Նիգմատիլա Յուլդոշև
Նիգմատիլա Յուլդոշև | |
![]() | |
Կուսակցություն՝ | Uzbekistan National Revival Democratic Party? |
---|---|
Կրթություն՝ | Ուզբեկստանի ազգային համալսարան |
Մասնագիտություն՝ | փաստաբան, մագիստրատ և քաղաքական գործիչ |
Դավանանք | իսլամ |
Ծննդյան օր | նոյեմբերի 5, 1962[1] (61 տարեկան) |
Ծննդավայր | Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Նիգմատիլա Տուլկինովիչ Յուլդոշև (ուզբ.՝ Nig‘matilla To‘lqinovich Yo‘ldoshev, նոյեմբերի 5, 1962[1], Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), ուզբեկ պետական գործիչ։ Ուզբեկստանի Հանրապետության Սենատի նախագահը 2015 թվականի հունվարի 22-ից։
Ուզբեկստանի Հանրապետության գլխավոր դատախազը 2019 թվականի հունիսի 20-ից[2]։
Ուզբեկստանի նախագահի պաշտոնակատարը 2016 թվականի սեպտեմբերի 2-ից 8-ը[3][4]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նիգմատիլա Յուլդոշևը ծնվել է 1962 թվականի նոյեմբերի 5-ին Տաշքենդում։ Ավարտել է Տաշքենդի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Տարբեր ժամանակներում աշխատել է Ալմալիկի դատախազության ավագ քննիչ (1987-1991), Տաշքենդի Յունուսաբադի շրջանի դատախազության քննիչ (1991-1993), Տաշքենդի դատախազության ավագ քննիչ (1993-1994), Ուզբեկստանի Գլխավոր դատախազության վարչության դատախազ (1994-1999), Գլխավոր դատախազության գլխավոր քննչական վարչության բաժնի պետ (1999-2000), Գլխավոր դատախազության ներքին անվտանգության ապահովման տեսչության պետ (2000-2003), գլխավոր դատախազությանը կից հարկային, արժութային հանցագործությունների և հանցավոր եկամուտների օրինականացման դեմ պայքարի դեպարտամենտի պետ (2006-2008) և գլխավոր դատախազի տեղակալ (2008-2011)[5]։
2011 թվականի հունիսի 21-ին Նիգմատիլա Յուլդոշևը ստանձնել է Ուզբեկստանի արդարադատության նախարարի պաշտոնը[6] և զբաղեցրել մինչև 2015 թվականի հունվարի 26-ը[7]։
2015 թվականի հունվարի 20-ին Ուզբեկստանի նախագահ Նիգմատիլ Յուլդոշևի հրամանագրով նշանակվել է սենատոր[8], 2015 թվականի հունվարի 22-ին գաղտնի քվեարկությամբ ընտրվել է Սենատի նախագահի պաշտոնում[9]։
Իսլամ Քարիմովի մահից հետո 2016 թվականի սեպտեմբերի 2-ին Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն դարձել է Ուզբեկստանի նախագահի պաշտոնակատար[10][11], սակայն սեպտեմբերի 8-ին Ուզբեկստանի խորհրդարանի երկու պալատների համատեղ նիստում հայտարարել է Շավքատ Միրզիյեևի օգտին ինքնաբացարկ հայտնելու մասին[12]։ Յուլդոշևը նախագահի պաշտոնակատարի սահմանադրական լիազորությունները վայր դնելու որոշումը բացատրել է պետության կառավարման գործում բավարար փորձի բացակայությամբ[13]։
2019 թվականի հունիսի 20-ին նախագահի հրամանագրով նշանակվել է Ուզբեկստանի Հանրապետության գլխավոր դատախազ[2]։
2019 թվականի հոկտեմբերի 7-ին ընտրվել է Ուզբեկստանի ըմբշամարտի ազգային ֆեդերացիայի նախագահ[14]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://news.uzreport.uz/news_2_r_128567.html
- ↑ 2,0 2,1 «О назначении Йулдошева Н.Т. на должность Генерального прокурора Республики Узбекистан»
- ↑ Путин назвал смерть Каримова тяжёлой утратой для народа Узбекистана
- ↑ Премьер-министр Узбекистана назначен и. о. президента страны
- ↑ «Юлдашев Нигматилла Тулкинович»։ Արխիվացված է օրիգինալից 2021-07-27-ին։ Վերցված է 2021-04-19
- ↑ «Председателем Сената Олий Мажлиса избран Нигматилла Юлдашев»։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-17-ին։ Վերցված է 2016-07-27
- ↑ «Указ об освобождении от должности»։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-07-ին։ Վերցված է 2021-04-19
- ↑ Senat a‘zolari Archived 2016-08-18 at the Wayback Machine. (узб.)
- ↑ «Состоялось первое заседание Сената Олий Мажлиса»։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-09-ին։ Վերցված է 2021-04-19
- ↑ ВРИО президента Узбекистана будет назначен Нигматулла Юлдашев — ИА REGNUM
- ↑ «Нигматулла Юлдашев стал врио президента Узбекистана: что известно о преемнике Ислама Каримова»։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-17-ին։ Վերցված է 2016-09-08
- ↑ Узбекистан: Временно исполняющим обязанности президента назначен Шавкат Мирзиёев
- ↑ NEWSru.com :: Премьер Узбекистана стал новым руководителем республики
- ↑ Ниғматилла Йўлдошев Ўзбекистон миллий кураш федерациясига раис этиб сайланди