Ներմին Նեֆթչի
Ներմին Նեֆթչի | |
Կուսակցություն՝ | Հանրապետական ժողովրդավարական կուսակցություն և Republican Reliance Party? |
---|---|
Կրթություն՝ | Անկարայի համալսարան, իրավաբանության ֆակուլտետ |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և փաստաբան |
Ծննդյան օր | 1924 |
Ծննդավայր | Ստամբուլ, Թուրքիա |
Վախճանի օր | օգոստոսի 20, 2003 |
Վախճանի վայր | Բոդրում, Մուղլայի մարզ, Թուրքիա |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Հայրիե Այշե Ներմին Նեֆթչին (1924, Ստամբուլ, Թուրքիա - օգոստոսի 20, 2003, Բոդրում, Մուղլայի մարզ, Թուրքիա), թուրք իրավաբան և քաղաքական գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1924 թվականին Ստամբուլում։ Ավարտել է Անկարայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը[1]։
1969 թվականին ընտրվել է Մուշ քաղաքի Ազգային մեծ ժողովի պատգամավոր։ Դարձել է առաջին կինը, որն ընտրվել է Թուրքիայի արևելյան իշխանություններից Ազգային մեծ ժողովում։ Ընտրվել է նաև Մեծ Ազգային ժողովի նախագահի տեղակալ։ Ինչպես նաև, առաջին կինն էր, որը զբաղեցնում էր այդ պաշտոնը։ 1973 թվականի խորհրդարանական ընտրություններում չառաջադրվեց, սակայն մտավ Սադի Ըրմակի կառավարություն՝ որպես Մշակույթի նախարար։ Զբաղեցրել է այդ պաշտոնը 1974 թվականի նոյեմբերի 17-ից մինչև 1975 թվականի մարտի 31-ը[1]։
Մասնակցել է 1972 թվականի ապրիլի 24-ին տեղի ունեցած քվեարկությանը՝ 1971 թվականի մարտի 12-ի հեղաշրջումից հետո ձերբակալված Թուրքիայի Ժողովրդա-ազատագրական բանակի երեք անդամների մահապատժի հարցով։ Նեֆթչին 48 խորհրդարանականների թվում էր, որոնք դեմ են քվեարկել, կողմ է քվեարկել 273 մարդ։ Այն բանից հետո, երբ նախագահը ստորագրել է դատավճիռը, բոլոր երեք դատապարտյալները, որոնց թվում էր Դենիզ Հերմիշը, կախաղան են բարձրացվել 1972 թվականի մայիսի 6-ին։ Այս մահապատիժը երկար ժամանակ դարձել է թեժ վեճերի առարկա[2]։
Գրել է հոդվածներ և շարականներ վարել մի շարք պարբերականներում։ Նա գիրք է գրել թուրքերենի կառուցվածքի և Քիրքուքի իրաքյան թուրքմենների բանահյուսության մասին[1]։
Մահացել է 2003 թվականի օգոստոսի 20-ին Բոդրումում։ Ուներ երկու որդի՝ Սալիհը (1947-2009) և Սինանը[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «İlk kadın TBMM başkanvekili vefat etti». Հուրիեթ (Turkish). 2003 թ․ օգոստոսի 20. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 24-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «İşte 'Üç Fidan'ın İdamına evet ve hayır diyenler». Cumhuriyet (Turkish). 2014 թ․ մայիսի 6. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 25-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության քաղաքական գործիչներ
- Անկարայի համալսարանի իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտներ
- 1924 ծնունդներ
- Ստամբուլ քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 20 մահեր
- 2003 մահեր
- Թուրքիայում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Թուրքիայի կին քաղաքական գործիչներ
- Անձինք:Ստամբուլ
- Թուրքիայի կառավարության կին նախարարներ
- Թուրքիայի նախարարներ
- Թուրք իրավաբաններ