Jump to content

Նիգերիական խոհանոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սույա
Ասարո
Նկվոբի
Նիգերիան քարտեզի վրա
Էգուսի ապուր պոնմոյով, տավարի մսով և ձկով

Նիգերիական խոհանոց, բաղկացած Նիգերիան կազմող հարյուրավոր բնիկ աֆրիկյան էթնիկ խմբերի ճաշատեսակներից կամ սննդամթերքից[1][2]: Արևմտյան Աֆրիկայի այլ խոհանոցների նման, այն օգտագործում է արմավենու կամ գետնանուշի յուղով համեմունքներ և խոտաբույսեր՝ հարուստ համով սոուսներ և ապուրներ ստեղծելու համար[3]:

Նիգերիայի խնջույքները կարող են լինել գունեղ և ճոխ, մինչդեռ բուրումնավետ շուկայական և փողոցային տաղավարների խորոված և տապակած խորտիկները առատ են և բազմազան: Նիգերիայում օգտագործում են նաև վայրի կենդանու միս։ Նիգերիայում ամենահայտնի վայրի կենդանիների մսերից են փշախոզը և առնետները[4][5][6][7]:

Նիգերիայում լայնորեն օգտագործվում են արևադարձային մրգեր, ինչպիսիք են ձմերուկը, արքայախնձորը, կոկոսը, բանանը, նարինջը և մանգոն[8][9][10][11]:

Նիգերիայի խոհանոցը, ինչպես և շատ արևմտյան աֆրիկյան խոհանոցներ, հայտնի է իր աղիությամբ և կծվությամբ:

Հիմնական կերակրատեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրնձով պատրաստված ուտեստներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Կոկոսով պատրաստված բրինձը եփվում է կոկոսի կաթի[12] և այլ համեմունքների մեջ։
  • Ջոլոֆը բրնձից պատրաստած կերակուր է, որը պատրաստվում է լոլիկի և շոտլանդական պղպեղի խյուսից պատրաստված սոուսով[13][14][15][16]։
  • Օֆադան Նիգերիայի հարավ-արևմուտքում հայտնի բրնձի տեսակ է: Այն ուտում են այամասե կամ օֆադա սոուսով[17][18][19][20]։
  • Տապակած բրինձը բանջարեղենով (կաղամբ, գազար, կանաչ ոլոռ), մսով, թռչնամսով կամ ծովախեցգետինով պատրաստված հարուստ ուտեստ է[21][22][23]։
  • Պաշտետը պատրաստվում է աղացած չոր եգիպտացորենից, բրնձից կամ աչհայից[24][25]։ Ամենից հաճախ այն համակցում է բանջարեղենի՝ սպանախի, լոլիկի, սոխի, պղպեղի, սմբուկի, լոբու (լոկուստ տեսակի), գետնանուշի, տավարի կրծքամսի և աղացած մսի հետ։ Այս ուտեստը տարածված է Նիգերիայի հյուսիս-արևմուտքում, այնպիսի նահանգներում, ինչպիսիք են Կանոն, Կադունան, Նասարավան և Պլատոն[26][27][28][29][30]։
  • Տուվո մասարան եգիպտացորենի ալյուրից պատրաստված ուտեստ է, որն ուտում են Հյուսիսային Նիգերիայում[31][32]։
  • Տուո շինկաֆան թանձր բրնձի շիլա է, որը սովորաբար մատուցվում է միյան կուկայի (թանձր ապուր) և այծի շոգեխաշած կամ միյան թաշեի, սպանախով դդմի ապուրի, մսի (սովորաբար այծի կամ գառի) և ապխտած ձկան հետ[33]։ Այն հայտնի է երկրի հյուսիսային մասում:[34]
  • Սպիտակ բրինձը սովորաբար մատուցվում է ռագուով, պղպեղով ապուրով և սոուսներով: Նաև այն հաճախ մատուցվում է լոլիկի և պղպեղի ռագուով[35]։
  • Բանգա բրինձը[36] նիգերիական ավանդական ուտեստ է՝ պատրաստված արմավենու ընկույզից և բրնձից։ Այն հատկապես տարածված է երկրի հարավային (Դելտա նահանգ) և արևելյան մասերում[37][38][39]։
  • Արմավենու յուղով բրինձը հաճախ կոչվում է «տեղական բրինձ» կամ «դեղին բրինձ»: Այն սովորաբար պատրաստվում է թարմ արմավենու յուղով, տարբեր տեսակի ձկներով (չորացրած, ապխտած), համեմված տեղական համեմունքներով, ինչպիսիք են ֆերմենտացված լոբիները (օկպեյի կամ դավա դավա), սոխը և պղպեղը: Կարելի է պատրաստել Ջոլոֆի տեսքով կամ մատուցել առանձին՝ արմավենու յուղի սոուսով։
  • Կարրի բրինձը թարմ քրքումով կամ կարրիով, սոխով, ըստ ճաշակի ավելացրախ աղով և համեմունքներով եփած բրինձ է։ Այն սովորաբար մատուցում են բուսական սոուսով։
  • It is also referred to as rice cake in English.
    Մասան հյուսիսային նիգերական դելիկատես է, որը Նիգերիայի հյուսիսային բնակիչների շրջանում նաև հայտնի է որպես Վաինա
    Մասան հյուսիսային նիգերական դելիկատես է, որը նաև հայտնի է որպես Վաինա: Այն պատրաստվում է տուո շինքաֆա բրնձից, որը մաքրվում է քարերից, մանրացվում է և խառնվում սոխի և համեմունքների հետ։ Այնուհետ խմորիչը ավելացնում են, թողնում են խմորը բարձրանա, իսկ հետո եփում են թույլ կրակի վրա հատուկ խմորի ամանի մեջ։
  • Դանբու բրինձը երկրի հյուսիսում պատրաստվող բրնձի մեկ այլ տեսակ է։ Սկզբում այն աղում են և ավելացնում պղպեղ։
  • Գետնանուշի յուղով պատրաստած բրինձը ներառում է ձուկ (չոր կամ թարմ), թարմ լոլիկ, սոխ, թարմ պղպեղ և մեծ քանակությամբ խեցգետին:

Լոբով պատրաստված ուտեստներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ակարաժեն, հայտնի նաև որպես «լոբի տորթ», լոբիից պատրաստված նրբաբլիթ է:
  • Գբեգիրին լոբով ապուր է, որը ծագում է հարավ-արևմտյան Նիգերիայից:
  • Աբուլա ապուրը Գբեգիրիի (լոբով ապուր), Էվեդուի (բանջարեղենով ապուր) և ռագուի համադրություն է։ Այն սովորաբար ուտում են Ամալայի (ֆուֆու, որը պատրաստված է չորացրած յամի ալյուրից) կամ Լաֆունի հետ (ֆուֆու, որը պատրաստված է չոր հացարմատի ալյուրից): Դա հարավային Նիգերիայի Յորուբա ժողովրդի ավանդական ուտեստն է։
  • Մոյն-մոյնը, որը նաև հայտնի է որպես «Ọ̀lẹ̀lẹ̀», հարավ-արևմտյան նիգերական շոգեխաշած լոբով խյուս է, որը պատրաստված է կեղևավորված և լվացված «սև աչքավոր» լոբիից՝ խառնված սոխով և թարմ աղացած պղպեղով:
  • Էկուրուն շոգեխաշած աղացված լոբով ուտեստ է, որը ծագում է հարավ-արևմտյան Նիգերիայից։
  • Էվա ագանյին խաշած լոբի է, որն ուտում են պղպեղի սոուսով: Այս ուտեստը հայտնի է Նիգերիայի հարավ-արևմտյան մասում:
  • Օկպան նախաճաշ է, որը պատրաստված է բամբարա ընկույզի ալյուրից: Այն հայտնի է Նիգերիայի հարավ-արևելքում:
  • Ադալուն լոբուց և քաղցր եգիպտացորենից պատրաստված ապուր է, որը հարավ-արևմտյան Նիգերիայի ավանդական ուտեստ է:

Եգիպտացորենով պատրաստված ուտեստներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Էգբոն ավանդական յորուբա ուտեստ է, որը կարելի է ուտել պղպեղի սոուսով կամ համադրել լոբի հետ:

Մսով պատրաստած ուտեստներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պոնմո (կովի կաշի) վաճառող կին

Միսը նիգերիական խոհանոցի հիմնական բաղադրիչն է։

  • Սույան (հյուսիսային Նիգերիայի ուտեստ) տապակված միս է, որը պատված է աղացած չիլի պղպեղով, գետնանուշի ալյուրով և տեղական համեմունքներով: Պատրաստվում է շամփուրներով գրիլի վրա։ Այն նիգերիական ամենահայտնի դելիկատեսներից մեկն է, որը հասանելի է ամբողջ երկրում[40]։
  • Տսիրեն մսով ուտեստ է առատորեն պատված գետնանուշի և պղպեղի փոշիով[41]։ Կարող է մատուցվել շամփուրով կամ առանց դրա։
  • Կիլիշին նման է տավարի ջերկիին։ Այն պատրաստելու համար միսը կտրատում են շատ բարակ շերտերով և չորացնում։ Այնուհետև այն պատում են չիլի պղպեղով, համեմունքներով և տեղական խոտաբույսերի մածուկով, նախքան թեթև խորովածանելը:
  • Բալանգուն փայտի կամ ածուխի վրա խորոված միս է: Դրա յուրահատկությունը պատրաստման ժամանակ համեմունքների բացակայությունն է՝ մսի (այծի, գառան կամ տավարի) բնական համը պահպանելու համար։ Աղն ու համեմունքները եփելուց հետո ավելացնում են ըստ ճաշակի[42][43]։
  • Նկվոբին տավարի սրունքներ է՝ շոգեխաշած արմավենու յուղի վրա հիմնված խիտ, կծու սոուսով: Այս դասական ուտեստը ծագում է հարավարևելյան Նիգերիայից[44]։
  • Ասունը կծու տապակած այծի միս է, որը կտրատված է փոքր կտորներով և համեմված սոխով, հաբաներոով, սխտորով և բուլղարական պղպեղով[45]։ Դա Նիգերիայի հարավ-արևմտյան Օնդո շրջանի յորուբա ժողովրդի ավանդական ուտեստն է[46]։
  • Աղի չորացրած գառան միս, յորուբա լեզվով՝ Էրան Օնիյո։ Աղի չորացրած գառան ռիզոտոն հայտնի ուտեստ է Լագոս նահանգի մուսուլմանների շրջանում: Այն սովորաբար պատրաստվում է Էյդ ալ-Քաբիր փառատոնի մնացած գառան մսից։ Լավագույն կտորները (ազդրերը, կողոսկրերը և ճարպային մասերը) լվանում են կրաքարի ջրի մեջ՝ արյունը հեռացնելու համար, այնուհետև առատորեն աղ են շաղ տալիս և մի քանի օր չորացնում արևի տակ։
  • Բանգա ապուրը, պատրաստվում է արմավենու ընկույզից և օգտագործում են հիմնականում Նիգերիայի հարավային և կենտրոնական-արևմտյան հատվածներում[47]։ Այն նաև հայտնի է որպես Ատամա ապուր Կրոս Ռիվերի և Ակվա Իբոմի բնիկների շրջանում: Այն սովորաբար մատուցվում է ցանկացած տեսակի գարնիրի(օրինակ` Գարրի, Սեմո և մանրացված Յամ) հետ:
  • Օֆե Ակվու, նույնպես պատրաստվում է արմավենու ընկույզից, բայց այն ավելի շատ նման է շոգեխաշի, որը նախատեսված է բրնձի հետ ուտելու համար[48]։
  • Միյան կուկա, շատ տարածված է Հաուսա ժողովրդի շրջանում, պատրաստվում է փոշիացված բաոբաբի տերևներից և չոր բամիայից։
  • Միյան յակուվա, հայտնի ապուր Հաուսա ժողովրդի շրջանում։
  • Էվեդու ապուր, հայտնի է Նիգերիայի հարավ-արևմտյան Յորուբա ժողովրդի շրջանում: Այն սովորաբար պատրաստվում է ջուտի տերևներից, որոնք խյուս են անում բլենդերի կամ հատուկ ցախի միջոցով[49]։
  • Իլա ալասեպո, բամիայով ուտեստ է, որը տարածված է Յորուբա ժողովրդի շրջանում: Այն սովորաբար պարունակում է մեծ քանակությամբ միս, ձուկ և ծովամթերք։
  • Էկա ապուր(Բենիսիդ ապուր), հայտնի ուտեստ է Բենուե նահանգի Իդոմա, Կրոս Ռիվեր նահանգի Օգոջաս և Կոգի նահանգի Իբիրա բնակիչների շրջանում: Էկան քունջութի սերմերի, բոված գետնանուշի և արմավենու խյուսի խառնուրդ է[50]։
  • Մարգի Սպեշըլ, տարածված է Նիգերիայի հյուսիս-արևելքում՝ Բորնո, Ադամավա և Յոբե նահանգներում: Այս ապուրը ծագում է գետային տարածքներում ապրող Մարգիներից։ Այն պատրաստվում է ցանկացած տեսակի թարմ ձկով և աֆրիկյան թրթնջուկով (Յակուվա՝ Հաուսայում կամ Օմբլանջի՝ Մարգիում)։
  • Էդիկանգ-իկոնգ, բուսական ապուր է, որը պատրաստվում է ուգուից (դդմի տերևներ) և սպանախից, որը ծագում է Անանգ, Իբիբիո և Էֆիկ ժողովուրդներից:
  • Գբեգիրի, հարավ-արևմտյան Նիգերիայում տարածված շոգեխաշած լոբի է[51]։
  • Օրունլա, չորացրած բամիայից պատրաստված ապուր է, որը կտրատում են խոշոր կտորներով և չորացնում արևի տակ[փա՞ստ]։
  • Պղպեղով ապուր, թեթև ուտեստ է, որը պատրաստվում է մսի և ձկան խառնուրդից խոտաբույսերով և համեմունքներով: Այն նիգերիական խոհանոցի այն սակավաթիվ ապուրներից է, որը կարելի է ուտել առանց ինչ-որ բանի, այն չի օգտագործվում որպես սոուս՝ ածխաջրերով հարուստ հիմնական ուտեստի համար, ինչպիսիք են ֆուֆուն կամ մանրացված յամը[40]: Այն կարելի է պատրաստել նաև մշկընկույզով և չիլի պղպեղով։ Այն խավարտված է ձկան, տավարի, այծի կամ հավի մսով։ Պղպեղով ապուրը երբեմն մատուցվում է որպես նախուտեստ պաշտոնական միջոցառումների ժամանակ, բայց այն նաև օգտագործում են երեկոյան պանդոկներում և հասարակական հավաքույթների ժամանակ:
  • Աֆանգ, բանջարեղենային ապուր է, որը ծագում է հարավարևելյան Նիգերիայի Էֆիկ, Իբիբիո և Անանգ ժողովուրդներից: Այն պատրաստվում է սպանախից, աֆանգից (վայրի սպանախ), կպոմոյից, ծովային խխունջներից, միսից ու ձկից։
  • Եգիպտացորենի ապուր, նաև հայտնի է որպես օմի ուկբոկա, պատրաստվում է աղացած չորացրած եգիպտացորենից և խառնվում ապխտած ձկան հետ: Դա Աֆեմայի ժողովրդի ավանդական ճաշատեսակն է, և հատկապես հայտնի է հյուսիսային Էդո նահանգի Ագենիբոդեի բնակիչների համար:
  • Բամիայի ապուր, (օկորոենյերիբե կամ Դրով ապուր) պատրաստվում է բամիայից և եփում մինչև թանձրանալը[40]։
  • Էֆո րիրո, տերևավոր բանջարեղենից, պղպեղից, արմավենու յուղից և այլ բաղադրիչներից պատրաստված պինդ ապուր է, որը տարածված է յորուբաների շրջանում[52]։
  • Էգուսի ապուր, եփվում է սեխի աղացած սերմերով և պարունակում է տերևավոր բանջարեղեն, համեմունքներ և միս: Այն հաճախ ուտում են այնպիսի ուտեստների հետ, ինչպիսիք են ամալան, մանրացված յամը (իյան), ֆուֆուն և այլն:
  • Միյան տաուշ, գետնանուշի և դդմի տերևների խառնուրդ է՝ համեմված պղպեղով, դավադավայով (իրու) և արգանակի խորանարդներով: Այն լավագույնս համադրվում է տուվո շինկաֆայի հետ։
Մաաֆե
Էգբուրեգբու ապուրը սովորաբար պատրաստում են Էբոնի նահանգի բնիկները
  • Մաաֆե, գետնանուշով, լոլիկով և սոխով պատրաստված ռագու։ Այն կարող է տարբեր լինել՝ հավի մսով, տավարի մսով կամ ձկով, ինչպես նաև տարբեր տերևավոր բանջարեղենով՝ նուրբ համային նրբերանգների համար: Գետնանուշի ռագուն պատրաստվում է աղացած չորացրած գետնանուշից, բանջարեղենից, ձկից, մսից, տեղական համեմունքներից և արմավենու յուղից՝ Էդո նահանգի Էցակորի բնակիչների կողմից:
  • Բուկա, յորուբացիների ապուր է, որը պատրաստվում է այծի, տավարի կամ հավի մսով, լոլիկով, սոխով և պղպեղով[43]։
  • Օգբոնո, ապուրը պատրաստվում է աղացած օգբոնո սերմերից, տերևավոր բանջարեղենից, այլ բանջարեղենից, համեմունքներից և մսից։ Այն սովորաբար ուտում են այնպիսի ուտեստների հետ, ինչպիսիք են մանրացված յամը, ամալան, ֆուֆուն և այլն:
  • Սպիտակ ապուր, նաև հայտնի է որպես օֆեն նսալա, պատրաստվում է ուտազի տերևներով։
  • Դառը տերևներով ապուր, (օֆե օնուգբու) պատրաստվում է տարոյով, արմավենու յուղով, տարբեր տեսակի ձկով և մսով, համեմունքներով:
  • Օֆադա ապուր(Այամաս), արմավենու յուղի վրա հիմնված ապուր, որը ավանդական է Նիգերիայի հարավ-արևմտյան յորուբա ժողովրդի շրջանում: Այն պատրաստվում է արմավենու յուղից, չհասունացած պղպեղից և լոլիկից, տավարի մսից, ճամփուկից, կովի կաշվից և մորեխի ֆերմենտացված հատիկներից։ Սա ավանդական ապուր է տեղական օֆադա բրնձի (շագանակագույն բրինձ) համար, որը սովորաբար մատուցվում է լայն տերևներով փաթաթված:
  • Էֆո Էլեգուսի, յորուբացիների ապուր է, որը պատրաստվում է Էֆոյի տերևների և Էգուսիի սերմերի խառնուրդից։ Երբեմն այն պարզապես կոչվում է Էգուսի:
  • Էվեդուով Էգուսի, պատրաստվում է աղացած Էգուսի սերմերից և էեդուի տերևներից:
  • Գետնանուշով ապուր, պատրաստվում է թարմ աղացած գետնանուշից (երբեմն բոված), սոխով տապակած արմավենու յուղի մեջ, ապա եփվում մսի արգանակի մեջ։
  • Օրա (Օհա) ապուր, պատրաստվում է տարոյով, արմավենու յուղով և համեմունքներով։
  • Էդո Էսան (սև ապուր), բաղկացած է հիմնականում անուշաբույր տերևներից, ուզիզայի և դառը տերևներից։
  • Օֆե օվերրի, պատրաստվում է չորս տեսակի տերևավոր բանջարեղենով՝ օկազի, ուգու, ուզիզի և օհա: Ապուրը թանձրացնելու համար օգտագործում են տարոյի հատուկ տեսակ։ Այս բանջարեղենային ապուրը հայտնի է արևելյան Նիգերիայի իգբո բնակիչների շրջանում: Օֆե նշանակում է ապուր Իգբոյում, իսկ Օվերրին Իմո նահանգի մայրաքաղաքն է:
  • Աչարա ապուր, հիմնականում հանդիպում է Աբիա նահանգում՝ Նդիվո, Նգվա, Ումուահիա, Իտումբաուզո շրջաններում:
  • Օկազի ապուր, պատրաստվում է վայրի սպանախով, աչիի խտացուցիչով, տարբեր տեսակի մսով և ձկով։
  • Ձվով ապուր, պատրաստվում է ձվով, անուշաբույր տերևներով, թարմ պղպեղով և արմավենու յուղով։
  • Պղպեղով խխունջ ապուր, հիմնական բաղադրիչն է աֆրիկյան հսկա խխունջները։
  • Պղպեղով Յամ ապուր, պատրաստվում է փափուկ սպիտակ պունա Յամից։
  • Օթոնգ ապուր, տարածված է էֆիկցիների շրջանում։ Պատրաստվում է ուգուի, ուզիզայի և բամիայի տերևներով։
  • Օֆե Ուջուջու, հայտնի է Իկացիների և Ագբորցիների շրջանում: Պատրաստվում է ուջուջուի տերևներով, մսով, ձկով և համեմունքներով։
Դոդո (տապակած պլանտան)
  • Դոդո, տապակած եզան կերակուր, որը եփվում է բուսական կամ արմավենու յուղով, սովորաբար օգտագործում են հասած սոսի[40]։
  • Գիզդոդո, տապակած դոդոյի և տապակած ստամոքսի (Գիզդեր) համադրություն:
  • Կծու գիզդեր, Պոմո (կովի կաշի), Շակի (տրիպա):
  • Ֆունկասո, կորեկի նրբաբլիթներ
  • Մասան, ֆերմենտացված եգիպտացորեն, որը վերածվում է թանձր մածուկի, տապակվում և ցողվում շաքարով։ Այս ուտեստը յուրահատուկ համ ունի։ Այլընտրանքային տարբերակը պատրաստվում է շատ փափուկ սոսիներից, որոնք մաքրվում են, խառնվում են չորացրած սև պղպեղի հետ, տապակվում, ապա ցանվում շաքարավազով[53]։

Պուդինգներ, մածուկներ և շիլաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մոյն-մոյն, յորուբա ժողովրդի աղի շոգեխաշած պուդինգ, որը պատրաստվում է կեղևավորված սև ոլոռի խառնուրդից և փաթաթվում տերևներով (օրինակ՝ բանանի տերևներով):
  • Պլանտան պուդինգ, որը սովորաբար հայտնի է որպես Օկպո օգեդե:
  • Եգիպտացորենի պուդինգ, հայտնի է որպես Օկպո օկա:[40]
  • Բրնձի պուդինգը պատրաստվում է մանրացված տուվոն բրնձից, որը լցնում են եռման ջրի մեջ։ Այն պետք է անընդհատ խառնել չափավոր ջերմության վրա, մինչև եփվի։
  • Պապ (նաև կոչվում է ակամու կամ օգի), պատրաստվում է սորգոյից, կորեկից կամ եգիպտացորենից։
  • Տապիոկայի պուդինգ, պատրաստվում է մանյակի էքստրակտից։ Արտաքինով և պատրաստման եղանակով նման է պապային[54]։
  • Էկպանգ նկուկվու, պատրաստվում է թարմ քերած ջրային յամով և տարոյի թարմ տերևներով փաթաթված: Այն պատրաստվում է ծովային խխունջներով, տարբեր տեսակի ձկներով և մսով, ծովախեցգետնով, արմավենու յուղով և համեմունքներով։ Այն հարավային Նիգերիայի Էֆիկ և Իբիբիո ժողովուրդների ավանդական ուտեստն է։

Յամով պատրաստված

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մանրացված յամ (իյան) և էգուսլոլիկի ռագուով
  • Իյան (անգլ․՝ pounded yam ) նման է կարտոֆիլի պյուրեին, բայց այն տրորվում է մինչև ամբողջովին հարթ խտությունը[40][55]։ Այն ուտում են ապուրների հետ։
  • Ամալան (aririguzofranca), խիտ մածուկ է, որը պատրաստվում է յամից, լվացված, չորացրած և ապա աղացած մածուկներից: Այն ունի մուգ շագանակագույն գույն[փա՞ստ][56]։
  • Պոունդո՝ վերամշակված յամի ալյուր, որն օգտագործվում է մանրացված յամի նման ուտեստ պատրաստելու համար:
  • Շոգեխաշածը յամը ավանդական տնական ուտեստ է, որը տարածված է Նիգերիայի արևելյան և հարավային մասերում: Յորուբացիներն այն անվանում են Ասարո, և այս անունը լայն տարածում է գտել ամբողջ երկրում: Պատրաստման եղանակը կախված է ճաշակից և նախասիրություններից, սակայն հիմնականում պետք է խիտ սոուսում եռացնել և թեթև տրորել լոլիկը, չիլին և կարմիր պղպեղը: Որոշ դեպքերում արմավենու փոխարեն օգտագործվում է բուսական յուղ։ Ճաշատեսակին կարող եք ավելացնել ձուկ, միս կամ ծովախեցգետին[57]։
  • Էբիրիպոն Նիգերիայի հարավ-արևմուտքում գտնվող Ռեմո քաղաքի յորուբա ժողովրդի ավանդական ուտեստն է: Այն պատրաստվում է քերած տարոյից, որին ավելացնում են աղ և գետնանուշի յուղ։ Ստացված խառնուրդը փաթաթում են տերևների մեջ՝ փոքր չափաբաժիններով, այնուհետև եփում։ Այն սովորաբար ուտում են այնպիսի ապուրների հետ, ինչպիսին էֆո րիրոն է։
  • Իկոկորեն (կամ Իֆոկորեն) Նիգերիայի հարավ-արևմտյան Իջեբու շրջանի յորուբա ժողովրդի հայտնի ուտեստ է: Պատրաստման մեջ այն նման է ասարոյին, սակայն յամի փոխարեն օգտագործում են ջրային յաման (Dioscorea alata), որը քերիչով անցկացնում են՝ թողնելով մանր կտորներ, ապա եփում պղպեղով, արմավենու յուղով, ձկան ու տարբեր համեմունքներով[58]։
  • Լոբով յամ, պատրաստելու համար լոբին խաշել համեմունքներով և արմավենու յուղով, իսկ եփելու վերջում ավելացնել յամ։
  • Տապակած Յամ․ Յամը մանր կտրատում են և տապակում բուսայուղի մեջ։ Տարբեր խտության համար այն կարելի է նախապես եփել տապակելուց առաջ։

Կասավայով պատրաստված

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Էբան, որը նաև կոչվում է գարրի, շատ թանձր մածուկ է, որը կամ մտցնում են գնդիկների մեջ, կամ մատուցում են որպես ամալա: Պատրաստվում է կասավայից(մանիոկ)[40]։
  • Ֆուֆու, հիմնական ուտեստ Նիգերիայում և Արևմտյան Աֆրիկայի մեծ մասում։
    fufu or swallow
    Ֆուֆու
  • Լաֆունն նման է ամալային, բայց շատ ավելի բաց գույն ունի և պատրաստված է մանիոկից: Այն չպետք է շփոթել յանի հետ, քանի որ այն ունի բոլորովին այլ համ և հոտ, այն լրիվ տարբեր է յանգից պատրաստված յանից:
Ագիդի կամ Էկո
  • Մասան (հա) ծագում է հյուսիսային Նիգերիայից և ուտում են ինչպես նախաճաշի, այնպես էլ ճաշի ժամանակ: Բրինձը թրջում են, հետո մանրացնում։ Խմորին ավելացնում են մածուն՝ թույլ տալով, որ այն թանձրանա և խմորվի, կամ փոխարենը՝ ըստ ճաշակի, ավելացնում են խմորիչ և շաքար։ Այնուհետև խմորը լցնում են կավե կաղապարների մեջ և եփում կրակի վրա՝ շրջելով և հանելով սպաթուլայի միջոցով։ Ավանդաբար մասսան մատուցվում է դդմի ապուրով (միյան տաուշե) կամ մեղրով:
  • Սինասիրը հարթ մասա է, որը պատրաստվում է պարզապես բրնձի մածուկը թավայի մեջ լցնելով, որը չի պահանջում այն պտտելու անհրաժեշտությունը, ինչպես որ մասսաի դեպքում է: Սա Հաուսա ժողովրդի ավանդական ուտեստն է։
  • Ալկուբուսը Հաուսա-Ֆուլանի ժողովրդի շոգեխաշած հացն է, որը պատրաստվում է ցորենից, ալյուրից, խմորիչից և ջրից։ Խմորը դնում են կաղապարների մեջ և շոգեխաշում։ Մատուցվում է միյան տաուշեով։
  • Կտրատված լոլիկով և սոխով Յամ կարմիր սոուսով կամ քերած ձվով։
  • Էկոն, որը նաև հայտնի է որպես ագիդի, Նիգերիայում հայտնի նախաճաշի է: Այն սովորաբար մատուցվում է այլ ուտեստների հետ, ինչպիսիք են՝ ակարաժեն (տապակած լոբով տորթ), լոբին, պղպեղով ապուրը և այլ ապուրներ[59]։
  • Օգին կամ ակամուն եգիպտացորենի պուդինգ է, որը տարածված է Նիգերիայում: Յորուբա ժողովուրդն այն անվանում է Օգի, իսկ Իգբո ժողովուրդը՝ Ակամու։[60] Այն ուտում են հացով, ակարաժեով կամ լոբով։
  • Էգբոն եգիպտացորենից պատրաստված ուտեստ է։
  • Մոսան յորուբացիների կերակրատեսակ է, որը պատրաստվում է շատ հասած պլանտայով, ձվով, պղպեղով և համեմունքներով:
  • Չին չին, տապակած թխվածքաբլիթ, որը պատրաստվում է ալյուրից, ձվից և կարագից:
  • Պուֆ-պուֆ, տապակած քաղցր խմորի գնդիկներ։
  • Բուն, ևս մեկ տապակած քաղցր խորտիկ խմորի գնդիկների տեսքով, բայց առանց խմորիչի:
  • Ակարա, բլիթ, որը պատրաստվում է սև լոբու խմորից։ Երբեմն այն մատուցվում է նախաճաշին:
  • Ալկակի (դոնաթ) պատրաստվում է ցորենի և շաքարավազի մածուկից:
  • Կուլի-կուլի, խորտիկ, որը պատրաստվում է աղացած գետնանուշից:
  • Կոկորո, եգիպտացորենից և գարրիից (կասավա) պատրաստված տապակած չոր խորտիկ:
  • Մսով կարկանդակ՝ խմորով փաթաթված տավարի միս և բանջարեղեն։
  • Ձկան կարկանդակ՝ խմորով փաթաթված ձուկ և բանջարեղեն։
  • Վարա, յորուբա ժողովրդի փափուկ կաթնաշոռ, որը պատրաստված է թարմ կովի կաթից:
  • Ավարա կամ բեսկե, յորուբաների շրջանում տոֆուի տեղական անվանում:[61]
  • Պլանտանի չիպսեր, նիգերիական խրթխրթան, աղի կամ քաղցր խորտիկ, որը պատրաստված է բուսական յուղի մեջ տապակած հասած կամ չհասունացած պլանտաններից:
  • Չիփսեր
  • Կոկոսի կոնֆետներ
  • Աադուն, պատրաստված է եգիպտացորենի ալյուրից, չիլի պղպեղից և արմավենու յուղից:
  • Դունդու, ավանդական յորուբա ճաշատեսակ, որը պատրաստվում է տապակած կամ թխած յեմի կտորներից: Տապակում են արմավենու կամ բուսայուղի մեջ, իսկ եփելու ժամանակ թթուները փափկելու համար ջուր են ավելացնում։ Սովորաբար մատուցվում է գետնանուշի կամ արմավենու յուղից, լոլիկից, չիլի պղպեղից և համեմունքներից պատրաստված սոուսից[62]։
  • Օջոջոն, յորուբա բլիթ, որը պատրաստվում է քերած ջրային յամից(Dioscorea alata): Պղպեղը, սոխը և համեմունքները տապակելուց առաջ խառնում են քերած մածուկի հետ։ Նիգերիայի հարավ-արևմտյան մասում ջրային յամը հայտնի է որպես իսոի էվուրա:
  • Սամոսա
  • Գարնանային ռուլետ
  • Բալևա քաղցր քաղցրավենիք՝ կոշտ կոնֆետի տեսքով:
Զոբո
  • Կունու շատ տարածված ըմպելիք, որը պատրաստվում է կորեկից, սորգոյից կամ եգիպտացորենից:
  • Ֆուրա հանրաճանաչ ըմպելիք, հատկապես հյուսիսային Նիգերիայում, որը պատրաստվում է խաշած և աղացած կորեկից կամ սորգոյից՝ ավելացնելով մի քիչ կովի կաթ:
  • Արմավենու գինի, որը կարելի է թորել օգոգորոյի (ալկոհոլային խմիչք) մեջ:
  • Զոբո (հիբիսկուսի տերևային ըմպելիք) ըմպելիք, որը պատրաստված է ռոզելի հյութից (սպիտակ տեսականի, որը Յորուբայում կոչվում է իսապա):
  • Սոյայի կաթ՝ ըմպելիք, որը պատրաստվում է թրջած, աղացած և քամած սոյայի հատիկներից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Oyibo, Emmanuel (2020 թ․ ապրիլի 15). «Top 20 Nigerian Foods That Will Blow Your Taste Buds». Chef's Pencil (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 17-ին.
  2. «Nigerian Food: 16 Popular and Traditional Dishes to Try» (ամերիկյան անգլերեն). Nomad Paradise. 2020 թ․ օգոստոսի 10. Վերցված է 2022 թ․ մայիսի 17-ին.
  3. «Facts about Nigerian Soup». Ofefoods Limited (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ հուլիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 17-ին.
  4. Jori, F.; Edderai, D.; Houben, Patrick; Paoletti, M. (2005 թ․ հունվարի 7). «Potential of Rodents for Minilivestock in Africa». Ecological Implications of Minilivestock. CRC Press. էջեր 39–60. doi:10.1201/9781482294439-9. ISBN 9780429078590.
  5. Jori, F.; Edderai, D.; Houben, P. (2005). «Potential of rodents for minilivestok in Africa». In Maurizio, M. G. (ed.). Ecological Implications of Minilivestock. Enfield, NH: Science Publishers. էջեր 25–45. ISBN 1-57808-339-7.
  6. Friant, Sagan; Paige, Sarah B.; Goldberg, Tony L. (2015 թ․ մայիսի 22). «Drivers of Bushmeat Hunting and Perceptions of Zoonoses in Nigerian Hunting Communities». PLOS Neglected Tropical Diseases (անգլերեն). 9 (5): e0003792. doi:10.1371/journal.pntd.0003792. ISSN 1935-2735. PMC 4441483. PMID 26001078.
  7. Kamgaing, Towa Olivier William; Dzefack, Zeun's Célestin Brice; Yasuoka, Hirokazu (2019). «Declining Ungulate Populations in an African Rainforest: Evidence From Local Knowledge, Ecological Surveys, and Bushmeat Records». Frontiers in Ecology and Evolution. 7. doi:10.3389/fevo.2019.00249. ISSN 2296-701X.
  8. Oktay, Serdar; Sadıkoğlu, Saide (2018 թ․ հունիս). «The gastronomic cultures' impact on the African cuisine». Journal of Ethnic Foods. 5 (2): 140–146. doi:10.1016/j.jef.2018.02.005.
  9. Fadeiye, E. O.; Popoola, B. R.; Emuoke, D. K.; Adeoye, T. A.; Ogundana, M. T. (2019). «Factors Influencing Fruit Consumption Among Undergraduates in Obafemi Awolowo University, Ile-Ife, Osun State, Nigeria». Ife Journal of Agriculture. 31 (2).
  10. «Nigerian delicacies». www.mynigeria.com. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 17-ին.
  11. Onyeakagbu, Adaobi (2022 թ․ հոկտեմբերի 25). «You probably didn't know the names of these popular Nigerian fruits». Pulse Nigeria (անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 10-ին.
  12. «Coconut Milk Rice Recipe». Swasthi's Recipes (ամերիկյան անգլերեն). 2022 թ․ փետրվարի 15. Վերցված է 2022 թ․ մայիսի 17-ին.
  13. «Jollof Rice». Healthier Steps (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 17-ին.
  14. «Jollof Rice Recipe». Chili Pepper Madness (ամերիկյան անգլերեն). 2022 թ․ հունվարի 7. Վերցված է 2022 թ․ մայիսի 17-ին.
  15. «Jollof Rice Recipe». NYT Cooking (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 17-ին.
  16. Imma (2022 թ․ մարտի 1). «Jollof Rice». blackpeoplesrecipes.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 17-ին.
  17. «Ofada rice, unripe plantain, Oha soup, other African food that aid weight loss». Vanguard News (բրիտանական անգլերեն). 2021 թ․ հունիսի 27. Վերցված է 2022 թ․ մայիսի 5-ին.
  18. «What is 125T Ofada Rice?». Youth Entrepreneurship (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ օգոստոսի 12. Վերցված է 2022 թ․ մայիսի 17-ին.
  19. «How To Cook Ofada Rice». Sisi Jemimah (բրիտանական անգլերեն). 2015 թ․ դեկտեմբերի 8. Վերցված է 2022 թ․ մայիսի 17-ին.
  20. «Where is ofada rice grown in Nigeria?». Across the Sahara (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ հունիսի 7. Վերցված է 2022 թ․ մայիսի 17-ին.(չաշխատող հղում)
  21. «Nigerian Fried Rice». My Diaspora Kitchen (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2022 թ․ մայիսի 17-ին.
  22. Killeen, Breana (2020 թ․ մայիսի 1). «How to Cook Fried Rice: A Step-by-Step Guide». EatingWell (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 17-ին.
  23. Osinkolu, Lola (2018 թ․ դեկտեմբերի 30). «Nigerian fried Rice | Chef Lola's Kitchen (Video)». Chef Lola's Kitchen (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 10-ին.
  24. «11 Foods And Soups You Have To Try If You Find Yourself In Kaduna». Zikoko! (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ սեպտեմբերի 20. Վերցված է 2022 թ․ մայիսի 17-ին.(չաշխատող հղում)
  25. «How to Make Nigerian Pate (Braised Maize Porridge) ~ Dee's Mealz». www.deesmealz.com (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ մայիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 17-ին.
  26. «how to make Tuwo Shikanfa and how it can be eaten». The Guardian Nigeria News - Nigeria and World News (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ սեպտեմբերի 11. Վերցված է 2022 թ․ փետրվարի 21-ին.
  27. Adido, Terry (2014 թ․ հուլիսի 13). «Fonio Pottage (Pate Acha)». Grated Nutmeg (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 17-ին.
  28. «Gwete Recipe by Henrietta Jumai Danuk». Cookpad (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 17-ին.
  29. «Pate is a traditional porridge type of food that is eaten». The Guardian Nigeria News - Nigeria and World News (ամերիկյան անգլերեն). 2022 թ․ փետրվարի 17. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 17-ին.
  30. «Simple Way to Make Quick How to Make Nigerian Pate (Braised Maize Porridge) | Fine Recipes». mifood.web.app. Վերցված է 2022 թ․ մայիսի 17-ին.
  31. «SimakTerus » SimakTerus» (ինդոնեզերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 17-ին.
  32. Lete, Nky Lily (2013 թ․ մարտի 30). «Tuwo Masara (Tuwon Masara)| Nigerian Corn meal». Nigerian Food TV (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 17-ին.
  33. «Tuwo Shinkafa (Rice Meal) And Miyan Taushe (Pumpkin Soup)». The Guardian Nigeria News - Nigeria and World News (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ հուլիսի 21. Վերցված է 2022 թ․ մայիսի 17-ին.
  34. Brown, Ed (2020 թ․ մարտի 30). «How to Prepare Tuwo Shinkafa and Miyan Taushe». Royac Shop (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 17-ին.
  35. «Nigerian Pepper Sauce - Ata dindin». Chef Lola's Kitchen (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ նոյեմբերի 21. Վերցված է 2022 թ․ մայիսի 17-ին.
  36. «How To Prepare Banga Rice». whatsdalatest.com. 2020 թ․ նոյեմբերի 8.
  37. «Banga Rice». All Nigerian Recipes (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 17-ին.
  38. «Banga Rice - African Food Network» (ամերիկյան անգլերեն). 2022 թ․ մայիսի 16. Վերցված է 2022 թ․ մայիսի 17-ին.
  39. «How To Make Banga Rice». The Guardian Nigeria News - Nigeria and World News (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 24. Վերցված է 2022 թ․ մայիսի 17-ին.
  40. 40,0 40,1 40,2 40,3 40,4 40,5 40,6 Hudgens, Jim (2004). Rough Guide to West Africa. City: Rough Guides Limited. էջ 1007. ISBN 1-84353-118-6.
  41. The Epicentre. «Tsire: Tsire spice powder».
  42. «The Arewa Kitchen: Specialty Meats (or Suya Plus)». Kitchen Butterfly (բրիտանական անգլերեն). 2017 թ․ փետրվարի 20. Վերցված է 2022 թ․ փետրվարի 21-ին.
  43. 43,0 43,1 Food Culture and Cuisine in Nigeria (PDF) (English). Budapest, Hungary: Nigerian Embassy Budapest. 2020.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  44. Okafor, C. (2014, April 14). Popularising African Delicacies. Realnews Magazine.
  45. Nkewa, Guylene. «Asun (Spicy Roast Goat) By Sisi Jemimah». African Vibes Magazine (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 28-ին.
  46. «DestinationOndo: Ondo Celebrates Biggest And First Ever Asun Carnival.». First Yoruba Indigenous Community News Platform (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ մայիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 29-ին.
  47. «Banga Soup (Ofe Akwu)». All Nigerian Recipes (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.
  48. «Look at good pictures of Nigerian dishes». news-af.feednews.com. Վերցված է 2020 թ․ մայիսի 28-ին.
  49. «Ewedu soup, best delicacy for toddlers». Vanguard News (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հուլիսի 18. Վերցված է 2022 թ․ մայիսի 3-ին.
  50. «Eka Soup (Beniseed Soup) Recipe». The Guardian Nigeria News - Nigeria and World News (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ օգոստոսի 9. Վերցված է 2022 թ․ մայիսի 3-ին.
  51. «Best Clay Mix Nigeria». www.ilfornaioecologico.it. Վերցված է 2020 թ․ մայիսի 28-ին.(չաշխատող հղում)
  52. «How To Make Efo Riro». The Guardian Nigeria News - Nigeria and World News (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ հոկտեմբերի 18. Վերցված է 2022 թ․ մայիսի 3-ին.
  53. «Plantain Mosa». Cooking Sense Magazine (անգլերեն). 2018 թ․ ապրիլի 18. Վերցված է 2022 թ․ մայիսի 29-ին.
  54. Ikenwa, Chizoba (2019 թ․ հոկտեմբերի 19). «How To Prepare Tapioca (Recipe & Procedure)». Nigerian Infopedia (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 5-ին.
  55. Osinkolu, Lola (2019 թ․ հունիսի 13). «Pounded Yam». Chef Lola's Kitchen (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 5-ին.
  56. «Amala- lump free and fluffy». K's Cuisine (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ հոկտեմբերի 30. Վերցված է 2022 թ․ մայիսի 5-ին.
  57. «How to make the perfect "Amala"». Vanguard News (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ հոկտեմբերի 10. Վերցված է 2022 թ․ մարտի 15-ին.
  58. «Ikokore: Here's how to make this Ijebu staple dish». Pulse Nigeria (անգլերեն). 2021 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2022 թ․ մայիսի 29-ին.
  59. «How to Make Agidi or Eko». All Nigerian Recipes (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 4-ին.
  60. «Process of making Ogi (pap, akamu)». Vanguard News (բրիտանական անգլերեն). 2017 թ․ ապրիլի 26. Վերցված է 2022 թ․ մայիսի 4-ին.
  61. «How to Make Beske from Scratch». 9jafoodie | Nigerian Food Recipes (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ նոյեմբերի 14. Վերցված է 2022 թ․ մայիսի 4-ին.
  62. «Fried yam (Dundun) and fried sauce». My Active Kitchen (բրիտանական անգլերեն). 2015 թ․ ապրիլի 10. Վերցված է 2020 թ․ մայիսի 8-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիգերիական խոհանոց» հոդվածին։