Նիբալ Թավաբթե
| Նիբալ Թավաբթե | |
|---|---|
![]() | |
| Ծնվել է | 20-րդ դար |
| Ծննդավայր | Beit Fajjar, Bethlehem Governorate, Հորդանան գետի արևմտյան ափ |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | հասարակական ակտիվիստ |
| Աշխատատու | Բիրզեյթի համալսարանին |
| Պարգևներ և մրցանակներ | |
Նիբալ Թավաբթե (արաբ․՝ نبال ثوابتة, 20-րդ դար, Beit Fajjar, Bethlehem Governorate, Հորդանան գետի արևմտյան ափ), պաղեստինցի կանանց իրավունքների ակտիվիստ[1], որն աշխատում է Բիրզեիտի համալսարանում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թավաբթեն առաջին կինն էր, ով ընտրվել էր որպես Բեյթ Ֆաջջարի գյուղական խորհրդի անդամ, որտեղ ծառայել է յոթ տարի [2]։ Նա մշակել է իր սեփական ուսումնական ձեռնարկը և կամավոր կերպով աջակցել է այլ կանանց Խորհրդում աշխատելու գործում։ 2005 թվականին նա հիմնադրել է Ալ Հալ (նշանակումը է՝ «Իրավիճակ») ամսագիրը, որը անդրադառնում է հակասական հարցերի, ինչպիսիք են ինցեստը, բազմակնությունը, պատվազրկությունը, ապօրինի ամուսնությունները, լեսբիականությունը և աղքատների կացությունը։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականին նա եղել է թերթի գլխավոր խմբագիրը և հոդվածագիրը[3]։ Թերթի առաջին համարում տեղադրված է եղել Մահմուդ Աբասի կին Ամինա Աբբասի լուսանկարը, որը շատ հակասություններ պատճառ էր դարձել. ըստ Նիբալի, Ամինան իր լուսանկարը առաջին անգամ հրապարակեց հանրությանը [4]։ Նիբալը նաև մեծ ուշադրություն է դարձրել սոցիալական խնդիրներին՝ հեռուստատեսային սցենարների միջոցով պատկերելով անգրագետ կանանց վիճակը։ Նա գրել և նկարահանել է վավերագրական ֆիլմեր, որոնք պատմում են պաղեստինցի կանանց ինքնասպանության դեպքերի մասին։ Նա նաև դասավանդել է քննադատական հաշվետվություն և ստեղծագործական գրականություն։
Նիբալը 2008 թվականին արժանացել է Խիզախության համար տրվող կանանց Միջազգային մրցանակի[5]։
2015 թվականին նա դարձել է Բիրզեյթ համալսարանի Մեդիա զարգացման կենտրոնի տնօրեն, որը կապված էր Պաղեստինի Ազգային մեդիա քաղաքականության հետ[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ International Women of Courage Award Ceremony: 2008
- ↑ «Trailblazer Opens Doors for Palestinian Women | IIP Digital». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 7-ին.
- ↑ Risky use of democratic rights | JPost | Israel News
- ↑ Mahmoud Abbas's wife undergoes surgery in Israel |, The Times of Israel
- ↑ «AWIU » 2008 WOC – Nibal Thawabeth». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 7-ին.
- ↑ Nibal Thawabteh - Landmark report on Media Development in Palestine, UNESCO, Retrieved 13 July 2016
