Ներսես Ամիրջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ներսես Արտուշի Ամիրջանյան
14 օգոստոսի, 1963 - 22 դեկտեմբերի, 1993
Ծննդավայր Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Տումի, Հադրութի շրջան
Մահվան վայր ԼՂՀ Բոյուք Բահմանլու
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Ներսես Ամիրջանյան (14 օգոստոսի, 1963, Տումի, Հադրութի շրջան - 22 դեկտեմբերի, 1993, Բոյուք Բահմանլու), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներսես Ամիրջանյանը ծնվել է 1963 թ. օգոստոսի 14-ին Հադրութի շրջանի Տումի գյուղում։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատել է հայրենի գյուղի պետական տնտեսությունում որպես մեխանիզատոր։ Ազգային ազատագրական պայքարի առաջին օրից զինվորագրվել է ինքնապաշտպանական ջոկատում։ Մասնակցել է բազմաթիվ մարտերի։ Զոհվել է 1993 թ. դեկտեմբերի 22-ին Բոյուք-Բահմանլուի համար մղված մարտում։ Ամուսնացած էր, ունի մեկ երեխա։ Հանգչում է Տումի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]