Նիդերլանդահայ մամուլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նիդերլանդների հայկական մամուլ,Նիդերլանդներում հայկական առաջին պարբերականը հրատառրակչությունը Հոլանդահայերի ընկերակցության բյուլետենն է (1962-67, հոլանդ.)։ Հետագա տարիներին լույս են տեսել Հոլանդահայ միության «Տեղեկաթերթ» (1975, հայերեն, հոլանդ.) և «Լրաբեր» (1978-95, երկուսն էլ՝ Ամերսֆորտ) պարբները, «Դեպի հայրենիք» (1978-79, հայերեն, հոլանդ.), «Քնար» (1984-88, հայերեն, հոլանդ.,), «Պարապ վախտի խաղալիք» (1995-98, երեքն էլ՝ Հաագա) ամսաթերթերը, «Պայքար» (1979-81, Ալմելո) ամսագիրը, «Լուրեր հայրենիքեն» (1990-ական թթ., Ամստերդամ) եռամսյա թերթը և այլն։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC BY-SA icon 80x15.png