Jump to content

Նեստոր Լորենսո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նեստոր Լորենսո
Քաղաքացիությունը  Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 26, 1966(1966-02-26) (60 տարեկան) կամ փետրվարի 28, 1966(1966-02-28)[1] (60 տարեկան)
Ծննդավայր Բուենոս Այրես, Արգենտինա
Հասակ 193 սանտիմետր[2]
Քաշ 80 կգ[2]
Դիրք պաշտպան

Նեստոր Գաբրիել Լորենսո (իսպ.՝ Néstor Gabriel Lorenzo, փետրվարի 26, 1966(1966-02-26) կամ փետրվարի 28, 1966(1966-02-28)[1], Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլային մարզիչ և նախկին պաշտպան։ Կոլումբիայի ազգային հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչն է։

Լորենցոն խաղացել է «Արգենտինոս Խունիորս»-ում, «Ա.Ս. Բարի»-ում, «Սուինդոն Թաուն»-ում, «Կլաբ Ատլետիկո Սան Լորենցո դե Ալմագրո»-ում, «Ֆերոկարիլ Օեստե»-ում և «Բոկա Խունիորս»-ում։ Լորենցոն նաև ներկայացրել է Արգենտինայի հավաքականը 1990 թվականի Իտալիայում կայացած ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնությունում, այդ թվում՝ եզրափակչում, որտեղ արգենտինացիները պարտվել են Գերմանիային։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լորենցոն ծնվել է Բուենոս Այրեսի նահանգի Վիլլա Սելինա քաղաքում[3]: 1985 թվականին նորամուտը նշելուց հետո նա ակումբում անցկացրել է չորս մրցաշրջան, նախքան 1989 թվականին տեղափոխվելը իտալական «Բարի»։

«Իտալիա 90»-ից հետո և Բրայան Քլաֆի՝ «Նոթինգհեմ Ֆորեսթ»-ին Լորենցոյին ձեռք բերելու փորձի ձախողումից հետո, արգենտինացի լեգենդ Օսի Արդիլեսը պաշտպանին վարձակալության հիմունքներով տեղափոխել է «Սուինդոն Թաուն», և ի վերջո պայմանագիրը դարձել է մշտական։ Նա «Ռոբինս»-ի կազմում խաղացել է 27 խաղ՝ խփելով երկու գոլ. մեկը՝ «Քաունթի Գրաունդ»-ում իր նորամուտի խաղում՝ «Պորտսմութ»-ի դեմ խաղում 3-0 հաշվով հաղթանակի ժամանակ, և մեկը՝ «Ուոթֆորդ»-ի դեմ խաղում՝ 2-2 հաշվով ոչ-ոքի արդյունքով։

Պայմանագրի ժամկետը լրանալուց հետո Լորենցոն վերադարձել է Արգենտինա և 1992 թվականին պայմանագիր կնքել «Սան Լորենցոյի» հետ։ Երկու մրցաշրջան մեկնարկային կազմում խաղալուց հետո նա մեկ տարի խաղացել է «Բանֆիլդում», «Ֆերո Կարիլ Օեստեում», «Բոկա Խունիորսում» և Պրիմերա Բ Նասիոնալում։ 1998 թվականին ավարտել է կարիերան[4]։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1988 թվականի ամառային օլիմպիական խաղերին օլիմպիական հավաքականի կազմում մասնակցելը, Լորենցոն իր միջազգային դեբյուտը նշել է Արգենտինայի ազգային հավաքականի կազմում 1988 թվականի հուլիսի 6-ին՝ Սաուդյան Արաբիայի դեմ 2-2 հաշվով ավարտված ընկերական խաղում։ Նա ընդգրկվել է Կառլոս Բիլարդոյի 23 հոգանոց հայտացուցակում 1990 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության համար, մասնակցելով խմբային փուլի երկու խաղի, նախքան Արևմտյան Գերմանիայի դեմ եզրափակչում մեկնարկային կազմում խաղալը[5]։

Մարզչական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզչի օգնական

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերան ավարտելուց հետո Լորենցոն 2000 թվականին միացավ Խոսե Պեկերմանի աշխատակազմին Արգենտինայի մինչև 20 տարեկանների հավաքականում՝ որպես մարզչի օգնական։ Նա նույն պաշտոնում աշխատել է Կառլոս Այմարի հետ իսպանական «Լեգանես» ակումբում, նախքան 2004 թվականին Պեկերմանի հետ վերամիավորվելը Արգենտինայի ազգային հավաքականում։

Լորենցոն շարունակել է աշխատել Պեկերմանի հետ «Տոլուկայում», «Տիգրես ՈւԱՆԼ»-ում և Կոլումբիայի ազգային հավաքականում։

2020 թվականի դեկտեմբերի 16-ին Լորենցոն ունեցել է իր առաջին մարզչական փորձը՝ Պերուի Պրիմերա Դիվիզիոն ակումբի՝ ՖԲԿ Մելգարի ղեկին նշանակվելուց հետո[6]։ Առաջին փուլում անհաջող մեկնարկից հետո, քանի որ ակումբն ավարտել է իր խմբում վերջին հորիզոնականում, երկրորդ փուլում նրանք զբաղեցրել են չորրորդ տեղը և որակավորվել 2022 թվականի Սուդամերիկանայի գավաթի խաղարկությունում։

Լորենցոյի ղեկավարությամբ Մելգարը հուլիսին հաղթել է 2022 թվականի Ապերտուրա մրցաշարը։ Նա հեռացել է ակումբից՝ որակավորելով այն Կոպա Սուդամերիկանայի քառորդ եզրափակիչ[7]։

Կոլումբիայի ազգային հավաքական

[խմբագրել | խմբագրել կոդը]
Լորենցոն 2018 թվականի ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության ժամանակ

2022 թվականի հունիսի 2-ին Կոլումբիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է Լորենցոյի մասին որպես ազգային հավաքականի գլխավոր մարզիչ՝ հաջորդ չորս տարիների համար[8]։ Նա Մելգարի ղեկավարը մնացել է մինչև հուլիս[9]։ 2023 թվականի հունիսի 20-ին Կոլումբիան իր պատմության մեջ առաջին անգամ հաղթել է Գերմանիայի ազգային հավաքականին՝ Լորենցոյի գլխավորությամբ տանելով 2-0 հաշվով հաղթանակ[10]։

2024 թվականի հուլիսին Կոլումբիան Լորենցոյի գլխավորությամբ անպարտելի էր 28 խաղ և նշանակալի հաղթանակներ է տարել Գերմանիայի, Բրազիլիայի, Ուրուգվայի և Իսպանիայի ազգային հավաքականների նկատմամբ[11]։ Լորենցոյի մեկ այլ կարևոր նվաճում էր ազգային հավաքականին 23 տարվա ընթացքում առաջին անգամ Ամերիկայի գավաթի եզրափակիչ դուրս բերելը և Կոլումբիայի հավաքականին 2024 թվականի Ամերիկայի գավաթում 12 գոլ խփելը, ինչը նրանց ամենաբարձր ցուցանիշն է մրցաշարում[12]։ Նրանք եզրափակչում պարտվել են Արգենտինային լրացուցիչ ժամանակում։ 2025 թվականի սեպտեմբերին Կոլումբիան Լորենցոյի գլխավորությամբ որակավորվել է 2026 թվականի ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնությանը, զբաղեցնելով երրորդ տեղը CONMEBOL-ում և նվաճելով երկրի յոթերորդ Աշխարհի առաջնության ուղեգիրը։

Կարիերայի վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Միջազգային Թիմ Լիգայի խախեր Լիգայի գոլեր Անգլիայի գավաթի խախեր Անգլիայի գավաթի գոլեր
1991–92 Սուինդոն Թաուն 2 (+2) 0 0 0
1990–91 Սուինդոն Թաուն 18 (+2) 2 3 0

Արգենտինոս Ջունիորս

  • Կոպա Ինտերամերիկանա - 1985։

ԱՍ Բարի

  • Միտրոպայի գավաթ - 1990։

Արգենտինա

  • ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության փոխչեմպիոն -1990։

FBC Մելգար

  • Տորնեո Ապերտուրա - 2022։

Կոլումբիա

  • Կոպա Ամերիկայի փոխչեմպիոն - 2024։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 worldfootball.net(բազմ․)
  2. 1 2 Olympedia — 2006.
  3. «Fue subcampeón del mundo con Argentina, dirigió a Scaloni y se lanzó como DT principal recién a los 54 años: Néstor Lorenzo, el DT que va por la gloria con Colombia» [He was a runner-up of the World Cup with Argentina, managed Scaloni and launched himself as a manager on his own at the age of 54: Néstor Lorenzo, the manager who seeks glory with Colombia] (իսպաներեն). Infobae. 2024 թ․ հուլիսի 14. Վերցված է 2024 թ․ հուլիսի 16-ին.
  4. «El técnico finalista de Colombia se retiró en Quilmes» [The manager finalist with Colombia retired at Quilmes] (իսպաներեն). El Sol. 2024 թ․ հուլիսի 11. Վերցված է 2024 թ․ հուլիսի 16-ին.
  5. «La historia de Néstor Lorenzo con la Selección Argentina: jugó un Mundial y fue asistente técnico en otro» [The story of Néstor Lorenzo with the Argentina national team: played a World Cup and was assistant coach in another one] (իսպաներեն). Olé. 2024 թ․ հուլիսի 11. Վերցված է 2024 թ․ հուլիսի 16-ին.
  6. «Melgar anunció al argentino Néstor Lorenzo como entrenador» [Melgar announced the Argentine Néstor Lorenzo as manager] (իսպաներեն). El Comercio. 2020 թ․ դեկտեմբերի 16. Վերցված է 2021 թ․ հունվարի 7-ին.
  7. «Melgar eliminó a Cali y ahora Néstor Lorenzo se dispone a iniciar trabajos con Selección Colombia» [Melgar knocked out Cali and now Néstor Lorenzo is available to start working with the Colombia national team] (իսպաներեն). ESPN. 2022 թ․ հուլիսի 6. Վերցված է 2024 թ․ հուլիսի 16-ին.
  8. «Colombia hire Lorenzo as national team coach». 2022 թ․ հունիսի 3. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 23-ին.
  9. «Néstor Lorenzo dirigirá a Melgar hasta los octavos de la Copa Sudamericana» [Néstor Lorenzo will manage Melgar until the round of 16 of the Copa Sudamericana] (Spanish). La República. 2022 թ․ հունիսի 3. Վերցված է 2022 թ․ հունիսի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. «Colombia stun Germany 2-0 in latest setback for Euro 2024 hosts». Reuters. 2023 թ․ հունիսի 20. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 23-ին.
  11. «Copa América 2024: Néstor Lorenzo y una Colombia que acumula 28 partidos invicto» [2024 Copa América: Néstor Lorenzo and a Colombia which reaches 28 matches unbeaten] (իսպաներեն). RPC Televisión. 2024 թ․ հուլիսի 11. Վերցված է 2024 թ․ հուլիսի 16-ին.
  12. «Lo que tiene y lo que le falta a Colombia para ganar la final» [What Colombia has and what Colombia lacks to win the final] (իսպաներեն). Página 12. 2024 թ․ հուլիսի 12. Վերցված է 2024 թ․ հուլիսի 16-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]