Jump to content

Նետաձգության պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միջնադարի երկար աղեղով նետաձիգներ

Նետաձգության պատմություն, անդրադառնում է նետաձգությանը, նետի ու աղեղի օգտագործմանը, որը հավանաբար զարգացել է Աֆրիկայում միջին քարի դարի վերջերին (մոտավորապես 70․000 տարի առաջ): Այն դասական ժամանակաշրջանից (որտեղ այն ներկայացված է բազմաթիվ մշակույթների դիցաբանության մեջ) փաստագրված էր որպես պատերազմի և որսորդության մաս[1], ինչը տևեց մինչև 19-րդ դարի վերջ, երբ բազմալիցք հրազենների գյուտն ու տարածումը նետն ու աղեղը դարձրին գործնականում հնացած (թեև որսորդության մեջ դրանք դեռ օգտագործվում են)[2]:

Դասական ժամանակաշրջանում նետաձիգները լայնորեն տարածված էին զինված ուժերում որպես օժանդակող ուժեր, և կռվում էին որպես հետևակ, հեծելազոր կամ ձիավոր նետաձիգներ։ Ուշ միջնադարում նետաձգությունը մեծ կարևորություն ձեռք բերեց Եվրոպայում, որտեղ Ազենկուրի ճակատամարտի նման հաղթանակներից հետո երկար աղեղները կայուն դիրք զբաղեցրին ռազմական պատմության մեջ[3][4]։

Եվրոպայում ուշ միջնադարի և վաղ ժամանակակից շրջանում թե՛ որսորդության, թե՛ ռազմական ոլորտում նետաձգությունը ի վերջո փոխարինվեց հրազենով: Հրազենն աստիճանաբար տարածվեց ամբողջ Եվրասիայում Վառոդային կայսրությունների միջոցով՝ հետզհետե նվազեցնելով նետաձգության կարևորությունը ռազմական գործում[2]:

Այսօր նետաձգությունը դեռևս կիրառվում է թե՛ որսորդության նպատակով[5], թե՛ որպես թիրախային մարզաձև[6]:

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նետերի մասին ամենահին վկայությունները հայտնաբերվել են Հարավային Աֆրիկայի այնպիսի վայրերում, ինչպիսիք են Սիբուդու քարանձավը, որտեղ գտնվել են, ենթադրաբար, նետասլաքներ, որոնք թվագրվում են մոտավորապես 72.000-60.000 տարվա վաղեմությամբ[7][8][9][10][11][12], և որոնց մի մասի վրա հնարավոր է, որ օգտագործվել են թույներ[7]։

Ֆրանսիայի հարավում գտնվող Մանդրինի քարանձավից հայտնաբերված, մոտ 54.000 տարի առաջ օգտագործված փոքրիկ քարե ծայրակալները վնասված էին, ինչը վկայում է, որ դրանք կիրառվել են որպես նետողական զենքեր։ Դրանց մի մասը չափազանց փոքր են (հիմքի հատվածում՝ 10 մմ-ից պակաս), որպեսզի գործածվեն նետասլաքներից բացի որևէ այլ նպատակով[13]։ Դրանք կապվում են, հավանաբար, առաջին ժամանակակից մարդկանց խմբերի հետ, որոնք լքել են Աֆրիկան[14][15]։

2020 թվականին հաղորդվել է Շրի Լանկայի Ֆա Հիեն քարանձավում հավանական նետասլաքների հայտնաբերման մասին, որոնք թվագրվում են 48,000 տարվա վաղեմությամբ։ «Շրի Լանկայի այս վայրում նետով և աղեղով որսը, հավանաբար, կենտրոնացած էր կապիկների և ավելի փոքր կենդանիների, օրինակ՝ սկյուռների վրա… Այս արարածների մնացորդները և ոսկրե ծայրակալները հայտնաբերվել են նույն հողաշերտում»[16][17]։

Քենիայի Տուրկանա շրջանում գտնվող Նատարուկի վայրում մարդու գանգում և մեկ այլ մարդկային կմախքի կրծքավանդակի խոռոչում հայտնաբերված օբսիդիանից շեղբիկները վկայում են մոտ 10.000 տարի առաջ քարե ծայրակալով նետերի որպես զենք օգտագործման մասին[18]։

Սահարայում՝ Տասիլի սարահարթի մեզոլիթյան ժայռապատկերներում, որոնք թվագրվում են մոտ 5,000 տարի առաջ կամ ավելի վաղ, պատկերված են աղեղ կրող մարդիկ[19]։

Անուղղակի ապացույցների հիման վրա ենթադրվում է, որ աղեղը հայտնաբերվել կամ վերահայտնաբերվել է Եվրասիայում Վերին պալեոլիթի ժամանակ։

Լևանտում Նաթուֆյան մշակույթից (մոտ 12․800-10․300 տարի առաջ) ի վեր հայտնի են գտածոներ, որոնք կարող էին օգտագործվել որպես նետի կոթերը ուղղելու գործիքներ։ Խիամյան մշակույթի և նախակերամիկական շրջանի «թևավոր» Խիամյան ծայրակալները, հավանաբար, նետասլաքներ էին։

Մանհայմ-Ֆոգելշտանգում հայտնաբերված աղեղի հնարավոր բեկորները թվագրվում են վաղ մադլենյան դարաշրջանին (մոտ 17.500–18.000 տարի առաջ), իսկ Ստելմուրում հայտնաբերվածները՝ 11.000 տարի առաջվան[20]։ Շվեյցարիայի Բիշոնի քարանձավում հայտնաբերված Ազիլյան ծայրակալները, որոնք գտնվել են արջի և որսորդի մնացորդների կողքին, ինչպես նաև արջի երրորդ ողի մեջ հայտնաբերված հողմահարված կրաքարային բեկորները, վկայում են մոտ 13,500 տարի առաջ նետերի կիրառման մասին[21]։

Եվրոպայում նետաձգության այլ վաղ ապացույցներ հայտնաբերվել են Գերմանիայի Համբուրգ քաղաքի հյուսիսում գտնվող Ահրենսբուրգի հովտի Ստելմուր վայրում։ Դրանք կապվում են ուշ պալեոլիթի (մոտ 11․000-9․000 տարի առաջ) գտածոների հետ։ Նետերը պատրաստված էին սոճուց և բաղկացած էին հիմնական կոթից ու 15–20 սանտիմետր (6–8 դյույմ) երկարությամբ առաջնահատված, որն ուներ կայծքարային ապարից պատրաստված ծայրակալ։ Դրանց հիմքում առկա էին մակերեսային ակոսներ, ինչը վկայում է, որ դրանք արձակվել են աղեղից[22]։

Մինչ օրս հայտնի ամենահին աղեղները գտնվել են Դանիայի Հոլմեգորդ ճահճուտում։ 1940-ական թվականներին այնտեղ հայտնաբերվեց երկու աղեղ, որոնք թվագրվում են մոտ 8.000 տարի առաջ[23]։ Հոլմեգորդի աղեղները պատրաստված են թեղիի փայտից և ունեն հարթ ծայրեր ու D-աձև միջին հատված։ Կենտրոնական մասը երկկողմանի ուռուցիկ է։ Ամբողջական աղեղի երկարությունը 1,50 մ (5 ոտնաչափ) է։ Հոլմեգորդի տիպի աղեղները օգտագործվել են մինչև բրոնզի դար. ժամանակի ընթացքում դրանց միջին հատվածի ուռուցիկությունը նվազել է։

Մեզոլիթյան նետերի կոթեր են հայտնաբերվել Անգլիայում, Գերմանիայում, Դանիայում և Շվեդիայում։ Դրանք հաճախ եղել են բավական երկար՝ մինչև 120 սմ (4 ոտնաչափ) և պատրաստված են եղել եվրոպական պնդուկի (Տխլենի սովորական), Գերիմաստիի (Viburnum lantana) և այլ փոքր ծառատեսակների ընձյուղներից։ Որոշ նետերի վրա պահպանվել են կայծքարային ապարներից պատրաստված սլաքներ, իսկ մյուսներն ունեն բութ փայտե ծայրեր, որոնք նախատեսված էին թռչունների և փոքր կենդանիների որսի համար։ Ծայրերը ունեն պոչաթևեր, որոնք կցվել են կեչու կուպրի միջոցով։

Նետաձիգների միջև ճակատամարտի քարանձավային նկար, Մորելյա լա Վելյա, Վալենսիա, Իսպանիա

Մեզոլիթյան Իբերիայի քարանձավային արվեստում հայտնաբերված մարտական ամենահին նկարներում պատկերված են նետաձիգների միջև մարտեր[24]։ Մորելիա լա Վելյայի (Կաստելյոն, Վալենսիա) Կուևա դել Ռոուրե քարանձավում պատկերված է երեք նետաձիգներից բաղկացած խումբ, որոնք շրջապատված են չորս այլ նետաձիգներով։ Լես Դոգուե (Արես դել Մաեստրատ, Կաստելյոն, Վալենսիա) վայրում հայտնաբերված ավելի մեծ մարտի տեսարան (որը, սակայն, թվագրվում է վաղ նեոլիթով) պատկերում է տասնմեկ նետաձիգների վրա հարձակվող տասնյոթ վազող նետաձիգների խումբ[25]։ Ալկանիսի (Արագոն) Վալ դել Չարկո դել Ագուա Ամարգա վայրում պատկերված է յոթ նետաձիգ, որոնց գլուխներին կան փետուրներ, փախչում են ութ հարձակվող նետաձիգներից[26]։

Նետաձգությունը Ամերիկա է հասել Ալյասկայի միջոցով՝ արդեն մ.թ.ա. 6000 թվականին[27], իսկ մոտ մ.թ.ա. 2500 թվականին՝ ճարտարապետական փոքր գործիքների արկտիկյան մշակույթով, տարածվել է դեպի հարավ՝ մինչև բարեխառն գոտիներ՝ դեռևս մ.թ.ա. 2000 թվականին։ Այն հայտնի էր Հյուսիսային Ամերիկայի բնիկ ժողովուրդների շրջանում մ.թ. մոտ 500 թվականից[28][29]։

Եվրոպայում հայտնի նեոլիթյան ամենահին աղեղը գտնվել է անաէրոբ շերտերում, որոնք թվագրվում են մոտ 7.400–7.200 տարի առաջ։ Այն հայտնաբերվել է Իսպանիայի Ժիրոնա նահանգի Բանյոլես քաղաքի Լա Դրագա լճափնյա բնակավայրի ամենահին շերտում։ Պահպանված ամբողջական նմուշը կարճ է՝ 1.08 մ (3 ոտնաչափ 7 դյույմ) երկարությամբ, ունի D-աձև լայնակի հատույթ և պատրաստված է կենու փայտից[30]։ Քարե դաստակը պաշտպանող գործիքիները, որոնք ներկայացվում էին որպես բազպանի ցուցադրական տարբերակներ, որոնք գավաթների պատրաստման մշակույթի բնորոշ տարրերից մեկն էին, իսկ նետասլաքները հաճախ հանդիպում են այդ մշակույթին պատկանող գերեզմաններում։ Եվրոպական նեոլիթյան ամրոցների, նետասլաքների և պատկերագրությունների հիման վրա կարելի է ենթադրել, որ նեոլիթյան և վաղ բրոնզի դարաշրջանի Եվրոպայում նետաձգությունը համարվել է միջանձնային բռնության հիմնական ձևերից մեկը[31]։ Օրինակ՝ նեոլիթյան Կառն Բրեայի բնակավայրը բնակեցված է եղել մոտ մ.թ.ա. 3700–3400 թվականներին։ Պեղումները ցույց են տվել, որ այնտեղի բոլոր փայտե կառույցները հրկիզվել են, իսկ ենթադրյալ մուտքի մոտ հայտնաբերված նետասլաքների կուտակումն ենթադրում է, որ դրանք կարող էին օգտագործվել կազմակերպված հարձակման ժամանակ մեծաթիվ նետաձիգների կողմից[32][33][34]։

Մարտակառքերով զինված նետաձիգները դարձան միջին բրոնզի դարի ռազմավարության բնորոշ տարր՝ Եվրոպայից մինչև Արևելյան Ասիա և Հնդկաստան։ Սակայն միջին բրոնզի դարում, զանգվածային հետևակային մարտավարության զարգացմանը և մարտակառքերի կիրառմանը (որպես հարվածային մարտավարության միջոց կամ հրամանատարական տրանսպորտ) զուգահեռ նետաձգության կարևորությունը եվրոպական ռազմարվեստում կարծես թե նվազեց[31]։ Նույն շրջանում՝ Սեյմա-Տուրբինո երևույթի և Անդրոնովոյի մշակույթի տարածման հետ մեկտեղ, հեծյալ նետաձգությունը մինչև հրազենի զանգվածային օգտագործման դարաշրջանը դարձավ Եվրասիայի քոչվոր ժողովուրդների ռազմական հաջողությունների հիմնասյունը։

Հնագույն պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոր աղեղներով և կարճ նիզակներով նետաձիգներ․ մի դրվագ Սոսայում Դարեհ 1-ի պալատի նետաձիգների պատի եզրազարդից։ Կայծքարից ջնարակապատ աղյուսներ, մ․թ․ա․ մոտ 510 թ․։

Հնագույն քաղաքակրթությունները, մասնավորապես պարսիկները, պարթևները, եգիպտացիները, նուբիացիները, հնդիկները, կորեացիները, չինացիները և ճապոնացիները, իրենց բանակներում մեծ թվով նետաձիգներ էին ընդգրկում։ Նետերը կործանարար ազդեցություն էին ունենում զանգվածային զորախմբերի վրա, և նետաձիգները հաճախ վճռորոշ դեր էր խաղում մարտերում։ Սանսկրիտում նետաձգության համար օգտագործվող dhanurveda տերմինը (թարգմանաբար՝ նետաձգության գիտություն) հետագայում սկսեց վերաբերվել լայն իմաստով մարտարվեստին։

Ta-Seti «Սպիտակ մատուռ» Կառնակում

Հյուսիսային Աֆրիկա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնագույն եգիպտացիները նետաձգությամբ զբաղվել են դեռևս 5000 տարի առաջ։ Այն լայնորեն տարածված էր վաղ փարավոնների շրջանում և կիրառվում էր ինչպես որսորդության, այնպես էլ ռազմական նպատակներով։ Թեբեի դամբարաններում հայտնաբերված նկարներում պատկերված են հայտնի կերպարներ «նետաձգության դասեր» տալիս[35]։ Որոշ եգիպտական աստվածություններ նույնպես կապված էին նետաձգության հետ[36]։ «Ինը աղեղները» խորհրդանշում էին Եգիպտոսի արտաքին թշնամիներին։ Դրանց ամենահին պատկերներից մեկը հայտնաբերվել է նստած փարավոն Ջոսերի արձանի վրա (3-րդ դինաստիա, մ.թ.ա. 27-րդ դար)[37]։ Եգիպտական բանակի շատ նետաձիգներ նուբիական ծագում ունեին և սովորաբար հայտնի էին որպես Մեջայ։ Նրանք Միջին թագավորության շրջանում ծառայում էին որպես վարձկան զորախումբ, սակայն Նոր թագավորության ժամանակ դարձան էլիտար կիսառազմական ուժ։ Նուբիացիները այնքան հմուտ նետաձիգներ էին, որ հին եգիպտացիները Նուբիան անվանում էին Ta-Seti կամ «աղեղի երկիր»։

Նետաձիգ՝ փետուրե գլխարկով։ Ալաբաստր։ Նինվե, Իրաք։ Աշուրբանիպալ 2-րդի տիրապետության ժամանակ, մ․թ․ա․ 668-627 թթ․։ Բարել հավաքածու, Գլազգո, ՄԹ։

Ասորիներն ու բաբելոնացիները լայնորեն կիրառում էին նետն ու աղեղը որսորդության և պատերազմի համար։ Հին Միջագետքի կայսրությունները ձևավորեցին առաջին կայուն բանակները, որոնք բացառապես պատերազմելու համար էին։ Այս բանակները ունեին զինվորներ, որոնք հատուկ մարզված էին և գործում էին որպես նետաձիգներ։ Նետաձիգները ծառայում էին որպես բանակի կարևոր ստորաբաժանում, որը օգտագործվում էր թե՛ որպես հետևակ, թե՛ հեծելազոր։

Հնագույն պարսկական սպարաբարա զորամիավորումներ՝ ինը շարք նետաձիգներ պաշտպանվում են մեկ շարք վահանակիրներից;

Քասիթների հեծելազորի համար շատ կարևոր էին նետն ու աղեղը։ Նուզի գրությունները մանրամասն նկարագրում են նետերն ու աղեղները, որոնք հատկացվում էին մարտակառքի անձնակազմին։ Նետաձգությունը կարևոր դեր էր զբաղեցնում պատերազմի հիմնական փոխադրամիջոց հանդիսացող թեթև մարտակառքում[38]։

Հին Կտակարանն ունի բազմաթիվ արձանագրություններ նետաձգության մասին՝ որպես հմտություն, որը կապվում էր հին եբրայեցիների հետ։ Զենոֆոնը նկարագրում է Կորդուքում երկար աղեղների օգտագործման մեծ ազդեցությունը։

Եռաթև նետի պոչիկներ հայտնաբերվել են Միացյալ Արաբական Էմիրություններում, որոնք թվագրված են մ.թ.ա. 100-150 թվականներով[39]։

Մեծ տափաստան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարդ աղեղը առաջին անգամ արտադրվել է Մեծ տափաստանում բրոնզի դարում, ապա տարածվել ամբողջ Հին աշխարհում։ Համարվում է, որ Մեծ տափաստանի քոչվորները կարևոր դեր են խաղացել բարդ աղեղի տարածման գործում՝ այն ներկայացնելով այլ քաղաքակրթություններին, այդ թվում՝ Միջագետքին, Իրանին, Հնդկաստանին, Արևելյան Ասիային և Եվրոպային։ Կան նետասլաքներ, որոնք հայտնաբերվել են Սինտաշթայի մշակույթի (մ․թ․ա․ 2100–1700 թթ․) Կրիվոյե լճի հնավայրի մարտակառքերի ամենավաղ գերեզմանատեղերում։ Համարվում է, որ այս ժողովուրդներն առաջինն են ստեղծել անվաճաղերով մարտակառքերը, և մարտակառքերով նետաձգությունը դարձել է վաղ հնդեվրոպական ռազմական ուժերի անբաժանելի տարրը։

Ձիերի ընտելացումը և հեծյալ նետաձգությունը նույնպես համարվում են Մեծ տափաստանում առաջացած հասկացություններ, որոնք հեղափոխել են ինչպես ռազմական գործը, այնպես էլ նետաձգության արվեստը։

Նետի և աղեղի կիրառման մասին արձանագրությունները տարածված են եղել Հնդկական ենթացամաքի ողջ պատմության ընթացքում։

Բհիմբետկայի ժայռափոր ապաստարանների պալեոլիթյան նկարներում պատկերված են նետաձիգներ[40]։ Ռիգվեդա, Յաջուրվեդա և Աթարվավեդա վեդայական օրհներգերում մեծ ուշադրություն է դարձվում աղեղի և նետի կիրառությանը[41]։ Յաջուրվեդան, որը վեդաների երկրորդ ժողովածուն է, պարունակում է Դհանուրվեդա բաժինը (धनुर्वेद, dhanus՝ «աղեղ», veda՝ «գիտություն»), որը հնագույն տրակտատ էր նետաձգության արվեստի և դրա ռազմական կիրառության մասին։ Դհանուրվեդայի կամ «Նետաձգության գիտության» գոյությունը հին աշխարհում հայտնի է հնագույն գրականության մի շարք ստեղծագործություններում կատարված հղումներից։ Վիշնու Պուրանան (Viṣṇu Purāṇa) այն դասում է ուսուցանվող տասնութ գիտությունների շարքին, մինչդեռ Մահաբհարատան (Mahābhārata) նշում է, որ այն, ինչպես մյուս վեդաները, ունի սուտրաներ (դասական կանոններ)։ Շուկրանիտին (Śukranīti) այն բնութագրում է որպես Յաջուրվեդայի ապավեդա (օժանդակ գիտություն), որն ընդգրկում է հինգ հիմնական արվեստ կամ գործնական ուղղվածություն։ Դհանուրվեդան սահմանում է նետաձգության կանոնները, նկարագրում է զենքերի օգտագործումն ու բանակի պատրաստումը։ Վասիշթայի Դհանուրվեդան բացի նետաձիգների վարժանքների նկարագրությունից, ներկայացնում է նաև աղեղների և նետերի տեսակները, ինչպես նաև դրանց պատրաստման գործընթացը։ Հին Հնդկաստանում ռազմական պատրաստության մանրամասն նկարագրություններն ընդգծում են, որ նետաձգությունն այդ դարաշրջանում համարվել է առաջնային մարտական հմտություն[42]։

Հնդկաստանում բարդ աղեղն օգտագործվում էր դեռևս մ․թ․ա․ 2-րդ հազարամյակից։ Այն լայնորեն կիրառվում էր ինչպես հետևակային մարտերում, այնպես էլ մարտակառքերի վրա։ Բարդ աղեղը ներառվեց Մահաջանապադաների կանոնավոր բանակներում և օգտագործվում էր հեծելամարտում՝ հատուկ նստատեղերով (հաուդա) ձիերի, ուղտերի և փղերի վրա։ Նետաձգությունը պահպանեց իր կարևորությունը հնագույն ժամանակներում՝ հատկապես Մաուրյան կայսրության շրջանում։ Արթաշաստրան՝ ռազմական տրակտատ, որը գրել է Չանակյան Մաուրյան դարաշրջանում, մանրամասն անդրադառնում է նետաձգության նշանակությանը և կիրառմանը։ Այն նաև հիշատակում է Տաքսիլայի նետաձգության դպրոցը, որտեղ ուսանում էին 103 արքայազններ՝ կայսրության տարբեր թագավորություններից։

Գուպտաների կայսրության ժամանակաշրջանում հեծյալ նետաձգությունը հիմնականում փոխարինվեց հետևակային նետաձիգներով։ Այն տարբերվում էր Կենտրոնական Ասիայի հեծյալ քոչվոր բանակներից, ինչպիսիք էին իրանական, սկյութական, պարթևական, քուշանական և հունայական բանակները։ Հետագայում հնդկական թագավորությունները շարունակում էին պահպանել և մարտի դաշտ դուրս բերել մեծաքանակ հեծյալ նետաձիգների։ Աղեղն ու նետը մնում էին հնդկական բանակների հիմնական զինատեսակը մինչև հրազենի ի հայտ գալը, որը տարածվեց Մոնղոլական վառոդային կայսրությունների միջոցով[38][43]։

Հունահռոմեական հին աշխարհ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ապոլլո և Արտեմիս։ Աթենական կարմիր պատկերազարդ գավաթի տոնդո, մ․թ․ա․ 470 թ․
Կին ակրոբատ, որը կրունկներով աղեղից նետ է արձակում։ Գնաթիական ոճի կավ, մ․թ․ա․ 4-րդ դար։

Կրետեի ժողովուրդը զբաղվում էր նետաձգությամբ, և կրետացի վարձկան նետաձիգներն ունեին մեծ պահանջարկ[44]։ Կրետեն հայտնի էր նետաձգության իր անկոտրուն ավանդույթով[45]։

Ալեքսանդր Մակեդոնացու դեպի Հնդկաստան արշավանքի ժամանակ նրա անձնական հրամանատարության տակ գտնվող զորքերի թվում հիշատակվում են նաև նետաձիգներ[46]։

Վաղ հռոմեացիները շատ քիչ նետաձիգներ ունեին, եթե առհասարակ ունեին։ Սակայն կայսրության ընդլայնման հետ նրանք սկսեցին հավաքագրել օժանդակ նետաձիգներ տարբեր ազգերից։ Հուլիոս Կեսարի բանակներում՝ Գալիայում, ծառայում էին կրետացի նետաձիգներ, իսկ նրա հակառակորդ Վերցինգետորիքսը հրամայեց հավաքել «բոլոր նետաձիգներին, որոնց թիվն անհամար էր Գալլիայում»[47]։ Մինչև 4-րդ դարը հզոր բարդ աղեղներով զինված նետաձիգները կայսրության ողջ տարածքում դարձել էին հռոմեական բանակների անբաժանելի մասը։ Արևմտյան Հռոմեական կայսրության անկման շրջանում հռոմեացիները հունական արշավանքների բարձրակարգ հեծյալ նետաձիգների կողմից ծանր ճնշման տակ էին գտնվում։ Ավելի ուշ Արևելյան Հռոմեական (Բյուզանդական) բանակներն սկսեցին լայնորեն ապավինել հեծյալ նետաձիգներին[48]։

Արևելյան Ասիա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թևավոր նետի ծայր, Պատերազմող թագավորությունների շրջան

Նետաձգությունը խոշոր դեր էր խաղում հնագույն չինական մշակույթում և փիլիսոփայությունում։ Կոնֆուցիոսը ինքն էլ նետաձգության ուսուցիչ էր, իսկ Լի Ցզին (դաոսական փիլիսոփա) մեծ սիրով զբաղվում էր նետաձգությամբ[49][50]։ Չինաստանում մշակվել էին աղեղնազեններ, իսկ Հան դինաստիայի հեղինակները չինական հաղթանակները վերագրում էին քոչվոր ներխուժողների դեմ մարտերում աղեղնազենների զանգվածային օգտագործմանը, որը առաջին անգամ հաստատվեց Մա-Լինգի ճակատամարտում՝ մ.թ.ա. 341 թվականին[51]։ Քանի որ չինական հասարակության մշակույթները տարածվում էին աշխարհագրական և ժամանակային լայն շրջանակներում, չինական նետաձգության տեխնիկաներն ու սարքերը նույնպես բազմազան են[52]։

Միջին դարերի պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջին դարերի սկզբում կարճ աղեղներ օգտագործվում էին թե որսի, թե պատերազմի համար։ Միջին դարերի կարճ աղեղները կառուցվածքային առումով նման էին հին աղեղներին, բայց նոր կառուցման նյութերը էապես բարձրացրել էին դրանց օգտագործման արդյունավետությունը։ Շուրջ 100 յարդ (մոտ 91 մետր) հեռավորությամբ կարճ աղեղը մոտ հեռավորությունից կարող էր սպանել կամ վնասել անզեն մարդու, սակայն հաճախ անարդյունավետ էր զրահի դեմ։ Վիկինգները լայնորեն օգտագործում էին կարճ աղեղներ՝ թե՛ ցամաքում, թե՛ ծովում, բայց վաղ միջին դարերի մյուս բանակները ոչ այնքան, բացառությամբ որոշ ուշագրավ դեպքերի։ Հասթինգսի ճակատամարտում երկու կողմերն էլ օգտագործում էին նետաձիգների, և նորմանդական նետաձիգները վճռական հարված հասցրին՝ իրենց նետերը օդ արձակելով (խուսափելով սպառազինությունից և զրահներից, որոնք չէին կարող խոցել) և վիրավորելով սաքսոնյան թագավոր Հարոլդին։ Կարճ աղեղը մնաց հիմնական հեռահար զենքը վաղ միջին դարերի Եվրոպայում։ Նետաձիգները սովորաբար անզրահ էին, և հիմնականում գյուղացիներ կամ քաղաքացիներ էին, այլ ոչ թե ազնվականներ կամ զինվորներ[53]։

Մոտ տասներորդ դարում աղեղնազենը ներդրվեց Եվրոպայում։ Աղեղնազենները ընդհանուր առմամբ ավելի մեծ հեռավորությամբ էին աշխատում, ավելի մեծ ճշգրտությամբ ու խոցում էին ավելի խորը, քան կարճ աղեղները, սակայն ունեին ավելի դանդաղ կրակի արագություն։ Ի տարբերություն երկար աղեղի, կարճ աղեղները չէին պահանջում հատուկ հմտություն կամ ուժ՝ արդյունավետ օգտագործելու համար։ Դրանք նաև բանավեճերի առարկա էին դարձել, դրանց կիրառումը համարվում էր ոչ բարոյական, և 1139 թվականի Լատերանյան խորհրդի կողմից արգելվեցին[54]։ Չնայած դրան՝ աղեղնազենները օգտագործվեցին վաղ խաչակրաց արշավանքներում։ Այդ մոդելները կրակում էին 300 յարդ (274 մ) հեռավորության վրա ու կարող էին անցնել զրահի միջով կամ սպանել ձիու[55]։ Դրանք արձակում էին կարճ մետաղական փամփուշտներ՝ ոչ թե նետեր։ Ֆրանսիական բանակը կարևոր նշանակություն էր տալիդ աղեղնազեններին ուշ միջին դարերում[56]։ Երկար աղեղը Եվրոպայում առաջին անգամ հայտնվեց 13-րդ դարում, չնայած նման զենքերը նկարագրվել էին հին դարերում։ Այն այնքան էլ հաճախ չէր հանդիպում մինչ 14-րդ դարը։ Ինչպես դրանց նախատիպ կարճ աղեղների, այնպես էլ երկար աղեղների դեպքում նետաձիգները ավելի հաճախ գյուղացիներ կամ յոմեններ (արքունական պահակախմբի անդամներ) էին, քան զինվորականներ։ Երկար աղեղը ուներ աղեղազենի նման հեռահարություն և ներթափանցում, սակայն կրակելու շատ ավելի բարձր արագությամբ։ Այն նաև պահանջում էր ավելի շատ հմտություն և ուժ, որպեսզի արդյունավետ օգտագործվեր, քան աղեղազենը։ Դրա դիպուկության ճշգրտությունը այն դարձնում էր զանգվածային զենք, այլ ոչ թե անհատական։ Վաղ միջնադարի շրջանում անգլիական բանակը հայտնի էր իր մեծաքանակ նետաձիգներով, որոնք զինված էին երկար աղեղներով։ Շոտլանդական բարձրավանդակներում հրաձիգները մարտերին մասնակցել են մինչև 1689 թվականի Քիլիենկրանկիի ճակատամարտը, որի ժամանակ արձանագրվել է մահացու կրակոց Հանովերյան կառավարության բանակի կողմից։ Վերջին անգամ մեծ թվով նետաձիգնեեր կռվել են 1688 թվականին ՄակԴոնալդների և Մակինտոշների միջև վերջին ցեղային մարտի ընթացքում։ Այս շրջանում բարձրավանդակների բնակիչները հիմնականում հիշատակվում կամ պատկերվում են կարճ կոր աղեղով կամ «ՄակՆոթոն աղեղով»[57]։ Երկար աղեղներին վերագրվող կարևոր հաղթանակները, ինչպիսիք են Կրեսիի և Ազենկուրի ճակատամարտերը[58], հանգեցրին նրան, որ անգլիական երկար աղեղը դարձավ ռազմական արվեստի մի մասը։ Անգլիայում և Շոտլանդիայում ընդունվեցին օրենքներ, որոնք ապահովում էին երկար աղեղ կրող վերապատրաստված նետաձիգների մշտական տրամադրումը, օրինակ՝ 1541 թվականի «Անօրինական խաղերի մասին» օրենքը, որը արգելում էր «Բազում նոր մշակված խաղեր», որոնք կարող էին խանգարել նետաձգության վարժանքներին։

Միջին Արևելք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջին Արևելքում միջնադարյան ուշ շրջանում նախընտրելի էր կոմպոզիտային աղեղը։ Այն ավելի հզոր էր, քան կարճ աղեղը, և ուներ առավելություն երկար աղեղի նկատմամբ, քանի որ հնարավոր էր կրակել ձիավարության ընթացքում։ Սակայն այն պահանջում էր փորձառու վարպետների պատրաստում, ինչպես նաև, երկար աղեղի նման, երկարատև վարժանքներ՝ արդյունավետ օգտագործման համար։ Բյուզանդական կայսրությունը դեռևս 5-րդ դարում լայնորեն օգտագործում էր հեծյալ նետաձիգների, իսկ կայսր Մորիկը սահմանեց աղեղների կիրառման սկզբունքները իր կարևոր ռազմական աշխատության՝ «Ստրատեգիկոն»-ի մեջ։ Բյուզանդական բանակի հիմքը կազմում էին կատաֆրակտոսները՝ զրահով պաշտպանված հեծյալ նետաձիգները։ Բյուզանդացիները նաև վարձում էին թեթև հեծյալ նետաձիգներ Մեծ տափաստանից[59]։

Թուրքական ցեղերը՝ հատկապես Սելջուկ թուրքերը, հեծյալ նետաձիգներին օգտագործեցին Եվրոպական խաչակրաց առաջին արշավանքի ժամանակ, հատկապես Դորիլեումի ճակատամարտում (1097)։ Նրանց նետաձիգները ավելի թեթև էին զրահավորված, քան կատաֆրակտոսները, և այդ պատճառով նրանք ավելի շարժունակ էին։ Նրանց մարտավարությունն էր կրակել թշնամու հետևակին և իրենց գերազանց շարժունակության շնորհիվ խուսափել թշնամու հետ անմիջական բախումից[59]։

Չինգիզ Խանի և նրա հետնորդների մոնղոլական բանակները գրեթե բացառապես հիմնվում էին հեծյալ մարտիկների վրա, որոնց հիմնական զենքն էր մոնղոլական աղեղը (կարճ կոր կոմպոզիտային աղեղ)[59]։ Այդ ժամանակաշրջանի մոնղոլական աղեղները պատրաստվում էին կաշվից, եղջյուրներից և փայտից՝ արտաքինից ամրացված կենդանական ջլերով, որոնք միմյանց ամրանում էին ձկան սոսնձով և ծածկված էին ծառի կեղևով՝ ջրից պաշտպանելու համար։ 13-րդ դարի աղեղների մասին ասվում էր, որ դրանք կարող էին ճշգրիտ կրակել 700–800 մետր հեռավորության վրա[60]։ Մարտիկներն իրենց հետ կրում էին երկու աղեղ՝ երկար աղեղ հեռահար կրակոցների համար և կարճ աղեղ՝ մոտ տարածությունում կռվելու համար։ Նրանք նաև օգտագործում էին տարբեր տիպի նետեր՝ կախված նպատակից, որոնցից որոշները կարող էին թափանցել հաստ զրահի միջով։ Աղեղը կիրառվում էր նաև որսորդության համար, իսկ մարտիկները վարժեցվում էին դեռ մանկուց և մասնակցում էին մրցույթների[61]։

Կորեայում Մեծ Չոսոն դինաստիան ընդունեց Չինաստանից բերված ռազմական ծառայության քննության համակարգ, որը ներառում էր նաև նետաձգության հմտություններ։ Սա նպաստեց կորեական նետաձգության զարգացմանը որպես գործնական մարտարվեստ[62]։

Ասիայում նետաձգությունը Չժոու արքայատոհմի (1146–256 մ.թ.ա.) վեց ազնվական արվեստներից մեկն էր։ Նետաձգության հմտությունը համարվում էր առաքինություն չինական կայսրերի համար[49][50]։

Սասանյան թագավորը ձիու վրայից նետ է արձակում՝ երկու առյուծ որսալու համար։

Սասանյան Պարսկաստանի զորահրամանատար Վահրամ Չուբինը համարվում է նետաձգության ձեռնարկի հեղինակ, որը 10-րդ դարում հիշատակված է Իբն ալ-Նադիմի «Կիտաբ ալ-Ֆիհրիստ» գրացանկում[63]։

75 սմ երկարությամբ ամբողջական նետ (ինչպես նաև այլ մասունքներ և նետի գլխիկներ)[64], որը թվագրվում է 1283 թվականով, հայտնաբերվել է քարանձավի ներսում, որը գտնվում է Լիբանանի Կադիշա հովտում[65]։

Արաբական նետաձգության վերաբերյալ մի ուսումնասիրություն կատարվել է 14-րդ դարում։ Այն գրվել է Մուհամմադ իբն Աբի Բաքրի կողմից և հայտնի է որպես Իբն Քայիմ Ալ-Ջավզիյա (1292–1350 թթ.)[66]։

1368 թվականին գրվել է մի աշխատություն Սարակինոսյան նետաձգության վերաբերյալ։ Այն նետաձգության մասին դիդակտիկ բանաստեղծություն էր, որը նվիրված էր մամլուք սուլթան Թայբուղա ալ-Աշրաֆիին[67]։

14-րդ դարում արաբական նետաձգության վերաբերյալ «Kitāb fī maʿrifat ʿilm ramy al-sihām» աշխատությունը գրվել է Հուսեյն բին Աբդ ալ-Ռահմանի կողմից[68]։

«Գիրք աղեղի և նետի կատարելության մասին» աշխատությունը (մոտ 1500 թ.) մանրամասն նկարագրում է արաբների շրջանում նետաձգության տեխնիկան և գործնական կիրառությունը[69]։

Ֆրանսիայի Պիկարդիայի շրջանում 15-րդ դարի վերջին գրված անանուն մի գիրք՝ «Le Fachon de tirer l'arc a main», ներկայացնում է, թե ինչպես էր միջնադարյան Եվրոպայում կիրառվում նետաձգությունը։ Այն նկարագրում է, թե ինչպես կարելի է պատրաստել հացենու աղեղ, ինչպիսի փայտատեսակներ կարելի է օգտագործել, ինչպես այն ձգել, լարել և ինչպես օգտագործել տարբեր տեսակի նետեր։ Հեղինակը նշում է, որ աշխատության նպատակն է գիտելիքը փոխանցել հետագա սերունդներին, որովհետև հնարավոր է, որ զենքը տարածվի[70]։

Մալիում 16-րդ դարում հետևակային զորքերում գերակշռում էին նետաձիգները։ Մալիական ռազմական կազմավորումներում երեք նետաձիգին բաժին էր ընկնում մեկ նիզակակիրը։ Նետաձիգներն առաջինն էին սկսում մարտը՝ թշնամուն թուլացնելով հեծելազորի հարձակման կամ նիզակակիրների առաջխաղացման համար[71]։

Նետաձգության անկումը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անգլիայում նետաձգությունը պատկերող վահանակներ Ջոզեֆ Ստրատի 1801 թվականի «Անգլիայի ժողովրդի սպորտն ու զվարճանքը» գրքից։ Վերևի պատկերի ամսաթիվը անհայտ է, մեջտեղի պատկերը թվագրվում է 1496 թվականով, իսկ ներքևի պատկերը՝ մոտավորապես 14-րդ դարով։
Քաղաքից դուրս նետաձգության խաղ։ Յան Լամսվելտ՝ Վան Հեմսկերկի Բատավյան Արկադիա (1708)։

Հրազենի ի հայտ գալը ի վերջո դարձավ նետաձգության անկման պատճառ պատերազմներում։ Չնայած նետաձգության հասարակական բարձր կարգավիճակին, դրա շարունակական կիրառմանը և տարածված սիրելի զբաղմունք լինելուն, գրեթե յուրաքանչյուր մշակույթ, որը հասանելիություն ունեցավ նույնիսկ ամենավաղ հրազենին, սկսեց լայնորեն օգտագործել այն՝ նետաձգությունը թողնելով երկրորդ պլանում։

«Թող որքան հնարավոր է շատ հրացաններ բերեն, քանզի այլ զինամթերք անհրաժեշտ չէ։ Խիստ հրահանգեք, որ բոլոր մարդիկ, նույնիսկ սամուրայները, կրեն հրացաններ։»
- Ասանո Յուկինագա, 1598 թ.[72]

Իռլանդիայում Ջեֆրի Քիթինգը (մոտ 1569 – մոտ 1644) հիշատակում է, որ նետաձգությունը դեռևս կիրառվում էր «մինչև վերջերս, եթե չի դավաճանումմեր հիշողությունը»[73]։

Չնայած վաղ հրազենը զիջում էր կրակարձակման արագությամբ (Տյուդորական Անգլիայի մի հեղինակ նշում է, որ անգլիական երկար աղեղից կարելի էր արձակել ութ նետ այն ընթացքում, երբ փորձառու հրաձիգը միայն հինգ կրակոց կտար մուշկետից)[74], Ֆրանսուա Բեռնյեն հայտնում է, որ 1658 թվականի Սամուգարհի ճակատամարտում լավ վարժված հեծյալ նետաձիգները «վեց անգամ կրակում էին, մինչև մուշկետավարը փորձում էր երկու անգամ կրակել»[75]։ Հրազենը նաև շատ զգայուն էր խոնավ եղանակի նկատմամբ։ Այնուամենայնիվ, հրազենն ուներ ավելի մեծ արդյունավետ հեռահարություն (երկար աղեղի համար՝ մինչև 200 յարդ, մուշկետի համար՝ մինչև 600 յարդ)[74][76], ավելի մեծ թափանցելիություն[77] և անհամեմատ մեծ ուժ՝ նախորդ բոլոր շարժական նետաձիգ զենքերի համեմատ (16-րդ դարի հրահատներն ու մուշկետները կրակում էին 1,300-ից 3,000 ջոուլ էներգիայով՝ կախված չափսից և վառոդի քանակից, մինչդեռ սովորական երկար աղեղի և նետի ուժը կազմում էր մոտ 80-100 ջոուլ, իսկ աղեղնազեն նետի ուժը՝ 150-200 ջոուլ)[78], և մարտավարական առումով գերազանցում էր նետաձգությանը, հատկապես այն իրավիճակներում, երբ զինվորները կրակում էին միմյանց վրա՝ թաքնվելով պատնեշների հետևում։ Բացի այդ, մուշկետների փամփուշտները հեշտությամբ թափանցում էին պողպատե զրահների միջով և չէին պահանջում հատուկ ֆիզիկական պատրաստվածություն։ Հրազենով զինված բանակները կարող էին ապահովել գերազանց կրակային ուժ, և լավ պատրաստված նետաձիգները դարձան մարտավարական առումով անարդյունավետ։ 1503 թվականի Չերինյոլայի ճակատամարտում Իսպանիան հաղթեց հիմնականում լուցկավոր հրազենի կիրառման շնորհիվ, ինչը պատմության մեջ առաջին խոշոր ճակատամարտն էր Եվրոպայում, որը հաղթանակեց բացառապես հրազենի շնորհիվ։ 1503 թվականի Չերինյոլայի ճակատամարտում Իսպանիան հաղթեց հիմնականում կայծքարե փակաղակի կիրառման շնորհիվ, ինչը դարձավ առաջին խոշոր ճակատամարտը Եվրոպայում, որտեղ հաղթանակը որոշվեց բացառապես հրազենի միջոցով։

Վերջին կանոնավոր զորամիավորը, որը զինված էր աղեղներով, եղել է Honourable Artillery Company-ի Archers' Company-ն, որը պատկանում էր Անգլիայի ամենահին կանոնավոր ստորաբաժանմանը, որը զինված էր վառոդային զենքերով։ Անգլիայում աղեղների վերջին արձանագրված ռազմական օգտագործումը տեղի է ունեցել 1642 թվականի հոկտեմբերին Բրիջնորթի փոքր բախման ժամանակ, որտեղ քաղաքացիական պատերազմի ընթացքում աղեղներով զինված ինքնաբուխ կազմված աշխարհազորը հաջողությամբ պայքարեց առանց զրահի մուշկետակիրների դեմ[79]։ Մեծ Բրիտանիայում աղեղի վերջին ռազմական կիրառումը վերագրվում է Տիպերմուիրի ճակատամարտին (Շոտլանդիա, 1644 թ. սեպտեմբերի 1), երբ Ջեյմս Գրեհեմ Մոնտրոզի արքայական լեռնաբնակները հաղթեցին շոտլանդական Կովենանտների բանակին[80]։ Մոնտրոզի զորքի կազմում կային նաև աղեղնավորներ[80]։

Նետաձգությամբ շարունակել են զբաղվել որոշ վայրերում, որտեղ զենքի տիրապետման նկատմամբ սահմանափակումներ կային, օրինակ՝ Շոտլանդական բարձրավանդակում՝ Յակոբինյան շարժման անկումից հետո սկսված ճնշումների ընթացքում, ինչպես նաև Չերոկիների մոտ՝ Արցունքների արահետից հետո։ Տոկուգավա շոգունատը խիստ սահմանափակեց հրազենի ներմուծումն ու արտադրությունը և խրախուսեց սամուրայների ավանդական մարտարվեստները։ 1877 թվականին Սացումայի ապստամբության վերջում որոշ ապստամբներ կրկին դիմեցին աղեղների և նետերի օգտագործմանը։ Աղեղնաձգությունը մնաց ռազմական քննությունների կարևոր մասը՝ մինչև 1894 թվականը Կորեայում և մինչև 1904 թվականը Չինաստանում։

Եվրասիայի տափաստաններում աղեղնաձգությունը շարունակում էր կարևոր դեր խաղալ պատերազմներում, սակայն այն սահմանափակված էր ձիավոր նետաձիգներով։ Օսմանյան կայսրությունն իր զորքերում դեռ ուներ օժանդակ հեծելազոր, որը հայտնի էր ձիուց աղեղով կրակելու վարպետությամբ։ Այս ավանդույթը շարունակվեց Օսմանյան կայսրության ենթակա ժողովուրդների կողմից, չնայած կայսրությունը խթանում էր վաղ հրազենային սպառազինության կիրառումը։ Աղեղնավոր հեծելազորի օգտագործումը նվազեց, հատկապես այն բանից հետո, երբ Ղրիմի խանությունը գրավվեց Ռուսաստանի կողմից։ Այնուամենայնիվ, հեծյալ աղեղնավորները դեռևս գոյություն ունեցան Օսմանյան բանակի կազմերում մինչև 1826 թվականից հետո իրականացված ռազմական բարեփոխումները։ Թուրքիայում ավանդական նետաձգությունը սահմանափակ օգտագործվում էր որպես սպորտ և որսորդության միջոց մինչև 1920-ական թվականները, սակայն կոմպոզիտ աղեղների պատրաստման գիտելիքը վերացավ, երբ 1930-ականներին մահացավ վերջին աղեղնագործ վարպետը։ Այդ ժամանակ Միջին Արևելքի մյուս երկրներն էլ կորցրին իրենց նետաձգության ավանդական շարունակականությունը։

Այստեղ բացառություն էր կազմում Հյուսիսային Ամերիկայի կոմանչների մշակույթը, որտեղ ձիավազքային նետաձգությունը շարունակում էր մրցունակ մնալ փողի լիցքավորմամբ հրացանների նկատմամբ։ «1800 թվականից հետո կոմանչների մեծ մասը սկսեց հրաժարվել մուշկետներից և ատրճանակներից՝ ապավինելով իրենց ավելի հին զենքերին»[81]։ Սակայն բազմալիցք հրազենները ավելի արդյունավետ էին, և կոմանչները դրանք օգտագործում էին, երբ հնարավորություն ունեին։ Աղեղները դեռևս մնում էին հմուտ ձիավոր նետաձիգների համար արդյունավետ որսորդական զենքեր, որոնք որոշ չափով օգտագործվում էին Մեծ հարթավայրերի բոլոր բնիկ ամերիկացիների կողմից՝ գոմեշներ որսալու համար, քանի դեռ որսի համար գոմեշներ կային։ Կոմանչների վերջին որսը տեղի ունեցավ 1878 թվականին, և այն ձախողվեց ոչ թե զենքի պակասի, այլ գոմեշների անհետացման պատճառով[82]։

Աղեղների և նետերի շարունակական օգտագործումը պահպանվում էր այն մեկուսացված մշակույթներում, որոնք քիչ կամ ընդհանրապես չէին շփվում արտաքին աշխարհի հետ։ Ավանդական նետաձգության կիրառման դեպքեր արձանագրվել են 21-րդ դարի որոշ աֆրիկյան հակամարտությունների ժամանակ, իսկ Սենտինելցիները դեռևս օգտագործում են աղեղներ՝ վարելով կյանքի մի ձև, որը գրեթե չի ենթարկվել արտաքին ազդեցությունների։ Բրազիլիայում գտնվող մեկուսացված մի խումբ, որը վերջերս լուսանկարվել էր երկնքից, օդանավի ուղղությամբ աղեղներ էր ուղղել[83]։ Աղեղներն ու նետերը զգալիորեն կիրառվել են 2007-2008 թվականների Քենիական ճգնաժամի ընթացքում։

1822 թվականի «Royal British Bowmen» նետաձգության ակումբի հանդիպման որմնանկար։

Բրիտանացիները մոտավորապես 1780-1840 թվականներին նախաձեռնել են նետաձգության մեծ վերածնունդ՝ որպես վերնախավի զբաղմունք[84]։ Վաղ ժամանցային նետաձգության հասարակություններից էին Finsbury Archers-ը և Kilwinning Papingo-ն, որոնք հիմնադրվել էին 1688 թվականին։ Վերջինիս մրցույթներում նետաձիգները պետք է խոցեին փայտե թութակը, որը տեղադրված էր վանքի աշտարակի գագաթին։ Շոտլանդական նետաձիգների ընկերությունը (Company of Scottish Archers) ստեղծվել էր 1676 թվականին և համարվում է աշխարհի ամենահին մարզական կազմակերպություններից մեկը։ Այնուամենայնիվ, նետաձգությունը մնում էր փոքր և տարածված զբաղմունք մինչև 18-րդ դարի վերջը, երբ վերնախավի շրջանում այն դարձավ նորաձև։ Հնագետ և հավաքորդ Սըր Էշթոն Լիվերը 1781 թվականին Լոնդոնում հիմնադրեց Toxophilite Society-ն՝ Ջորջ արքայազնի (ապագա Ջորջ IV թագավորի) հովանավորությամբ։

Նորաձև կին նետաձիգներ, 1799 թ․

Նետաձգության ընկերություններ հիմնվեցին ամբողջ երկրի տարածքում՝ յուրաքանչյուրն իր խիստ ընդունելության չափանիշներով և արտասովոր հանդերձանքով։ Ժամանցային նետաձգությունը շուտով վերածվեց շքեղ սոցիալական և արարողակարգային իրադարձության արիստոկրատիայի համար՝ ուղեկցվելով դրոշներով, երաժշտությամբ և մրցակիցների պատվին 21 թնդանոթային ողջույնով։ Այս ակումբները համարվում էին «մեծ առանձնատների հյուրասենյակներ՝ բաց երկնքի տակ», ինչի շնորհիվ էլ կարևոր դեր էին խաղում տեղի վերնախավի սոցիալական կապերում։ Նետաձգությունն առանձնանում էր նաև նրանով, որ մեծ տարածում ուներ կանանց շրջանում։ Երիտասարդ կանայք ոչ միայն կարող էին մասնակցել մրցույթներին, այլև պահպանել և ցուցադրել իրենց գրավչությունը։ Նետաձգությունը դարձավ ծանոթությունների, սիրախաղի և սիրավեպի հարթակ[84]։ Այն հաճախ դիտավորյալ կազմակերպվում էր միջնադարյան մրցաշարերի ոճով, որտեղ հաղթողին շնորհվում էին տիտղոսներ և դափնեպսակներ։ 1789 թվականից սկսած անցկացվում էին ընդհանուր հանդիպումներ, որտեղ տեղի խմբերը համախմբվում էին՝ ստանդարտացնելու կանոններն ու արարողակարգերը։ Նետաձգությունը նաև ներկայացվում էր որպես Բրիտանիային բնորոշ ավանդույթ՝ կապված Ռոբին Հուդի լեգենդի հետ, և հանդիսանում էր հայրենասիրական ժամանց Եվրոպայում քաղաքական լարվածության պայմաններում։ Սակայն այս ընկերություններն էլիտար էին, և նոր առաջացող բուրժուազիայի ներկայացուցիչները հաճախ հեռացվում էին ակումբներից՝ սոցիալական կարգավիճակի բացակայության պատճառով։

Նապոլեոնյան պատերազմներից հետո այս սպորտաձևն ավելի լայն տարածում գտավ բոլոր խավերի շրջանում և ընկալվեց որպես նախարդյունաբերական գյուղական Բրիտանիայի նոստալգիկ վերաիմաստավորում։ Հատկապես մեծ ազդեցություն ունեցավ Սըր Վոլտեր Սքոթի 1819 թվականին հրատարակված «Իվանհո» վեպը, որտեղ հերոս Լոքսլին հաղթում էր նետաձգության մրցույթում[85]։

Ժամանակակից սպորտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1840-ականներին արվեցին առաջին փորձերը նետաձգությունը ժամանակակից սպորտաձև դարձնելու համար։ 1844 թվականին Յորքում տեղի ունեցավ Մեծ Բրիտանիայի Նետաձգության Ընկերության առաջին հանդիպումը, և հաջորդ տասնամյակի ընթացքում անցյալի ճոխ ու տոնական ավանդույթները աստիճանաբար վերացվեցին, իսկ կանոնները ստանդարտացվեցին՝ ձևավորելով «Յորքի ռաունդը»՝ 60, 80 և 100 յարդ հեռավորություններից կրակոցների շարք։ Հորաս Ա. Ֆորդը նպաստեց նետաձգության չափանիշների բարելավմանը և նոր տեխնիկայի մշակմանը։ Նա 11 անգամ անընդմեջ հաղթեց Մեծ ազգային առաջնությունում և 1856 թվականին հրապարակեց սպորտի վերաբերյալ չափազանց ազդեցիկ մի ուղեցույց։

Սեքսթոն Փոփը Ելլոուսթոնում գորշ արջի եորսի ժամանակ։

19-րդ դարի վերջում աղեղնաձգությունը որպես սպորտ սկսեց կորցնել իր տարածվածությունը, քանի որ այլընտրանքային սպորտաձևերը, ինչպիսիք են կրոկետն ու թենիսը, ավելի մեծ ճանաչում ձեռք բերեցին միջին խավի շրջանում։ 1889 թվականին Բրիտանիայում մնացել էր ընդամենը 50 նետաձգության ակումբ, սակայն այնուամենայնիվ այն ընդգրկվեց որպես օլիմպիական մարզաձև 1900 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերում։

ԱՄՆ-ում նետաձգության հնագույն ձևերը վերածնվեցին 20-րդ դարի սկզբին։ Յահի հնդկական ցեղի վերջին ներկայացուցիչը՝ Իշին, դուրս եկավ Կալիֆորնիայի իր թաքստոցից 1911 թվականին[86][87]։ Նրա բժիշկ Սաքսթոն Պոուպը սովորեց Իշիի ավանդական նետաձգության հմտությունները և դրանք հանրայնացրեց[88][89]։ Pope and Young Club-ը, որը հիմնադրվել է 1961 թվականին և անվանվել է Սաքսթոն Պոուպի և նրա ընկեր Արթուր Յանգի պատվին, դարձավ Հյուսիսային Ամերիկայի առաջատար նետորսության և բնապահպանական կազմակերպություններից մեկը։ Այն ստեղծվել էր որպես ոչ առևտրային գիտական կազմակերպություն՝ օրինակ վերցնելով հեղինակավոր Boone and Crockett Club-ից։ Ակումբը քարոզում էր պատասխանատու նետորսություն՝ խթանելով որակյալ որս, արդար հետապնդման սկզբունքներ և առողջ բնապահպանական պրակտիկաներ։

Կորեայում նետաձգությունը որպես առողջ ժամանցային զբաղմունք վերածնվեց Գոջոնգ կայսեր նախաձեռնությամբ և հետագայում դարձավ ժամանակակից հանրաճանաչ մարզաձև։ Ճապոնացիները շարունակեցին պատրաստել և օգտագործել իրենց յուրահատուկ ավանդական աղեղներն ու նետերը։ Չերոկիների շրջանում ավանդական երկար աղեղի կիրառումը երբեք ամբողջությամբ չվերացավ[90]։

21-րդ դարի սկզբում Չինաստանում կրկին մեծ հետաքրքրություն առաջացավ արհեստավորների շրջանում, որոնք ձգտում են պատրաստել աղեղներ ու նետեր, ինչպես նաև ավանդական չինական ոճով աղեղնաձգության տեխնիկա կիրառել ու զարգացնել[91][92]։

Ժամանակակից աշխարհում ձիավոր նետաձգությունը շարունակում է մնալ հանրաճանաչ մրցակցային մարզաձև Հունգարիայում և որոշ ասիական երկրներում, սակայն այն դեռևս չի ճանաչվել որպես միջազգային մրցույթ[93]։ Բութանի Թագավորությունում նետաձգությունը ազգային մարզաձև է[94]։

1920-ականներից սկսած, պրոֆեսիոնալ ինժեներները սկսեցին հետաքրքրվել աղեղնաձգությամբ, որը մինչ այդ մնում էր բացառապես ավանդական արհեստագործների ոլորտ[95]։ Նրանք ղեկավարում էին աղեղների նոր տեսակների առևտրային զարգացումը, ներառյալ ժամանակակից օլիմպիական և բարդ աղեղները։ Այս նոր ձևերը ներկայումս գերակշռում են արևմտյան նետաձգության մեջ, մինչդեռ ավանդական աղեղները մնում են փոքրամասնություն։ 1980-ականներին ավանդական նետաձգության հմտությունները վերածնվեցին ամերիկացի էնտուզիաստների կողմից, որոնք դրանք համակցեցին գիտական նոր հասկացությունների հետ։ Այս փորձագիտական գիտելիքների մեծ մասը ամփոփված է «Traditional Bowyer’s Bible» գրքերում։ Ժամանակակից որսորդական նետաձգության հաջողության մեծ մասը կապվում է Ֆրեդ Բերի անունի հետ՝ ամերիկացի նետորսի և աղեղների արտադրության առաջատարի[96]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Whitman, Theodore R. (2017-08-03). The History of Archery (անգլերեն). CreateSpace Independent Publishing Platform. ISBN 978-1-9742-6255-7.
  2. 2,0 2,1 «Archery history: Tribal use of the bow and arrow through the modern day | World Archery». www.worldarchery.sport (անգլերեն). 2020-09-03. Վերցված է 2024-08-17-ին.
  3. «Bow and arrow | History, Construction & Uses | Britannica». www.britannica.com (անգլերեն). 2024-07-01. Վերցված է 2024-08-17-ին.
  4. «Battle of Agincourt | Facts, Summary, & Significance | Britannica». www.britannica.com (անգլերեն). Վերցված է 2024-08-17-ին.
  5. The Handbook Of The SAS And Elite Forces. How The Professionals Fight And Win. Edited by Jon E. Lewis. p.488-Tactics And Techniques, Survival. Robinson Publishing Ltd 1997. ISBN 1-85487-675-9
  6. «Archery | Types, Equipment & Techniques | Britannica». www.britannica.com (անգլերեն). 2024-08-10. Վերցված է 2024-08-17-ին.
  7. 7,0 7,1 Lombard, Marlize (October 2020). «The tip cross-sectional areas of poisoned bone arrowheads from southern Africa». Journal of Archaeological Science: Reports. 33: 102477. Bibcode:2020JArSR..33j2477L. doi:10.1016/j.jasrep.2020.102477. S2CID 224889105.
  8. Backwell, Lucinda; d'Errico, Francesco & Wadley, Lyn (June 2008). «Middle Stone Age bone tools from the Howiesons Poort layers, Sibudu Cave, South Africa». Journal of Archaeological Science. 35 (6): 1566–1580. Bibcode:2008JArSc..35.1566B. doi:10.1016/j.jas.2007.11.006.
  9. Wadley, Lyn (2008). «The Howieson's Poort industry of Sibudu Cave». Goodwin Series. South African Archaeological Society. 10: 122–132. JSTOR 40650023.
  10. Lombard, Marlize & Phillipson, Laurel (2010). «Indications of bow and stone-tipped arrow use 64,000 years ago in KwaZulu-Natal, South Africa». Antiquity. 84 (325): 635–648. doi:10.1017/S0003598X00100134. S2CID 162438490.
  11. Lombard, Marlize (August 2011). «Quartz-tipped arrows older than 60 ka: further use-trace evidence from Sibudu, Kwa-Zulu-Natal, South Africa». Journal of Archaeological Science. 38 (8): 1918–1930. Bibcode:2011JArSc..38.1918L. doi:10.1016/j.jas.2011.04.001.
  12. Backwell, Lucinda; Bradfield, Justin; Carlson, Kristian J.; Jashashvili, Tea; Wadley, Lyn & d'Errico, Francesco (April 2018). «The antiquity of bow-and-arrow technology: evidence from Middle Stone Age layers at Sibudu Cave». Antiquity. 92 (362): 289–303. doi:10.15184/aqy.2018.11. hdl:11336/81248. S2CID 166154740.
  13. Metz, Laure; Lewis, Jason E.; Slimak, Ludovic (2023). «Bow-and-arrow, technology of the first modern humans in Europe 54,000 years ago at Mandrin, France». Science Advances. 9 (8): eadd4675. Bibcode:2023SciA....9D4675M. doi:10.1126/sciadv.add4675. PMC 9946345. PMID 36812314.
  14. Slimak, L.; Zanolli, C.; Higham, T.; և այլք: (2022). «Modern human incursion into Neanderthal territories 54,000 years ago at Mandrin, France». Science Advances. 8 (6): eabj9496. Bibcode:2022SciA....8J9496S. doi:10.1126/sciadv.abj9496. PMC 8827661. PMID 35138885.
  15. Metz, Laure; Lewis, Jason E.; Slimak, Ludovic (24 February 2023). «Bow-and-arrow, technology of the first modern humans in Europe 54,000 years ago at Mandrin, France». Science Advances. 9 (8): eadd4675. Bibcode:2023SciA....9D4675M. doi:10.1126/sciadv.add4675. PMC 9946345. PMID 36812314.
  16. Bower, Bruce (12 June 2020). «Clues to the earliest known bow-and-arrow hunting outside Africa have been found». Science News.
  17. Langley, Michelle C.; Amano, Noel; Wedage, Oshan; Deraniyagala, Siran; Pathmala, M. M.; Perera, Nimal; Boivin, Nicole; Petraglia, Michael D. & Roberts, Patrick (12 June 2020). «Bows and arrows and complex symbolic displays 48,000 years ago in the South Asian tropics». Science Advances. 6 (24): eaba3831. Bibcode:2020SciA....6.3831L. doi:10.1126/sciadv.aba3831. PMC 7292635. PMID 32582854.
  18. Lahr, M. Mirazón; Rivera, F.; Power, R.K.; Mounier, A.; Copsey, B.; Crivellaro, F.; Edung, J.E.; Fernandez, J.M. Maillo & Kiarie, C. (2016). «Inter-group violence among early Holocene hunter-gatherers of West Turkana, Kenya». Nature. 529 (7586): 394–398. Bibcode:2016Natur.529..394L. doi:10.1038/nature16477. PMID 26791728. S2CID 4462435.
  19. «Digital photograph (colour) from Tin-Tazarift». The British Museum (անգլերեն). Վերցված է 2020-11-11-ին.
  20. Rosendahl, Gaëlle; Beinhauer, Karl-Wilhelm; Löscher, Manfred; Kreipl, Kurt; Walter, Rudolf & Rosendahl, Wilfried (2006). «Le plus vieil arc du monde? Une pièce intéressante en provenance de Mannheim, Allemagne» [The oldest bow in the world? An interesting piece from Mannheim, Germany]. L'Anthropologie (ֆրանսերեն and անգլերեն). 110 (3): 371–382. doi:10.1016/j.anthro.2006.06.008.
  21. Chauviere, François-Xavier, ed. (2009). La grotte du Bichon, un site préhistorique des montagnes neuchâteloises [The Bichon cave, a prehistoric site in the Neuchâtel mountains]. Archéologie neuchâteloise (ֆրանսերեն). Vol. 42. Neuchâtel: Office et musée cantonal d'archéologie. ISBN 978-2-940347-41-4.
  22. McEwen, Edward; Miller, Robert L. & Bergman, Christopher A. (June 1991). «Early bow design and construction». Scientific American. Vol. 264, no. 6. էջեր 76–83. JSTOR 24936943.
  23. Grayson, Charles E.; French, Mary & O'Brien, Michael J. (2007). Traditional Archery from Six Continents: The Charles E. Grayson Collection. Columbia, MO: University of Missouri Press. էջ 1. ISBN 978-0-8262-1751-6.
  24. Otterbein, Keith F. (2004). How War Began. College Station, Texas: Texas A&M University Press. էջ 72. ISBN 1-58544-329-8.
  25. Christensen, Jonas (December 2004). «Warfare in the European Neolithic». Acta Archaeologica. 75 (2): 129–156. doi:10.1111/j.0065-001X.2004.00014.x.
  26. Pericot, Luis (2004) [1962]. «The Social Life of Spanish Paleolithic Hunters as Shown by Levantine Art». In Washburn, S.L. (ed.). Social Life of Early Man (Facsimile ed.). London, UK: Routledge. էջ 207. ISBN 978-0-41533-041-1.
  27. Blitz, John (1988). «Adoption of the Bow in Prehistoric North America» (PDF). North American Archaeologist. 9 (2): 123–145. doi:10.2190/HN64-P1UD-NM0A-J0LR. S2CID 28324859. Արխիվացված է օրիգինալից (PDF) 9 July 2021-ին.
  28. Fagan, Brian M. (2011). The First North Americans. London, UK: Thames & Hudson. ISBN 978-0-500-02120-0.
  29. Hodge, Frederick Webb (1907). Handbook of American Indians North of Mexico, Volume 1. Washington, DC: Government Printing Office. էջ 484.
  30. «The oldest Neolithic Bow discovered in Europe». Universitat Autònoma de Barcelona. 29 June 2012. Արխիվացված է օրիգինալից 2020-03-06-ին.
  31. 31,0 31,1 Osgood, Richard; Monks, Sarah & Toms, Judith (2010) [2000]. Bronze Age Warfare. Stroud: The History Press. էջեր 139–142. ISBN 978-0-75245-697-3.
  32. Burrow, Steve (2011). Shadowland: Wales 3000-1500 BC. Havertown, PA: Oxbow Books. էջ 147. ISBN 978-1-84217-459-3.
  33. Mercer, R.J. (1970). «The Neolithic Settlement on Carn Brea: Preliminary Report». Cornish Archaeology. Cornwall Archaeological Society. 9: 54–62.
  34. Mercer, R.J. (1972). «The Excavation of the Neolithic Settlement, Carn Brea». Cornish Archaeology. Cornwall Archaeological Society. 11: 5–8.
  35. Wilson, John A. (1956). The Culture of Ancient Egypt. Chicago, IL: University of Chicago Press. էջ 186. ISBN 978-0-22690-152-7.
  36. Traunecker, Claude (2001) [1992]. The Gods of Egypt. Translated from the French by David Lorton (1st English ed.). Ithaca, NY: Cornell University Press. էջ 29. ISBN 978-0-80143-834-9.
  37. Poo, Mu-chou (February 2012). Enemies of Civilization: Attitudes toward Foreigners in Ancient Mesopotamia, Egypt, and China. Albany, New York: SUNY Press. էջ 43. ISBN 978-0-7914-6364-2. Վերցված է 7 January 2017-ին.
  38. 38,0 38,1 Drews, Robert (1993). The End of the Bronze Age: Changes in Warfare and the Catastrophe ca. 1200 B.C. Princeton, NJ: Princeton University Press. էջ 119. ISBN 978-0-69104-811-6.
  39. Delrue, Parsival (2007). «Trilobate Arrowheads at Ed-Dur (U.A.E, Emirate of Umm Al-Qaiwain)». Arabian Archaeology and Epigraphy. 18 (2): 239–250. doi:10.1111/j.1600-0471.2007.00281.x. «A trilobate arrowhead can be defined as an arrowhead that has three wings or blades that are usually placed at equal angles (i.e. c. 120°) around the imaginary longitudinal axis extending from the centre of the socket or tang. Since this type of arrowhead is rare in southeastern Arabia, we must investigate its origin and the reasons behind its presence at ed-Dur.»
  40. Morphy, Howard (1988). Animals into Art. London, UK: Unwin Hyman. էջ 365. ISBN 978-0-04445-030-6.
  41. Drews, Robert (1993). The End of the Bronze Age: Changes in Warfare and the Catastrophe ca. 1200 B.C. Princeton, NJ: Princeton University Press. էջ 125. ISBN 978-0-69104-811-6. «With the bow let us win cows, with the bow let us win the contest and violent battles with the bow. The bow ruins the enemy's pleasure; with the bow let us conquer all corners of the world.»
  42. Scharfe, Hartmut (2002). Education in Ancient India. Leiden: Brill Academic Publishers. էջ 271. ISBN 978-9-00412-556-8.
  43. Zimmer, Heinrich (1969). Campbell, Joseph (ed.). Philosophies of India (4th ed.). Princeton, NJ: Princeton University Press. էջ 140. ISBN 978-0-69101-758-7.
  44. Bowman, Alan K.; Garnsey, Peter & Rathbone, Dominic, eds. (October 2000). The High Empire, AD 70–192. The Cambridge Ancient History. Vol. 11 (2nd ed.). Cambridge, UK: Cambridge University Press. էջ 174. ISBN 978-0-52126-335-1.
  45. Kirk, Geoffrey (1993). The Iliad: A Commentary. Cambridge, UK: Cambridge University Press. էջ 136.
  46. The Ashvayanas living on river Guraeus (modern river Panjkora), which are the Gauri of Mahabharata, were also known as Gorys or Guraios, modern Ghori or Gori, a wide spread tribe, branches of which are still to be found on the Panjkora and on both sides of the Kabul at the point of its confluence with Landai. (See: Singh, Fauja (1997). Joshi, L. M. (ed.). History of The Punjab, Volume I. Patiala: Publication Bureau Punjabi University. էջ 227. ISBN 8-1738-0336-6.) The clan name Gore or Gaure is also found among the modern Kamboj people of Punjab and it is stated that the Punjab Kamboj Gaure/Gore came from the Kunar valley to Punjab at some point in time in the past. (See: Singh Dardi, Kirpal (1979). These Kamboja People. էջ 122. & Singh Dardi, Kirpal (2005). Kambojas Through the Ages. էջ 131.)
  47. Gaius Julius Caesar (1929). Rhys, Ernest (ed.). Caesar's Commentaries. Translated by W. A. Macdevitt. London, UK: Everyman's Library. Book VII, p. XXXI – via Project Gutenberg.
  48. Connolly, Peter (1998). Greece and Rome at War. Preface by Adrian Keith Goldsworthy. London: Greenhill Books. ISBN 978-1-85367-303-0.
  49. 49,0 49,1 «Six Arts of Ancient China». Folk Archery Federation of the People's Republic of China. 8 August 2010.
  50. 50,0 50,1 Selby, Stephen (2000). Chinese Archery. Hong Kong: Hong Kong University Press. ISBN 962-209-501-1.
  51. Needham, Joseph, ed. (1986). Chemistry and Chemical Technology, Military Technology, Missiles and Sieges, Volume 5, Part 6. Science and Civilisation in China. Cambridge, UK: Cambridge University Press. էջեր 124–128.
  52. Selby, Stephen (Winter 2010). «The Bows of China». Journal of Chinese Martial Studies. Hong Kong: Three-In-One Press (2).
  53. Griffiths, Andrew. «Archery and Social Class in Medieval England». History of Fighting.com.
  54. «Crossbow: Definition, History, & Facts». Britannica.com. 18 September 2023.
  55. «The Bow in Medieval Warfare». Encyclopedia.com.
  56. name="RoyalArmouries">«People of the Hundred Years' War». Royal Armouries. Արխիվացված է օրիգինալից 29 September 2022-ին. Վերցված է 28 March 2022-ին.
  57. name="RoyalArmouries"
  58. Rhoten, Ronald (9 January 2006). Trebuchet Energy Efficiency – Experimental Results. American Institute of Aeronautics and Astronautics. doi:10.2514/6.2006-775. ISBN 978-1-62410-039-0.
  59. 59,0 59,1 59,2 «Military Technology: The horse archer». Britannica.com.
  60. «Mongolian Archery: from the Stone Age to Naadam». Bow International. 14 August 2020. Արխիվացված է օրիգինալից 13 April 2022-ին. Վերցված է 12 April 2022-ին.
  61. Griffiths, Andrew. «Mongolian Archery». History of Fighting.com.
  62. Grayson, Charles E. & French, Mary (2004). «Korean Archery Equipment». University of Missouri Museum of Anthropology. Արխիվացված է օրիգինալից 24 June 2016-ին. «During the Choson period (1392–1910), Korea adopted a military-service examination system from China that included a focus on archery skills and that contributed to the development of Korean archery as a practical martial art.»
  63. Shahbazi, A. Sh. (15 December 1988). «Bahrām VI Čōbīn». Encyclopaedia Iranica. Vol. III, Fasc. 5. Encyclopædia Iranica Foundation. էջեր 514–522. Վերցված է 30 December 2012-ին.
  64. Groupe d'études et de recherches souterraines du Liban [Lebanon Underground Study and Research Group] (1994). Momies du Liban: Rapport préliminaire sur la découverte archaéologique de 'Asi-al-Hadat (XIIIe siècle) [Mummies from Lebanon: Preliminary Report on the Archaeological Discovery of 'Asi-al-Hadat (13th Century)] (ֆրանսերեն). Paris: Édifra. ISBN 978-2-90407-072-3.
  65. «Ouadi Qadisha (the Holy Valley) and the Forest of the Cedars of God (Horsh Arz el-Rab)». UNESCO.
  66. Ibn Qayyim Al-Jawziyya (1932). كتاب عنية الطلاب في معرفة الرمي بالنشاب [A book about students' knowledge of archery] (արաբերեն). Cairo. OCLC 643468400.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  67. Boudot-Lamotte, A. (1972). «J. D. Latham et Lt. Cdr. W. F. Paterson, Saracen Archery, An English version and exposition of a Mameluke work on Archery (ca. A.D. 1368), with Introduction, Glossary, and Illustrations, London (The Holland Press) 1970, XL + 219 pp». Arabica. 19 (1): 98–99. doi:10.1163/157005872X00203.
  68. Jallon, Adnan D. (1980). 'Kitāb f maʿrifat ʿilm ramy al-sihām', a treatise on archery by Husayn b. ʿAbd al-Rahman b. Muhammad b. Muhammad b. ʿAbdallah al-Yunini AH 647(?)–724, AH 1249-50(?)–1324: A critical edition of the Arabic text together with a study of the work in English (Ph.D.). University of Manchester. OCLC 499854155.
  69. Faris, Nabih Amin & Elmer, Robert Potter, eds. (1945). Arab archery. An Arabic manuscript of about A.D. 1500, "A book on the excellence of the bow & arrow" and the description thereof (PDF). Princeton, NJ: Princeton University Press. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012-11-02-ին – via Tuba-Archery.com. A translation of "Kitāb fī bayān fadl al-qaws w-al-sahm wa-awsāfihima," no. 793 in descriptive catalog of the Garrett collection of Arabic manuscripts in the Princeton University library.
  70. Gallice, Henri (1903). The Art of Archery published, with Notes, from a Manuscript of the 15th Century. Translated by H. Walrond. London, UK: Horace Cox – via Archery Library.
  71. Ki-Zerbo, Joseph (1978). Histoire de l'Afrique noire: d'hier à demain [History of Black Africa: From Yesterday to Tomorrow] (ֆրանսերեն). Paris: Hatier. էջեր 37–133. ISBN 978-2-21804-176-1.
  72. Asano Yukinaga, 1598 AD, letter to his father, quoted in Turnbull, S.R. (1977). The Samurai: A Military History. London, UK: Osprey. ISBN 0-85045-097-7.
  73. Keating, Geoffrey (1908). Comyn, David & Dinneen, Patrick S. (eds.). The History of Ireland (1st ed.). London, UK: David Nutt, for the Irish Texts Society. էջ 27 – via Corpus of Electronic Texts.
  74. 74,0 74,1 Rich, Barnabe (1574). A right exelent and pleasaunt dialogue, betwene Mercury and an English souldier contayning his supplication to Mars: bevvtified with sundry worthy histories, rare inuentions, and politike deuises. London: John Day. Վերցված է 21 April 2016-ին.
  75. As attributed to Bernier by Kolff, Dirk H. A. (2002) [1990]. Naukar, Rajput, and Sepoy: The Ethnohistory of the Military Labour Market of Hindustan, 1450–1850. University of Cambridge Oriental Publications No. 43. Cambridge, UK: Cambridge University Press. ISBN 978-0-52152-305-9.
  76. Duvernay, Thomas A. & Duvernay, Nicholas Y. (2007). Korean Traditional Archery. Pohang, South Korea: Handong Global University.
  77. Gunn, Steven; Gromelski, Tomasz (6 October 2012). «For whom the bell tolls: accidental deaths in Tudor England». The Lancet. 380 (9849): 1222–1223. doi:10.1016/S0140-6736(12)61702-4. PMID 23057076. S2CID 20425600. «The mean depth of arrow wounds, for example, was an inch and a half, that of gunshot wounds six inches, not counting balls that went right through the body or head.»
  78. Williams, Alan (2003). The Knight and the Blast Furnace: A History of the Metallurgy of Armour in the Middle Ages and the Early Modern Period. History of Warfare. Vol. 12. Leiden: Brill. էջեր 922 & 945. ISBN 978-9-00412-498-1.
  79. «The Garrisons of Shropshire During the Civil War, 1642–1648». Shrewsbury: Leake and Evans. 24 October 1867. էջ 32 – via Google Books.
  80. 80,0 80,1 Fox, E.T. (15 October 2015). «Archery in the English Civil War». Fox Historical Publications. Վերցված է 12 August 2019-ին.
  81. Fehrenbach, T.R. (2007). Comanches, the history of a people. London, UK: Vintage Books. էջ 125. ISBN 978-0-09-952055-9. First published in the USA by Alfred Knopf, 1974.
  82. Fehrenbach, T.R. (2007). Comanches, the history of a people. London, UK: Vintage Books. էջ 553. ISBN 978-0-09-952055-9. First published in the USA by Alfred Knopf, 1974.
  83. «Amazonian archers». BBC News. 2008-05-30. Վերցված է 2010-01-05-ին.
  84. 84,0 84,1 Johnes, Martin (April 2004). «Archery, Romance and Elite Culture in England and Wales, c. 1780-1840». History. 89 (294): 193–208. doi:10.1111/j.1468-229X.2004.00297.x. Վերցված է 2013-03-26-ին.
  85. «The Royal Company of Archers». MartinFrost.ws. Արխիվացված է օրիգինալից 25 November 2012-ին. Վերցված է 2012-12-17-ին.
  86. Allely, Steve; և այլք: (2008). The Traditional Bowyer's Bible, Volume 4. The Lyons Press. ISBN 978-0-9645741-6-8.
  87. Kroeber, Theodora (2004). Ishi in Two Worlds: a biography of the last wild Indian in North America. Berkeley: University of California Press. ISBN 978-0-520-24037-7.
  88. Pope, Saxton (1925). Hunting with the Bow and Arrow. New York: G. P. Putnam's Sons.
  89. Pope, Saxton (1926). Adventurous Bowmen: field notes on African archery. New York: G. P. Putnam's Sons.
  90. Herrin, Al (November 1989). Cherokee Bows and Arrows: How to Make and Shoot Primitive Bows and Arrows. Tahlequah, Oklahoma: White Bear Publishing. ISBN 978-0-96236-013-8.
  91. «2009 Chinese Traditional Archery Seminar». Folk Archery Federation of the People's Republic of China. 2 November 2009.
  92. «2010传统射艺研讨会在杭州举行-杭网原创-杭州网» [2010 Traditional Archery Symposium Held in Hangzhou]. Hangzhou Net (չինարեն). 30 May 2010.
  93. «Magyar Traditional Archery». Asian Traditional Archery Research Network.
  94. Dorji, Kunga T. & Phuntsho, Tashi. «Archery: the Real Game is Played Elsewhere». Kuensel – via Asian Traditional Archery Research Network.
  95. Hickman, C. N.; Nagler, Forrest; Klopsteg, Paul E. (1947). Archery: The Technical Side. A compilation of scientific and technical articles on theory, construction, use and performance of bows and arrows, reprinted from journals of science and of archery. National Field Archery Association.
  96. Bertalan, Dan (2007). Traditional Bowyers Encyclopedia: The Bowhunting and Bowmaking World of the Nation's Top Crafters of Longbows and Recurves. New York City: Skyhorse Publishing. էջ 73. ISBN 978-1-60239-046-1.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]