Նիեբլա (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Նիեբլա
Niebla
Զինանշան

ԵրկիրԻսպանիա Իսպանիա
ՇրջանԷԼ_Կոնդադո
ԻնքնավարԱնդալուսիա
Այլ անվանումներԻլիպուլա, Իլիպլա, Էլեպլա
Մակերես225 քառ. կմ կմ²
ԲԾՄ45 մետր
Խոսվող լեզուներԻսպաներեն
Բնակչություն4214 մարդ մարդ
Ժամային գոտիUTC+1
Փոստային դասիչ21840
Ավտոմոբիլային կոդH
Պաշտոնական կայքniebla.es
Նիեբլա (քաղաք) (Իսպանիա)##
Նիեբլա (քաղաք) (Իսպանիա)

Նիեբլա (իսպ.՝ Niebla)՝ քաղաք և համայնք Իսպանիայում, գտնվում է Ուէլվա նահանգում՝ Անդալուսիա ինքնավար համայնքի կազմում։ Քաղաքը գտնվում է Էլ-Կոնդադոյի շրջանում։ Զբաղեցնում է 225 կմ2 մակերես։ Բնակչությունը՝ 4214 մարդ (2010)։ Հեռավորությունը մարզի վարչական կենտրոնից 29 կմ է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնագիտական տվյալները վկայում են այստեղ դեռ դասական ժամանակներում գոյություն ունեցած բնակավայրերի մասին։ Գտնվել է Տարտես պետության իշխանության տակ։ Տարտեսցիները քաղաքն անվանում էին Իլիպուլա (Ilípula)։ Հռոմեացիների ժամանակ ունեցել է մեծ նշանակություն և ստացել Իլիպլա ({{lang-lat|Ilipla) լատինական անվանումը։ Հետագայում քաղաքը նվաճվել է վեսթգոթների կողմից, որոնք այն անվանեցին Էլեպլա (Elepla)։

Իսպանիայում արաբական արշավանքների ժամանակ մուսուլմանները խլեցին քաղաքը վեսթգոթներից և այն վերանվանեցին Լեբլու (Lebla), իսպանացիներն էլ քաղաքը կոչեցին Նիեբլա։ Մինչև 13-րդ դարի կեսերը Նիեբլան այն կայսրության կենտրոնն էր, որը 1262 թվականին՝ Ալֆոնսոմ X քաղաքի 9-ամսյա պաշարումից հետո միացվել էր Քասթիլիին։ Մի շարք պատմաբաններ պնդում են, որ այդ պաշարումը նշանավորվել է եվրոպական հրետանիու ծննդյամբ։

1369 թվականին թագավորը Նիեբլան՝ որպես վարչաշրջան հանձնեց իր փեսային, ով գուսմանների ցեղից էր։ Այդ ցեղի ներկայացուցիչերը ձեռնարկել են շինարարական մեծ գործունեություն։ Նիեբլայի ծաղկունքը գուսմանների ժամանակ շարունակվել է մինչև 16-րդ դարի վերջը։ 17-րդ դարում քաղաքն անկում է ապրում, իսկ 1755 թվականին քանդվում է Լիսաբոնյան երկրաշարժից։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի գլխավոր տեսարժան վայրը հանդիսանում են լավ պահապանված 2,5 կիլոմետրանոց պատերը, որոնք կառուցվել են ալմոխադների ժամանակաշրջանում։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Instituto Nacional de Estadística III // 2001 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2002. — Iss. 5. — P. 642. — ISSN 0212-033X
  2. Instituto Nacional de Estadística III // 2002 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2002. — Iss. 311. — P. 45846. — ISSN 0212-033X
  3. Instituto Nacional de Estadística III // Municipal Register of Spain 2003 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2003. — Iss. 304. — P. 45352. — ISSN 0212-033X
  4. Instituto Nacional de Estadística III // 2004 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2004. — Iss. 314. — P. 42356. — ISSN 0212-033X
  5. Instituto Nacional de Estadística III // 2005 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2005. — Iss. 287. — P. 39422. — ISSN 0212-033X
  6. Instituto Nacional de Estadística III // 2006 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2006. — Iss. 312. — P. 46628. — ISSN 0212-033X
  7. III // Padrón municipal de España 2007 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2007. — Iss. 311. — P. 53566. — ISSN 0212-033X
  8. Instituto Nacional de Estadística III // 2008 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2008. — Iss. 312. — P. 52072. — ISSN 0212-033X
  9. Instituto Nacional de Estadística 2009 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2009. — Iss. 309. — P. 109453. — ISSN 0212-033X
  10. Instituto Nacional de Estadística III // 2010 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2010. — Iss. 311. — P. 106195. — ISSN 0212-033X
  11. Instituto Nacional de Estadística III // 2011 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2011. — Iss. 303. — P. 138416. — ISSN 0212-033X
  12. Instituto Nacional de Estadística III // 2012 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2012. — Iss. 313. — ISSN 0212-033X
  13. Instituto Nacional de Estadística III // Padrón municipal de España 2013 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2013. — Iss. 311. — ISSN 0212-033X
  14. Instituto Nacional de Estadística III // Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2014 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2014. — Iss. 308. — ISSN 0212-033X
  15. Instituto Nacional de Estadística III // Padrón municipal de España 2015 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2015. — Iss. 301. — ISSN 0212-033X
  16. Instituto Nacional de Estadística III // Padrón municipal de España 2016 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2016. — Iss. 304. — ISSN 0212-033X
  17. Instituto Nacional de Estadística III // Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2017 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2017. — Iss. 316. — ISSN 0212-033X
  18. Instituto Nacional de Estadística III // Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2018 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2018. — Iss. 314. — P. 130903. — ISSN 0212-033X
  19. Cifras oficiales de población resultantes de la revisión del Padrón municipal a 1 de eneroNational Statistics Institute.
  20. Instituto Nacional de Estadística III // Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2019 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2019. — Iss. 311. — P. 141278. — ISSN 0212-033X
  21. Instituto Nacional de Estadística III // Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2020 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2020. — Iss. 340. — P. 125898. — ISSN 0212-033X
  22. National Statistics Institute Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2021 — 2021.
  23. National Statistics Institute Municipal Register of Spain of 2022 — 2022. — Vol. 90. — P. 1,235.
  24. National Statistics Institute Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2023 — 2023.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիեբլա (քաղաք)» հոդվածին։