Ներարկում
Ներարկում | |
---|---|
![]() Դեղամիջոցի ներարկումը առանց ասեղ ներարկիչի օգնությամբ[1] | |
Տեսակ | բժշկական գործողության տեսակ |
Ենթադաս | parenteral administration? |
MeSH | D007267 |
Ներարկում, լուծույթը (օրինակ՝ դեղամիջոցներ) մարմին ներմուծելու եղանակ, որն իրականացվում է ներարկիչի և դատարկ խողովակով ասեղի միջոցով, կամ բարձր ճնշմամբ (առանց ասեղի ներարկում)[1]։
Ներարկման տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներարկման հիմնական տեսակներն են.
- Ներմաշկային (intracutaneous) — ներարկում, որը կատարվում է մաշկի վերին շերտի մեջ
- Ենթամաշկային (subcutaneous) — ներարկում, որը կատարվում է մաշկի տակ, ճարպաշերտի մեջ
- Ներմկանային (intramuscular) — ներարկում, որը կատարվում է մկանային հյուսվածքի մեջ
- Ներերակային (intravenous) — ներարկում, որը կատարվում է երակ
- Ներզարկերակային (intraarterial) — ներարկում, որը կատարվում է զարկերակի մեջ
- Ներոսկրային (intraosseous) — ներարկում, որը կատարվում է ոսկորի մեջ
- Պարաբուլբար (parabulbar) — ներարկում, որը կատարվում է ակնագնդի տակ:
Ներմկանային ներարկումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներմկանային ինյեկցիա՝ դեղամիջոցների փոքր ծավալների ներմուծման ամենատարածված եղանակներից մեկը։ Մկաններն ունեն մեծ թվով արյունատար և լիմֆատիկ անոթներ, ինչը ստեղծում է լավ պայմաններ դեղամիջոցների ներծծման համար[2]։ Ներմկանային ինյեկցիայի դեպքում ձևավորվում է դեղամիջոցի պահեստավորում, որը աստիճանաբար ներծծվում է արյան շրջանառություն, ինչը հնարավորություն է տալիս պահպանել ակտիվ նյութի գրեթե նույն կոնցենտրացիան արյունում մի քանի ժամ շարունակ և ապահովել դրա երկարատև ազդեցությունը։

Բարդություններից խուսափելու համար, ներմկանային ինյեկցիաներ խորհուրդ է տրվում կատարել մարմնի այն հատվածներում, որտեղ մկանային հյուսվածքի շերտը զգալի է, և որտեղ չեն գտնվում խոշոր անոթներ ու նյարդային վերջավորություններ[3]։ Օգտագործվող ասեղի երկարությունը կախված է ենթամաշկային ճարպային շերտի հաստությունից, քանի որ ասեղը պետք է անցնի ենթամաշկային շերտից և մտնի անմիջապես մկանային հյուսվածք։ Ինյեկցիաները սովորաբար կատարում են նստային մկաններում, ավելի հազվադեպ՝ ազդրի առաջային շրջանի կամ դելտայաձև մկանի շրջանում[4][5]։
Ներմկանային ինյեկցիաների հնարավոր բարդություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ասեղի ներթափանցումը արյունատար անոթ կարող է հանգեցնել էմբոլիայի, եթե ներմուծվում են յուղային լուծույթներ կամ սուսպենզիաներ, որոնք չպետք է անմիջապես մտնեն արյան մեջ: Այսպիսի դեղամիջոցներ օգտագործելիս, ասեղը մկանի մեջ տեղադրելուց առաջ, ներարկիչի մխոցը պետք է հետ քաշել և համոզվել, որ ներարկիչում արյուն չկա
- ինֆիլտրատը ներարկման տեղում ցավոտ կուտակումներ են մկանային հյուսվածքում[6]: Դրանք կարող են տեսանելի լինել ներարկումից հետո երկրորդ կամ երրորդ օրը: Այս կուտակումները կարող են առաջանալ, ասեպտիկայի կանոններին չհետևելու (ոչ ստերիլ ներարկիչ կամ վատ մշակված ներարկման շրջան), նույն տեղում բազմակի ներարկումների, կամ ներարկվող դեղամիջոցի նկատմամբ մարդու հյուսվածքների գերզգայունության դեպքում (այդ թվում՝ յուղային լուծույթներ կամ որոշ հակաբիոտիկներ)[7]:
- աբսցեսը դրսևորվում է հիպերեմիայով, ֆլյուկտուացիայով (ծփանք) և աբսցեսավորման հատվածի մաշկի ցավով, ինչպես նաև մարմնի ֆեբրիլ ջերմաստիճանով[8]։ Բուժումը պահանջում է անհապաղ վիրաբուժական միջամտություն և հակաբիոտիկների կիրառություն։
- ալերգիկ ռեակցիա ներարկված դեղամիջոցից։ Այդ բարդությունից խուսափելու համար նախքան դեղամիջոցի կիրառումը հավաքվում է անամնեզ և որոշվում է ցանկացած նյութի նկատմամբ ալերգիկ ռեակցիաների առկայությունը: Եթե որևէ ալերգիկ ռեակցիա է առաջանում (անկախ նախորդ ընդունման եղանակից), խորհուրդ է տրվում դադարեցնել դեղը, քանի որ այս դեղամիջոցի կրկնակի ընդունումը կարող է հանգեցնել անաֆիլակտիկ շոկի[9]։
Ենթամաշկային ներարկումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ենթամաշկային ճարպային շերտն ունի խիտ անոթային ցանց, ուստի այս եղանակով ներմուծման դեպքում դեղամիջոցներն ավելի արագ են ազդում, քան պերոս ընդունման դեպքում՝ դրանք շրջանցում են աղեստամոքսային տրակտը՝ անմիջապես ներթափանցելով արյան մեջ: Ենթամաշկային ներարկումները կատարվում են ամենափոքր տրամագծով ասեղով, ներարկվում են մինչև 2 մլ դեղամիջոցներ[10]։
Ենթամաշկային ներարկման համար ամենահարմար հատվածներն են.
- ուսագոտու արտաքին մակերեսը
- միջթիակային հատվածը
- ազդրի առաջային մակերեսը
- որովայնի կողմնային պատի մակերեսը
- անութափոսի ստորին հատվածը։
Այս հատվածներում մաշկը հեշտությամբ ծալքավորվում է և արյունատար անոթների, նյարդերի և պերիօստեումի վնասման վտանգը նվազագույն է[11]:
Խորհուրդ չի տրվում ներարկումներ կատարել․
- այտուցված ենթամաշկային ճարպային հյուսվածքում
- նախորդ ներարկումները վատ կլանած հատվածներում:
Ներարկման հատվածից վերև մաշկը հավաքվում է, ասեղը մտցվում է մաշկի մեջ 45° անկյան տակ, այնուհետև դեղամիջոցի լուծույթը սահուն կերպով ներարկվում է ենթամաշկային ճարպի մեջ[12]:
Ներմաշկային ներարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]
Մաշկի մեջ դեղեր ներարկելը տեխնիկապես այնքան էլ պարզ չէ և պահանջում է որոշակի հմտություններ[13]: Բարակ ասեղը պետք է թափանցի միայն վերնամաշկի վերին շերտի տակ, բայց ոչ ենթամաշկային ճարպի մեջ: Նշան է, որ ներարկումը ճիշտ է կատարվել, երբ մաշկի մեջ թաղանթ հաղթահարելու տպավորություն է զգացվում (այսպես կոչված «կիտրոնի կեղև»)։
Դեղերի ներմաշկային ներարկումն առավել հաճախ օգտագործվում է կոսմետոլոգիայում, ինչպես նաև ալերգենների և հատուկ իմունային ռեակցիաների փորձարկումների ժամանակ (Մանտուի թեստ, Շիկի ռեակցիա և այլն)[14]: Այս եղանակով իրականացվում են նաև տեղային անզգայացման որոշ տեսակներ: Որպես կանոն, դրանք կատարվում են ուսագոտու և նախաբազկի արտաքին մակերեսին: Արգելվում է ոչ մասնագետներին (բժշկական կրթություն չունեցող անձանց) նման ներարկումներ կատարել[15]։
Ներերակային ներարկումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներերակային ներարկումը դեղորայքի ներմուծումն է անմիջապես արյան մեջ։ Այս դեպքում ամենակարևոր կանոնը ասեպտիկայի կանոնների խստագույն պահպանումն է (ձեռքերի լվացում, ախտահանիչ նյութերով հիվանդի մաշկի մշակում)[16]:
Երակների կառուցվածքային առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներերակային ներարկումների համար ամենահաճախ օգտագործվող երակները արմնկային փոսի երակներն են, քանի որ դրանք մեծ տրամագծով են, տեղակայված են մակերեսային և համեմատաբար քիչ շարժուն են։ Բացի դրանից, կիրառվում են նաև ձեռքի, նախաբազկի մակերեսային երակները, իսկ ստորին վերջույթների երակները՝ ավելի հազվադեպ։
Տեսականորեն, ներերակային ներարկումը կարող է կատարվել մարդու օրգանիզմի ցանկացած երակի մեջ։ Բացի այդ, ներերակային ներարկման այլընտրանքային մեթոդ է համարվում դեղամիջոցի ներմուծումը բերանի խոռոչի միջոցով դեպի լեզվի արմատ։ Սա պայմանավորված է լեզվի անատոմիական կառուցվածքի առանձնահատկություններով․
- լավ արտահայտված երակներ, երակը հստակ տեսանելի է, ակնհայտորեն ուռչում է մաշկի վրա և ծավալուն է։ Կողային և առաջային պատերը հստակ երևում են։ Շոշափելիս հնարավոր է զգալ երակի գրեթե ամբողջ շրջագիծը, բացառությամբ ներքին պատի
- թույլ արտահայտված երակներ, լավ տեսանելի և շոշափելի է միայն անոթի առաջային պատը, երակը մաշկի վրա չի ուռչում
- անտեսանելի երակներ, երակը տեսանելի չէ և դժվար շոշափելի է, կամ ընդհանրապես չի երևում ու չի շոշափվում։
Ըստ երակի ֆիքսվածության ենթամաշկային բջջանքի մեջ տարբերում են հետևյալ տեսակները.
- ֆիքսված երակ, երակը շատ քիչ է տեղաշարժվում հարթության մեջ, այն հնարավոր չէ տեղաշարժել նույնիսկ իր տրամագծին համարժեք հեռավորության վրա։
- սահող երակ, երակը հեշտությամբ տեղաշարժվում է ենթամաշկային բջջանքում, այն կարելի է տեղաշարժել իր տրամագծից մեծ հեռավորության վրա։ Նման երակի ստորին պատը, որպես կանոն, ֆիքսված չէ։
Օգտագործելով բոլոր նշված անատոմիական պարամետրերը, սահմանվում են հետևյալ կլինիկական տեսակները.
- լավ արտահայտված, ամուր ֆիքսված երակ՝ հանդիպում է 35% դեպքերում։
- լավ արտահայտված, սահող երակ՝ հանդիպում է 14% դեպքերում։
- թույլ արտահայտված, ամուր ֆիքսված երակ՝ հանդիպում է 21% դեպքերում։
- թույլ արտահայտված, սահող երակ՝ հանդիպում է 12% դեպքերում։
- անտեսանելի, ամուր ֆիքսված երակ՝ հանդիպում է 18% դեպքերում։
Երակի պունկցիայի համար առավել հարմար են առաջին երկու կլինիկական տեսակները[17]։ Պետք է հիշել, որ սահող երակը պունկցիա կատարելու դեպքում այն անհրաժեշտ է ամրացնել ազատ ձեռքի մատով: Անտեսանելի երակների դեպքում պունկցիան խորհուրդ չի տրվում։
Ինֆուզիոն ներարկումների ժամանակ առաջացող բարդություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երակների ամենատարածված անատոմիական առանձնահատկություններից մեկը, այսպես կոչված, փխրունությունն է: Տեսողական զնման և պալպացիայի միջոցով փխրուն երակները չեն տարբերվում սովորականից: Նրանց պունկցիան, որպես կանոն, նույնպես դժվարություններ չի առաջացնում, բայց ներարկման վայրում շատ արագ հայտնվում է հեմատոմա, որը աճում է, չնայած այն հանգամանքին, որ տեխնիկան ճիշտ է կատարվել: Պատճառը երակի երկայնքով պատռվածքի առաջացումն է: Այն հանդիպում է հիմնականում տարեցների մոտ: Այս դեպքում դեղամիջոցի ներարկումը դադարեցվում է, հեմատոմայի հատվածում տեղադրվում է ամուր վիրակապ:
Բավականին տարածված բարդություն է ինֆուզիոն լուծույթի մուտքը ենթամաշկային հյուսվածք: Ամենից հաճախ արմնկային երակի պունկցիայի ժամանակ ասեղը բավականաչափ չի ամրացվում, երբ հիվանդը շարժում է ձեռքը, ասեղը դուրս է գալիս երակից և լուծույթը մտնում է մաշկի տակ։ Խորհուրդ է տրվում ասեղն արմունկային փոսի երակների դեպքում ամրացնել առնվազն երկու կետով, իսկ անհանգիստ հիվանդների դեպքում երակը ամրացնել վերջույթի երկարությամբ՝ բացառելով հոդերի հատվածը։
Կենտրոնական և ծայրամասային արյան շրջանառության խանգարման դեպքում երակները բարակում են։ Նման երակի ծակելը չափազանց դժվար է։ Այս դեպքում հիվանդին խնդրում են ավելի ուժեղ սեղմել և արձակել մատները և միևնույն ժամանակ շոյելով մաշկը՝ ուսումնասիրում են պունկցիայի հատվածի երակը: Որպես կանոն, այս տեխնիկան քիչ թե շատ օգտակար է բարակ երակը ծակելու համար[18]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «A». The Cambridge Dictionary of Sociology: 1–30. 2006-08-14. doi:10.1017/9781316135334.003.
- ↑ Cook, Ian F (2015-05-04). «Best vaccination practice and medically attended injection site events following deltoid intramuscular injection». Human Vaccines & Immunotherapeutics (անգլերեն). 11 (5): 1184–1191. doi:10.1080/21645515.2015.1017694. ISSN 2164-5515.
- ↑ Cook, Ian F (2015-05-04). «Best vaccination practice and medically attended injection site events following deltoid intramuscular injection». Human Vaccines & Immunotherapeutics (անգլերեն). 11 (5): 1184–1191. doi:10.1080/21645515.2015.1017694. ISSN 2164-5515.
- ↑ «The Taiwan Joanna Briggs Institute Collaborating Centre: A Collaborating Centre of the Joanna Briggs Institute, National Yang-Ming University, Taipei, Taiwan». JBI Database of Systematic Reviews and Implementation Reports. 9 (Supplement): 1–19. 2011. doi:10.11124/01938924-201109481-00003. ISSN 2202-4433.
- ↑ Jung Kim, Hyun; Hyun Park, Sang (2014-08). «Sciatic nerve injection injury». Journal of International Medical Research (անգլերեն). 42 (4): 887–897. doi:10.1177/0300060514531924. ISSN 0300-0605.
- ↑ «Intramuscular injection». Definitions. Qeios. 2020-12-09.
- ↑ Saunders, Rhodri (2017-10-17). «INTERVENTIONS AND COSTS ASSOCIATED WITH SIVA-DEFINED ADVERSE EVENTS DURING PROCEDURAL SEDATION IN FIVE COUNTRIES». doi.org. Վերցված է 2025-01-30-ին.
- ↑ «Intramuscular injection». Definitions. Qeios. 2020-12-09.
- ↑ Roberts, James R. (2005-03). «Epinephrine in the ED». Emergency Medicine News. 27 (3): 49–52. doi:10.1097/00132981-200503000-00029. ISSN 1054-0725.
- ↑ Menahem, Sasson; Shvartzman, Pesach (2009-09-30). «Continuous subcutaneous delivery of medications for home care palliative patients—using an infusion set or a pump?». Supportive Care in Cancer. 18 (9): 1165–1170. doi:10.1007/s00520-009-0736-x. ISSN 0941-4355.
- ↑ Rose, Pamela M. (2002-10). «MEDLINEplus Interactive Health Tutorials20029MEDLINEplus Interactive Health Tutorials. Iowa City, IA and Bethesda, MD: Patient Education Institute/US National Library of Medicine 1995‐2001. gratis <http://www.nlm.nih.gov/medlineplus/tutorial.html>». Online Information Review. 26 (5): 355–356. doi:10.1108/oir.2002.26.5.355.9. ISSN 1468-4527.
- ↑ «Mylan to pay $465m in settlement over EpiPen». The Pharmaceutical Journal. 2017. doi:10.1211/pj.2017.20203440. ISSN 2053-6186.
- ↑ Taylor, Carol, ed. (2011). Fundamentals of nursing: the art and science of nursing care (7th ed ed.). Philadelphia: Wolters Kluwer Health/Lippincott Williams & Wilkins. ISBN 978-0-7817-9383-4. OCLC 649795858.
{{cite book}}
:|edition=
has extra text (օգնություն) - ↑ Thompson, Kimberly M.; Kalkowska, Dominika A.; Badizadegan, Kamran (2022-10-05). «Health economic analysis of vaccine options for the polio eradication endgame: 2022-2036». Expert Review of Vaccines. 21 (11): 1667–1674. doi:10.1080/14760584.2022.2128108. ISSN 1476-0584.
- ↑ «Все виды инъекций». sem-doctorov.ru. Արխիվացված է օրիգինալից 2021-04-12-ին. Վերցված է 2022-06-14-ին.
- ↑ Ritschel, Wolfgang A.; Kearns, Gregory L., eds. (2009-01). Handbook of Basic Pharmacokinetics … Including Clinical Applications, Seventh Edition (անգլերեն). 2215 Constitution Avenue, NW, Washington, DC 20037-2985: The American Pharmacists Association. doi:10.21019/9781582121260.ch6. isbn 978-1-58212-126-0.. ISBN 978-1-58212-126-0.
{{cite book}}
: Check|doi=
value (օգնություն)CS1 սպաս․ location (link) - ↑ Kanji, Salmaan; Lam, Jason; Johanson, Christel; Singh, Avinder; Goddard, Rob; Fairbairn, Jennifer; Lloyd, Tammy; Monsour, Danny; Kakal, Juzer (2010-09). «Systematic review of physical and chemical compatibility of commonly used medications administered by continuous infusion in intensive care units:». Critical Care Medicine (անգլերեն). 38 (9): 1890–1898. doi:10.1097/CCM.0b013e3181e8adcc. ISSN 0090-3493.
- ↑ Lippincott Williams & Wilkins, ed. (2009). Lippincott's nursing procedures (5th ed ed.). Philadelphia: Lippincott Williams & Wilkins. ISBN 978-0-7817-8689-8. OCLC 190867359.
{{cite book}}
:|edition=
has extra text (օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ներարկում» հոդվածին։ |
|