Ներքև տանող աստիճանով դեպի վեր (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ներքև տանող աստիճանով դեպի վեր
Up the Down Staircase
ՀեղինակԲել Կաուֆման
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրնամակավեպ
Բնօրինակ լեզուանգլերեն
Նկարագրում էԱՄՆ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
ՀրատարակիչPrentice Hall?
Հրատարակման տարեթիվ1964
OCLC23255071

«Ներքև տանող աստիճանով դեպի վեր», ամերիկացի գրող Բել Կաուֆմանի վեպը։

Գրքի հերոսուհին, երիտասարդ ուսուցչուհի Սիլվիա Բարրետը, գալիս է դպրոց այն հույսով, որ իր առարկայով՝ անգլիական գրականությամբ կհետաքրքրի աշակերտներին, բայց շատ շուտ հայտնաբերում է, որ աշակերտները մեծ մասամբ անտարբեր են, կոլեգաների մեծ մասը ընդհանրապես չեն մասնակցում դպրոցական կյանքին, իսկ այդ կյանքի բուն ընթացքը ենթարկվում է անիմաստ բյուրոկրատական նորմերին։ Թերևս աստիճանաբար նա հասկանում է, որ հենց այստեղ է նրա առջև են բացվում հնարավորություն իսկապես ազդելու աշակերտների մտքերի և սրտերի վրա։ Վեպին դինամիկա է հաղորդում բանաստեղծուհու կողմից ընտրված ձևաչափը այն գրեթե ամբողջությամբ կազմված է գրառումներից, փաստաթղթերից, դպրոցական շարադրություներից, նամակներից։ Գիրքը հիմնված է գրողի իրական կյանքի իրադարձությունների վրա։

Կաուֆմանի վեպը թարգմանվել է աշխարհի տարբեր լեզուներով։ Գրքի հիման վրա նկարահանվել է համանուն ֆիլմ (1967, ռեժիսոր՝ Ռոբերտ Մալլիգան)։ Այն բազմիցս բեմադրվել է շատ երկրներում։