Jump to content

Նեոսոցիալիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նեոսոցիալիզմ, 1930-ական թվականներին Ֆրանսիայում և Բելգիայում գոյություն ունեցող քաղաքական ուժ, որը ներառում էր աշխատավորական- միջազգային ռևիզիոնիստական միտումներ:

1930-ական թվականներին քաղաքական ուժն աստիճանաբար հեռացել է հեղափոխական մարքսիզմից և ռեֆորմիստական սոցիալիզմից՝ միաժամանակ չմիանալով Ռադիկալ-սոցիալիստական կուսակցության ներկայացրած ավանդական-դասակարգային շարժմանը: Փոխարենը, նրանք պաշտպանում էին գալիք հեղափոխությունը, որը նրանք կառուցողական էին համարում: Ֆրանսիայում, նրանք Բելգիայի ազդեցության տակ էին, ինչը նրանց բախման մեջ դրեց Սոցիալիստական կուսակցության ավանդական հակակառավարական քաղաքականության հետ: Դրա կողմնակիցներից մի քանիսը դրականորեն էին վերաբերվում ֆաշիզմին և ֆրանսիական օկուպացիայի ժամանակ դարձան հանցակիցներ, մինչդեռ մյուսները միացան Ֆրանսիական Դիմադրությանը, դիրիժիզմին և ռեգիոնալիզմին։

Մարսել Դեատ

Մեծ ճգնաժամի հետևանքով Բելգիայում Անրի դը Մանի (Բելգիայի Լեյբորիստական աջակողմյան կուսակցության առաջնորդ և պլանիզմի գաղափարախոսության հիմնադիր) և Ֆրանսիայում՝ Մարսել Դեատի և Պիեռ Ռենոդելի գլխավորությամբ, պատգամավորների մի խումբ պնդում էին, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի աննախադեպ մասշտաբները և ազգային-պոպուլիստական կուսակցությունների կտրուկ հաջողությունները ամբողջ Եվրոպայում նշանակում են, որ սոցիալիստների համար ավարտվել է հետապնդելու ձախակողմյան ուժերի ավանդական դիրքորոշումները՝ առաջադեմ ռեֆորմիզմ կամ մարքսիստական հեղափոխություն:

Դրա փոխարեն, դը Մանի պլանիզմի ազդեցությամբ, նրանք խթանեցին պետության գլխավորությամբ կառուցողական հեղափոխությունը, որտեղ ժողովրդավարական մանդատ տրվեց տեխնոկրատիա և պլանային տնտեսություն զարգացնելու համար[1]:

Այս մոտեցումը մեծ հաջողություն գրանցեց Բելգիայի Լեյբորիստական կուսակցության համար 1933–1934 թվականներին, այն ընդունվեց որպես պաշտոնական քաղաքականություն կուսակցության աջ (Դե Ման) և ձախ (Պոլ-Անրի Սպակ) թևերի աջակցությամբ, թեև 1935 թվականին ոգևորությունը նվազել էր[2][3]։

Նման գաղափարները նաև ազդեցություն ունեցան 1930-ականների ֆրանսիական աջակողմյան կոնֆորմիստական շարժման վրա։ Ավելի վաղ՝ 1930 թվականին, Դեատը հրատարակեց «Perspectives socialistes» (Սոցիալիստական հեռանկարներ) աշխատությունը՝ ռևիզիոնիստական աշխատություն, որը սերտորեն կերտված էր դը Մանի պլանիզմից։ «La vie socialiste» (Սոցիալիստական կյանք) ամսագրում գրված հարյուրից ավելի հոդվածների հետ մեկտեղ, աջակողմյան «Perspective socialistes» ամսագրի ակնարկը նշանավորեց Դեատի անցումը դասական սոցիալիզմից դեպի նեոսոցիալիզմ։

Դեատը դասակարգային պայքարը փոխարինեց դասակարգային համագործակցությամբ և ազգային համերաշխությամբ, պաշտպանեց սոցիալական կորպորատիվիզմը որպես կազմակերպական մոդել, մարքսիստական սոցիալիստական գաղափարախոսությունը փոխարինեց հակակապիտալիզմով և աջակցեց տեխնոկրատական պետության վերափոխմանը, որը կպլանավորեր տնտեսությունը, և որում պառլամենտարիզմը կփոխարինվեր քաղաքական տեխնոկրատիայով[4]։

Նեոսոցիալիստական խմբակցությունը, որի մեջ էին մտնում ավագ քաղաքական գործիչներ Դեատը և Պիեռ Ռենոդելը, հեռացվեց 1933 թվականի նոյեմբերին կուսակցության համագումարում՝ մասամբ իտալական ֆաշիզմի նկատմամբ իր հիացմունքի, իսկ մեծ մասամբ՝ իր ռևիզիոնիստական դիրքորոշումների համար[2]։ Նեոսոցիալիստները պաշտպանում էին միջին խավի հետ համագործակցությունը և կողմ էին բուրժուական ռադիկալ-սոցիալիստական կուսակցության հետ փոխզիջումների գնալուն:

Դեատը և նրա հետևորդները ստեղծեցին Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցությունը: 1935 թվականի վերջին Ժողովրդական ճակատի ի հայտ գալը մեծ արձագանք գտավ նեոսոցիալիստների մարտավարական և քաղաքական գաղափարների և ծրագրերի մեծ մասի համար, և կուսակցությունը միավորվեց ավելի ավանդական՝ անկախ սոցիալիստների և սոցիալիստ հանրապետականների հետ՝ ձևավորելով փոքր Սոցիալիստական-հանրապետական միությունը: Նեոսոցիալիզմը ներկայացված էր «Վերականգնում») խմբակցությամբ։ Մյուս կողմից, դը Մանի պլանիզմը ազդեցություն ունեցավ առաջադեմ-կենտրոնամետ սոցիալիստական կուսակցության ձախակողմյան թևի վրա, նման քաղաքական ուժ էր օրինակ Երիտթուրքերը՝ Թուրքիայում։[1]

Սկզբում նեոսոցիալիստները հանդես էին գալիս առավել ձախակողմյան գաղափարներով։ Դեատը իր կուսակցությունը գլխավորեց Սոցիալիստական-հանրապետական միության կազմում, որը տարբեր ռևիզիոնիստական սոցիալիստական կուսակցությունների միավորում էր, և միավորվեց 1936 թվականի Ժողովրդական ճակատի կոալիցիային։ Ժողովրդավարությունից հիասթափությունը, ի վերջո, շատ նեոսոցիալիստների ստիպեց հեռանալ ավանդական ձախերից և կոչ անել ավելի ավտորիտար կառավարման։ 1936 թվականից հետո շատերը անցում կատարեցին դեպի մասնակցային և ազգայնական սոցիալիզմի, ինչը նրանց ստիպեց միանալ աջերին և աջակցել Վիշիի կոլաբորացիոնիստական ռեժիմին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ (օրինակ՝ Դեատը, Պոլ Ֆորը, Ադրիեն Մարկետը և Բարթելեմի Մոնտանյոնը)։

Բելենը և Դեատը (ովքեր հիմնադրել են Ազգային ժողովրդական միավորմանը) դարձան Վիշիի կառավարության անդամներ, և Դեատի նեոսոցիալիզմը պատերազմից հետո Ֆրանսիայում վարկաբեկվեց[4]։ Մյուսները (օրինակ՝ Հենրի Հաուկը, Մաքս Հայմանսը, Պոլ Ռամադիեն և Լուի Վալոնը) միացան Դիմադրության շարժմանը։ Ռամադիեն հետպատերազմյան շրջանում դարձավ Ֆրանսիայի վարչապետ և իրականացրեց նոր Ֆրանսիական Հանրապետության բարեփոխումները, այդ թվում՝ կողմ արտահայտվեց Մարշալի պլանի օգտին, մինչդեռ Մաքս Բոնաֆուսը 1942-1944 թվականներին Վիշիի կառավարությունում գյուղատնտեսության և մատակարարումների նախարարի պաշտոնն էր զբաղեցնում, բայց ավելի ուշ միացավ Դիմադրության շարժմանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Parti ouvrier belge (1934). Le plan du travail. Brussels: Institut d'économie européenne.
  2. 1 2 Van Haegendoren, M. Le parti socialiste belge de 1914 à 1940. Vie ouvrière, Brussels, 1995.
  3. Horn, G. R. "From 'Radical' to 'Realistic': Hendrik De Man and the International Plan Conferences at Pontigny and Geneva, 1934-1937" Contemporary European History. Vol Vol. 10, No. 2 (Jul., 2001), pp. 239-265
  4. 1 2 Zeev Sternhell (1987). «Les convergences fascistes». In Pascal Ory (ed.). Nouvelle histoire des idées politiques (ֆրանսերեն). Pluriel Hachette. էջեր 533–564. ISBN 2-01-010906-6.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]