Նեպտունի շատրվան (Բեռլին)
Նեպտունի շատրվան կամ Նեպտունենբրունեն, հայտնի է նաև որպես Շլոսբրունեն, Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում գտնվող շատրվանային համալիր, որը կառուցվել է 1891 թվականին[1]՝ գերմանացի ականավոր քանդակագործ Ռեյնհոլդ Բեգասի ճարտարապետական նախագծմամբ[1]։ Շատրվանային համալիրի կենտրոնում վեր է խոյանում հռոմեական դիցարանի ծովերի և ջրերի աստված Նեպտուն արձանը՝ շրջապատված չորս հավերժահարսերով։ Նեպտունին շրջապատող հավերժահարսերը խորհրդանշում են Պրուսիայի (Արևելյան Գերմանիա) չորս հիմնական գետերը՝ Էլբան, Հռենոսը, Վիսլան և Օդերը։ Այնուամենայնիվ, Երկրորդ համաշխարհային պատերազմով պայմանավորված տարածքային կորուստների արդյունքում Վիսլան անվբողջությամբ դուրս է մնում Գերմանիայի տարածքից (անցնում է Լեհաստանին), իսկ Օդերը՝ ձևավորում է լեհ-գերմանական միջպետական սահմանը։
Բեռլինի քաղաքային պալատի (Շտադշլոս) դեմոնտաժումից հետո՝ 1951 թվականին, շատրվանը տեղափոխվել է Շլոսպլաց, իսկ 1969 թվականին՝ հանգրվանում ներկայիս տեղագրավայրում (Մարիենկիրխեի և Կարմիր ռատուշայի միջև)։
Համալիրի ամբողջական տրամագիծը կազմում է 18 մետր, բարձրությունը՝ 10 մետր[1]։ Պատմականորեն Նեպտունի շատրվան եղել է նաև Բրեսլաուում (ներկայումս անվանափոխված է Վրոցլավ), սակայն Երկրորդ աշխարհամարտի տարիներին այն ոչնչացվել է, իսկ քաղաքը հետագայում անցել է Լեհաստանի վերահսկողության ներքո։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 «Neptunbrunnen - Berlin.de»։ web.archive.org։ 2012-04-11։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-11-ին։ Վերցված է 2020-03-18
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Նեպտունի շատրվան (Բեռլին) կատեգորիայում։ |