սովորեցնի գեղարվեստական գրականություն գրել։
![]() |
Նիլը, որը մեծացել է Դենվերի աղքատ թաղամասերում՝ աշխարհի կորած մարդկանց մեջ, որոշել է ավելին անել ինքնուրույն, դառնալ ինչ-որ մեկը, լինել արժանի և հարգված։ Նրա հանճարեղ միտքը կլանում էր ամեն գիրք, որը նա կարող էր գտնել՝ գեղարվեստկան, փիլիսոփայական, թե գիտական: Ջեքը ֆորմալ կրթություն ուներ, ինչը Նիլի նախանձն էր շարժում, բայց ինտելեկտուալ առումով նա Ջեքից ավելին էր, և նրանք ցանկացած թեմայի շուրջ վայելում էին իրար հետ ունեցած երկար քննարկումները[10]: - Քասադիի երկրորդ կինը՝ Քերոլին Ռոբինսոն
|
![]() |
Քերոլին Ռոբինսոնը ծանոթացել է Քասադիի հետ 1947 թվականին, երբ նա սովորում էր Դենվերի համալսարանի թատերական արվեստի մագիստրատուրայում[11]: Լու Աննայի հեռանալուց հինգ շաբաթ անց` անվավեր ճանաչելով Լու Աննի հետ ամուսնությունը, Քասադին ամուսնացել է Քերոլինի հետ 1948 թվականի ապրիլի 1-ին:
Քերոլինն իր «Ճանապարհից դուրս. Քսան տարի Քասադիի, Քերուակի և Գինսբերգի հետ» (1990)[12] գրքում մանրամասնել է իր ամուսնությունը Քասադիի հետ, և նրան անվանել է «ամերիկացու արխետիպ»[13]: Քասադիի սեռական հարաբերությունները Գինսբերգի հետ ընդհատումներով շարունակվել են հետագա 20 տարիներին[14]:
Այս ժամանակահատվածում Քասադին աշխատել է Հարավային Խաղաղօվկիանոսյան երկաթուղում և կապ է պահպանում իր «Beat» ծանոթների հետ, նույնիսկ երբ նրանք սկսել են ավելի ու ավելի տարբերվել փիլիսոփայական առումով: Այնտեղ աշխատելու ընթացքում նա ապրել է Սան Ֆրանցիսկոյում՝ Ռասել փողոց 29 հասցեում[15]:
Զույգն, ի վերջո, ունեցել է երեք երեխա և հաստատվել Մոնտե Սերենո քաղաքում (Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա) գտնվող ռանչոյում, Սան Ֆրանցիսկոյից 50 մղոն հարավ, ուր երբեմն այցելում էին Քերուակը և Գինսբերգը[12]: Այդ տունը, որը կառուցվել էր 1954 թվականին և Հարավային Խաղաղօվկիանոսյան երկաթուղուց ստացած փոխհատուցումն էր գնացքի հետ կապված վթարի համար, քանդվել է 1997 թվականի օգոստոսին[16]:
1950 թվականին Քասադին ամուսնացել է երիտասարդ մոդել Դիանա Հանսենի հետ, ով հղի էր նրանից: Ծնված երեխային անվանել են Քերթիս[17]:
Քասադին բազմիցս ճանապարհորդել է ինչպես Քերուակի, այնպես էլ Գինսբերգի հետ, ներառյալ Քերուակի «Ճանապարհին» գրքում արձանագրված ճանապարհորդությունները:
Թմրանյութեր
[խմբագրել | խմբագրել կոդը]1958 թվականին Սան Ֆրանցիսկոյի գիշերային ակումբներից մեկում գաղտնի գործակալի հետ փոքր չափաբաժիններով մարիխուանա բաժանելու առաջարկի համար ձերբակալվելուց հետո Քասադին երկու տարվա ազատազրկման է դատապարտվել, որը կրել է Կալիֆորնիայի Սան Քվենտին նահանգային վերականգնողական բանտում:
1960 թվականի հունիսին ազատ արձակվելուց հետո նրա համար խիստ դժվար է եղել ընտանեկան պարտավորությունները կատարել: Քերոլինը բաժանվել է նրանից` նրա պայմանական վաղաժամկետ ազատման ժամկետը լրանալուն պես, 1963 թվականին: Քերոլինը հայտարարել է, որ նա ցանկանում է ազատել Քասադիին ընտանիք պահելու բեռից, բայց «սա սխալ էր և ոչնչացրեց նրա ինքնագնահատականի վերջին սյունը»[18]:
Ամուսնալուծությունից հետո՝ 1963 թվականին, Քասադին Ալեն Գինսբերգի և Բիթ բանաստեղծ Չարլզ Պլիմելի հետ ապրել է համատեղ, նույն բնակարանում, Սան Ֆրանցիսկոյի Գաֆ փողոցի 1403 հասցեում։
Քասադին առաջին անգամ հանդիպել է հեղինակ Քեն Քիզիին 1962 թվականի ամռանը: Նա ի վերջո դարձել է Քեն Քիզիի գլխավորած «Ուրախ օյինբազներ» (կամ զվարթ, կոնծած խեղկատակներ, անգլ.՝ Merry Pranksters) ենթամշակութային խմբի անդամներից մեկը, մի խումբ, որը ձևավորվել էր Քիզիի շուրջ 1964 թվականին, որոնք հոգեներգործող թմրանյութերի օգտագործման բարձրաձայն ջատագովներն էին:
Ճանապարհորդություններ և մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]1964 թվականի ընթացքում Քասադին ծառայել է Ֆուրթուր անունով ավտոբուսի գլխավոր վարորդ Սան Ֆրանցիսկոյից Նյու Յորք ճանապարհորդության խորհրդանշական առաջին կեսին, որն անմահացրել է Թոմ Վուլֆը «Էլեկտրական Քուլ-Աիդ Թթվային Թեստ» գրքում (The Electric Kool-Aid Acid Test, 1968): Քասադին երկար ժամանակ եղել է Ուրախ օյինբազների շարքերում և հայտնվել է նրանց միջքաղաքային ճանապարհորդության մասին պատմող վավերագրական ֆիլմում՝ «Կախարդական ուղևորություն» (Magic Trip, 2011, ռեժիսոր Ալեքս Գիբնի):
1967 թվականի հունվարին Քասադին ճանապարհորդել է Մեքսիկա խմբի ընկերակիցներից կատակասեր Ջորջ «հազիվ նկատելի» Ուոքերի և իր երկարամյա ընկերուհու՝ Էնն Մերֆիի հետ: Խալիսկո նահանգի Պուերտո Վալարտա քաղաքից հարավ գտնվող լողափնյա տանը նրանց է միացել Բարբարա Ուիլսոնը և Ուոլթեր Քոքսը:
Հաջորդ տարվա ընթացքում Քասադիի կյանքն ավելի անկայուն է դարձել, իսկ նրա ճանապարհորդությունների տեմպերն՝ ավելի կատաղի։ Նա լքել է Մեքսիկան մայիսին՝ մեկնելով Սան Ֆրանցիսկո, Դենվեր, Նյու Յորք Սիթի` լինելով դրանց միջև ընկած վայրերում: Այնուհետև Քասադին սեպտեմբերին և հոկտեմբերին վերադարձել է Մեքսիկա (ճանապարհին կանգնելով Սան Անտոնիոյում՝ իր ավագ դստեր մոտ, ով նոր էր ծննդաբերել` այցելելու իր առաջին թոռնիկին): Որից հետո, դեկտեմբերին այցելել է Քեն Քիզիի Օրեգոնի ագարակը և անցկացրեց Նոր տարին Քերոլինի հետ Սան Ֆրանցիսկոյի մոտ գտնվող ընկերոջ տանը: Ի վերջո, 1968 թվականի հունվարի վերջին Քասադին կրկին վերադարձել է Մեքսիկա:
1968 թվականի փետրվարի 3-ին Քասադին մասնակցել է հարսանեկան խնջույքին Սան Միգել դե Ալյենդեում (Գուանախուատո, Մեքսիկա): Խնջույքից հետո նա քայլել է երկաթգծի երկայնքով դեպի հաջորդ քաղաք, բայց ցուրտ ու անձրևոտ գիշերին ուշաթափվել է: Առավոտյան նրա հետքերով գնացել են և նրան գտել կոմայի մեջ` ինչպես հաղորդել է Անտոն Բլեքը (որը հետագայում դառնալու էր Էլ Պասոյի Համայնքային քոլեջի պրոֆեսոր), ով Քասադիին իր ուսերի վրա տարել է տեղական փոստի շենք: Քասադիին այնուհետև տեղափոխել են մոտակա հիվանդանոց, որտեղ նա մահացել է մի քանի ժամ անց՝ փետրվարի 4-ին, 41 տարեկան հասակում:
Քասադիի մահվան ստույգ պատճառը մնում է անորոշ։ Նրանք, ովքեր ներկա են եղել հարսանեկան խնջույքին, հաստատում են, որ նա ընդունել է անհայտ քանակի սեկոբարբիտալ, ուժեղ բարբիթուրատ, որը վաճառվում է Seconal ապրանքանիշով: Դիահերձումն իրականացրած բժիշկը գրել է պարզապես «ընդհանուր արյունախռնում բոլոր համակարգերում» (general congestion in all systems): Ավելի ուշ հարցազրույցի ժամանակ բժիշկը հայտարարել է, որ ինքը չէր կարող ճշգրիտ հաշվետվություն տալ` պատճառաբանելով Քասադիի օտարերկրացի լինելը և թմրանյութերի առկայությունը: Որպես նրա մահվան պատճառ սովորաբար նշվում է «ազդեցությունը», թեև նրա այրին կարծում է, որ նա կարող է մահացած լինել երիկամային անբավարարությունից[19]:
Երեխաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քասադիի հինգ երեխաներից հայտնիներ են՝ Ռոբերտ Ուիլյամ Հայաթ կրտսերը (1945), Քեթլին Ջոան Քասադի (1948), Ջեյմի Քասադի Ռատտոն (1949), Քերթիս Վ. Հանսենը (1950) և Ջոն Ալեն Քասադին (1951): Ռոբերտը՝ Քասադիի և Մաքսին Բիմի որդին, նկարիչ է, որն աշխատում է Կոլորադոյի Արվադա քաղաքում։ 2017 թվականի փետրվարին նա տպագրվել է Westword ամսագրում[20]: Քեթլինը, որը հայտնի է Քեթի անունով, միակ թոռնիկի մայրն է, ում հետ Քասադին հանդիպել է: Քեթին, Ջեմին և Ջոնը վարում են վեբկայք, որը նվիրված է իրենց ծնողների և ծնողների «բիթ» ընկերների հիշատակին[21][22]:
Քերթը, որը ծնվել է Դիանա Հանսենի հետ Քասադիի ամուսնությունից, մահացել է 2014 թվականի ապրիլի 30-ին, 63 տարեկան հասակում։ Նա եղել է WEBE 108 ռադիոկայանի համահիմնադիրներից մեկը Բրիջփորթում (Կոնեկտիկուտ)[23]:
Գրելու ոճ և ազդեցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քասադին օգնել է Քերուակին կոտրել այն սենտիմենտալ ոճը, որը նա որդեգրել էր Թոմաս Վուլֆի ազդեցությամբ, ինչպես Քերուակի ինքնակենսագրան «Ավանը և քաղաքը» (The Town and the City, 1950) գիրքն էր (նույնիսկ վերնագիրը, որը հիշեցնում է Վուլֆի վերնագրերը, ինչպիսներից է «Վեբը և ժայռը» - The Web and the Rock): Քասադիի նամակները կարդալուց հետո Քերուակը ոգեշնչվել է գրել իր պատմությունը Քասադիի հաղորդակցման ոճով. «...խելագար էքստազի պոռթկումով, առանց ինքնագիտակցության կամ մտավոր վարանումի»[24]:
Այդ հեղհեղուկ գրելու ոճը, որն ավելի շատ նման է գիտակցության հոսքի կամ հիպերմանիկ սրընթաց խոսակցության, քան գրավոր արձակի, լավագույնս դրսևորվել է Քասադիի նամակներում՝ ուղղված ընտանիքին և ընկերներին: Դրա վառ օրինակ է 1953 թվականին Քերուակին ուղղված նամակի սկզիզբը, որտեղ Քասադին մի երկար ու ձիգ և ջերմեռանդ նախադասությամբ է ձևակերպել իր զգացմունքները[25]:
Ճանապարհին վեպը սենսացիա է դարձել: Քասադիի խոսքի ոճի շնորհից Քերուակը հայտնաբերել է իր յուրահատուկ ոճը, որը նա անվանել է «ինքնաբուխ արձակ»՝ գիտակցության արձակ ձևի հոսք[26]:
Քասադիի սեփական ձեռագրերը երբեք պաշտոնապես չեն հրապարակվել իր կյանքի ընթացքում, և նա թողել է միայն կիսատ գրված ձեռագրեր և մի շարք անձնական նամակներ։ Քասադին 1948 թվականի նամակում Քերուակին խոստովանել է. «Իմ արձակը, որպես այդպիսին, անհատական ոճ չունի, այլ ավելի շուտ չասված և դեռևս չարտահայտված հառաչանք է ուղղված անձնականիս: Կա մի բան, որը ցանկանում է դուրս գալ, ինչ-որ իմ սեփականը, որը պետք է ասեմ: Այնուամենայնիվ, գուցե բառերն ինձ համար ճանապարհ չեն»[25]:
Ժողովրդական մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմագրությունում
[խմբագրել | խմբագրել կոդը]
Արխիվային էջեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Գեղեցկությանն ուղղված հիմն» (Anthem to Beauty, 1997), երաժշտական վավերագրական ֆիլմ Grateful Dead, Anthem of the Sun և American Beauty ալբոմների ստեղծման մասին: Այն ի սկզբանե հեռարձակվել է փոքր-ինչ կրճատված տարբերակով 1997 թվականին՝ որպես Classic Albums բրիտանական վավերագրական հեռուստասերիալի մի մաս, որը կենտրոնանում է փոփ, ռոք և հևի մետալ ալբոմների վրա, որոնք համարվում են լավագույնը կամ ամենակարևորը հայտնի երաժշտական արտիստի դիսկոգրաֆիայում կամ որպես ամբողջություն երաժշտական արդյունաբերության համար կարևոր/առանցքային[27]։
- «Միշտ սիրիր, Քերոլինին. Ֆիլմ Քերուակի, Քասադիի և իմ մասին» (Love Always, Carolyn, 2011), անգլալեզու շվեդական վավերագրական ֆիլմ, որը պատմում է Քերոլին Քասադիի կյանքը ամուսնու` Նիլ Քասադիի և Ջեք Քերուակի հետ: Այն պարունակում է հարցազրույցներ Քերոլին Քասադիի և նրա երեխաների հետ, ինչպես նաև արխիվային կադրեր[28]:
- «Կախարդական ուղևորություն» (Magic Trip, 2011), Ալեքս Գիբնիի վավերագրական ֆիլմ՝ օգտագործելով Քեն Քիզիի և Ուրախ օյինբազներ խմբի նկարահանված կադրերը Ֆարդեր ավտոբուսով Ամերիկայով մեկ ճանապարհորդության ժամանակ: Հիպերկինետիկ Քասադին հաճախ երևում է ավտոբուսը վարելիս, անդադար խոսելով և «Նիլը գործերը մինչև վերջ է հասցնում» գրությամբ պաստառի կողքին պարծենկոտ տեսքով նստած[29]:
- «Մեկ ուրիշը. Բոբ Ուեյրի երկար տարօրինակ ճանապարհորդությունը» (The Other One: The Long Strange Trip of Bob Weir, 2015) վավերագրական ֆիլմ Բոբ Ուեյրի մասին:
Դրամաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ով կդադարեցնի անձրևը» (Who'll Stop the Rain, 1978), հոգեբանական դրամա, որը թողարկել է United Artists-ը։ Ֆիլմը հիմնված է Ռոբերտ Սթոունի Dog Soldiers վեպի վրա (1974), և Նիկ Նոլթին խաղում է Ռեյ Հիքսի դերը։ Սթոունը հիմնել է Հիքսի կերպարը ըստ Beat սերնդի գրող Նիլ Քասադիի։ Սթոունը Քասադիի հետ ծանոթացել է վիպասան Քեն Քիզիի միջոցով, որը Սթոունի դասընկերն էր Սթենֆորդի համալսարանի ասպիրանտուրայում: Հիքսի մահվան տեսարանը երկաթգծի վրա ֆիլմի վերջում ուղղակիորեն հիմնված է 1968 թվականին Մեքսիկայի Սան Միգել դե Ալյենդե քաղաքից դուրս գտնվող երկաթուղու երկայնքով Քասադիի մահվան վրա:
- «Սրտի բիթ» (Heart Beat, 1980), որը ներկայացնում է Նիլ Քասադիի բարեկամությունը Ջեք Քերուակի հետ, Նիկ Նոլթին խաղում է Քասադիի դերում, իսկ Ջոն Հերդը՝ Քերուակի դերում։ Ֆիլմը հիմնված է Քերոլին Քասադիի համանուն հուշերի վրա (մարմնավորել է Սիսսի Սփեյչեկը): Թոք-շոուի հաղորդավար Սթիվ Ալենը, ով եղել է On The Road- ի մեծ աջակիցը, մի փոքր հատվածում հանդես է ելել որպես ինքը: Ֆիլմը թողարկվել է անմիջապես այն բանից հետո, երբ Warner Bros.-ը ձեռք է բերել Orion Pictures-ը: Ֆիլմը քիչ է ցուցադրվել ստուդիայի քաղաքականության և հանրային հետաքրքրության պակասի պատճառով: Ֆիլմն արագ հեռացվել է էկրաններից։
- «Ինչ է պատահել Քերուակի հետ» (What Happened to Kerouac, 1986), վավերագրական ֆիլմ[30]:
- «Վերջին անգամ ես ինքնասպան եղա» (The Last Time I Committed Suicide, 1997), ամերիկյան դրամա ֆիլմ, որտեղ Քասադիի դերում Թոմաս Ջեյնն է, հիմնված է «Ջոան Անդերսոնի նամակի» վրա, որը Քասադին գրել է Ջեք Քերուակին 1950 թվականի դեկտեմբերին։ Մինչև 2014 թվականը ենթադրվում էր, որ այս նամակի մեծ մասը կորել է, թեև մի հատված տպագրվել էր Ջոն Բրայանի «Notes from Underground» ամսագրի 1964 թվականի համարում:
- «Աշխարհի լույսը» (Luz Del Mundo, 2007), կարճամետրաժ ֆիլմ, վերաբերում է Քասադիի ընկերությանը և արկածներին Ջեք Քերուակի հետ։ Քասադիի դերը կատարում է Օսթին Նիկոլսը, իսկ Քերուակի դերը` Ուիլ Էստեսը[31]:
- «Տիեզերքի միջով» (Across the Universe, 2007), երաժշտական դրամա ֆիլմ, որտեղ բժիշկ Ռոբերտի կերպարը, որին մարմնավորում է Բոնոն, ոգեշնչվել է Նիլ Քասադիից[32]:
- «Նիլ Քասադի» (Neal Cassady, 2007), կենսագրական ֆիլմ[33], որը հիմնականում կենտրոնացած է «Ուրախ օյինբազներ» (Merry Prankster) ենթամշակութային կոմունայի հետ շփման տարիների վրա. Թեյթ Դոնովանը Նիլի դերում, Էմի Ռայանը ՝ Քերոլին Քասադիի դերում, Քրիս Բաուերը՝ վիպասան Քեն Քիզիի դերում և Գլեն Ֆիցջերալդը Քերուակի դերում: Նոա Բուշելը ռեժիսորն է ֆիլմի: Ֆիլը հիմնականում այն մասին է, թե ինչպես է Նիլը հայտնվել իր հորինված ալտեր-էգոյի՝ Դին Մորիարտիի թակարդում։ Քասադի ընտանիքը քննադատել է այս ֆիլմը՝ որպես խիստ անճշտություն[34]:
- «Ողբ» (Howl, 2010), Ջոն Փրեսքոթ, պատմում է Ալեն Գինսբերգի «Ողբալ» պոեմի ստեղծումը և դրա հրապարակման շուրջ անպարկեշտ դատավարությունը. Ջոն Պրեսկոտը մարմնավորում է Քասադիին[35][36]:
- «Ճանապարհին» (2012), գեղարվեստական ֆիլմ, Ջեք Քերուակի համանուն գրքի դրամատիկ ադապտացիա, որտեղ Նիլ Քասադի/Դին Մորիարտիի դերում է Գարեթ Հեդլունդը[37]: Ֆիլմը ներկայացվել է Ոսկե արմավենու ճյուղ բարձրագույն մրցանակի։
- «Բիգ Սուր» (Big Sur, 2013), Մայքլ Փոլիշի համանուն վեպի էկրանավորում բիթնիկներից Քերուակի մասին, որն իր երկրպագուներից թաքնվում է Կալիֆորնիայի Բիգ Սուր նոսր բնակեցված բնակավայրում: Երեք շաբաթ անց մեկնում է Սան Ֆրանցիսկո, որտեղ անհամբերությամբ սպասում է Քասադիի և նրա կնոջ հետ երկար սպասված հանդիպմանը: Ֆիլմում Ջոշ Լուկասն է մարմնավորում Քասադիին[38]։
Գրականությունում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դավիթ Վերներ Ամրամ. «Բիթից դուրս. համագործակցություն Քերուակի հետ» (OFFBEAT: Collaborating with Kerouac, 2002) գիրք[39]:
- Չարլզ Բուկովսկի. «Կեղտոտ ծերունու գրառումները» (Notes of a Dirty Old Man, 1969), որտեղ Քասադին ներկայանում է որպես Քերուակի որդի՝ Նիլ Սին կեղծանունով:
- Ալեն Գինսբերգ.
- «Կանաչ մեքենան» (The Green Automobile, 1953), Քասադին ներկայացված է` որպես իմ հին ընկերը
- «Ոռնոց» (Howl, 1956) պոեմ, որտեղ Քասադին ներկայացված է իր անվան սկզբնատառերով` N.C., այս բանաստեղծությունների գաղտնի հերոսն է
- «Շատ սեր» (Many Loves, 1956)
- «Նիլի աճյունի վրա» (On Neal's Ashes, 1968)
- «Ամերիկայի անկումը» (The Fall of America, 1968)
- «Էլեգիաներ Նիլ Քասիդիի համար» (Elegies for Neal Cassady, 1968)
- Ջոն Քլելոն Հոլմս.
- «Առաջ» (Go, 1952) նովելում Հարթ Քենեդին է
- «Եղջյուրը» (The Horn, 1958) նովելում վարորդ է:
- Ջեք Քերուակ.
- «Ճանապարհին» (On the Road, 1957) վեպում Քասադին մոդել է ծառայել Դին Մորիարտիի կերպարի համար, նաև Քոդի Պոմերայի կերպարը Քերուակի շատ այլ վեպերում: «Ճանապարհին» վեպի պահպանված առաջին տարբերակում գլխավոր հերոսի անունը «Նիլ Քասադի» է[40]: Այնուամենայնիվ, վերջին հրատարակության մեջ Քերուակը կերպարը վերանվանել է Դին Մորիարտի։ Վեպում պատմող Սալ Փարադայզը (որը Ջեք Քերուակինի կերպարն է) ասում է. «Նա պարզապես երիտասարդ էր, ով խելագարորեն տարված էր կյանքով, և թեև նա խաբեբա էր, նա դա անում էր միայն այն պատճառով, որ ցանկանում էր ապրել և շփվել այն մարդկանց հետ, ովքեր այլ կերպ ուշադրություն չէին դարձնի նրան։ .. Ես գիտեի, որ ճանապարհին ինչ-որ տեղ կլինեն աղջիկներ, տեսիլքներ, մնացած ամեն ինչ. ճանապարհին ինչ-որ տեղ մարգարիտը կհասնի ինձ»[41][42]:
- «Subterraneans» (The Subterraneans, 1958) վեպում Քերուակի ալտեր էգոն կոչվում է Լեո Պերսեպիեդ, իսկ նրա վաղեմի ընկեր Նիլ Քասադին նշվում է միայն անցողիկ` որպես Լերոյ[43]։
- «Դհարմայի թափառաշրջիկները» (The Dharma Bums, 1958) վեպում Քասադին Քոդի Պոմերայն է:
- «Երազների գիրք» (Book of Dreams, 1960) փորձարարական նովելում Քասադին Քոդի Պոմերայն է
- «Քոդիի տեսլականները» (Visions of Cody, 1960) փորձարարական նովելում - Քոդի Պոմերայ
- «Բիգ Սուր» (Big Sur, 1962) նովելում` Քոդի Պոմերայ:
- «Հուսահատության հրեշտակները» (Desolation Angels, 1965) վեպում` Քոդի Պոմերայ:
- Քեն Քիզի:
- «Սահմանի վրայով» (Over the Border, 1973) ֆիլմում Հուլիհանի նախակերպարն է:
- Քիզին նաև հորինված պատմություն է գրել Քասադիի մահվան մասին «Սուպերմենի մահվան հաջորդ օրը» (1979) պատմվածքում, որտեղ Քասադին հիշատակվում է որպես Հուլիհան, որտեղ Քասադին մահից առաջ քրթմնջում է երկաթուղային կոճափայտերի քանակի մասին, որը նա հաշվել էր (64,928): Տպագրվել է Քիզիի «Դևերի տուփ» (Demon Box, 1986) ժողովածուում:
- «Կախարդական ճանապարհորդություն» (Magic Trip, 2011) ֆիլմում հարցվածներից մեկը պնդում է, որ Քեն Քիզիի «Թռիչք կկվի բնի վրայով» (1962) վեպում Քասադին է գլխավոր հերոս Ռենդլ Պատրիկ Մաքմերֆիի նախատիպը:
- Ֆիլ Լեշի: «Ձայնի որոնում. իմ կյանքը Grateful Dead խմբի հետ» (Searching for the Sound: My Life with the Grateful Dead, 2005) ինքնակենսագրական գրքում[44]:
- Նիկ Մամատաս. «Քայլ գետնի տակ» (Move Under Ground, 2004)
- Չակ Ռոզենթալ. «Ջեք Քերուակի «Ավատար հրեշտակ. Նրա վերջին վեպը» (Jack Kerouac's Avatar Angel: His Last Novel, 2001) - Քոդի Պոմերայ
- Ռոբերտ Սթոն:
- «Որովհետև նա չունի, որովհետև նա ինչ-որ բանի կարիք ունի» (իսպ.` Porque No Tiene, Porque Le Falta, 1969) վեպում Վիլլի Ուինգս կերպար:
- «Շուն զինվորներ» (Dog Soldiers, 1974) վեպում Ռեյ Հիքսի կերպարում:
- «Կարևոր կանաչ. հիշելով վաթսունականները» (Prime Green: Remembering the Sixties, 2007)
- Հանթեր Ս. Թոմփսոն. «Դժոխքի հրեշտակներ» (Hell's Angels: The Strange and Terrible Saga of the Outlaw Motorcycle Gangs, 1966), Քասադին նկարագրվում է որպես «ոգեշնչման աղբյուր վերջին երկու վեպերի գլխավոր հերոսի համար», որը հարբած վիճակում բղավում էր ոստիկանության վրա Դժոխքի հրեշտակներ հայտնի երեկույթների ժամանակ` Քեն Քիզիի նստավայրում Լա Հոնդայում (Կալիֆոռնիա): Թեև Քասադիի անունը հանվել է գրքից հրատարակիչ Թոմփսոնի պնդմամբ, նկարագրությունը հստակ հղում է Քասադիի վրա հիմնված այն կերպարին, որն առկա է Քերուակի Ճանապարհին և Կոդիի տեսլականները (1951-1952) ստեղծագործություններում առկա է:
- Թոմ Վուլֆը նույնպես նկարագրել է, թե ինչպես է Քասադին հարբած բղավում ոստիկանության վրա «Դժոխքի հրեշտակներ» երեկույթների ժամանակ «Թթվային թեստ» (The Electric Kool-Aid Acid Test, 1968) գրքում:
Երաժշտությունում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թոմ Ուեյթսը ձայնագրել է «Jack & Neal /California, Here I Come», 1977 թվականի իր Foreign Affairs ալբոմում։
- Նյու Յորքում բնակվող Aztec Two Step դուետը 1972 թվականի իրենց դեբյուտային ալբոմում հիշատակել են Քասադիին «The Persecution & Restoration of Dean Moriarty (On The Road)» երգում։
- Death Cab for Cutie ռոք խմբի «Styrofoam Plates» երգը The Photo Album ալբոմից (2001 թ.)՝ հիմնված է Քասադիի կյանքի իրադարձությունների վրա, որոնք պատկերված են «Ճանապարհին» գրքում:
- The Doobie Brothers ռոք խմբի կիթառահար և երգահան Պատրիկ Սիմոնսն իր «Neal's Fandango» երգում Քասադիին իր ճանապարհորդելու խթանն է եղել:
- Քասադին կարճ ժամանակ ապրել է Grateful Dead ռոք խմբի հետ և հավերժացել է խմբի մեկ այլ` The Other One անվամբ թողարկած «Սա «The Other One»-ի համար» (That's It for the Other One) երգում, որպես ավտոբուսի վարորդ Կովբոյ Նիլ («Cowboy Neal»)[45][46]:
- Երկրորդ Grateful Dead երգը` «Քասիդի» (Cassidy) անվամբ, որի խոսքերի հեղինակն է Ջոն Փերի Բարլոուն, կարող է թվալ, որ Քասադիի անվան սխալ գրություն է: Այնուամենայնիվ, իրականում երգը հիմնականում նշում է 1970 թվականին փոքրիկ աղջիկ Քեսսի Լոուի ծնունդը Grateful Dead ընտանիքում, թեև բառերը ներառում են նաև հղումներ հենց Նիլ Քասադիին[47]:
- Բոցեֆուս Քինգը երգում է մի երգ, որը կոչվում է «Կովբոյ Նիլ»[48]։
- King Crimson պրոգրեսիվ ռոք խումբը թողարկել է «Neal and Jack and Me» երգն իրենց Beat (1982) ալբոմում։
- Մորիսիի «World Peace Is None of Your Business» (2014) ալբոմում կա մի թրեք, որը կոչվում է «Neal Cassady Drops Dead»:
- Ֆրանկո-ամերիկյան Moriarty խումբն անվանվել է հորինված կերպար Դին Մորիարտիի անունով, որը Քերուակի հորինած Նիլ Քասադիի կերպարի անունն է:
- Ջազ կիթառահար Ջոն Սքոֆիլդը գրել է երգ, որը կոչվում է «Cassidae», թողարկված նրա Who's who ալբոմում։ (1979):
- Ամերիկացի երգիչ-երգահան Էրիկ Թեյլորի «Դին Մորիարտի» (1995) երգը նկարագրում է Նիլ Քասադիի օրինակով կերպարը` ըստ Քերուակի։
- Ֆեթբոյ Սլիմը թողարկել է «Neal Cassady Starts Here» թրեքը, որը հայտնվել է որպես «Santa Cruz» և «Everybody Needs A 303» (1996) սինգլների ձայնապնակի «B-կողմում»:
- Բիթնիկներից ոգեշնչված ժողովրդական վերածննդի Washington Squares ֆոլք, փոփ, ալտռոք խումբը թողարկել է «Neal Cassady» անունով երգ իրենց Fair and Square (1989) ալբոմում։
Հրատարակված աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ջոան Անդերսոնի նամակը», որը գրել է Քասադին Ջեք Քերուակին (դեկտեմբեր 1950): Այն մինչև 2014 թվականը համարվել է կորած, թեև մի հատված տպագրվել էր Ջոն Բրայանի «Notes from Underground» ամսագրի 1964 թվականի համարում[49]: Associated Press լրատվական գործակալությունը հայտնել է 2014 թվականի նոյեմբերի 24-ին, որ նամակն ամբողջությամբ հայտնաբերվել է։ 18 էջանոց նամակը, որը, ինչպես ասվում է, էապես ոգեշնչել է Քերուակի հետագա գրելու ոճը, պետք է աճուրդի հանվեր 2014 թվականի դեկտեմբերի 17-ին, սակայն սեփականության վերաբերյալ դատական վեճը խոչընդոտել է աճուրդի ընթացքին[50][51]: Նամակի բնօրինակը աճուրդի է հանվել Heritage Auctions աճուրդում` որպես Լոտ 45378 2017 թվականի մարտի 8-ին[52][53][54]:
- «Քաղիր իմ մարգարտածաղիկը» (Pull My Daisy, 1951), Ալեն Գինսբերգի, Ջեք Քերուակի և Նիլ Քասադիի համատեղ գրված բանաստեղծություն։ Գրվել է 1940-ականների վերջին՝ սյուրռեալիստական «նրբաճաշակ դիակ» (exquisite corpse) խաղի նման ձևով, որտեղ մեկը գրում է առաջին տողը, մյուսը գրում է երկրորդը, և այսպես շարունակ, ընդ որում ամեն մեկը տեսնում է միայն նախորդի գրած տողը[55]🐣:
- «Քարտեզ Քիզիին» (Map to Kesey's, 1965), ձեռագիր ակնարկ վերարտադրված ֆաքսիմիլով, Genesis West 7[56] :
- «Երիզների առաջին գիշերը» (First Night of the Tapes, դեկտեմբեր 1969) Ջեք Քերուակի հետ։ Անդրատլանտյան ակնարկ[57]:
- «Առաջին երրորդը» (The First Third, 1971), ինքնակենսագրական վեպ, հրատարակվել է Քասադիի մահից երեք տարի անց
- «Ինչպես երբևէ. Ալեն Գինսբերգի և Նիլ Քասադիի նամակագրության հավաքածու» (1977)[58]:
- «Գրեյսը հաղթում է կարմայային: Նամակներ բանտից» (1993), պոեզիայի և նամակների ժողովածու[59]:
- «Նիլ Քասադի: Նամակների հավաքածու, 1944–1967» (Neal Cassady: Collected Letters, 1944–1967, 2004), նամակներ:
Կենսագրականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուիլյամ Փլամեր, «Սուրբ խաբեբա. Նիլ Քասադիի կենսագրությունը» (1981)[60]
- Թոմ Քրիստոֆեր, «Նիլ Քասադի, Առաջին հատոր, 1926–1940» (1995)[61]
- Թոմ Քրիստոֆեր, «Նիլ Քասադի, Երկրորդ հատոր, 1941–1946» (1998)[62]
- Դեյվիդ Սանդիսոն և Գրեհեմ Վիկերս, «Նիլ Քասադի. Բիթ հերոսի արագ կյանքը» (2006)[63]
- Քերոլին Քասադի, «Ճանապարհից դուրս. Քսան տարի Քասադիի, Քերուակի և Գինսբերգի հետ» (1990)[12], որը համընկել է Ջեկ Քերուակի «Ճանապարհին» գրքի հիսունամյակի հետ:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 3,0 3,1 https://www.theguardian.com/books/2011/jan/18/beat-poets-cassady-kerouac-ginsberg
- ↑ Sandison, David; Vickers, Graham (November 19, 2006). «Neal Cassady». The New York Times. Վերցված է May 20, 2010-ին.
- ↑ Cassady & Moore 2004.
- ↑ Cassady & Moore 2004; Sandison & Vickers 2006.
- ↑ Turner 1996: "Brierly had been sexually attracted to Neal, and managed to entice him into his first homosexual experience." Sandison & Vickers 2006: "Brierly was most likely also a closet homosexual, and it was probably through him that Neal Cassady would first discover and explore gay sex and serve as a hustler in Denver's gay community." According to some reports, however, Brierly's sexual orientation was an open secret; see Weir, John (June 22, 2005), «Everybody knows, nobody cares, or: Neal Cassady's Penis», TriQuarterly (գրական ամսագիր), Արխիվացված է օրիգինալից June 20, 2009-ին.
- ↑ «RootsWeb: OBITUARIES-L [OBITS] Neal Cassady».
- ↑ Asher, Levi. «Neal Cassady». beatmuseum.org. Literary Kicks. Վերցված է November 5, 2014-ին.
- ↑ «Neal Cassady Carolyn Cassady Frequently Asked Questions».
- ↑ Campbell, James (September 23, 2013). «Carolyn Cassady obituary». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է July 20, 2017-ին.
- ↑ 12,0 12,1 12,2 Carolyn Cassady. Off the Road: Twenty Years with Cassady, Kerouac, and Ginsberg. Black Spring Press (1990). ISBN 0-948238-05-4.
- ↑ Ferlinghetti, Lawrence (1990). Off the Road: My Years with Cassady, Kerouac and Ginsberg. Nation. էջեր 652–653.
- ↑ Young, Allen (1973). Allen Ginsberg: the Gay Sunshine Interview. Bolinas, California: Grey Fox Press. էջ 1.
- ↑ Whiting, Sam (January 5, 2021) [January 6, 2021]. «Legend of Neal Cassady's long-lost 'Joan Anderson Letter' finally comes to life». Datebook | San Francisco Arts & Entertainment Guide (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից February 8, 2023-ին. Վերցված է 2024-07-25-ին.
- ↑ «Metroactive Features – Neal Cassady's House».
- ↑ Cochrane, Lauren (January 18, 2011). «Neal Cassady: Drug-taker. Bigamist. Family man». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է July 20, 2017-ին.
- ↑ «Carolyn Cassady». Neal Cassady Estate.
- ↑ Neal Cassidy website (retrieved January 26, 2009)
- ↑ Daurer, Gregory (February 7, 2017). «Neal Cassady's Denver Legacy Includes a Secret Son, Robert Hyatt». Վերցված է November 8, 2018-ին.
- ↑ «The legacy of iconic literary figure Neal Cassady lives on in Santa Cruz with his son and daughter». Վերցված է June 27, 2014-ին.
- ↑ «Cassady Family's Website». Neal Cassady Estate. Վերցված է June 27, 2014-ին.
- ↑ «Curtis Hansen Obituary». Milford Mirror. Վերցված է June 27, 2014-ին.
- ↑ Asher, Levi (July 24, 1994). «Neal Cassady». LitKicks.come. Literary Kicks. Վերցված է November 5, 2014-ին.
- ↑ 25,0 25,1 «Neal Cassady: American Muse, Holy Fool». New Yorker.
- ↑ Knight, Arthur and Kit (1988). Kerouac and the Beats. New York, NY: Paragon House. ISBN 1-55778-067-6.
- ↑ «Grateful Dead Family Discography: Anthem To Beauty». www.deaddisc.com. Վերցված է 2025-02-07-ին.
- ↑ «Love Always, Carolyn». Documentary film. IMDB. Վերցված է September 9, 2011-ին.
- ↑ Ellwood, Alison; Gibney, Alex (2011-08-05), Magic Trip: Ken Kesey's Search for a Kool Place (Documentary), Stanley Tucci, Ken Kesey, Timothy Leary, Magnolia Pictures, History Films, Optimum Releasing, Վերցված է 2025-02-08-ին
- ↑ Lerner, Richard; MacAdams, Lewis (1986-04-16), What Happened to Kerouac? (Documentary, Biography, History), Gregory Corso, Jan Kerouac, Herbert Huncke, Վերցված է 2025-02-08-ին
- ↑ «Luz del mundo». January 1, 2000 – via IMDb.
- ↑ Inc, Slacker. «AOL Radio Stations». Արխիվացված է օրիգինալից March 25, 2016-ին. Վերցված է January 19, 2017-ին.
{{cite web}}
:|last=
has generic name (օգնություն) - ↑ «Neal Cassady». October 11, 2007 – via IMDb.
- ↑ «Carolyn». www.nealcassadyestate.com. Վերցված է August 28, 2007-ին.
- ↑ Brooks, Barnes (December 2, 2009). «Sundance Tries to Hone Its Artsy Edge». newyorktimes.com.
- ↑ «Alessandro Nivola is hotter than Audrey Tautou». BlackBookMag.com. September 22, 2009. Արխիվացված է օրիգինալից May 3, 2012-ին. Վերցված է September 22, 2009-ին.
- ↑ «On the Road». May 23, 2012 – via IMDb.
- ↑ Polish, Michael (2013-11-01), Big Sur (Drama, Romance), Jean-Marc Barr, Kate Bosworth, Josh Lucas, 3311 Productions, Troy Entertainment, Վերցված է 2025-02-08-ին
- ↑ «David Amram, author of Offbeat: Collaborating with Kerouac – Jerry Jazz Musician» (ամերիկյան անգլերեն). 2002-07-17. Վերցված է 2025-02-07-ին.
- ↑ Paul Maher Jr. Kerouac: The Definitive Biography (Lanham, MD: Taylor Trade Publishing, 2004) p. 233 0-87833-305-3
- ↑ Kerouac, Jack (1976). On The Road. USA: Penguin Group. ISBN 1-101-12757-0.
- ↑ Bignell, Paul; Johnson, Andrew (July 29, 2007). «On the Road (uncensored). Discovered: Kerouac 'cuts'». The Independent. London. Արխիվացված է օրիգինալից September 27, 2007-ին. Վերցված է May 20, 2010-ին.
- ↑ MacDougall, Ranald (1960-06-23), The Subterraneans (Drama), Leslie Caron, George Peppard, Janice Rule, Metro-Goldwyn-Mayer (MGM), Վերցված է 2025-02-08-ին
- ↑ Searching for the Sound
- ↑ «Other One». Dead.net. March 20, 2007. Վերցված է August 4, 2007-ին.
- ↑ http://arts.ucsc.edu/GDead/AGDL/other1.html Արխիվացված Մայիս 14, 2008 Wayback Machine, retrieved August 23, 2007
- ↑ Barlow, John Perry (1994-11-03). «Cassidy's Tale». Literary Kicks (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025-02-08-ին.
- ↑ tonicrecords (2011-09-08), Bocephus King - Cowboy Neal, Վերցված է 2025-02-08-ին
- ↑ Sandison & Vickers 2006
- ↑ «Kerouac letter discovery shows poet didn't toss it». Boston Herald. November 24, 2014.
- ↑ Neary, Lynne (November 24, 2014). «Long lost letter that inspired On the Road Style has been found». National Public Radio.
- ↑ «2017 March 8 Heritage Rare Book Auction #6174». Heritage Auctions. February 2017.
- ↑ «Update/News of the Joan Anderson Letter». March 9, 2017.
- ↑ Schuessler, Jennifer (September 27, 2017). «Long-Lost Letter to Jack Kerouac Reaches Its Final Destination». The New York Times.
- ↑ P, S. (2018-02-13). «Pull My Daisy (Collaborative Poem)». The Allen Ginsberg Project (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025-02-08-ին.
- ↑ Gilbert, Jack; Spencer, James; Paley, Grace; Hawkes, John; Palmer, William; Berriault, Gina; Gardner, Leonard; Godfrey, Dave; Leahy, Jack; Lonidier, Lynn; Maddow, Ben; Marcus, Alan (1965,01,01). «Genesis West: Genesis West». Independent Voices. Reveal Digital. 3 (1 & 2): էջ 50.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ www.bibliopolis.com. «Transatlantic Review 33 & 34 Winter 1969-70 by J. F. McCrindle, Barry Bowes, Malcolm Bradbury, Anthony on Third Mind Books». Third Mind Books (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025-02-08-ին.
- ↑ As Ever: The Collected Correspondence of Allen Ginsberg & Neal Cassady. Berkeley, CA: Creative Arts Book Company, 1977. 978-0916870089
- ↑ Grace Beats Karma: Letters from Prison (collection of poetry and letters). New York, NY: Blast Books, 1993. 0-922233-08-XISBN 0-922233-08-X
- ↑ William Plummer (1981). «The Holy Goof: A Biography of Neal Cassady». www.amazon.com. Վերցված է 2025-02-07-ին.
- ↑ «Neal Cassady Volume by Christopher Tom - AbeBooks». www.abebooks.com (անգլերեն). Վերցված է 2025-02-07-ին.
- ↑ «Neal Cassady, A Biography, Volume Two 1941-1946 by Christopher, Tom: Good 4To Softcover (1998) | Chamblin Bookmine». www.abebooks.com (անգլերեն). Վերցված է 2025-02-07-ին.
- ↑ David Sandison & Graham Vickers. Neal Cassady: The Fast Life of a Beat Hero (2006)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Cassady, Neal; Moore, Dave (2004), Neal Cassady: Collected Letters, 1944–1967, Penguin Books, ISBN 978-0-14-200217-9
- Collins, Ronald; Skover, David (March 2013). Mania: The Story of the Outraged & Outrageous Lives that Launched a Cultural Revolution. Top-Five Books.
- Sandison, David; Vickers, Graham (2006), Neal Cassady: The Fast Life of a Beat Hero, Chicago Review Press, ISBN 1-55652-615-6.
- Turner, Steve (1996), Angelheaded Hipster: A Life of Jack Kerouac, London: Bloomsbury Publishing Plc, ISBN 0-7475-2480-7
Արխիվային աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Allen Ginsberg film and video archive, 1983–1996. [Ալեն Գինսբերգի կինո և տեսաարխիվ, 1983–1996] (154 տեսաերիզ) պահվում են Սթենֆորդի համալսարանի գրադարաններում
- Allen Ginsberg papers, 1937–1994. [Ալեն Գինսբերգի թղթերը, 1937–1994] (մոտ 1000 ֆուտ) պահվում են Սթենֆորդի համալսարանի գրադարաններում
- Allen Ginsberg papers, 1944–1991. [Ալեն Գինսբերգի թղթերը, 1944–1991] (10 ֆուտ) պահվում են Կոլումբիայի համալսարանի գրադարանում
- Jack Kerouac Papers, 1920–1977 (bulk 1935–1969) (22.5 ֆուտ) պահվում են Նյու Յորքի հանրային գրադարանում
- Neal Cassady Collection, 1947–1965. (83 ֆուտ) պահվում է Օսթինի Տեխասի համալսարանի Հարրի Ռանսոմ կենտրոնում
- Finding aid to Beat poets and poetry collection at Columbia University. Rare Book & Manuscript Library. [Կոլումբիայի համալսարանում Բիթ բանաստեղծների և բանաստեղծությունների ժողովածուի օգնության որոնում] Հազվագյուտ գրքերի և ձեռագրերի գրադարանում:
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Neal Cassady Official site of Neal Cassady's estate, with stories and photos contributed by the family; Carolyn Cassady, Cathy Cassady Sylvia, Jami Cassady Ratto and John Allen Cassady [Նիլ Քասադիի ունեցվածքի պաշտոնական կայք՝ ընտանիքի կողմից ներկայացված պատմություններով և լուսանկարներով. Քերոլին Քասադի, Քեթի Քասադի Սիլվիա, Ջեյմի Քասադի Ռատտո և Ջոն Ալեն Քասադի]
- Photos, Neal Cassady Sr. Gravesite. [Լուսանկարներ, Նիլ Քասադի ավագի գերեզմանոց]
- Denver Colorado, Neal Cassady, and the Beat Generation. [Դենվեր Կոլորադոն, Նիլ Քասադին և Բիթ սերունդը]
- Neal's Denver at Literary Kicks
- Neal Cassady at Literary Kicks
- Cassady Pages at Art and Leisure
- Neal Cassady at rotten.com
- Neal Cassady at IntrepidTrips.com
- Kerouac Alley – Neal Cassady directory
- Denver Beat Photo Tour, Cassady Haunts and Homes, More
- A gallery of Neal Cassady and related book covers. [Նիլ Քասադիի և հարակից գրքերի շապիկների պատկերասրահ]
- Victoria Mixon's Interviews with Carolyn Cassady. [Վիկտորիա Միքսոնի հարցազրույցները Քերոլին Քասադիի հետ]
- Bono Plays Doctor in 'Across the Universe'. [Բոնոն բժիշկ է խաղում «Տիեզերքի միջով» ֆիլմում]
- Neal Cassady: The Denver Years. [Նիլ Քասադի. Դենվերի տարիները]
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիլ Քասադի» հոդվածին։ |
|