Նիանզա (նահանգ)
| Բնակավայր | ||
|---|---|---|
| Նիանզա | ||
| 0°30′0″S 34°40′0″E / 0.50000°S 34.66667°E | ||
| Երկիր | ||
| Համայնք | Քենիա | |
| Մակերես | 12 477,1 կմ² | |
| ԲԾՄ | 1134 մետր | |
| Բնակչություն | 5 442 711 մարդ (2009) | |
| Ժամային գոտի | UTC+3 | |
|
| ||
Նիանզա (անգլ.՝ Nyanza Province, սվահիլի՝ Mkoa wa Nyanza), Քենիայի նախկին ութ նահանգներից մեկը, որը գտնվում է երկրի հարավ-արևմուտքում, Վիկտորիա լճի մոտակայքում։ Վարչական կենտրոնը Կիսումու քաղաքն է, Քենիայի մեծությամբ երրորդ քաղաքը։
Ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանումը ծագել է բանտու տոհմի ցեղախմբերից մեկի՝ սուկումա ցեղախմբի անունից, ովքեր ապրում էին Վիկտորիա լճի տանզանիական ափին. ցեղախմբի անունը նշանակում է ջրի մեծ զանգված։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիման խոնավ արևադարձային է։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակեցված է էթնիկական լուո ցեղախմբով և բանտուխոս տոհմերով։
Լեզուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիանզայում օգտագործվող լեզուն դոլուոն է։ Նաև տարածված են նիլոտիկսկյան լեզուն, որը սերում է Հարավային Սուդանից։
Այլ լեզուներն են` գուսի, լուխյա լեզուները, կուրիա, սուահիլի և անգլերեն։ Այլ լեզուներով խոսում են քենիական համայնքները և միգրանտները։
Վարչական բաժանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| № | Շրջան | Վարչական կենտրոն | Բնակչություն, մարդ. (2009 թվ.) |
|---|---|---|---|
| 1 | Հոմա Բեյ (Homa Bay) | Հոմա Բեյ | 963 794 |
| 2 | Կիսիի (Kisii) | Կիսիի | 1 152 282 |
| 3 | Կիսումու (Kisumu) | Կիսումու | 968 909 |
| 4 | Միգորի (Migori) | Միգորի | 917 170 |
| 5 | Նյամիրա (Nyamira) | Նյամիրա | 598 252 |
| 6 | Սիայա (Siaya) | Սիայա | 842 304 |
Սկզբում Նիանզան բաժանվել է չորս վարչական շրջանի։ 1990-ական թվականներին նոր վարչական բաժանում է կատարվել.
- Բոնդո (շրջկենտրոն Բոնդո),
- Գուչա, ինչպես նաև հայտնի է Հարավային Կիսիի կամ Օգեմբո (Օգեմբո),
- Կիսիի, ինչպես նաև հայտնի է Կենտրոնական Կիսիի (Կիսիի) անունով,
- Կիսումու (Կիսումու),
- Կուրիա (Կեխանչա),
- Միգորի (Միգորի),
- Նյամիրա, ինչպես նաև հայտնի է Հյուսիսային Կիսիի (Նյամիրա) անունով,
- Նյանդո (Ավասի),
- Ռաչուոնիո (Օյուգիս),
- Սիայա (Սիայա),
- Սուբա (Մբիտա),
- Հոմա Բեյ (Հոմա Բեյ)։
Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]1980 թվականից Կիսումու քաղաքում սկսել է գործել Կիսումուի թանգարանը[1]։
Փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Նահանգի պատվին է անվանվել (1356) Նիանզա աստղակերպը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Kisumu» (անգլերեն). National Museums of Kenya. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 15-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Provinces of KenyaԱրխիվացված 2011-10-25 Wayback Machine, Statoids.com
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիանզա (նահանգ)» հոդվածին։ |
| ||||||||||
