Նեսրին Սիփահի
Նեսրին Սիփահի | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 29, 1934[1] (90 տարեկան) Եշիլքյոյ |
Երկիր | Թուրքիա |
Ժանրեր | Ottoman classical music? |
Մասնագիտություն | երգչուհի |
Գործիքներ | վոկալ |
Պարգևներ |
Նեսրին Սիփահի (թուրքերեն՝ Nesrin Sipahi, նոյեմբերի 29, 1934[1], Եշիլքյոյ), թուրք երգչուհի, որը մասնագիտացած է թուրքալեզու երաժշտության մեջ։
Կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Նեսրին Սիփահին ծնվել է Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասում, 1934 թվականի նոյեմբերի 29-ին։
Նրա ծնողները ղրիմյան ծագում ունեին։ Երկու եղբայրները՝ Նիհաթն ու Չեթինը, թատրոնի դերասաններ էին։ Ավարտել է Բաքըրքյոյի միջնակարգ դպրոցը։ 1950 թվականի կարճ ամուսնությունից հետո, 1957 թվականի հունվարի 23-ին նա կրկին ամուսնացել է Հասան Ալդեմիր Սիփահիի հետ։ Ունեցել է երկու որդի։ Յունուս Էմրեն ծնվել է 1957 թվականին, Կանդեմիրը` 1968 թվականին[2]։
Երաժշտական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեռ դեռահաս տարիքում նա հետաքրքրվում էր երաժշտությամբ։ Թեև սկզբում կատարում էր արևմտյան երաժշտություն, սակայն հետագայում Նեսրին Սիփահին սկսել է երգել թուրքական երգեր։ 1953 թվականին նա աշխատանքի է ընդունվել «Ankara Radio»-ում[3], որն այդ ժամանակ համարվում էր երաժշտական գլխավոր ուսումնական կենտրոնը։
1960 թվականին Նեսրին Սիփահին Անկարայում սկսել է աշխատել որպես բեմական կատարող։ Թուրքիայում համերգներից հետո նա ելույթ է ունեցել նաև արտասահմանյան շատ երկրներում։
1971 թվականից դեպի Խորհրդային Միություն կատարած իր շրջագայության ժամանակ նա երգում էր նաև թուրքերեն, ադրբեջաներեն, ռուսերեն և հայերեն լեզուներով։
Նեսրին Սիփահին ելույթ է ունեցել ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Կանադայում, Ավստրալիայում, Մարոկկոյում, Թունիսում, Սիրիայում, Եգիպտոսում, Իսպանիայում և Կիպրոսում։ Թողարկել է շուրջ չորս հարյուր սինգլ։ 1974 թվականին նա թողարկել է «Յաշու Ֆեներբախչե» («Live Live Fenerbahçe») երգը, որը մարտական երգ էր «Ֆեներբախչե» ֆուտբոլային ակումբի համար[2]։
Որպես դերասանուհի նկարահանվել է միայն մեկ` «Կալբիմդեկի Սերսերի» («Խաբեբան իմ սրտում») ֆիլմում, 1965 թվական։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ունի մի քանի ոսկե ձայնապնակ։
1998 թվականին նա ստացել է Թուրքիայի պետական արտիստուհու կոչում[4]։
2017 թվականին նա հատուկ մրցանակ է ստացել նախագահական համալիրում տեղի ունեցած արարողության ժամանակ և ստացել է իր մրցանակը Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից[5]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1970 թվականից սկսած նա թողարկել է LP-ներ և CD-ներ[6].
- 1970 - (?)` La Chanson D’Amour En Turquie
- 1970` «Սուաթ Սեյն»
- 1970` Ve İkinci Dünyası
- 1970` «Nalkesen’in Eserleri»
- 1970` «Nesrin Sipahi»
- 1970` Avni Anıl'ın Eserleri
- 1971` Bir Bahar Akşamı
- 1972` Türk Sanat Müziğinden Seçmeler
- 1973` Ve Türk Sanat Müziğinin 12 Pırlantası
- 1973` «Օսման Նիհաթ Ակինին Սեչմե Էսերլերի»
- 1983` Aşk Mevsime Bakma z
- 1991` «Նեսրին Սիփահին և Քուդսի Էրգուներ-Շարկի անսամբլը (Love Songs Of Istanbul)»
- 2009` «Նեսրեն Սիփահեդին Թյուրքյուլեր»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 2,0 2,1 Biography page
- ↑ «TRT Radyo - Türkiye'nin Ortak Sesi». radyo.trt.net.tr. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Nkfu State artist list». Արխիվացված է օրիգինալից 2020-12-01-ին. Վերցված է 2021-05-15-ին.
- ↑ Kültür ve Turizm Bakanlığı Özel Ödülleri sahiplerini buldu - Kültür-Sanat haberleri
- ↑ Dşiscogs page
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Siyt Osman // dailymotion.com
- Nesrin Sipahi - Biyografya на biyografya.com
- Ղրիմի թաթար երգչուհի Նեսրին Սիփահին 80 տարեկան է // մարտ, 2007
- (14) Երգչուհի Նեսրին Սիփահին` թաթար-ղրիմյան արտույտ - YouTube
- (14) Նեսրին Սիփահի - YouTube
|