Նետ (1-ին եթերաշրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Նետ (եթերաշրջան 1)ից)
Նետ
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
Գլխավոր
դերերում
Սթիվեն Ամել, Քեթի Քեսիդի և Քոլին Դոնել
ԵրաժշտությունԲլեյք Նիլի
Սերիաների քանակ23
Էկրաններին էհոկտեմբերի 10, 2012-ից մայիսի 15, 2013
ՀեռուստաալիքThe CW
ԴիստրիբյուտորITunes
ՀաջորդArrow, season 2?

Նետ (անգլ.՝ Arrow), ամերիկյան The CW հեռուստաալիքի կողմից թողարկված Նետ հեռուստատեսային շարքի առաջին եթերաշրջանը, որի պերեմիերան տեղի է ունեցել 2012թ․ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 20։00, եթերաշրջանի ընթացքում հեռարձակվել է 23 սերիա։ Հեռուստասերիալը հիմնված է ԴիՍի կոմիքսների հերոս Կանաչ Նետի վրա։ Նա զգեստավորված մարդ է և կռվում է հանցագործների դեմ, այդ կերպարը ստեղծվել է Մորթ Ուայսինգերի և Ջորջ Փափի կողմից։ Հեռուստասերիալի առաջին եթերաշրջանը ստեղծվել է Գրեգ Բերլանտիի, Մարկ Գուգենհայմի և Էնդրյու Քրեիսբերգի կողմից։

Հեռուստասերիալը պատմում է Օլիվեր Քուինի (Սթիվեն Ամել)՝ Սթարլինգ Սիթիի միլիարդատերերից մեկի մասին, ով նավաբեկության հետևանքով հինգ տարի անցկացրել է առեղծվածային կղզում։ Վերադառնալով Սթարլինգ Սիթի՝ նա միացավ իր մորը՝ Մոիրա Քուինին (Սյուզաննա Թոմփսոն), քրոջը՝ Թեա Քուինին (Ուիլա Հոլանդ) և իր ընկերոջը՝ Թոմի Մերլինին (Քոլին Դոնել)։ Օլիվերը սկսում է կարգավորել իր հարաբերությունները, մինչ գիշերները, համազգեստի տակ քողարկված, անցկացնում է որսորդություն անելով և երբեմն հանցագործներին սպանելով։ Նա բացահայտում է մի դավադրություն, որով նախատեսված էր ոչնչացնել Գլեյդսը․ դա քաղաքի մի աղքատ հատված էր, որտեղ կատարվում էին հանցագործություններ։ Ջոն Դիգլը (Դեյվիդ Ռեմսի) և Ֆելիսիթի Սմոքը (Էմիլի Բեթ Ռիքարդս) աջակցում են Օլիվերին իր գործերում։ Օլիվերը վերամիավորվում է նախկին ընկերուհու՝ Լորել Լենսի հետ, ով դեռ չի կարողանում ներել Օլիվերի իր քրոջ մահվան համար։ Առաջին եթերաշրջանում նաև կան ֆլեշբեքեր այն կղզուց, որտեղ մնացել է Օլիվերը։

Առաջին եթերաջրջանն ընդհանուր առմամբ լավ ընդունվեց քննադատների կողմից և ամեն շաբաթ միջին հաշվով գրանցեց 3,68 միլիոն հեռուստադիտող։ Ամելի դերը՝ որպես Օլիվեր Քուին/Նետ համեմատվել է Քեթնիս Էվերդինի հետ (Քաղցած խաղեր), մինչդեռ եթերաշրջանը հիմնված է նաև մարդու ինքնությունը փնտրելու վրա։ Եթերաշրջանը կշարունակի հաղթել բազմաթիվ մրցանակներ, այդ թվում քսանմեկ նոմինացիաներ տարբեր անվանակարգերում։ Եթերաշրջանը թողարկվել է DVD-ով և Blu-ray Disc-ով 2013թ․ սեպտեմբերի 1-ին։

Անձնակազմ և դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդական[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Էպիզոդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

# Անվանում Ռեժիսոր Սցենարիստ Հեռարձակման օր Դիտումներ
(միլիոն)
11"Pilot"Դեյվիդ ՆաթերԳրեգ Բերլանտի, Մարկ Գուգենհայմ և Էնդրյու ՔրիսբերգՀոկտեմբերի 10, 20124,14[1]
Միլիարդատեր Օլիվեր Քուինը, ով անհետ կորած էր և համարվում էր մահացած, իրենց նավի խորտակումից հետո գտնվում է Խաղաղ օվկիանոսի կղզիներից մեկում։ Նրան Սթարլինգ Սիթիում գտնվող իրենց տանը դիմավորում են նրա մայրը՝ Մաիրան, խորթ հայրը՝ Ուոլթեր Սթիլը, կրտսեր քույրը՝ Թեան և նրա լավագույն ընկերը՝ Թոմի Մերլինը, սակայն նրանց հարաբերությունները փոքր-ինչ փոխվել էին։ Մոիրան Ջոն Դիգլին նշանակում է Օլիվերի թիկնապահ։ Օլիվերը թաքցնում է ճշմարտությունը այն մասին, թե իրականում ով է նա դարձել, և ցանկանում է հաշտվել իր նախկին ընկերուհու՝ Լորելի հետ, ում նա դավաճանել էր նրա քրոջ՝ Սառայի հետ, ով մահացել էր նավի խորտակման ժամանակ։ Գիշերը Օլիվերը կերպարանափոխվում է հուդիով նետաձգի, որպեսզի կատարի իր հոր խնդրանքը և ուղղի իր ընտանիքի սխալները։ Օլիվերի առաջին աշխատանքը միլիոնատեր Ադամ Հանթին սնանկացնելն էր, ով տարբեր քաղաքացիներից միլիոններ էր կորզել։ Լորելի հայրը՝ ոստիկանական դետեկտիվ Քվենթին Լենսը, հրաման է ստանում նրան ձերբակալելու։ Մինչ այդ Մոիրան հետապնդում է իր որդուն։
22"Մեծարիր քո հորը"
"Honor Thy Father"
Դեյվիդ ԲարեթԳրեգ Բերլանտի, Մարք Գուգենհայմ և Էնդրյու ՔրիսբերգՀոկտեմբերի 17, 20123,55[2]
Լորելը բերում է քաղաքացիական հայց ընդդեմ Մարտին Սոմերսի (ով նաև Օլիվերի թիրախներից մեկն էր)՝ մեղադրելով նրան ու Տրիադային թմրանյութերի առևտրի մեջ, ինչը հանգեցրել էր նաև մի երիտասարդ աղջկա հոր մահվան։ Որպես նետաձիգ` Օլիվերը սպառնում է Սոմերսին, որ նա խոստովանի իր գործած սպանությունը, քաղաքի հանդեպ իր բոլոր հանցանքները ապաշխարելու համար։ Փոխարենը, Սոմերսը կապվում է Տրիադայի հետ, ովքեր ուղարկում են մարդասպան Չիեն Նա Ուեյին, որպեսզի նա սպանի Լորելին։ Օլիվերը փրկում է Լորելին Չիենից։ Հետո նա ձեռք է բերում ձայնագրություն, որտեղ Սոմերսը խոստովանում է իր հանցանքը, և հանձնում է ձայնագրությունը Քվենթինին։ Մինչ, Մոիրան և Ուոլըերը ստիպում են Օլիվերին իրենց ընկերությունում դիրք գրավել։ Օլիվերը հրաժարվում է, իմանալով, որ նա միաժամանակ չի կարող լինել այն մարդը, ով կկատարի Ռոբերտի խնդրանքները ու կկռվի քաղաքի համար և այն մարդը, ում ցանկանում էր տեսնել Մոիրան։ Օլիվերի՝ կղզում եղած ժամանակում երևում է, որ հուդիով ինչ-որ մեկը հարձակվում է Օլիվերի վրա նետ ու աղեղով։
33"Միայնակ նետաձիգներ"
"Lone Gunmen"
Գայ ԲիԳրեգ Բերլատի, Մարք Գուգենհայմ և Էնդրյու ՔրիսբերգՀոկտեմբերի 24, 20123.51[3]
Օլիվերը հետապնդում է իր ցուցակից ևս մեկ միլիոնատերի, որը սպանվում է Դեդշոթ անունով մարդասպանի կողմից։ Օլիվերը որոշում է բացել պարային ակումբ` իր թաքստոցի վերևում, որը կծածկեր իր գիշերային անհետացումները։ Օլիվերը Թեայից իմանում է, որ իր բացակայության ընթացքում Լորելը և Թոմին իրար հետ են եղել։ Լորելը դառնում է կասկածելի, երբ Օլիվերը ռեակցիա չի տալիս այդ փաստին, և մտածում է, որ նա արդեն գիտեր։ Լորելը և Թոմին նորից սկսում են հանդիպել։ Մինչդեռ, Օլիվերը իմանում է նրա ինքնությունը (Ֆլոյդ Լոութոն) և այն, որ նա հանձնարարություն է ստացել սպանել աճուրդում գտնվող գործարարներին, այս թվում նաև Ուոլթերին։ Որպես նետաձիգ, նա օգտագործում է նաև Քուենթինի օգնությունը, որպեսզի կանխի Լոութոնի ծրագիրը։ Օլիվերի հաջողվում է, ըստ երևույթին Լոութոնին սպանելով, սակայն կռվի ընթացքում Ջոնը գնդակահարվում է։ Դիգլի կյանքը փրկելու համար, Օլիվերը ստիպված նրան բացահայտում է իր ինքնությունը։ Ֆլեշբեքը բացահայտում է, որ այն ասիացի նետաձիգը, ով հարձակվել էր Օլիվերի վրա, իրականում ցանկանում էր օգնել նրան։ Օլիվերը սխալ է հասկանում նրան և փախչում է, և արդյունքում հետապնդվում է անհայտ խմբի զինված մարդկանց կողմից։
44"Անմեղ մարդ"
"An Innocent Man"
Վինս ՄիսիանոՄոիրա Կիրլանդ և Լանա ՉոՀոկտեմբերի 31, 20123,05[4]
Օլիվերը Դիգլին առաջարկում է իր կողքին կռվել և պաշտպանել քաղաքը, սակայն Դիգլը հրաժարվում է։ Ավելի ուշ, Օլիվերը նկատում է կապ Փիթեր Դեքլանի, ով մահվան էր դատապարտված և Ջեյսոն Բրոդուրի մեջ, ով Օլիվերի ցուցակի մարդկանցից մեկն էր։ Աշխատելով միասին, զույգը բացահայտում է ճշմարտությունը, սակայն Բրոդուրը իր մարդկանց շնորհիվ բեմադրում է բանտային ապստամբություններ, որպեսզի կարողանա սպանել Դեքլանին և Լորելին մինչ ճշմարտությունը ջրի երես դուրս կգար։ Օլիվերը ներխուժում է բանտ` պահակի հագուստով և փրկում է նրանց երկուսին։ Դեքլանը արդարեցվում է, իսկ Բրոդեուրը ձերբակալվում է։ Դիգլը կրկին հանդիպում է Օլիվերին և համաձայվում աշխատել նրա հետ, որպեսզի նրանք միասին պաշտպանեն քաղաքը և պաշտպանել Օլիվերին իր մարդյկությունը կորցնելուց։ Քուենտինը ձերբակալում է Օլիվերին` նետաձիգը լինելու մեղադրանքով։ Մինչրդեռ, Ուոլթերը բացահայտում է, որ Մոիրան գտել է իրենց ընտանեկան նավը և թաքցնում է պահեստում։ Ֆլեշբեքերը ցույց են տալիս, որ նետաձիգը ստիպում է Օլիվերին սպանել թրչունին` անվելու համար, որը լինում է Օլիվերի գործած սպանությունն էր։
55"Վնասված"
"Damaged"
Մայքլ ՇուլցՈւենդի Մերիքլ և Բեն ՍոկոլովսկիՆոյեմբերի 7, 20123,75[5]
Օլիվերը վարձում է Լորելին, որպես իր փասաբանաբան և նա համաձայնվում է։ Հաշվի առնելով Օլիվերի՝ կզում անցկացրած ժամանակը, դատախազը առաջարկում է նրան բուժում, քանի որ նա կորող էր ունենալ հետտրավմատիկ սթրեսային խանգարում։ Օլիվերը հրաժարվում է, փոխարենը առաջարկում է փոլիգրաֆիայի թեստ անցենլ և ապացուցել իր անմեղությունը, արը նա անցնում է։ Տնային կալանքի տակ, Օլիվերը կազմակերպում է երեկույթ։ Դիգլը ներկայանում է, որպես նետաձիգ և դադարեցնում է գերմանական ավազակներին ապօրինի զենք վաճառել Սթար Սիթիի ավազակախմբերին։ Պլանը աշխատում է և Օլիվեը ազատվում է մեղադրանքից, այն բանից հետո, երբ Քվենթինը սպանում է մի մարդու, ով ուղարկվել էր Մոիրայի գործընկերներից մեկի կողմից` Օլիվերին սպանելու համար։ Սակայն Լարելը սկսում է կասկածել Օլիվերին։ Մոիրան սպառնում է իր գործընկերոջը, որ նա հեռու մնա իր ընտանիքից։ Ուոլթերը հեռանում է տնից` Մոիրայի ստերին դիմակայելուց հետո։ Ֆլեշբեքերը ցույց են տալիս, թե ինչպես է Օլիվերը բռնվեւմ ու տանջանքների ենթարկվում զինված մարդկանց կողմից, որոնց գլխավորում էր Էդվարդ Ֆայերսը։ Նրանց պետք էր նետաձգի գտնվելու վայրը, ով պարզվեց, եղել է նախկին սպա։
66"Ժառանգություններ"
"Legacies"
Յոն ԲերինգՄոիրա Քիրլանդ և Մարք ԳուգենհայմՆոյեմբերի 14, 20123.83[6]
Օլիվերը պատրաստվում է անցնել հաևձակման իր հոր ցուցակի անդամներից ևս մեկի վրա, սակայն Դիգլը պնդում է, որ նա պետք է ընդլայնի և աշխատանքը և օգնի ոստիկանությունը դադարեցնել բանկերի թալանումները։ Սկզբում Օլիվերը հրաժարվում է, կարծելով, որ դա խանգարում է իր առաքելությանը՝ Ռոբերտի սխալներն ուղղելուն, բայց վերջապես համաձայնվում է։ Պարզվում է, որ գողերը իրականում ընտանիք են և նրանց առաջնորդ Դերեք Ռեսթոնը աշխատել է Queen Industries–ում նախքան Ռոբերտ Քունը պատվիրակել է 1500 աշխատատեղ Չինաստանում, իսկ արդյունքում Ռեսթոնները կորցրել են իրենց տուննը։ Իրեն մեղավոր զգալով՝ Օլիվերը փորձում է համոզել Դերեքին ուղղել իր սխալները, բայց իմանում է, որ ընտանիքը պատրաստվում է թալանել մեկ այլ բանկ։ Մինչ ՕԼիվերը համոզում էր նրան, Դերեքը սպանվում է։ Մինչդեռ Մերլինը կատարում է բարեգործություն Լորելի իրավաբանական ֆիրմային, հուսալով, այդ ճանապարհով ապացուցել իր սերը։ Ֆլեշբեքը ցուց է տալիս, որ Օլիվերը երազ է տեսնում, որտեղ Ռոբերտը մեղադրում է նրան անգործության մեջ և նաև բացահայտվում է, թե ինչպես է Օլիվերը իմանում իր հոր նոթատետրի մեջ եղած թիրախային անունների մասին։
77"Կրակի մուսան"
"Muse of Fire"
Դեվիդ ԳրոսմենԷնդրյու Քրիսբերգ, Ջեոֆ Գոնս և Մարք ԳուգենհայմՆոյեմբերի 28, 20123.74[7]
Մաիրան գրեթե սպանվում էր խորհրդավոր ահաբեկչի կողմից, ով ցանկանում էր պանել Ֆրենկ Բրտինելիի գործընկերներից մեկին։ Օլիվերը փորձում է ներթափանցել Ֆրենկի գործերի մեջ, որպեսզի պարզի հարձակվողի ինքնությունը։ Ֆրենը մեղադրում է Չիենին և Տրիադային՝ իր մարդկանց սպանության համար։ Օլիվերը պարզում է, որ հարձակվողը Հելենա Բարտինելին՝ Ֆրենկի դուստրն էր, ում հետ նա քից առաջ ժամադրում էր։ Հելենան ասում է, որ նա ցանկանում է վրեժ լուծել իր հորից, մեղադրելով նրան իր փեսացուի մահվան մեջ, ով ըստ Ֆրենկի, ուներ ապացույցներ նրա դեմ և պատրաստվում էր դրանց հանձնել ՀԴԲ-ին։ Հելենան և Օլիվերը սպանություններկ հետ կապված առևանգվում են Ֆրենկի աջ ձեռքի՝ Նիք Սալվատիի կողմից։ Հելենան իմանում է, որ հենց Սալվատին է սպանել իր փեսացուին և սպանում է Նիքին։ Նա նաև գուշակում է, թե ով է Օլիվերը իրականում, Ֆրենկի մարդկանց դեմ նրա կռվից հետո։ Մինչդեռ, Թոմին կտրվում է իր ֆինանսներից, իր հոր կողմից, ով պարզվում է, Մոիրայի հանցակիցն է։ Լորելը մնում է նրա հետ, ասելով, որ չի ցանկանում նրան փող համար։ Ուոլթերը վերադառնում է տուն։
88"Վենդետա"
"Vendetta"
Քեն ՖինքԲեթ Շվարց և Էնդրյու ՔրիսբերգԴեկտեմբերի 5, 20123.35[8]
Օլիվերը որոշում է սովորեցնել Հելենային, որ վրեժը դա արդարությունը չէ։ Դիգլը արտահայտում է իր դժգոհությունը, սակայն ապարդյուն։ Նա հագնվում է որպես մանուշակագույն հերոս և դուետի շնորհիվ ցուցակից ևս մեկ մարդ ձերբակալվում է։ Սակայն Հելենան լքում է Օլիվերին, իմանալով, որ Լորելը նրա նախկին ընկերուհին է և մտածելով, որ նրանք դեռ միասին են։ Հելենան հետևում է Տրիադային՝ սպանելով նրանց առաջնորդին։ Արդյունքում Չիենը և նրա մարդիկ գննում են Ֆրենկի հետևից՝ մտածելով որ նա մեղավոր է, սակայն Օլիվերը հայտնվում է այնտեղ ժամանակին և կանգնեցնում նրանց։ Օլիվերը նաև կանգնեցնում է հելենային հորը սպանելուց, ով ձերբակալվում է։ Հելենան սպառնում է Օլիվերին, որ կբացահայտի նրա ինքնությունը, եթե նա գա իր հետևից։ Մինչդեռ, Թոմին վերջապես ասում է Օլիվերին Մալքոլմի գործողությունների մասին ր նրանից խնդրում է աշխատանք այն ակումբում, որը նա կառուցում էր։ Գտնելով նոթատետր, որտեղ գրված էր ցուցակը՝ Ֆելիսիթիի օգնությամբ, Ուոլթերը իմանում է մի գաղտնի կազմակերպության մասին, որտեղի մի մասն էր կազմում Մոիրան։
99"Տարեվերջ"
"Year's End"
Ջոն ԴալԳրեգ Բերլանտի, Մարկ Գուգենհայմ և Էնդրյու ՔրիսբերգԴեկտեմբերի 12, 20123.11[9]
Հանթն սպանվում է խորհրդավոր նետաձգի կողմից։ Ոստիկանությունը հրապարակայնորեն մեղադրում է հուդիով վրիժառուին։ Օլիվերը ցանկանում է կազմակերպել Սուրբ Ծննդյան երեկույթ, իր ընտանիքում տոնական մթնոլորտ ստեղծելու համար։ Օլիվերը ազատում է պատանդներին, ում առևանգել էր նետաձիգը։ Կռվում երկու նետաձիգներն էլ վնասվածք են ստանում, ինչպես նաև Օլիվերը պարզում է, որ ցուցակի հեղինակը իր հայրը չէ։ Նետաձիգը փախչում է և պարզվում է, որ նա Մալքոլմն է։ Ուոլտերը պարզում է վրիժառուի նպատակը և առևանգվում է Մալքոլմի համագործակիցներից մեկի կողմից։ Կազմակերպության ծրագիրը, որը պետք է սկսվեր 6 ամիս անց, այն էր, որ մարդիկ պետք է մահանային, որպեսզի, նրանց կարծիքով, ամենինչ ավելի լավ լիներ։ Ֆլեշբեքերում ցուց է տրվում, որ չինացի նետաձիգ Յաո Ֆեյին առևանգել է Ֆայերսը, ով Օլիվերին ասում է, որ կղզին եղել է բանտ վտանգավոր հանցագործների համար, և նա այստեղ հարցաքննում էր նրանց, ինչպես նաև Յաո Ֆեյին, սակայն այդ ծրագիրը փակվել էր։ Մինչդեռ Յաոն պատանդ էր, Օլիվերը հնարավորություն է ստանում փախչել կղզուց։
1010"Այրված"
"Burned"
Էգլ ԻգլսոնՄոիրա Քիրլանդ և Բեն ՍոկոլովսկիՀունվարի 16, 20133.06[10]
Մալքոլմի հետ կռվից հետո Օլիվերը խուսափում է իր՝ որպես վրիժառու, որևէ գործաղություններից, սակայն որ Դիգլը առարկում էր։ Երբ մի հրշեջ մահանում էիր աշխատանքը կատարելիս, Լորելը կասկածում է, որ նրան սպանել ենէ գողանալով այն հեռախոսը, որը վրիժառուն տվել էր Քվենթինին, որպեսզի նրանից օգնություն խնդրի։ Օլիվերը հետաքննելով պարզում է, որ մարդասպանը նախկին հրշեջ է։ Օլիվերը պարզում է, որ մարդասպանը Գրաֆիլդ Լինսն է, ով համարվում էր մահացած մի քանի տարի առաջ տեղի ունեցած զանգվածային հրդեհի պատճառով, սակայն նա ողջ էր մնացել և ուներ ծանր այրվածքներ։ Լինսը գալիս է զոհերին աջակցության համար անցկացվող հանգանակության ժամանակ, որպեսզի սպանի պետին։ Որպես վրիժառու՝ Օլիվերը փրկում է պետին, իսկ Լինսը ինքնասպան է լինում։ ԶԼՄ-ները վրիժառուին համարում են հերոս, իսկ Օլիվերը որոշում է շարունակել ցուցակի անդամների որսը։ Մոիրան որոշում է ստանձնել Ուոլտերի պաշտոնը որպես գլխավոր գործադիր տնօրեն։ Քվենթինը հեռախոսի վրա լսող սարք է դնում, որպեսզի կառավարի Լորելի և վրիժառուի կապը։ Ֆլեշբեքերը ցույց են տալիս, որ Օլիվերը սպանում է մի վարձկանի` հանգնելով նրա համազգեստը, վերցնելով նրա գործիքները և մի քարտեզ։
1111"Վստահիր, բայց ստուգիր"
"Trust But Verify"
Նիք ՔոփուսԳաբրիել ՍթենթոնՀունվարի 23, 20133.14[11]
Բեռնատարի կողոպուտից հետո, Օլիվերը կարծում է, որ գողերից մեկը նախկին ծովային Թեդ Գայնորն է, ով կա Օլիվերի ցուցակում։ Դիգլը հերքում է Օլիվերի ենթադրությունը, քանի որ Գայնորը եղել է նրա հրամանատար սպան Աֆղանստանում։ Օլիվերը գտնում է Գայնորին և գողանում է կոդավորված տվյալները, քանի որ Դիգլը թույլ չէր տվել նրան իմանալ ոչ մի ինֆորմացիա հենց Գայնորից։ Տվյալներում լինում են գողերի ծրագրերը, որոնցով Օլիվերը հետևում է նրանց։ Դիգլը պարզում է, որ այդ կողոպուտների հետևում կանգնած է Գայնորը, և նա ստիպված է լինում միանալ նրանց թիմին, սակայն վերջում նա չի համաձայնում նրանց օգնել։ Օլիվերը հայտնվում է ճիշտ ժամանակին և սպանում է Գայնորին։ Մինչդեռ Թեան Օլիվերին հայտնում է, որ նա կասկածում է, որ Մալքոլմն ու Մոիրան աշխատում են միասին և կապ ունեն Ռոբերտի մահվան հետ։ Օլիվերը հարցնում է Մոիրային, ով ասում է, որ Ռոբերտը անհավատարիմ է եղել։ Թոմին մերժում է Մալքոլմին՝ չստորագրելով այն թուղթը, որով նա ցանկանում էր վաճառել այն հիվանդանոցը, որը պատկանում էր իր մորը, ով մահացել էր այն ժամանակ, երբ նա 8 տարեկան էր, իսկ Մալքոլմը լքել էր նրան տարիներով։ Թեան ավտովթարից հետո ձերբակալվում է թմրանյութ օգտագործելու համար։ Ֆլեշբեքերում երևում է, որ Օլիվերը գերի ընկնում վարձկանների մոտ, իսկ Յաոն աշխատում է նրանց համար։
1212"Վերտիգո"
"Vertigo"
Ուենդի ՍթենզլերՈւենդի Միրիքլ և Բեկ ՍոկոլովսկիՀունվարի 30, 20132.97[12]
Դատարանը մերժում է Թեայի մեղքի խոստովանման գործարքը և հրամայում է անցկացնել դատաքննություն։ Թոային օգնելու նպատակով, Օլիվերը սկսում հետևել Վերտիգո անունով թմրանյութի մատակարարին։ Նա բացահայտում է, որ մատակարարը իրեն անվանում է «Կոմս», և ռուսական ավազակախմբի միջոցով նրա հետ հանդիպում է նշանակում։ Հանդիպումը վերջանում է ոստիկանների միջամտության պատճառով և Կոմսը Օլիվերին ներարկում է Վերտիգոյի դոզա։ Չնայած գերդոզայի ազդեցությանը Օլիվերը շարունակում է հետաքննությունը։ Նա օգտագործում է տարբեր բաղադրիչներ, որ գտնի Կոմսի գտնվելու վայրը։ Որպես վրիժառու նա կարողանում է հաղթել Կոմսին` նեարկելով նրան Վերտիգոյի դոզա, որը ունենում է անուղելի ազդեցություն։ Լորելը համոզում է Քվենթինին, որպեսզի Թոան անցնի համայնքային ծառայության և երկու տարի անցնի փորձաշրջան։ Թեան սկսում է աշխատել Լորելի գրասենյակում։ Ֆելիսիթին Օլիվերին ցույց է տալիս այն անուններով ցուցասկը, որը Ուելտերը հայտնաբերել էր, ասելով դրանք եկել են Մոիրայից։ Ֆլեշբեքերում երևում է, որ Յաոն մենամարտում հաղթում է Օլիվերին, այնպես անելով, որ նա մեռած ձևանա։ Նրա մարմինը նետում են ջրվեժը, որտեղ նա արթնանում է, գտնելով մի նորացված քարտեզ, որը Յաոն էր տվել։
1313"Դավաճանություն"
"Betrayal"
Գայ ԲիԼանա Չո ր Բեթ ՇվարցՓետրվարի 6, 20137,922.96[13]
Մոիրան մերժում է այն փաստը, որ նա որևէ գաղափար ունի ցուցակի մասին։ Դիգլը որոշում է հետաքննել նրա ամենօրյա գործողությունները։ Լորելը ընդունում է վրիժառուի օգնությունը, երբ հանցագործ Սիրուս Վանչը ազատվում է բանտից։ Քվենթինը և իր թիմը, որոշում են ձերբակալել վրիժառուին, սակայն նա կարողանում է փախչել։ Վանչը առևանգում է Լորելին։ Քվենթինը և վրիժառուն միավորվում են Լորելին փրկելու համար և Քվենթինը հասկանում է, որ Վանչը կապ ունի ոստիկանության հետ։ Նրանք փրկում են Լորելին։ Լորելը հրամայում է Քվենթինին իրենից հեռու մնալ, իր հավատարմությունը կորցնելու պատճառով։ Լորելին պաշտպանելու համար, Օլիվերը որոշում է վերջ դնել իր` վրիժառուի և Լորևելի կապը։ Դիգլը ապացուցում է, որ Մոիրան կապ ունի այն մարդկանց հետ, որոնց անունները գրված են ցուցակում, ինչպես նաև, որ նա տեղյակ է Ռոբերտի նավի մասին։ Օլիվերը վրիժառուի կերպարանքով հետաքննում է իր մորը։ Ֆլեշբեքերում երևում է, որ Օլիվերը հանդիպում է Ավստրալիայի հետախուզական օպերատիվ Սլեյդ Ուիլսոնին, ով եկել կղզի Յաո Ֆեյին ազատելու համար։ Պարզվում է, որ դիմակով վարձկանը, ով տանջում էր Օլիվերին եղել է Սլեյդի գործընկերը և Սլեյդը նույնպես ունի այդ դիմակից։ Նա սկսում է մարզել Օլիվերին, որպեսզի նա պատրաստ լինի ներխուժել օդանավ, միակ անկնհայտը ելքը կղզուց։
1414"Ոդիսական"
"The Odyssey"
Ջոն ԲերինգԳրեգ Բերլանտի, Մարք Գուգենհայմ և Էնդրյու ՔրիսբերգՓետրվարի 13, 20133.29[14]
Մոիրան կրակում է Օլիվերին, սակայն նա փախչում է։ Նա բացահայտում է իր գաղտնիքը Ֆելիսիթիին և խնդրում է իրեն տանել իր թաքստոց։ Դիգլի օգնությամբ նրանք հեռացնում են փամփուշտը և Օլիվերը ոտքի է կանգնում։ Ֆելիսիթին հրաժարվում է միանալ Օլիվերի պայքարին, սակայն համաձայնվում է օգնել գտնել Ուոլթերին։ Օլիվերը համոզում է Դիգլին դադարել Մոիրային հետապնդել, մինչև նրանք ավելի շատ բան չպարզեն այդ կազմակերպության մասին։ Ֆլեշբեքերում երևում է, որ Օլիվերը մարզվում է։ Ուիլսոնն ասում է, որ իր գործընկերը Բիլի Ուինթերգրինն է, ով նրա հետ միասին ուղարկվել էր կղզի Ֆայերսի առաքելությունը բացահայտելու համար։ Նրանց ինքնաթիռը ռմբակոծվել էր և Ֆայերսի մարդիկ նրանց առևանգել էին։ Ուինթերգրինը համաձայնվում է անցնել Ֆայերսի կողմը։ Ուիլսոնը բացահայտում է, որ մտադիր է վերացնել ողջ Ֆայերսի օպերացիան։ Օլիվերը փորձում է փրկել Յաոին, սակայն կրկին առևանգվում է Ֆայերսի կողմից։ Մինչև նրան մահապատժի կենթարկեին, Ուիլսոնը գալիս է, ազատում է Օլիվերին և սպանում է Ուինթերգրինին։ Չնայած նրան, որ նրանք բաց են թողնում այն ինքնաթիռը, որով պետք է փախչեին, նրանք որոշում են շարունակել իրենց համատեղ աշխատանքը, որպեսզի դուրս գան կղզուց։ Նրանք պարզում են, որ Ֆայերսին, ինչ-որ մեկը վարձել է մեկ այլ նպատակի համար։ Պարզվում է, որ Յաոն անցել է Ֆայերսի կողմը իր դուստր՝ Շադոյի համար, ով Ֆայերսի մոտ գերի է։
1515"Դոջեր"
"Dodger"
Իգլ ԻգլսոնԲեթ ՇվարցՓետրվարի 20, 20133.15[15]
Ֆելիսիթին առաջարկում է, որ Օլիվերը ստուգի իր հին ընկերոջ՝ խուզարկու ՄաքԿենա Հոլի՝ հեռախոսը, և ստանա տեղեկություն Դոջերի մասին։ Ֆելիսիթին Օլիվերին խորհուրդ է տալիս, որ Հոլին հրավիրի ժամադրության։ Օլիվերը կարողանում է որոշել Դոջերի գտնվելու վայրը, բայց խլանում է գողի նետած ռումբից, ով հեռանում է։ Դեջերին ստանալու համար Օլիվերը անտիկ զարդեր է նվիրավերում աճուրդին։ Դա աշխատում է, բայց երբ Ֆելիսիթին դիմադրում է գողին, նա մանյակ է տեղադրում Ֆելիսիթիի վրա, որպեսզի ապահովի իր փախուստը։ Օլիվերը կարողանում է կանգնեցնել Դաջերին և վնասազերծել մանյակը։ Դիգլը սկսում է հանդիպել իր եղբոր կնոջ հետ։ Թեան սկսում է հանդիպել Ռոյ Հարփեր անունով մի գողի հետ, Մոիրան փորձում է գործարք կնքել Չինի հետ Մալքոլմին սպանելու համար, այդպիսով նա կարող է լքել գաղտնի կազմակերպությունը, որի ծրագիրը կոչվում է «Նախաձեռնություն»։ Ֆլեշբեքերը ցույց են տալիս որ Օլիվերը փորձում է բուժել Ուիլսոնի բորբոքված վերքը՝ օգտագործելով Յաոյի դեղաբույսերը, սակայն նա ձեռք չի մեկնում նրան, ով օգնություն է խնդրում իրենից, մտածելով, որ դա կարող է թակարդ լինել։
1616"Մեռած իրավունքներ"
"Dead to Rights"
Գլեն ՈւինթերՋեոֆ ՋոնսՓետրվարի 27, 20133.17[16]
Օլիվերը սպանում է վարձու մարդասպանին և հասկանում, որ վերջինիս թիրախը դեռ անվտանգ չէ։ Չիենը վարձում է Լոյտոնին, ով, պարզվում է, կենդանի է մնացել Օլիվերի հարձակումից։ Մալքոլմը խնդրում է Թոմիին ներկա լինել մրցանակաբաշխությանը, որտեղ Մալքոլմը կստանա մարդասիրական մրցանակ։ Թոմին համոզված է, որ Օլիվերը նույնպես ներկա է գտնվելու։ Վերջին պահին Օլիվերը բացահայտում է, որ Մալքոլմի միջոցառման նպատակն է նրան փրկելը։ Թեև նա գրեթե բռնվել է Հոլի կողմից, Օլիվերին հաջողվում է ստանալ Մալկոլմին Չիենի մարդկանցից։ Մալքոլմը վիրավորվում է Լոյտոնի թունավոր փամփուշտից և Օլիվերը ստիպված բացահայտում է իր ինքնությունը Թոմիին, որպեսզի կարողանա փրկել Մալքոլմի կյանքը։ Մալքոլմը և Թոմին հաշտվում են։ Մալքոլմը պատմում է Մոիրային իր կասկածի մասին, թե կազմակերպությունից ինչ-որ մեկը փորփել է սպանել նրան։ Լորելը հակառակվում է իր մորը՝ Դինային, ով ասում է, որ Սառան հնարավոր է ողջ է մնացել։ Ֆլեշբեքերի ընթացքում երևում է, որ Օլիվերը փորձում է վերանորոգել վնասված ռադիոն, որը Ուիլսոնն օգտագործում է Ֆայերսի հետ ռադիոհաղորդակցության համար։ Նրանք պարզում են, որ Ֆայերսն ունի առաջադեմ հակաօդային ինքնաթիռ։
1717"Որսորդուհին վերադառնում է"
"The Huntress Returns"
Գայ ԲիՋեյք Քոբուր և Լանա ՉոՄարտի 20, 20133.02[17]
Հելենան վերադառնում է Սթարլինգ Սիթի սպանելու Ֆրենկին և իմանում է, որ նա պատրաստվում է գործարք կնքել Հետաքննությունների դաշնային բյուրոյի հետ վկայի պաշտպանության համար։ Օլիվերը բացում է իր գիշերային ակումբը և հրաժարվում է նրան օգնել, իսկ Հելենան հարձակվում է Թոմիի վրա Օլիվերից օգնություն ստանալու համար։ Հելենան ընկնում է ոստիկանության թակարդը։ Օլիվերը տարաձայնություններ է ունենում նրա հետ իր գաղտնիքը չբացահայտելու հարցում և պահանջում է, որ լքի Սթարլինգ Սիթին։ Փոխարենը նա ստիպում է Ֆելիսիթիին գտնել Ֆրենկի գտնվելու վայրը։ Օլիվերը կարողանում է կանխել Հելենայի կողմից իրականացվող Ֆրենկի սպանությունը, բայց երբ Հոլը հասնում է Հելենան կրակում է նրան և փախչում։ Հիվանդանոցում Հոլը հայտնում է Օլիվերին, որ Հելենայի ծրագրերը շարունակվելու են Քոսթ Սիթիում, և այսպես արդյունավետորեն ավարտում է իրենց հարաբերությունները։ Միևնույն ժամանակ Թոմիի՝ Օլիվերի գաղտնիքի մասին տեղյակ լինելը ազդում է նրա և Լորելի հարաբերությունների վրա, բայց վերջինս հաշտվում է Օլիվերի հետ։ Դինան Քվենթինին և Լորելին է ներկայացնում Սառայի գոյության մասին իր ունեցած փաստերը։ Թեայի և Ռոյի հարաբերությունները գնալով ամրապնդվում են։ Ֆլեշբեքերով տեսնում ենք, որ Օլիվերն ու Ուիլսոնը գողանում են հակաօդային ինքնաթիռի պլատան, որով նրանք կարող են պատերազմ սկսել և առաջարկում են Ֆայերսին դրա դիմաց ասել կղզուց դուրս գալու ճանապարհը։
1818"Salvation"
"Փրկություն"
Նիք ՔոփուսԴրյու Զ. Գրինբերգ և Ուինդի ՄիրիքլՄարտի 27, 20132.65[18]

Մի ուրիշ վրիժառու հայտնվում է Սթարլինգ Սիթիում և առևանգում Օլիվերի թիրախներից մեկին։ Նոր վրիժառուն, ով հայտնվում է որպես Ժոզեֆ Ֆոլկ, ուղիղ հեռարձակմամբ սպանում է մի կողոպտչի։ Վերջինը, մինչև Հարփերի հետևելը, նույն կերպ էր սպանել մի-քանի դատախազների։ Դիգլը պարզում է, որ Ֆոլկը օգտագործում է լքված մետրոն, իսկ Օլիվերը բռնում է նրան և սպանում։ Օլիվերը հասկանում է, որ գաղտնի կազմակերպության ծրագրերի մեջ է մտնում Գլեյդսը՝ հանցագործություններով լցված թաղամասը։ Լորելը ապացուցում է Դինային և Քվենթինին, որ Սառան ողջ չէ։ Հայտնի է, որ Դինան գիտեր Սառայի՝ Օլիվերի հետ փախչելու պլանի մասին։ Մալքոլմը կապվում է Տրիադայի հետ դավաճաններին գտնելու համար։

Մոիրան Մալքոլմի հարցով Ֆրենկ Չենի հետ պլան է մշակում, սակայն Մալքոլմը հավատալով Մոիրայի անմեղությանը սպանում է Չենին։ Ֆլեշբեքերը կղզում ցույց են տալիս, որ Օլիվերն ու Ուիլսոնը, Ֆայերսին հանձնելով ինքնաթիռի պլատան, ազատում են Շադոյին։ Շադոն պնդում է իմանալ Ֆայերսի պլանները։
1919"Անավարտ Բիզնես"
"Unfinished Business"
Մայքլ ՕֆերԲրայան Ք. Միլեր և Լինսլի ԱլենԱպրիլի 3, 20132.92[19]

Երբ աղջիկը մահանում է Վերտիգոյի նոր տեսակն օգտագործելիս, Օլիվերը որոշում է հարցաքննել Կոմսին և հասկանում է, որ վերջինս կորցրել է իրեն Վերտիգոյի մեծ չափաբաժնից։ Երբ նորություններ են տարածվում, որ Կոմսը փախել է հոգեբուժարանից, Օլիվերը կասկածում է, որ նա ձևացրել է հոգեկան խանգարվածության հարցում։ Միևնույն ժամանակ Քվենթինը գտնում է որոշ կապեր Թոմիի և Վերտիգոյի միջև և փորձում է պարզել ճշմարտությունը, որը գրեթե տանում է Օլիվերի գաղտնիքի բացահայտմանը։ Օլիվերը հասկանում է, որ Կոմսի հոգեբույժն է կանգնած Վերտիգոյի վերստեղծման ետևում։ Օլիվերն սպանում է բժշկին և որոշում չսպանել Կոմսին, ով իսկապես իրեն կորցրել է և համարվում է բժշկի գործողությունների քավության նոխազ։ Թոմին հեռանում է ակումբից հասկանալով, որ Օլիվերը կասկածում է նրան թմրադեղերի տերերի հետ գերծարքներ կնքելու մեջ։ Մալքոլմը Թոմիին աշխատանք է տալիս։ Օլիվերը որոշում է օգնել Դիգլին, որպեսզի գտնի Լոյտոնին, ով սպանել էր նրա եղբորը։ Ֆլեշբեքերում Շադոն հայտնում է, որ Յաո Ֆեյը իր վրա է վերցրել Չինաստանի կառավարության կողմից իրականացվաց կոտորածի մեղը և աքսորվել է կղզի։

Շադոն սովորեցնում է Օլիվերին, թե ինչպես են օգտագործում նետն ու աղեղը։
2020"Տուն ներխուժում"
"Home Invasion"
Քեն ՖինքԲեն Սոկոլովսկի և Բեն ՇվարցԱպրիլի 24, 20133.10[20]

Լորելը ներկայացնում է Մուրի ընտանիքի շահերը, նա մեղադրանք է ներկայացնում կաշառակեր գործարարի դեմ, ով վնասում է այդ ընտանիքին, և ընտանիքի փոքր երեխան այդ ամենի միակ վերապրողն է լինում։ Լորելը երեխային վերցնում է իր խնամքի տակ և այդպես նրան փրկում է հանցագործի հարվածից։

Թոմին առաջարկում է, որ նրանք գնան և պաշտպանեն Օլիվերին։ A.R.G.U.S-ի ղեկավարած գործողության շնորհիվ նախատեսվում է բռնել Լոյտոնին, սակայն Օլիվերը զբաղվում է Մուրի ընտանիքի գործով։ Արդյունքում Լոյտոնը փախչում է, և Դիգլը որոշում է հեռանալ Օլիվերից, ով ստիպում է գործարարին խոստովանել իր հանցանքը, ինչն էլ հանգեցնում է վերջինիս ձերբակալմանը։ Հանցագործը գալիս է թագուհու նստավայր՝ սպանելու մնացած բոլոր վկաներին, բայց Օլիվերը կարողանում է սպանել և այդպես կանգնեցնել նրան։ Թոմին որոշում է լքել Լորելին՝ կարծելով, որ ինքը երբեք չի կարող մրցել Օլիվերի հետ։ Այդ ընթացքում Ռոյը սկսում է փնտրել հանցագործին, և Թեան համաձայնում է օգնել նրան։ Ֆլեշբեքերի ընթացքում Շադոն շարունակում է Օլիվերին սովորեցնել օգտվել նետ ու աղեղից, մինչ Ֆայերսի մարդիկ Յաո Ֆեյին բերում են իրենց թաքստոց։
2121"Նախաձեռնություն"
"Մայքլ Շուց"
Նիք ՔոփուսՋեյք Քոբուրն և Լանա ՉոՄայիսի 1, 20132.89[21]
Օլիվերը հետևում է գաղտնի կազմակերպության հաշվապահին և գողանում նրա նոթբուքը։ Ֆելիսիթին պարզում է Ուոլթերի «Dominic Alonzo» գաղտնի խաղատան տիրոջը գումար փոխանցելու մասին, ով վարձված էր Ուոլթերին առևանգելու համար։ Նրանք երկուսով ներխուժում են խաղատուն և Ալանզոն պնդում է որ Ուոլթերը սպանված է։ Օլիվերն այդ մասին տեղեկացնում է իր ընտանիքին, իսկ Մոիրան Մալքոլմին, ով ապացուցում է վերջինիս, որ Ուոլթերը դեռ կենդանի է։ Օլիվերը լսելով Մալքոլմին, բացահայտում է, որ հենց նա է այդ գաղտնի կազմակերպության պարագլուխը և Ֆելիսիթիի միջոցով փորձում է գտնել նրա գտնվելու վայրը։ Որպես Վրիժառու Օլիվերն ազատում է Ուոլթերին։ Միևնույն ժամանակ Լորելը հարցնում է ճշմարտությունն այն մասին թե ինչու է Թոմին լքել իրեն, և նա պնդում է, որ Օլիվերը դեռ սիրում է նրան և այդ ամենը հաստատվում է։ Օլիվերը խնդրում է Դիգլին օգնել կանգնեցնել «նախաձեռնությունը»։ Ֆլեշբեքերում երևում է, որ Ռոբերտը չի համաձայնել Մալքոլմի առաջարկած նախաձեռությանը, որը ներառում էր սպանել Գլեյդսում ապրող հազարավոր մարդկանց հինգ տարում նոր Գլեյդս կառուցելու նպատակով։ Արդյունքում Մալքոլմը ռումբ է տեղադրում Քուինների զբոսանավի վրա, հետո Ռոբերտն առաջարկում է նրան նախագիծը դադարեցնելու համար իրականացնել պլանավորածը Չինաստանում։
2222"Մթությունը քաղաքի եզրին"
"Darkness on the Edge of Town"
Ջոն ԲերինգԴրյու Զ. Գրինբերգ և Ունդի ՄիրիքլՄայիսի 8, 20132.62[22]

Մալքոլմը սպանում է գիտնականներին, ովքեր աշխատում էին մի ծրագրի վրա։ Դիգլը՝ որպես վրիժառու, առևանգում է Օլիվերին ու Մորիրային՝ փորձելով ասել ճշմատությունը։ Ծրագիրն աշխատում է և Օլիվերի թիմը կարողանում է Մալքոլմի ընկերությունը խափանելով ստանալ տեղեկություն։ Քվենթինը վերջապես հավանություն է տալիս Լորելի՝ Օլիվերի հանդեպ ունեցած զգացմունքներին։ Այսպիսով, Օլիվերը և Լորելը կրկին միանում են, որը տենում է նաև Թոմին։ Մալքոլմի սարքը սկսում է աշխատել։

Վրիժառուն փորձում է սպանել նրան, ով բացահայտում է, որ նա մեկ ուրիշ նետաձիգ է, երկու կռվողները մինչև Մալքոլմի՝ իր ծրագրից հրաժարվելը, բացահայտում են Օլիվերի գաղտնիքը։ Այդ ժամանակ Ուոլթերը, իմանալով իր առևանգման մեջ Մոիրայի ներգրավվածության մասին ներկայացնում է ամուսնալուծության փաստաթղթերը։ Ռոյը հայտնում է Թեային, որ նա ցանկանում է գտնել վրիժառույին և նրա համար ավելի ապահով կլինին եթե իրենք բաժանվն։ Ըստ ֆլեշբեքերի, Օլիվերը որոշեց չօգնել ու չաշխատել Ֆայերսի համար, ով պլանավորել է վնասել Չինասանի տնտեսությանը՝ հարվածելով երկրում եղած առևտրով զբաղվող ինքնաթիռներին։ Պարզվում է՝ նրա գործատուն կին է։ Նա սպանել է Յաո Ֆեյին, բայց դրանից առաջ ստիպել է նրան խոսել տեսախցիկի առաջ։
2323"Զոհաբերություն"
"Sacrifice"
Դեվիդ ԲերեթԳրեգ Բերլանտի. Էնդրյու Քրիսբերգ և Մարք ԳուգենհայմՄայիսի 15, 20132.77[23]
Մալքոլմը բանտարկում է Օլիվերին, բայց նա կարողանում է փախչել։ Նա հանդիմանում է Մոիրային նախաձեռնության համար, ինչն էլ դրդում է նրան անցկացնել մամլո ասուլիս և ողջ քաղաքին բացատրել Մալքոլմի Գլեյդսը ոչացնելու ծրագրում իր ներգրավվածության մասին։ Մոիրան ձերբակալվում է, մինչ Մալքոլմը ստիպում է նրան, որ Թոմիին հավատացնի, որ դա մեկ ուրիշն է։ Քվենթինը Ֆելիսիթիի օգնությամբ կարողանում է վնասազերծել պայթուցիկը։ Դիգլն ու Օլիվերը սարսափելի վնասում են Մալքոլմին, ով հայտնում է, որ ոչ թե մեկ, այլ երկու ռումբ է տեղադրել։ Ռումբն սկսում է գործել և ոչնչացնում է Գլեյդսի արևելյան կողմը։ Թեան գնում է Գլեյդս՝ Ռոյին փրկելու, ով որոշել է մնալ և փրկել մյուսներին։ Լորելը թաքնվում է իր գրասենյակում, իսկ Թոմին գալիս է նրան օգնելու, սակայն հենց Թոմին է հայտնվում վտանգում։ Օլիվերը չափազանց շատ է ուշանում, և Թոմին մահանում է։ Ֆլեշբեքերում Ֆայերսը հրթիռ է արձակում մի ինքնաթիռի վրա, բայց Օլիվերն ու Շադոն կարողանում են վերահսկել կոորդինատները և վնասազերծել հրթիռը։ Այնուհետև Օլիվերը սպանում է Ֆայերսին և զգում, որ նետաձգությունում ձեռք է բերել բավական հմտություններ։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2012թ․ հունվարի 12-ից The CW հեռուստաալիքը սկսեց պատրաստել նոր շարքեր, որոնք պատմում էին Գրեգ Բերլանտիի, Մարկ Գուգենհայմի և Էնդրյու Քրեիսբերգի ստեղծած Կանաչ նետի մասին[24]։ Մեկ շաբաթ անց շարքը, որն այժմ հայտնի է «Նետ» անունով, ղեկավարել է Դեյվիդ Նութերը, ով նաև ղեկավարել է Սմոլվիլի գաղտնիքը հեռուստասերիալը, որը պատմում է Քլարկ Կենտի Սուպերմեն դառնալու մասին[25]։ Ամսվա վերջին Սթիվեն Ամելը սկսեց մարմնավորել Օլիվեր Քուին տիտղոսակիր դերը[26]։ Երբ աշխատում էին շարքի վրա պրոդյուսեր Մարկ Գուգենհայմը հայտարարեց, որ ստեղծագործական թիմը ցանկանում է մշակել իրենց սեփական գործողությունը, իրենց սեփական ճակատագիրը և խուսափել Սմոլվիլի գաղտնիքը հեռուստասերիալի հետ որևէ կապ ունենալուց, ինչն էլ պատճառ դարձավ, որ Կանաչ նետ/Օլիվեր Քուին դերը մարմնավորի ոչ թե Ջասթին Հարդլին, այլ Օլիվեր Քուինը[27]։ Ի տարբերություն «Սմոլվիլի գաղտնիքը» հեռուստասերիալի, շարքը առանձնապես չունի գերհզոր հերոսներ և չարագործներ։ Այնուամենայնիվ ստեղծողը դեռ ոգեշնչված է Սմոլվիլի գաղտնիքը հեռուստասերիալի արտահայտած գաղափարով, ինչպես Նետի հիմնական թեմաներից մեկը Օլիվերի մարդասիրությունն է, այնպես էլ «Սմոլվիլի գաղտնիքի» մեջ Քլարկ Կենտինը։ Հեռուստասերիալի ամբողջական եթերաշրջանը ներկայացվել է 2012թ․ հոկտեմբերի 22-ին։

Գործողությունները զարգանում են և առաջանում է սիրային եռանկյուն[28]։ Քրիսբերգը բերում է մի օրինակ․ «Ամեն շաբաթ Օլիվերը կառերեսվի վատ տղաների հետ, իսկ անձնական կյանքում նրան հակառակորդ կդառնա խուզարկու Լենսը, ով ամեն կերպ կփորձի Օլիվերին պատասխանատվության ենթարկել»։ Նրա աղջիկը անկողմնակալ դեր է ունենում, որովհետև նա սիրում ու հարգում է իր հորը և միշտ հավատում է այն ամենին, ինչին հավատում է հայրը, բայց միևնույն ժամանակ նա փորձում է հանդիպել այդ քողարկված լեգենդին, ով իրականում լավ գերծեր է կատարում[28]։ Սովորելով հեռուստատեսությունում աշխատելու ընթացքում ձեռք բերած փորձից՝ պրոդյուսերները աշխատել են շարքի՝ մասնավորապես առաջին եթերաշրջանի հիմնական գաղափարների վրա, նաև քարտեզագրել, թե ինչպես պետք է իրականացնեն դրանք։ Անձնակազմը ձգտում է ընդգրկել DC Comics-ի տարբեր կերպարներ։ Գուգենհայմը մեջբերեց «Big Belly Burger» ռեստորանը, որը ներկայացված է Սուպերմեն կոմիքսում և հայտնվում է նաև Նետի երրորդ էպիզոդում ու դրանից հետո։ Քրեիսբերգը նշեց․ «DC աշխարհում այնքան շատ կերպարներ կան, որոնք դեռևս հեռուստասերիալներում և ֆիլմերում չեն ցուցադրվել։ Մենք այնքան ուրախ ենք, որ DC-ի մեր ընտրած ոչ այնքան հայտնի հերոսները սիրվել են երկրպագուների կողմից»[29]։

Քասթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2012թ․ հունվարի 31-ին Սթիվեն Ամելը դարձավ առաջին դերակատարը, ով նախկինում հայտնվել էր The CW-ի դրամաներից մի քանիսում, ինչպիսիք են Վամպիրի օրագրերը և 90210 հեռուստասերիալները[30]։ Երկրպագուները շփոթված էին Ամելին այդ դերում տեսնելով, քանի որ նրանցից շատերը ցանկանում էին, որ այն կատարի Ջասթին Հարթլին[31]։ Ամելը Օլիվեր Քուին դերի համար նախատեսված դերասանների ցանկում առաջինն էր[27]։ Arrow's pilot script was the first Amell auditioned for during pilot season, having received multiple scripts at the start of the year.[32]։ Ի վերջո, նրանք այդ տիտղոսակիր դերի համար ընտրեցին նոր դերասանի[27]։ Ամելը դեռ «Rent-a-Goalie» հեռուստասերիալում նկարահանվելու համար սկսել էր այցելել Կալիֆոռնիայի «Tempest Freerunning» ակադեմիա և ուներ ֆիզիկական լավ պատրաստվածություն այդ դերի համար։ Նա նաև անցել է նետաձգության դասընթացներ և որոշ տեսահոլովակների մեջ երևում է դասընթացների ընթացքում նրա անցած ճանապարհը[27]։

Մեկ շաբաթ անց Դեյվիդ Ռեմսին սկսում է մարմնավորել իրական կերպար Ջոն Դիգլին[33]։ Ռեմսիին դուր եկավ այն փաստը, որ նա չպետք է մտածեր կոմիքսի կերպարին նմանվելու մասին։ Դա թույլ է տալիս նրան կերպարը կերտել այնպես, ինչպես ցանկանում է։ 2012թ․ փետրվարի 14-ին Սյուզաննա Թոմփսոնը ստանձնեց Մոիրա Քուին կերպարը[34]։ Հաջորդ օրը Քեթի Քեսիդին և Ուիլա Հոլանդը հայտարարեցին Լորել Լենսի և Թեա Քուինի կերպարները մարմնավորելու մասին[35]։ Լորել Լենսը իրավաբան է և Օլիվերի նախկին ընկերուհին։ Քեսիդին ասաց, որ ինքը նկարահանվում է Բերլանտիի, Նութերի Քրիսբերգի և Գուգենհայմի շոուում, որոնց նա անվանել է խելացի և ստեղծարար[36]։ Հոլանդը Օլիվերի կրտսեր քույրն է, ով փորձում է ընդունելի վարքի սահմաններ հաստատել[37]։ Նա երրորդ եթերաշրջանի վերջում ստանում է «Ճարպիկ» ծածկանունը։ Հրավիրված դերասան Բրայան Մարկինսոնը ներկայացել է չարագործ Ադամ Հանթի կերպարում, ով խարդախ գործարար է[38]։ 2012թ․ փետրվարի 21-ին Քոլին Դոնելը հանդես է գալիս Թոմի Մերլինի կերպարում, ով Կանաչ նետի ոխերիմ թշնամու՝ Մերլինի որդին է։ Նա հանդես է գալիս, որպես Օլիվերի լավագույն ընկեր, ով իրոք հավատում է, որ Օլիվերը փոխվել է[39]։ 2012թ․ մարտի 2-ին Փոլ Բլեքթորնը և Ջեյմի Շերիդանը մարմնավորում են Քվենթին Լենսին՝ Լորելի հորը և Ռոբերտ Քուինին՝ Օլիվերի հորը, ի տարբերություն Ջեյմի Շերիդանի, Փոլ Բլեքթորնը մնում է, որպես հիմնական դերասան[40]։ Ժակլին ՄաքԻնես Վուդը մարմնավորել է Սառա Լենսի՝ Լորելի քրոջ կերպարը, սակայն վերադառնալուց հետո այն ստանձնել է Քեյթի Լոտցը[41]։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փորձնական արտադրությունն սկսվել է 2012 թվականի մարտին Կանադայի Վանկուվեր քաղաքում[42]։ Սերիալն ընթանում է երկու հստակ ժամանականերով, ինչն էլ նկարահանման ընթացքում պահանջում է մեծ ուշադրություն։ Կղզու ֆլեշբեքերի նկարահանումներն ընթացել են Վանկուվերի քաղաքի Ուայթեքլիֆ Փարքում՝ ծովափնյա տների մոտ։ Նկարահանող թիմը պետք է տեսախցիկից թաքցներ բոլոր շինությունները[29]։ Պրոդյուսեր Մարկ Գուգենհայմն ասել է․ «Սթիվեն Ամելի տեսքը պետք է փոխվի, և նա կկրի կեղծամ։ Դա բարդ աշխատանք է, քանի որ նկարահանումներն արվում են ամեն շաբաթ»[29]։ Արքայական ճանապարհներ համալսարանի մոտ տեղակայված Հաթլի ամրոցն օգտագործվել է որպես Քուին ընտանիքի առանձնատուն։ Հարթլի ամրոցն օգտագործվել է նաև «Սմոլվիլի գաղտնիքը» հեռուստասերիալում որպես Լյութորի նախնիների տուն[43]։ Այրոնվորքս համալիրն օգտագործվել է նախ որպես Քուին ընտանիքին պատկանող արտադրամաս, հետագայում Օլիվերն այն դարձրել է իր համար թաքստոց ու բացել «Վերդանտ» ակումբը[44]։ Հետո այն օգտագործվել է նաև մի քանի այլ դեպքերում, որոնցից մեկը Վենդետտա էպիզոդում Տրիադայի կողմից իրականացված Օլիվերի ու Թոմիի առևանգումն էր[45]։

Առաջին եթերաշրջանի ընդմիջումից հետո նկարահանումները վերսկսել են 2012 թվականի հուլիսի 18-ին և ավարտվել 2013 թվականի ապրիլի 13-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Kondolojy, Amanda (2012 թ․ հոկտեմբերի 11). «Wednesday Final Ratings: 'The X Factor', 'Survivor', 'The Neighbors' & 'Modern Family' Adjusted Up; No Adjustments for 'Arrow'». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 11-ին.
  2. Bibel, Sara (2012 թ․ հոկտեմբերի 18). «Wednesday Final Ratings: 'Modern Family', 'Survivor', 'Animal Practice' Adjusted Up; 'CSI' Adjusted Down Plus Unscrambled FOX Ratings». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 18-ին.
  3. Kondolojy, Amanda (2012 թ․ հոկտեմբերի 25). «Wednesday Final Ratings: 'The Middle', 'Guys With Kids', 'Criminal Minds', & 'Law & Order: SVU' Adjusted Up + World Series Game 1 Final Numbers». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 25-ին.
  4. Bibel, Sara (2012 թ․ նոյեմբերի 1). «Wednesday Final Ratings: 'Survivor', 'The Neighbors', 'Modern Family', 'CSI' & 'Chicago Fire' Adjusted Up; '30 Rock', 'Guys With Kids', & 'Supernatural' Adjusted Down». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 1-ին.
  5. Kondolojy, Amanda (2012 թ․ նոյեմբերի 8). «Wednesday Final Ratings: 'The Voice', 'Modern Family', & 'Survivor' Adjusted Up; 'Chicago Fire' & 'The Middle' Adjusted Down». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 8-ին.
  6. Bibel, Sara (2012 թ․ նոյեմբերի 15). «Wednesday Final Ratings: 'The Middle', 'Law & Order: SVU', & 'CSI' Adjusted Up». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 15-ին.
  7. Bibel, Sara (2012 թ․ նոյեմբերի 29). «Wednesday Final Ratings: 'Arrow' and 'The X Factor' Adjusted Up; 'Supernatural' and 'Suburgatory' Adjusted Down». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 29-ին.
  8. Kondolojy, Amanda (2012 թ․ դեկտեմբերի 7). «Wednesday Final Ratings: 'Chicago Fire' Rises to Tie Series Debut, 'The X Factor' Dips + 'The Middle' & 'Arrow' Down». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 7-ին.
  9. «Wednesday Final Ratings: 'The X Factor' Adjusted Up; 'The Middle' Adjusted Down». TV by the Numbers. 2012 թ․ դեկտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 13-ին.
  10. «Wednesday Final Ratings: 'Criminal Minds' Adjusted Up; 'Suburgatory' & 'The Neighbors' Adjusted Down». TV by the Numbers. 2013 թ․ հունվարի 17. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 17-ին.
  11. «Wednesday Final Ratings: 'American Idol', 'The Neighbors', 'Criminal Minds' & 'Nashville' Adjusted Up; 'Suburgatory' & 'CSI' Adjusted Down». TV by the Numbers. 2013 թ․ հունվարի 24. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 24-ին.
  12. «Wednesday Final Ratings: 'American Idol' & 'Chicago Fire' Adjusted Up; 'Super Bowl's Greatest Commercials' Adjusted Down». TV by the Numbers. 2013 թ․ հունվարի 31. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 31-ին.
  13. «Wednesday Final Ratings: 'Supernatural', 'Criminal Minds' & 'Chicago Fire' Adjusted Up; 'Modern Family', 'The Neighbors' & 'Suburgatory' Adjusted Down». TV by the Numbers. 2013 թ․ փետրվարի 7. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
  14. «Wednesday Final Ratings: 'CSI', 'Suburgatory' & 'Law & Order: SVU' Adjusted Down». TV by the Numbers. 2013 թ․ փետրվարի 14. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 14-ին.
  15. «Wednesday Final Ratings: 'The Middle' & 'Modern Family' Adjusted Up; 'Survivor', 'Guys With Kids', 'Criminal Minds' & 'Law & Order: SVU' Adjusted Down». TV by the Numbers. 2013 թ․ փետրվարի 21. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 21-ին.
  16. Kondolojy, Amanda (2013 թ․ փետրվարի 28). «Wednesday Final Ratings: 'Chicago Fire', 'American Idol', & 'CSI' Adjusted Up; 'Suburgatory' Adjusted Down». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 28-ին.
  17. Bibel, Sara (2013 թ․ մարտի 21). «Wednesday Final Ratings: 'Arrow', 'Supernatural', 'American Idol', 'Survivor' & 'Law & Order: SVU' Adjusted Up; 'Whitney' Adjusted Down». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 21-ին.
  18. Kondolojy, Amanda (2013 թ․ մարտի 28). «Wednesday Final Ratings: 'American Idol', 'Survivor' & 'Arrow' Adjusted Up; 'Whitney' and 'Chicago Fire' Adjusted Down». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 28-ին.
  19. Bibel, Sara (2013 թ․ ապրիլի 4). «Wednesday Final Ratings: 'Modern Family', 'American Idol' & 'Survivor' Adjusted Up». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 4-ին.
  20. Kondolojy, Amanda (2013 թ․ ապրիլի 25). «Wednesday Final Ratings: 'Survivor', 'American Idol' & 'SVU' Adjusted Up». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 25-ին.
  21. Bibel, Sara (2013 թ․ մայիսի 2). «Wednesday Final Ratings: 'American Idol', 'Survivor', Modern Family', 'Criminal Minds', 'CSI', 'The Voice' Adjusted Up; 'How To Live With Your Parents' Adjusted Down». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 2-ին.
  22. Kondolojy, Amanda (2013 թ․ մայիսի 9). «Wednesday Final Ratings: 'Modern Family', 'American Idol', 'The Voice', 'Family Tools', 'Survivor' & 'Supernatural' Adjusted Up». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 9-ին.
  23. Kondolojy, Amanda (2013 թ․ մայիսի 16). «Wednesday Final Ratings: 'Chicago Fire', 'Modern Family', 'American Idol', 'Criminal Minds' & 'Supernatural' Adjusted Up; 'Nashville' Adjusted Down». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 16-ին.
  24. «'Green Arrow' TV series near pilot order at The CW!». Entertainment Weekly. 2012 թ․ հունվարի 12. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 17-ին.
  25. «Green Arrow TV Pilot Ordered by CW». IGN. 2012 թ․ հունվարի 18. Վերցված է 2014 թ․ ապրիլի 17-ին.
  26. «Stephen Amell Is Green Arrow: Lands Title Role In CW Drama Pilot 'Arrow'». Deadline. 2012 թ․ հունվարի 31. Վերցված է 2014 թ․ ապրիլի 17-ին.
  27. 27,0 27,1 27,2 27,3 «Stephen Amell brings Arrow to small screen». canada.com. 2012 թ․ հոկտեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 22-ին.
  28. 28,0 28,1 Craig Byrne (2012 թ․ հուլիսի 17). «SDCC Interview: Andrew Kreisberg Talks Arrow». GreenArrowTV.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 26-ին.
  29. 29,0 29,1 29,2 Craig Byrne (2012 թ․ օգոստոսի 1). «GreenArrowTV Interview: Talking With Arrow Executive Producers Kreisberg & Guggenheim». GreenArrowTV.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 27-ին.
  30. Andreeva, Nellie (2012 թ․ հունվարի 31). «Stephen Amell Is Green Arrow: Lands Title Role In CW Drama Pilot 'Arrow'».
  31. «POLL: Stephen Amell In Arrow: What Do You Think?».
  32. Christina Radish (2012 թ․ հոկտեմբերի 8). «Stephen Amell Talks ARROW, How He Won the Role, the Evolution of the Queen Family Dynamic, Appearances by Other DC Characters, and More». Collider. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 20-ին.
  33. «David Ramsey Cast As John Diggle In Arrow».
  34. «From Borg Queen To Moira Queen: Susanna Thompson Is Cast In Arrow».
  35. «Arrow Finds Its Canary – And It's Katie Cassidy!».
  36. Craig Bryne (2012 թ․ օգոստոսի 7). «GreenArrowTV Interview With Katie Cassidy, "Laurel Lance"». GreenArrowTV.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 27-ին.
  37. Andreeva, Nellie (2012 թ․ փետրվարի 16). «'Arrow' & Nick Stoller Comedy Add To Casts».
  38. «Brian Markinson Cast In The Arrow Pilot».
  39. Andreeva, Nellie (2012 թ․ փետրվարի 21). «Titus Welliver To Star In NBC's 'Midnight Sun', CW's 'Arrow' Adds Colin Donnell».
  40. «Paul Blackthorne & Jamey Sheridan Join The Arrow Pilot».
  41. Yeoman, Kevin (2014). «'Arrow': Black Canary Revealed – What Did You Think?». Վերցված է 2015 թ․ փետրվարի 17-ին.
  42. Vlessing, Etan (2012 թ․ մարտի 13). «The CW Back to Canada With a Slew of Drama Pilots». The Hollywood Reporter. Վերցված է 2014 թ․ ապրիլի 17-ին.
  43. Michael D. Reid. «Castle home to the Arrow». Times Colonist. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 4-ին.
  44. «Four Vancouver-Shot American TV Pilots to Series – ARROW, CULT, EMILY OWENS M.D. & RED WIDOW – Updated». YVRshoots. 2012 թ․ մայիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 13-ին.
  45. «Arrow filming locations — Movie Maps». moviemaps.org. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 22-ին.