Ներսէս Դ․ Կլայեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Սուրբ Ներսէս Շնորհալի (Ներսէս Դ (Կլայեցի, Երգեցող)) (1102-Օգոստոս 13, 1173), հայ եկեղեցական գործիչ, աստուածաբան, բանաստեղծ, երաժշտագետ, երգահան, պատմիչ, 1166-ից՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս։ Իր բազմատաղանդութեան համար ժամանակակիցներու կողմէ կոչուած է Շնորհալի։

Կենսագրութիւն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնած է Հայոց Միջագետքի Տլուք գաւառի Ծովք դղեակին մէջ, հօր՝ իշխան Ապիրատ Պահլավունի ազնուական ընտանիքի մէջ։ Ներսէս Շնորհալին Գրիգոր Մագիստրոս Պահլավունի ծոռն է եւ Գրիգոր Գ (Փոքր Վկայասէր) Պահլավունի կրտսեր եղբայրը։ Իր ժամանակի ամենակրթուած մարդկանցէն մէկը եղած է։ Ստացած է հիմնաւոր կրթութիւն Կարմիր վանքի դպրոցին մէջ՝ եպիսկոպոս Ստեփանոս Մանուկի մօտ։

1166 թ-էն Ամենայն Հայոց Կաթողիկոս։ Վախճանած է 1173 թ-ի օգոստոս 13-ին, Հռոմկլայի մէջ։

Ան վախճանած է 1173 թուականին եւ թաղոած Հռոմկլա ամրոցին մէջ։ Հայ եկեղեցին անոր դասած է սուրբերու շարքը եւ անոր հիշատակը կը նշէ ամէն տարի Թարգմանչաց տօնին։

Գրական ժառանգութիւն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շնորհալիի պատկերը Մոսկուայի Սուրբ Պայծառակերպութիւն մայր տաճարի պատին

Ներսէս Շնորհալին թողած է հարուստ գրական եւ երաժշտական ժառանգութիւն (վիպերգութիւններ, երգեր, հանելուկներ՝ հիմնուած հայ բանայոյսութեան շարժառիթներու, պատմական փաստերու վրայ)։ 1166 թուականին գրեց «Վանքային ուղերձ» դիմումը ժողովուրդին, որ կը պարունակէ շարք մը կրօնական հարցերու բացատրութիւններ, ամենօրեայ պահուածքի ուսուցումներ։

Հայ միջնադարեան մտածողութեան վրայ մեծ ազդեցութիւն թողեց 1166 թ. Շնորհալի գրած «Թուղթ ընդհանրական»[1] արձակ գործը։

Ներսէս Շնորհալին մշակած եւ լրացրած է Շարակնոցը, Պատարագամատոյցը, կանոնաւորած է հայկական եկեղեցական երգերու տարուայ փուլերը՝ լրացնելով իր սեփական ստեղծագործութիւններով։ Հատկապէս երաժշտական ասպարեզին մէջ ունեցած յաջողութիւններու համար Ներսէսին շնորհուած է Երգեցօղ պատուանունը, որուն հազուագիւտ գործիչներ արժանացած են։

Շնորհալին կը պատկանի նաեւ Աստուածաշունչի թեմաներու վրայ հիմնուած «Յիսուս որդի» (1152) վիթխարի բանաստեղծութիւնը, «Վիպասանութիւն»[2], «Ողբ Եդեսիոյ»[3] 1145-46)՝ հայ միջնադարեան բանաստեղծութիւններու լաւագոյն նմուշներէն մեկը, հոգեւոր երգեր, մօտ 300 հանելուկներ[4]՝ բանաստեղծութեան ձեւով, վերցուած բանահիւսութիւնէն։ «Յաղագս երկնի եւ զարդուց նորա»[5] տիեզերագիտական բանաստեղծութիւնը ստեղծուած է Մխիթար Հերացի խնդրանքով։

Անոր շարականներու, տաղերու[6] գանձերու ու փոխերիու[7] թիւն կ'անցնի 100-ը։ Անոր լաւագոյն շարականներէն մեկն կը սկսի «Առաւօտ լուսոյ» տողով։ Շնորհալին գրած է պարզ ու մատչելի, որպէսզի հասկանալի ըլլայ բոլորին։ Այս տեսակետէն կարեւոր են նաեւ անոր հանելուկները, որոնց թիւը կը հասնի 300-ի։

Մեծ սիրով եւ հարգանքով կը գրէ Շնորհալին հայ ազգային հերոսներու, հայրենասէր թագաւորներու մասին. անոր ստեղծագործութեան միջուկն կը հանդիսանան հայրենասիրական մղումները եւ գաղափարները, իսկ հայրենիքի ազատումը՝ առաջնահերթ խնդիրը։


Նախորդող՝
Գրիգոր Գ Պահլավունի
Կաթողիկոս
1166–1173
Հաջորդող՝
Գրիգոր Դ Տղայ


Երկերի մատենագիտութիւն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յիսուս որդի, Ամստերդամ, 1661, 616 էջ:
  • Հաւատով խոստովանիմ, ա. տ. եւ թ., 44 էջ:
  • Յիսուս որդի, Կ. Պոլիս, 1746, 432 էջ:
  • Յիսուս որդի, Կ. Պոլիս, 1746, 484 էջ:
  • Յիսուս որդի, Սանկտ Պետերբուրգ, 1785, 440 էջ:
  • Ընդհանրական, Սանկտ Պետերբուրգ, 1788, 336 էջ:
  • Հաւատով խոստովանիմ, Վենետիկ, 1815, 172 էջ:
  • Գիրք, որ կոչի Յիսուս որդի, Կ. Պոլիս, 1824, 108 էջ:
  • Թուղթ ընդհանրական, Կ. Պոլիս, 1825, 233 էջ:
  • Մեկնութիւն սուրբ Ավետարանին, որ ըստ Մատթէոսի, Կ. Պոլիս, 1825, 658 էջ:
  • Ողբ Եդեսիոյ, Փարիզ, 1827, 112 էջ:
  • Ողբ Եդեսիոյ, Տփղիս, 1829, 112 էջ:
  • Բանք չափաւ, Վենետիկ, 1830, 621 էջ:
  • Թուղթ ընդհանրական, Վենետիկ, 1830, 84 էջ:
  • Հռչակաւոր աղոթք, Մոսկուա, 1830, 112 էջ:
  • Ժամագիրք Հայաստանեայց եկեղեցիոյ, Կ. Պոլիս, 1833, 597 էջ:
  • Նամականի, Վենետիկ, 1838, 332 էջ:
  • Ժամագիրք Հայաստանեայց եկեղեցիոյ, Կ. Պոլիս, 1849, 649 էջ:
  • Ժամագիրք Հայաստանեայց եկեղեցիոյ, Վաղարշապատ, 1853, 452 էջ:
  • Ընդհանրական թուղթք, Կ. Պոլիս, 1853, 152 էջ:
  • Սրբոյն Ներսէս Շնորհալիոյ պատմութիւն վարուց, Վենետիկ, 1854, 88 էջ:
  • Ժամագիրք Հայաստանեայց եկեղեցիոյ, Կ. Պոլիս, 1856, 649 էջ:
  • Ժամագիրք Հայաստանեայց եկեղեցիոյ, Կ. Պոլիս, 1861, 652 էջ:
  • Թուղթ ընդհանրական, Էջմիածին, 1865, 498 էջ:
  • Թուղթ ընդհանրական, Երուսաղէմ, 1871, 336 էջ:
  • Թուղթք, Վենետիկ, 1873, 332 էջ:
  • Ժամագիրք Հայաստանեայց եկեղեցիոյ, Երուսաղէմ, 1881, 680 էջ:
  • Ժամագիրք Հայաստանեայց եկեղեցիոյ, Վաղարշապատ, 1892, 792 էջ:
  • Հաւատով խոստովանիմ, Վենետիկ, 1923, 52 էջ:
  • Բանք չափաւ, Վենետիկ, 1928, 676 էջ:
  • Ժամագիրք Հայաստանեայց եկեղեցիոյ, Երուսաղէմ, 1955, 736 էջ:
  • Հաւատով խոստովանիմ, Հալէպ, 1961, 32 էջ:
  • Յաղագս երկնի եւ զարդուց նորա (Հանելուկներ: Ողբ Եդեսիոյ), Երեւան, 1968, 112 էջ:
  • Ընդհանրական թուղթք, Իսթանպուլ, 1973, 93 էջ:
  • Ողբ Եդեսիոյ, Երեւան, 1973, 168 էջ:
  • Յիսուս որդի, ա. տ., 1974, 80 էջ:
  • Թուղթ ընդհանրական, Անթիլիաս, 1977, 132 էջ:
  • Հոդվածների ժողովածու, Երևան, 1977, 228 էջ:
  • Հաւատով խոստովանիմ, Պէյրութ, 1979, 32 էջ:
  • Վիպասանութիւն (պոեմ), Երեւան, 1981, 164 էջ:
  • Եդեսիայի ողբը: Տաղեր, Երևան, 1982, 216 էջ:
  • Առաւօտ լուսոյ, Նիւ Եորք, 1983, 92 էջ:
  • Հաւատով խոստովանիմ, Թորոնթօ, 1985, 48 էջ:
  • Ժամագիրք Հայաստանեայց եկեղեցիոյ, Նիւ Եորք, 1986, 736 էջ:
  • Տաղեր և գանձեր, Երևան, 1987, 448 էջ:
  • Թուղթ ընդհանրական, Երեւան, 1991, 126 էջ:
  • Հաւատով խոստովանիմ, Նիւ Եորք, 1991, 24 էջ:
  • Հիսուս որդի, Երևան, 1991, 224 էջ:
  • Թուղթ ընդհանրական, Երեւան, 1995, 176 էջ:
  • Հաւատով խոստովանիմ, Թեհրան, 2000, 33 էջ:
  • Հավատով խոստովանում եմ, Երևան, 2003, 32 էջ:
  • Տաղեր և շարականներ, Երևան, 2003, 44 էջ:
  • Առավոտ լուսո (շարականներ), Երևան, 2007, 74 էջ:
  • Հաւատով խոստովանիմ, Ստամպուլ, 2008, 144 էջ:
  • Մեկնություն Մատթեոսի Ավետարանի, Էջմիածին, 2008, 300 էջ:
  • Թուղթ ընդհանրական, Երեւան, 2009, 224 էջ:
  • Հաւատով խոստովանիմ, Անթիլիաս, 2009, 550 էջ:
  • Հաւատով խոստովանիմ, Էջմիածին, 2009, 56 էջ:
  • Հաւատով խոստովանիմ, Բրբանք, 2011, 64 էջ:
  • Նամականի, Էջմիածին, 2011, 320 էջ:
  • Ժամերգեր, Երևան, 2012, 252 էջ:
  • Հաւատով խոստովանիմ, Անթիլիաս, 2012, 24 էջ:
  • Հաւատով խոստովանիմ, Երեւան, 2012, 32 էջ:
  • Հավատով խոստովանում եմ, Երևան, 2012, 608 էջ:
  • Հաւատով խոստովանիմ, Երեւան, 2013, 598 էջ:
  • Հիսուս որդի, Երևան, 2013, 220 էջ:
  • Հաւատով խոստովանիմ, Էջմիածին, 2015, 55 էջ:

Գրականութիւն Ներսէս Շնորհալի եւ անոր գործունէութեան մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանօթագրութիւններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին յղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են