Jump to content

Նեստոր Կոմբեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նեստոր Կոմբեն
Քաղաքացիությունը  Արգենտինա և  Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 29, 1940(1940-12-29)[1] (85 տարեկան)
Ծննդավայր Las Rosas, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա
Հասակ 179 սանտիմետր
Դիրք հարձակվող

Նեստոր Կոմբեն (ֆրանսերեն՝ Néstor Combin, դեկտեմբերի 29, 1940(1940-12-29)[1], Las Rosas, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա), ֆրանսիացի ֆուտբոլիստ, խաղացել է որպես հարձակվող։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1940 թվականի դեկտեմբերի 29-ին, Արգենտինայի Լաս Ռոզաս քաղաքում, ավարտել է Կոլոնի ֆուտբոլային ակադեմիան (Սան Լորենցո): Հետագայում տեղափոխվել է Ֆրանսիա և պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան սկսել է 1959 թվականին՝ «Լիոնի» կազմում, որտեղ անցկացրել է հինգ մրցաշրջան՝ մասնակցելով լիգայի 100 խաղի: Նեստորը թիմի լավագույն ռմբարկուներից մեկն է եղել:

Հետագայում խաղացել է Իտալիայում 1964 թվականից 1971 թվականներին, որտեղ խաղացել է այնպիսի ակումբներում, ինչպիսիք են «Յուվենտուսը», «Վարեզեն», «Տորինոն» և «Միլանը»։ Կոմբենը երկու անգամ նվաճել է Իտալիայի գավաթը և մեկ անգամ՝ Միջմայրցամաքային գավաթը («Միլանի» կազմում)։

1971 թվականին վերադարձել է Ֆրանսիա, որտեղ խաղացել է «Մեցի» և «Ռեդ Սթարի» կազմում։

Կարիերան ազգային հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1964 թվականին նորամուտը նշել է Ֆրանսիայի ազգային հավաքականում։ Հավաքականում իր կարիերայի ընթացքում, որը տևել է 4 տարի, 8 հանդիպում է անցկացրել երկրի գլխավոր թիմի համազգեստով՝ դառնալով 4 գոլի հեղինակ։

Ազգային հավաքականի կազմում Կոմբենը մասնակցել է 1966 թվականին Անգլիայում կայացած աշխարհի առաջնությանը։

«Բոմբոներայի կոտորած»

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նեստոր Կոմբենը Բուենոս Այրեսում ծեծի ենթարկվելուց հետո

1969 թվականի Միջմայրցամաքային գավաթի եզրափակչի պատասխան խաղի ժամանակ Բուենոս Այրեսի «Բոմբոներա» մարզադաշտում նրան ծեծի են ենթարկել «Էստուդիանտեսի» ֆուտբոլիստները: «Էստուդիանտեսի» դարպասապահ Ալբերտո Պոլետին ոտքով հարվածել է Կոմբենի դեմքին[2]։ Կարճ ժամանակ անց արգենտինացի պաշտպան Ռամոն Սուարեսը արմունկով հարվածել է Կոմբենի քթին և ծնոտին[2]։ Ֆրանսիացու ընկնելուց հետո «Էստուդիանտեսի» մյուս խաղացողները միացել են անգիտակից Կոմբենի ծեծին[3]։

Ֆուտբոլային խաղից հետո Արգենտինայի ոստիկանության աշխատակիցները խուզարկել են «Միլանի» հանդերձարանը, որտեղ ձերբակալել են Նեստոր Կոմբենին և տարել անհայտ վայր։ Ձերբակալության պահին ֆուտբոլիստը բժշկական օգնություն էր ստանում։ Նրա ձերբակալության պատճառը Արգենտինայում զինվորական ծառայությունից խուսափելու ենթադրյալ դեպքն է եղել[4]։

Կալանավորումը անօրինական է եղել. Կոմբենը մանկուց լքել է Արգենտինան և Ֆրանսիայի քաղաքացիություն ստանալուց հետո ծառայել է Ֆրանսիայում։ Ֆրանսիան և Արգենտինան պայմանագիր են ունեցել, որի համաձայն ֆուտբոլիստը որևէ ռազմական պարտավորություն չուներ Արգենտինայի նկատմամբ[4]։

«Միլանի» ներկայացուցիչները և լրագրողները 24 ժամ փնտրել են Կոմբենին։ Ավելի ուշ պարզվել է, որ նա պահվում է ռազմական հանցագործների համար նախատեսված հաստատությունում։ Ֆրանսիայի դեսպանատան միջամտությունից և Արգենտինայի նախագահ Խուան Օնգանիայի անձնական հրամանից հետո խաղացողը ազատ է արձակվել և տեղափոխվել օդանավակայան՝ իր թիմին միանալու համար[3][4]։

Ելույթների վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային կարիերա
Ակումբ Մրցաշրջան Լիգա[5] Գավաթ[6] Եվրոպական գավաթներ Այլ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Օլիմպիկ Լիոն 1959/60 6 1 0 0 0 0 0 0 6 1
1960/61 36 15 5 2 2 0 0 0 43 17
1961/62 31 13 5 3 2 1 0 0 38 17
1962/63 30 16 5 2 0 0 0 0 35 18
1963/64 28 23 6 8 8 10 0 0 42 41
Ընդհանուր13168211512110016494
Յուվենտուս 1964/65 24 7 5 0 9 3 0 0 38 10
Ընդհանուր2475093003810
Վարեզե 1965/66 16 2 3 0 0 0 0 0 19 2
Ընդհանուր162300000192
Տորինո 1966/67 26 7 1 2 0 0 0 0 27 9
1967/68 27 13 10 2 0 0 0 0 37 15
1968/69 29 7 8 0 7 1 0 0 44 8
Ընդհանուր8227194710010832
Միլան 1969/70 25 5 2 1 4 3 2 1 33 10
1970/71 25 6 12 4 0 0 0 0 37 10
Ընդհանուր501114543217020
Մեց 1971/72 26 16 1 0 0 0 0 0 27 16
1972/73 33 18 1 0 0 0 0 0 34 18
Ընդհանուր59342000006134
Ռեդ Սթար 1973/74 35 24 3 2 - - 0 0 38 26
1974/75 31 15 0 0 0 0 0 0 31 15
Ընդհանուր66393200006941
Ընդհանուր կարիերայի ընթացքում 4281886726321821529233

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 1 2 «Estudiantes leave their mark». Արխիվացված օրիգինալից 2014-12-06-ին. Վերցված է 2016-08-09-ին.
  3. 1 2 Ангелина Никитина (2021-04-14). ««Выжить было большим успехом» Драки, переломы и тюрьма: как прошел самый жестокий матч в истории футбола». Lenta.RU (ռուսերեն). Վերցված է 2025-05-20-ին.
  4. 1 2 3 Burnton, Simon (2019-10-20). «Three players jailed, one 'kidnapped': Estudiantes v Milan 50 years on». The Guardian (բրիտանական անգլերեն). Վերցված է 2025-05-20-ին.
  5. ↑ Ֆրանսիայի երկրորդ դիվիզիոնի եզրափակիչ
  6. ↑ Ֆրանսիայի գավաթ, Շարլ Դրագոյի գավաթ, Իտալիայի գավաթ։