Jump to content

Նեոֆոբիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նեոֆոբիա, վախ նոր բաներից և երևույթներից։ Ավելի մեղմ ձևով այն կարող է արտահայտվել որպես նոր բաներ փորձելու անհաճոություն Երեխաների շրջանում այս տերմինը հաճախ օգտագործվում է մատնանշելու նոր կամ անծանոթ սնունդները մերժելու միտումը[1]։ Սննդային նեոֆոբիանը կարևոր խնդիր է մանկական հոգեբանության մեջ[2][3]։

Կենսաբժշկական հետազոտություններում նեոֆոբիան հաճախ կապված է ճաշակի ուսումնասիրության հետ։

Տերմինաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեոֆոբիա բառը ծագում է հունարեն νέος, neos, «նոր, երիտասարդ», և φόβος, phobos, «վախ» բառերից: Կաինոֆոբիան գալիս է հունարեն καινός, kainos բառից, որը նշանակում է «նոր, թարմ»: Նեոֆոբիայի այլընտրանքային տերմիններն են մետաթեզիոֆոբիա, պրոսոֆոբիա, կաինոտոֆոբիա (կամ կաինոֆոբիա ) և կաինոֆոբիա (կամ կաինոլոֆոբիա )[4]։

Նորվեգական մկները և տնային մկները զարգացրել են նեոֆոբիայի բարձր մակարդակներ մարդու հետ միասին ապրելիս, քանի որ մարդիկ հաճախ ստեղծում էին նոր մեթոդներ (օրինակ՝ թակարդներ) նրանց վերացնելու համար[5]։

Նեոֆոբիան նաև հաճախ հանդիպում է ծերացող կենդանիների մոտ, սակայն ապաթիան կարող է նաև բացատրել կամ նպաստել ծերության ընթացքում հետևողականորեն դիտվող հետազոտական մղման բացակայությանը: Հետազոտողները պնդում էին, որ հետազոտական մղման բացակայությունը հավանաբար նյարդաֆիզիոլոգիական պատճառներով կապված է ծերացման ընթացքում դիտվող նախադիմային կեղևի հետ կապված նյարդային ուղիների գործառնական խանգարման հետ[6]։

Ռոբերտ Անտոն Վիլսոնը իր «Պրոմեթևսի ծագումը» գրքում առաջ է քաշել այն վարկածը, որ նեոֆոբիան բնազդային է մարդկանց մոտ այն ժամանակ, երբ նրանք սկսում են երեխաներ մեծացնել: Վիլսոնի կարծիքով, նեոֆոբիան հիմնականում բացասական է՝ հավատալով, որ դա հենց այն պատճառն է, որ մարդկային մշակույթն ու գաղափարները չեն զարգանում այնպիսի արագությամբ, ինչպես տեխնոլոգիան: Նրա մոդելը ներառում է Թոմաս Կուհնի «Գիտական հեղափոխությունների կառուցվածք» գրքից մի գաղափար, ըստ որի նոր գաղափարները, որքան էլ որ լավ ապացուցված և ակնհայտ լինեն, իրագործվում են միայն այն ժամանակ, երբ նրանց համար «նոր» համարվող սերունդները մահանում են և փոխվում են այն սերունդներով, որոնք այդ գաղափարները համարում են ընդունված ու հին։

Սննդային նեոֆոբիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սննդային ֆոբիան նոր կամ անծանոթ սննդի հանդեպ վախն է: Այն հաճախ խուսափողական/սահմանափակ սննդի ընդունման խանգարման նշան է, սակայն ինքնին խանգարում չի համարվում: Սննդային նեոֆոբիան հատկապես տարածված է մանկահասակ երեխաների և փոքր երեխաների մոտ: Այն հաճախ կապված է անձի զգացողություն որոնելու մակարդակի հետ՝ այսինքն՝ մարդու պատրաստակամությունը ռիսկեր վերցնելու և նոր բաներ փորձելու: Սննդային նեոֆոբիա ունեցող մարդիկ ոչ միայն հրաժարվում են նոր սնունդ փորձել, այլ նաև նոր այն սնունդը, որը նրանք չեն փորձել, համարում են ցածր՝ ի տարբերություն նեոֆիլների[7]։ Ընտրովի ուտելու ( picky eating ) սովորությունը դարձել է բազմաթիվ ծնողների անհանգստության պատճառ՝ հատկապես փոքր երեխաների մոտ: Սա հանգեցնում է ծնողների շփոթության և կարող է ավելացնել ծնողական անհանգստությունները: Ծնողները հաճախ մտահոգվում են իրենց երեխաների աճի և սննդային նյութերի պակասի համար:

Մարդկանց համար շատ բնորոշ է ընդհանուր առմամբ վախ ունենալ նոր բաներից և նախընտրել ծանոթ ու սովորական բաներ: Մարդկանց մեծամասնությունը որոշակի չափով ունի սննդային նեոֆոբիա, թեև որոշ մարդիկ ավելի նեոֆոբ են, քան մյուսները: Սննդի նեոֆոբիայի անհատական տարբերությունների չափանիշը Սննդի նեոֆոբիայի սանդղակն է, որը բաղկացած է 10 կետից բաղկացած հարցումից, որը պահանջում է պատասխաններ յոթ բալանոց Լիկերտի սանդղակով[8]։ Գոյություն ունի նաև երեխաների համար նախատեսված առանձին սանդղակ, որը կոչվում է «Սննդի նեոֆոբիայի սանդղակ երեխաների համար», որում ծնողներն են անցնում թեստը[9]։

Կենդանիների մոտ սննդային նեոֆոբիան նորույթի վախ է, որը շատ կարճ է տևում (առավելագույնը րոպեներ), որը տարբերվում է սննդային պահպանողականությունից՝ սննդակարգում նոր սնունդ ավելացնելուց երկարատև հրաժարումից, որը կարող է տևել մի քանի օր կամ նույնիսկ տարիներ[10][11]։ Սննդային պահպանողականությունը դեռ չի դրսևորվել մարդկանց մոտ, սակայն երեխաների մոտ գենետիկորեն ազդված «ընտրովի ուտելու» վարքագիծը[12][13] նման է կենդանիների վարքագծին:

Սննդային նեոֆոբիան կապված է ամենակերի դիլեմայի երևույթի հետ, որը բացատրում է ամենակերերի նոր սնունդ ուտելու և վտանգի ենթարկվելու կամ դրանից խուսափելու սովորությունը, որը կարող է հանգեցնել կարևոր սննդի աղբյուրից զրկվելուն: Սննդային նեոֆոբիայի որոշակի աստիճանը համարվում է էվոլյուցիոն առավելություն, քանի որ այն կարող է օգնել մարդկանց խուսափել հնարավոր թունավոր սնունդից[14]։

Գենետիկան մեծ դեր է խաղում և սննդային նեոֆոբիայի, և նաև ընդհանուր նեոֆոբիայի մեջ: Հետազոտությունները ցույց են տալիս, որ սննդային նեոֆոբիայի մոտ երկու երրորդը կապված է գենետիկայի հետ: Երկվորյակների վրա կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել ավելի բարձր կապ, ինչը վկայում է այն մասին, որ գենետիկան ուղիղ կերպով ազդում է սննդային նեոֆոբիայի վրա

Հոգեբանական-սոցիալական գործոնները նույնպես կարող են երեխայի մոտ զարգացնել սննդային նեոֆոբիա Մանկահասակ երեխաները ուշադիր հետևում են ծնողների սննդային նախասիրություններին, և եթե ծնողները հակված են խուսափել որոշ սննդատեսակներից, դա կարող է ազդել երեխայի մոտ սննդային նեոֆոբիայի զարգացման[15]։

Այս իրավիճակը լուծելու որոշ փորձերը, ինչպիսիք են երեխային ստիպելը ուտել չսիրած սնունդը կամ սպառնալը որ եթե չուտի ապա կպատժվի, հակված են խնդիրը մեծացնելուն[15]։

Նոր սնունդ տեսնելը մեծացնում է այդ սննդամթերքը հավանելու հավանականությունը: Այնուամենայնիվ, միայն տեսնելը բավարար չէ ջ նոր սնունդը հավանելու համար: Նոր ուտելիքը պետք է փորձարկվի մի քանի անգամ դրա հանդեպ նախասիրությունը բարձրաձնելու համար։ Սակայն դա կարող է պահանջել մինչև 15 փորձ, նախքան երեխան կսկսի սիրել նոր սնունդը: Որոշ հետազոտողներ փաստում են, որ նույնիսկ կերակրող մոր սննդի բազմազանությունն ու նրա կաթի համային բազմազանությունը կարող են հանգեցնել նոր սննդամթերքների հանդեպ նախասիրությանը հետագայում: Ծերացման ընթացքում սննդային նեոֆոբիան հակված է նվազել։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ Shim, Jae Eun; Kim, Juhee; Mathai, Rose Ann; STRONG Kids Research, Team. (2011 թ․ սեպտեմբեր). «Associations of Infant Feeding Practices and Picky Eating Behaviors of Preschool Children». Journal of the American Dietetic Association. 111 (9): 1363–1368. doi:10.1016/j.jada.2011.06.410. PMID 21872699.
  2. ↑ Dovey, Terence M.; Staples, Paul A.; Gibson, E. Leigh; Halford, Jason C.G. (2008 թ․ մարտ). «Food neophobia and 'picky/fussy' eating in children: A review». Appetite. 50 (2–3): 181–193. doi:10.1016/j.appet.2007.09.009. PMID 17997196. S2CID 13024205.
  3. ↑ Perry, Rebecca A; Mallan, Kimberley M; Koo, Jasly; Mauch, Chelsea E; Daniels, Lynne A; Magarey, Anthea M (2015). «Food neophobia and its association with diet quality and weight in children aged 24 months: a cross sectional study». International Journal of Behavioral Nutrition and Physical Activity. 12 (1): 13. doi:10.1186/s12966-015-0184-6. PMC 4335451. PMID 25889280.
  4. ↑ «The Phobia List».
  5. ↑ Meddock TD, Osborn DR (1968 թ․ մայիս). «Neophobia in wild and laboratory mice». Psychonomic Science. 12 (5): 223. doi:10.3758/BF03331280. ISSN 0033-3131.
  6. ↑ Lalonde R, Badescu R (1995). «Exploratory drive, frontal lobe function and adipsia in aging». Gerontology. 41 (3): 134–44. doi:10.1159/000213674. PMID 7601365.
  7. ↑ Logue, A.W. (2004). The Psychology of Eating and Drinking. New York: Brunner-Routledge. էջեր 90.
  8. ↑ Pliner, P.; K. Hobden (1992). «Development of a scale to measure the trait of food neophobia in humans». Appetite. 19 (2): 105–120. doi:10.1016/0195-6663(92)90014-w. PMID 1489209. S2CID 9530258.
  9. ↑ Alley TR, Potter KA (2011). «Food Neophobia and Sensation Seeking». Handbook of Behavior, Food and Nutrition. Springer. էջեր 707–724.
  10. ↑ Marples, Nicola M.; Kelly, David J.; Thomas, Robert J. (2005). «Perspective: The Evolution of Warning Coloration is Not Paradoxical». Evolution (անգլերեն). 59 (5): 933–940. doi:10.1111/j.0014-3820.2005.tb01032.x. ISSN 0014-3820. PMID 16136793. S2CID 24118222.
  11. ↑ Marples, N.M.; Kelly, D.J. (1999). «Neophobia and Dietary Conservatism:Two Distinct Processes?». Evolutionary Ecology. 13 (7–8): 641–653. Bibcode:1999EvEco..13..641M. doi:10.1023/A:1011077731153. ISSN 0269-7653. S2CID 27737756.
  12. ↑ Harris HA, Fildes A, Mallan KM, Llewellyn CH (2016 թ․ հուլիս). «Maternal feeding practices and fussy eating in toddlerhood: a discordant twin analysis». Int J Behav Nutr Phys Act. 13: 81. doi:10.1186/s12966-016-0408-4. PMC 4944306. PMID 27412445.
  13. ↑ Smith AD, Herle M, Fildes A, Cooke L, Steinsbekk S, Llewellyn CH (2017 թ․ փետրվար). «Food fussiness and food neophobia share a common etiology in early childhood». J Child Psychol Psychiatry. 58 (2): 189–196. doi:10.1111/jcpp.12647. PMC 5298015. PMID 27739065.
  14. ↑ Dovey, Terence M. (2010). Eating Behaviour. England: Open University Press. էջեր 47, 48, 55.
  15. 1 2 Moyer, Melinda Wenner (2012 թ․ դեկտեմբերի 19). «Picky eater kids: Their eating habits might be your fault, but they'll survive». Slate.