Նիգուլ Մաատսոո
Նիգուլ Մաատսոո | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում | բռնցքամարտիկ, մարզիչ և sportsperson |
Երկիր | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 26, 1902[1] |
Ծննդավայր | Տալլին, Ռուսական կայսրություն[1] |
Մահվան ամսաթիվ | նոյեմբերի 11, 1967[1] (64 տարեկան) |
Մահվան վայր | Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Նիգուլ Մաատսոո (էստ․՝ Nigul Maatsoo, դեկտեմբերի 26, 1902[1], Տալլին, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 11, 1967[1], Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), բռնցքամարտի խորհրդային և էստոնացի մարզիչ։ Աշխատել է տալլինյան «Դինամո» սպորտային ակումբում որպես մարզիչ, ԽՍՀՄ և Էստոնական ԽՍՀ հավաքականների խմբերի մարզիչ, մի քանի տիտղոսավոր բռնցքամարտիկների անհատական մարզիչ, այդ թվում նրա աշակերտները տարբեր ժամանակներում եղել են Ռոման Կարիստեն (Կարելին), Մարտինամյագին, Նիկոլայ Ստեպուլովը և ուրիշներ։ ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ (1957)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկոլայ Մատսովը ծնվել է 1902 թվականի դեկտեմբերի 26-ին, Տալլինում։ Ակտիվորեն սկսել է բռնցքամարտով հետաքրքրվել, իսկ պարապել սկսել է 1916 թվականին, 14 տարեկանում։ 1921-1924 թվականներին նա պատրաստություն է անցել հայտնի մարզիչ, ռուսական բռնցքամարտի դպրոցի հիմնադիրներից մեկի` Արկադի Խարլամպիևի մոտ։
1924 թվականին Մատսովը սկսել է զբաղվել մարզչի գործունեությամբ, սկզբում Տալլինում ստեղծել է բռնցքամարտի իր սեփական` «Սպորտ» ակումբը։ 1935 թվականին որպես անուն վերցրել է էստոնական Նիգուլ Մաատսոո անունը։ 1940-ական թվականներին մարզչական գործունեություն է ծավալել տալլինյան խորհրդային ֆիզկուլտուրա-սպորտային «Դինամո» համայնքում։ Մարզել է Էստոնական ԽՍՀ-ի թիմը, որպես մարզիչ բազմիցս աշխատել է նաև ԽՄ-ի թիմի հետ, մասնավորապես խորհրդային հավաքականը պատրաստել է 1952 թվականի Ամառային օլիմպիական խաղերին Հելսինկիում։
Երկար տարիների մարզչական աշխատանքի շնորհիվ նա մարզել է մի քանի տիտղոսակիր բռնցքամարտիկների, որոնք հաջողության են հասել համամիութենական մակարդակում։ Այդ շարքում է ԽՍՀՄ չեմպիոն Ռոման Քրիստիանը (Կարելին), ԽՍՀՄ չեմպիոն, բրոնզե և արծաթե մեդալակիր Մարտին Լիննամյագին, Եվրոպայի առաջնության մասնակից Կարլ Կյաբին, Էստոնիայի չեմպիոններ Հիլլար Լոսկիտը, Անտոն Ռաադիկը, Լեմբիտ Մաուրեր, Օլիմպիական խաղերի մասնակիցներ Էվալդ Սեեպերեն և Նիկոլայ Ստեպուլովը։ 1957 թվականին մարզչի աշխատանքում նվաճումների համար Մատսովն արժանացել է «ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ» կոչում[2]։
Նաև պարգևատրվել է «Անձնվեր աշխատանքի համար» մեդալով։
Մահացել է 64 տարեկան հասակում, Տալլինում, 1967 թվականի նոյեմբերի 11-ին։
1968-1981 թվականներին Տալլինում անցկացվել է ամենամյա բռնցքամարտի մրցույթ` նվիրված Նաուգլ Մաատսոոյի հիշատակին։
Փոքր եղբայրը Պյոտր Մատսովն է, որը նույնպես էստոնական բռնցքամարտի աչքի ընկնող գործիչ է[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Маатсоо Нигуль Павлович — страница на сайте «Спорт-страна.ру»
- Маатсоо Нигуль (էստոներեն) — биографическая справка на сайте ESBL
- Маатсоо Нигуль Павлович — профиль на сайте Федерации бокса России
|