Ներկուսակցական դեմոկրատիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ներկուսակցական դեմոկրատիա, ԽՄԿԿ և մարքսիստական-լենինյան կոմունիստական ու բանվորական կուսակցությունների կազմակերպման և գործունեության հիմքը, կազմակերպական կառուցվածքի ղեկավար սկզբունքի՝ դեմոկրատական ցենտրալիզմի, կարևորագույն կողմը։ Պարզաբանելով ներկուսակցական դեմոկրատիաի էությունը՝ Վլադիմիր Իլյիչ Լենինը գրել է․ «Դա նշանակում է, որ կուսակցության բոլոր գործերը անմիջականորեն կամ ներկայացուցիչների միջոցով վարում են կուսակցության բոլոր անդամները, հավասար իրավունքներով և առանց որևէ բացառության, ընդ որում կուսակցության բոլոր պաշտոնատար անձերը, բոլոր ղեկավար կոլեգիաները, բոլոր հիմնարկներն ընտրովի են, հաշվետու, փոփոխելի» ։ Կուսակցակաև կազմակերպություններն իրենց գործունեության բոլոր կարևորագույն հարցերը լուծում են կոլեգիալ կարգով՝ կուսակցական ընդհանուր ժողովներում, կուսակցական կոնֆերանսներում, համագումարներում, որոնք համապատասխան կուսակցական կազմակերպությունների բարձրագույն մարմիններն են։ Դրանց միջև ընկած ժամանակաշրջանում կուսակցական ամբողջ աշխատանքը ղեկավարում են կուսբյուրոներն ու կուսկոմիտեները, որոնք որպես գործադիր մարմիններ ընտրվում են կոմունիստների կողմից՝ հաշվետու-ընտրական ժողովներում պատգամավորների կողմից համապատասխան տերիտորիալ կուս-կազմակերպությունների կոնֆերանսներում կամ միութենական հանրապետությունների կոմկուսների համագումարներում։ Ներկուսակցական դեմոկրատիաի կարևորագույն դիրքորոշումը, ինչպես հաստատված է ԽՄԿԿ կանոնադրության մեջ, բոլոր կոմունիստնեիի կողմից կուսակցական քաղաքականության բոլոր հարցերի ազատ գործնական քննարկումն է։ Ցուրաքանչյուրն իրավասու է քննադատելու յուրաքանչյուրին՝ անկախ վերջինիս զբաղեցրած պաշտոնից ու դիրքից կուսակցության մեջ։ Մինչև Հոկտեմբերյան հեղափոխությունը կուսակցությունն ընդհատակի պայմաններում չէր կարող լայնորեն կիրառել ներկուսակցական դեմոկրատիա։ Այն ժամանակ եզակի չէին կուսակցական ղեկավար մարմիններում կոոպտացիայի դեպքերը, սակայն կուսակցական կյանքի բոլոր կարևորագույն հարցերը լուծվում էին կոլեգիալ կարգով։ Ներկուսակցական դեմոկրատիան լայն զարգացում է ստացել հեղափոխությունից հետո։ Կուսակցական մի շարք համագումարներում կուսակցության կանոնադրության մեջ ներկուսակցական դեմոկրատիաի զարգացման և կուսակցական կարգապահության վերաբերյալ մտցվել են փոփոխություններ։ Ներկուսակցական դեմոկրատիայի հետևողական զարգացմանը նպաստել են կուսակցության 25-րդ, 26-րդ համագումարների որոշումները։ ԽՄԿԿ 24-րդ համագումարի հաշվետու զեկուցման մեջ ասված է․ «Ներկուսակցական դեմոկրատիայի զարգացումը անբաժանելի է կուսակցական կարգապահության ամրապնդումից։ Փորձը հաստատում է, որ կուսակցության ուժը, նրա գործունեությունը մեծապես որոշվում է նրանով, թե որքան հետևողականորեն և ճշգրտորեն է կենսագործվում դեմոկրատական ցենտրալիզմի սկզբունքը։ Մարքս-լենինյան կուսակցության համար հավասարապես վնասակար են ինչպես անարխիստական անկարգապահությունը, որը ներկայացվում է դեմոկրատիայի փոխարեն, այնպես էլ բյուրոկրատական կենտրոնացումը, որը կասեցնում է կոմունիստների նախաձեռնության և ակտիվության զարգացումը» ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 249 CC-BY-SA-icon-80x15.png