Ներիր (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ներիր
ռուս.՝ Прости
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1986
Լեզուռուսերեն
ՌեժիսորԷռնեստ Յասան
Սցենարի հեղինակՎիկտոր Մերեժկո
ԴերակատարներՆատալիա Անդրեյչենկո, Իգոր Կոստոլևսի, Ալիսա Ֆրեյնդլիխ և Վլադիմիր Մենշով
ՕպերատորԻվան Բագաև
ԵրաժշտությունՎադիմ Բիբերգան
ԿինոընկերությունԼենֆիլմ
Տևողություն79 րոպե

«Ներիր» (ռուս.՝ «Прости»), 1986 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը բեմադրել է ռեժիսոր Էռնեստ Յասանը[1][2][3], իսկ գլխավոր դերում նկարահանվել է Նատալյա Անդրեյչենկոն։

Ֆիլմը ներառվել է 1987 թվականի ԽՍՀՄ կինովարձույթի առաջատարների ցանկում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախատոնական օր է։ Գրիպի ինստիտուտի լաբորատորիայի աշխատակցուհի Մաշայի սովորական կյանքն ընդհատում է ոմն կնոջ խորհրդավոր զանգը, որը հաղորդում է, որ Մաշայի ամուսինը՝ Կիրիլը, դավաճանում է նրան։ Կինը Մաշային առաջարկում է նշանակված ժամին գնալ և տեղում անձամբ համոզվել ամուսնու անհավատարմության մեջ։ Այն բանից հետո, երբ Մաշան տեսնում է երիտասարդ կնոջ հետ տաքսի նստող ամուսնուն, նրանից վրեժ լուծել նույն ձևով։ Մնացած օրվա ընթացքում Մաշան անցնում է դաժան հիասթափությունների, վիրավորանքների և ողբերգությունների միջով, որոնց թվում է աշխատանքային գործընկերների հետ վեճը, գժտությունը մտերիմ ընկերուհու հետ, որը Մաշային տնից դուրս է վռնդում իր ընկերոջը գայթակղելու փորձից հետո, նախկին դասընկերոջ (Մաշայի առաջին սերը) հետ հարաբերությունների խզումը, պատահական ծանոթի հետ հարաբերությունները կապելու փորձը, որի հետ գնում է տուն և տանը գտնում նրա կնոջը, և, վերջապես, դեռահասների խմբակային բռնաբարությունն ուշ գիշերին, որից հետո ամուսինները հասկանում են, որ ընտանիքը միակն է, որն իրենց համար դեռ ինչ-որ նշանակություն ունի։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նատալյա ԱնդրեյչենկոՄաշա (Մարիա Սերգեևնա)
  • Իգոր Կոստոլևսկի  – Կիրիլ Անդրեևիչ
  • Մարիա Մերեժկո  – Տատա, Մաշայի և Կիրիլի դուստրը
  • Վիկտոր Մերեժկո  – Վլադիմիր Յուրևիչ
  • Ալիսա ՖրեյնդլիխԵլիզավետա Անդրեևնա, Վլադիմիր Յուրևիչի կինը
  • Ալեքսանդրա Յակովլևա  – Նատաշա, Մաշայի ընկերուհին
  • Օլգա Վոլկովա  – Լիդիա Միխայլովնա Սվիրսկայա, լաբորատորիայի վարիչ, որտեղ աշխատում է Մաշան
  • Լյուդմիլա ԱրինինաՕլգա Պետրովնա
  • Վերա ՏիտովաՆինա Վասիլևնա
  • Ալեքսեյ Ժարկով  – Սաշա (Ալեքսանդր Սեմյոնովիչ), Մաշայի դպրոցական սերը
  • Տատյանա Միխայլովա – Օլյա, Կիրիլի սիրուհին
  • Գալինա Սաբուրովա – կին, որը Մաշային հայտնել է ամուսնու դավաճանության մասին
  • Վլադիմիր ՄենշովՍերգեյ, Նատաշայի ընկերը, որը սիրահետում է Մաշային
  • Ալեքսանդր Կուզնեցով[4]Անդրեյ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]