Նիլս Հենրիկ Աբել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Աբել
Picto Info sciences exactes.png
Նիլս Հենրիկ Աբել
Niels HenrikAbel
Niels Henrik Abel.jpg
Ծնվել է օգոստոսի 5, 1802({{padleft:1802|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:5|2|0}})[1][2]
Ֆինյոյ
Մահացել է ապրիլի 6, 1829({{padleft:1829|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:6|2|0}})[1][2] (26 տարեկանում)
Ֆրոլան
բնական պատճառով
Քաղաքացիություն Նորվեգիա
Մասնագիտություն մաթեմատիկոս և համալսարանի պրոֆեսոր
Հաստատություն(ներ) Օսլոյի համալսարան
Գործունեության ոլորտ խմբերի տեսություն
Անդամակցություն Royal Norwegian Society of Sciences and Letters
Ալմա մատեր Օսլոյի համալսարան
Տիրապետում է լեզուներին նորվեգերեն[3]
Հայր Սորեն Քեորգ Աբել
Ստորագրություն
Niels Henrik Abel signature.png
Niels Henrik Abel Վիքիպահեստում

Նիլս Հենրիկ Աբել (նորվ.՝ Niels Henrik Abel, օգոստոսի 5 1802, Ֆիննո - ապրիլի 6 1829, Ֆրոլանդ), նորվեգացի մաթեմատիկոս։ Ծնվել է օգոստոսի 5-ին, Ֆիննոյի կղզում, քահանայի ընտանիքում։ 1821-ին ընդունվել է Օսլոյի համալսարանը։ Դեռևս ուսանողական տարիներին (1824-26) ապացուցել է, որ չորրորդից բարձր աստիճանի հանրահաշվական հավասարումներն ընդհանուր դեպքում անլուծելի են արմատանշաններով, իսկ հավասարումների որոշ տարատեսակներ լուծելի են։ Վերջիններիս հետ կապված խմբերը կոչվում են Աբելյան խմբեր։

Աբելի աշխատանքները մեծ ազդեցություն գործեցին մաթեմատիկայի զարգացման վրա։ Նրանք հանգեցրին մաթեմատիկայի նոր ճյուղերի ստեղծմանը (Գալուայի տեսություն, հանրահաշվական ֆունկցիաների տեսություն), նպաստեցին կոմպլեքս փոփոխականի ֆունկցիաների տեսության համընդհանուր ճանաչմանը, խոր հետք թողեցին ֆունկցիաների միջարկման տեսության, ֆունկցիոնալ հավասարումների տեսության և թվերի տեսության մեջ։ Աբելը մահացել է ապրիլի 6-ին, թոքախտից։ 1908-ին Օսլոյում դրվել է Աբելի հուշարձանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Record #118500112 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 26-ին 2014:
  2. 2,0 2,1 data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  3. http://data.bnf.fr/ark:/12148/cb12247777t Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png