Ներածություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ներածություն, գիտական աշխատության սկզբնամաս, բուն նյութից առաջ զետեղված շարադրանք, որի մեջ նկարագրվում է ուսումնասիրվող առարկան իր գլխավոր հարցադրումներով։ Ներածության մեջ պարզաբանվում են տվյալ խնդրի տեսական, գեղագիտական, գիտելիքների սկզբունքներն ու նախադրյալները, ընդհանուր ակնարկով նկարագրվում է ընդգրկվող ժամանակի հասարակական, քաղաքական, մշակութային կյանքը («Հայ նոր գրականության պատմության» հինգհատորյակի յուրաքանչյուր հատորն ունի գրականության պատմության տվյալ փուլը բնութագրող ծավալուն ներածություն)։ Ներածություն կարող է լինել նաև գիտության որևէ ճյուղին վերաբերող գիտելիքների հանրագումար (Գ․ Վ․ Հեգելի «Փիլիսոփայության ներածություն»-ը, Է․ Աղայանի «Լեզվաբանության ներածություն»-ը, Գ․ Պոսպելովի ընդհանուր խմբագրությամբ ռուսերեն լույս տեսած «Գրականագիտության ներածություն»-ը են, որոնք առանձին գրքեր են)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 242