Jump to content

Նիգյար հանըմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիգյար հանըմ
թուրքերեն՝ Nigar Hanım
Դիմանկար
Ծնվել է1856[1][2][3] կամ 1862[4]
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն[4]
Մահացել էապրիլի 1, 1918(1918-04-01)[4]
Մահվան վայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն կամ Şişli Etfal Eğitim ve Araştırma Hastanesi, Ստամբուլ[4]
ԳերեզմանԱշյան գերեզմանատուն
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Մայրենի լեզութուրքերեն[4]
Կրոնիսլամ[4]
Մասնագիտությունբանաստեղծուհի, գրող և լրագրող
Ծնողներհայր՝ Adolf Farkas?
Պարգևներ և
մրցանակներ
 Nigar Hanım Վիքիպահեստում

Նիգյար հանըմ (թուրքերեն՝ Nigâr Hanım, օսման.՝ نگار خانم ,1856[1][2][3] կամ 1862[4], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[4] - ապրիլի 1, 1918(1918-04-01)[4], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն և Şişli Etfal Eğitim ve Araştırma Hastanesi, Ստամբուլ[4]), օսմանցի բանաստեղծ և գրող[5][6]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիգյար հանըմը հունգարական ծագում ուներ, նրա հայրը` Մակար Օսման փաշան, 1848 թվականին հունգարական հեղափոխության սկսվելուց հետո փախել էր Հունգարիայից Օսմանյան կայսրություն (1848-1849)։ Նիգյարը ծնվել է 1856 թվականին, Ստամբուլում։ Նա կրթություն է ստացել Քադըքյոյ ֆրանսիական դպրոցում, սովորել է դաշնամուր նվագել շատ վաղ տարիքում, բացի այդ սովորել է թուրքերեն, արաբերեն և պարսկերեն` ուսուցչի հետ։ Հետագայում շատ լավ գիտեր ֆրանսերեն, հունարեն, գերմաներեն, իտալերեն, հայերեն, արաբերեն, պարսկերեն և հունգարերեն, բավականին լավ էր կարդում և գրում, ընդհանուր առմամբ գիտեր 8 լեզու[7]։ Նա լավ էր տիրապետում Արևելքի և Արևմուտքի մշակույթին, գիտեր ֆրանսիական գրականությունը և շուտով սկսել է ֆրանսերեն լեզվով բանաստեղծություններ գրել։ Նրա վաղ պոեզիան գրված է ավանդական դիվան ոճով, բայց ավելի ուշ Ռեջաիզադե Մահմուդ Էքրեմի և այլ հեղինակների ստեղծագործության ազդեցության տակ նա սկսել է զբաղվել ավելի շատ ժամանակակից գրականությամբ։ Նիգյար հանըմը արևմտյան ոճերը մտցրել է թուրքական գրականության մեջ և Թանզիմաթից հետո դարձել է Օսմանյան կայսրության առաջատար բանաստեղծուհին։ Նրա ոճը և թեմայի ընտրությունը ունեն վառ արտահայտված կանացի բնույթ։ Նրա բանաստեղծությունները հաճախ տպագրվում էին այն ժամանակվա թուրքական թերթերում[8]։

Իր մարդասիրական գործունեության համար նա սուլթան Աբդուլ Համիդ II-ից ստացել է Բարեսրտության շքանշան[9]։

Նրա կյանքի վերջին տարիներին հիվանդության պատճառով նա հազվադեպ է հայտնվել հասարակության մեջ և վարել է պալատական ապրելակերպ։ 1918 թվականի ապրիլի 1-ին Նիգյար հանըմը մահացել է Ստամբուլում[10]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը նրան ամուսնացրել է տասնչորս տարեկանում, սակայն մի քանի տարի անց ամուսնությունը խզվել է, և նա ամուսնալուծվել է։ Հայտնի է, որ Նիգյարը որդի է ունեցել` Սալիհ Կերամետ անունով, որն Օսմանյան կայսրության վերջին խալիֆ Աբդուլ Մեջիդ 2-րդի երեխաներին էր ուսուցանում։ Այն բանից հետո, երբ 1924 թվականի մարտի 3-ին հրատարակվել է թիվ 431 օրենքը, որի համաձայն օսմանների դինաստիայի բոլոր անմիջական անդամները վտարվել են երկրից, Սալիհ Կերամետը լքել է Թուրքիան` Աբդուլ-Մեջլիդի հետ միասին[11]։

Նա իր ժամանակի հասարակության մեջ կարևոր և հայտնի դեմք էր։ Որպես բանաստեղծուհի իր կարիերայից բացի նրա կենսակերպը մեծ ազդեցություն է ունեցել 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում հասարակության և կանանց համար հեռանկարների վրա[12]։ Թեև նա ֆեմինիստ չէր, կնոջ իրավունքների մասին նրա պատկերացումը շատ առաջ էր անցել իր ժամանակից։

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի բանաստեղծություններից, նա գրել է արձակ և կատարել է մի քանի թարգմանություններ։

Նրա հիմնական աշխատանքների թերի ցուցակը հետևյալն է.

Պոեզիա.

  • Efsus I (1877)
  • Efsus II (1891)
  • Nîrân (1896)
  • Aks-i Sada (1900)
  • Safahat-ı Kalb (1901)
  • Elhan-ı Vatan (1916)

Պիեսներ.

  • Tesir-i Aşk

Հուշեր.

  • Hayatımın Hikâyesi (հրապարակված` 1959 թվականին)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 WomenWriters
  2. 1 2 Faceted Application of Subject Terminology
  3. 1 2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 https://islamansiklopedisi.org.tr/nigar-hanim
  5. Altıkulaç Demirdağ, Refika (2015). "Şair Nigâr Hanım'ın Eserlerinde Geleneksel Eğitim Anlayışı: ‘Anna’ Dili ve Eleştirisi". International Journal of Languages’ Education and Teaching: 2316-2324 {{{заглавие}}}.
  6. Altıkulaç Demirdağ, Refika (2015). Nigâr Hanım Toplu Şiirleri. Salkımsögüt. {{{заглавие}}}.
  7. Nazan Bekiroğlu, Şair Nigar Hanım, İstanbul, 2008 sf 241 {{{заглавие}}}.
  8. Nazan Bekiroğlu, Şair Nigar Hanım, İstanbul 2008 sf. 267 {{{заглавие}}}.
  9. «ARTS - Ottoman medal for 'compassionate' British lady to go under the hammer». Վերցված է 2016 թ․ ապրիլի 18-ին.
  10. «Nazan Bekiroğlu». www.nazanbekiroglu.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 18-ին.
  11. Küçük, Cevdet Abdülmecid Efendi // Islam Ansiklopedisi. — İslâm Araştırmaları Merkezi, 1988. — Vol. 1. — P. 264.
  12. Kenan Akyüz, (1953 4.baski 1982) Batı Tesirinde Turk Şiiri Antolojisi 1860-1923, İstanbul: İnkılap Kitabevi, s. 217-218. {{{заглавие}}}.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Şair Nigar Hanım (İnceleme; İletişim Yayınları, 1998)
  • Cosman, Carol, and Joan Keefe, and Kathleen Weaver, The Penguin Book of Women Poets, Allen Lane London 1978

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիգյար հանըմ» հոդվածին։