Jump to content

Նիլս Կայ Ջերն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիլս Կայ Ջերն
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 23, 1911(1911-12-23)[1][2][3][…]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էհոկտեմբերի 7, 1994(1994-10-07)[1][2][3][…] (82 տարեկան)
Մահվան վայրCastillon-du-Gard
ՔաղաքացիությունԴանիայի Թագավորություն
ԿրթությունԿոպենհագենի համալսարան[4], Լեյդենի համալսարան[4] և Էրազմ Ռոտերդամցու համալսարան[4]
Մասնագիտությունիմունաբան, բժիշկ և համալսարանի դասախոս
ԱշխատատուՓիթսբուրգի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԼոնդոնի թագավորական ընկերություն, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Թագավորական Դանիական գիտությունների ակադեմիա, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[4]
 Niels Kaj Jerne Վիքիպահեստում

Նիլս Կայ Ջերն (դեկտեմբերի 23, 1911(1911-12-23)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հոկտեմբերի 7, 1994(1994-10-07)[1][2][3][…], Castillon-du-Gard), դանիացի իմունոլոգ։ 1984 թվականին Ժորժ Քյոլերի և Սեզար Միլշտեյնի հետ կիսել է Նոբելյան մրցանակը ֆիզիոլոգիայի կամ բժշկության ոլորտում՝ «իմունային համակարգի զարգացման և վերահսկողության առանձնահատկության վերաբերյալ տեսությունների և մոնոկլոնալ հակամարմինների արտադրության սկզբունքի հայտնաբերման համար»[7]։

Ջերնը հայտնի է երեք կարևոր գաղափարներով։ Նախ, մարմնի կողմից հակածնի նկատմամբ հակամարմիններ արտադրելու փոխարեն, Ջերնը ենթադրել է, որ իմունային համակարգն արդեն ունի անհրաժեշտ հատուկ հակամարմիններ՝ հակածինների դեմ պայքարելու համար[8]։ Երկրորդ, հայտնի էր, որ իմունային համակարգը սովորում է հանդուրժող լինել անհատի նկատմամբ։ Ջերնը ենթադրել է, որ այս ուսուցումը տեղի է ունենում թիմուսում։ Երրորդ, հայտնի էր, որ T և B բջիջները շփվում են միմյանց հետ[9]։

Ջերնի ցանցային տեսությունը ենթադրում էր, որ հակամարմինների ակտիվ կենտրոնները ձգվում են ինչպես հատուկ հակածինների (իդիոտիպերի), այնպես էլ նույն կենտրոնին կապվող այլ հակամարմինների նկատմամբ։ Հակամարմինները հավասարակշռության մեջ են, մինչև որ հակածինը չի խախտում հավասարակշռությունը՝ խթանելով իմունային ռեակցիան[10]։

Վաղ տարիներ և կրթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա նախնիները դարեր շարունակ ապրել են դանիական Ֆանյո փոքրիկ կղզում, սակայն 1910 թվականին նրա ծնողները տեղափոխվել են Լոնդոն, որտեղ 1911 թվականին ծնվել է Ջերնը[10]։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նրա ծնողները տեղափոխվել են Նիդեռլանդներ, և Ջերնը իր երիտասարդությունն անցկացրել է Ռոտերդամում։ Լեյդենի համալսարանում երկու տարի ֆիզիկա ուսումնասիրելուց հետո, Ջերնը տեղափոխվել է Կոպենհագեն և իր ուսումը փոխել է բժշկության ոլորտում։ Նա ավարտել է Կոպենհագենի համալսարանը՝ ստանալով բժշկական աստիճան 1947 թվականին։ Չորս տարի անց նրան շնորհվել է դոկտորի կոչում իր «Ավիդության ուսումնասիրություն՝ հիմնված դիֆթերիայի տոքսին-անտիտոքսին խառնուրդների նկատմամբ նապաստակի մաշկի արձագանքի վրա» թեզի համար։[11]

Գիտահետազոտական հաստիքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1943-ից 1956 թվականներին Յերնեն գիտաշխատող էր Դանիայի ազգային շիճուկային ինստիտուտում, և այդ ընթացքում ձևակերպեց հակամարմինների գոյացման տեսություն: Ասում են, որ այդ հեղափոխական գիտական ​​գաղափարը Ջերնի գլխում ծագել է աշխատանքից տուն վերադառնալիս՝ Կոպենհագենի Լանգեբրո կամրջով հեծանվով անցնելիս[12]։

Հակամարմինների առաջացման տեսությունը Ջերնին միջազգային ճանաչում բերեց, և 1956 թվականին Ջերնը աշխատանքի անցավ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում Ժնևում, որտեղ նա զբաղեցնում էր կենսաբանական ստանդարտների և իմունոլոգիայի բաժինների ղեկավարի պաշտոնը։ Նա այս պաշտոնը զբաղեցրեց վեց տարի, մինչև 1962 թվականին ԱՄՆ Փիթսբուրգի համալսարան տեղափոխվելը, որտեղ չորս տարի աշխատեց որպես մանրէաբանության ամբիոնի վարիչ։

1966 թվականին Ջերնը վերադարձավ Եվրոպա և Ֆրանկֆուրտի Յոհան Վոլֆգանգ Գյոթեի անվան համալսարանում ստանձնեց փորձարարական թերապիայի պրոֆեսորի կաստիքը։ 1966-ից 1969 թվականներին նա Ֆրանկֆուրտում գտնվող Պաուլ Էրլիխի ինստիտուտի տնօրենն էր։ 1969 թվականին Ջերնը կրկին փոխեց աշխատանքը, այս անգամ՝ Շվեյցարիայի Բազել քաղաքում, որտեղ նա Բազելի իմունոլոգիայի ինստիտուտի տնօրենն էր մինչև 1980 թվականին թոշակի անցնելը։ 1970-ական և 1980-ական թվականներին Ջերնը իմունային ցանցերի տեսության զարգացման ռահվիրա էր։ Սկզբում դա իր գործընկերների շրջանում սկեպտիկորեն ընդունվեց, օրինակ՝ Ջեյմս Ուոթսոնը Ջերնին անկեղծորեն ասաց, որ նրա տեսությունը «գարշահոտ է»[13]։

Ընտանեկան կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջերն ամուսնացել է երեք անգամ։ Նա երկու որդի ուներ՝ Իվար Ջերնը (ծնված 1936 թ.) և Դոնալդ Ջերնը (ծնված 1941 թ.), նկարիչ Տժեկ Ջերնեից։ 1971 թվականին Ջերնը երրորդ որդի ունեցավ՝ Անդրեաս Վետշտեյնին, Գերտրուդ Վետշտեյնից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 1 2 3 4 Encyclopædia Britannica
  3. 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.)F.A. Brockhaus, 1796.
  4. 1 2 3 4 5 Niels K. Jerne — 2002.
  5. The Nobel Prize in Physiology or Medicine 1984 // nobelprize.orgNobel Foundation.
  6. The Nobel Prize amounts // nobelprize.orgNobel Foundation.
  7. «Niels K. Jerne, M.D.». The American Association of Immunologists. Վերցված է 2023-10-27-ին.
  8. Nobel Prize Lecture - The Generative Grammar of the Immune System
  9. Ivan Lefkovits (1996). Portrait of the Immune System: Scientific Publications of Niels Kaj Jerne. World Scientific. էջեր 745–748. ISBN 978-981-02-2614-5.
  10. 1 2 Կաղապար:Nobelprize
  11. «Niels Jerne – Explaining the Human Immune System». SciHi Blog. 2017 թ․ դեկտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2023-06-21-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 21-ին.
  12. Dubiski, S. (2004 թ․ մարտի 10). «Science as Autobiography: The Troubled Life of Niels Jerne». JAMA: The Journal of the American Medical Association. 291 (10): 1267–1268. doi:10.1001/jama.291.10.1267.
  13. Yewdell, Jonathan W. (2003 թ․ հոկտեմբեր). «He put the Id in Idiotype; book review of Science As Autobiography The Troubled Life of Niels Jerne by Thomas Söderqvist». EMBO Rep. 4 (10): 931. doi:10.1038/sj.embor.embor951. PMC 1326409.